Սարոյանը… | Ուսումնական նախագծի ընթացքը

  1. Սարոյան. Ո՞վ է Վիլյամ Սարոյանը
  2. Հետաքրքիր փաստեր գրողի մասին
  3. Մեծերը նրա մասին
  4. Վիլյամ Սարոյանի մտքերից
  5. Սարոյանի տուն-թանգարանը ԱՄՆ-ում
  6. Վիլյամ Սարոյանի հուշարձանը Երևանում
  7. Իմ սիրտը լեռներում է…
  8. Պատմվածքներ. Վերլուծություն
  9. Նրա պատվին…
  10. Իմ Սարոյանը…

Սարոյանը…

Վերնագիր՝ Սարոյանը…

Ժամկետ՝ 01.11.2021 ▪ 10.11.2021

Մասնակից՝ Մանուկյան Կարինա

Նպատակ՝ Վստահ եմ, որ բոլորս էլ սիրում ենք հայ մեծ գրող Սարոյանին ու հետաքրքրված ենք իր ստեղծագործություններով: Կազմածս նախագծի նպատակն է ստեղծել իմ ուսումնական փաթեթը, որտեղ ես նախորոք վերլուծած կլինեմ Սարոյանի ստեղծագործությունները, մի փոքր կպատմեմ իր անձնական կյանքի, կենսագրության մասին: Այս նախագիծն ինձ հնարավորություն է ընդձեռնում ընթերցել Սարոյանի պատմվածքները, ուսումնասիրել իր կյանքը, ունենալ ձայնագրություններ կամ տեսագրություններ կապված նրա հետ:

Ընթացք՝ Ուսումնասիրել իր կյանքը, ստեղծագործությունները: Ընտրել մի քանի պատմվածք, կարդալ ու վերլուծել: Համացանցում փնտրել տեղեկություններ Սարոյանի, նրա ընտանիքի, կյանքի, գործունեության ու կյանքի հետաքրքիր տարիների մասին:

Ամփոփում՝ Իսկ, ահա վերջում ամբողջ կատարածս նախագծի ուսումնական փաթեթը տեղադրելու եմ իմ բլոգում՝ ձայնագրությունների, պատումների տեսքով:

Սարոյանը… | Ուսումնական նախագծի ընթացքը

Five reasons to study at “Mkhitar Sebastatsi” Educational Complex

I love my school because my school life is very interesting and happy. Coming to school, I can see my friends and teachers. Our school is quite different from other schools. I have many reasons to study in our school.

1. The first reason is that we have the opportunity to work with computers every day, making learning easier and more interesting. Not all school students in Armenia can work with a computer like us. I think this is one of the main reasons for me to study at our school. Because we work with computers, we have our blogs. And learning through blogging is very easy.

2. The second reason is that teachers are very kind to us. I think that when the teacher is free with us, we are happier to learn the tasks assigned to us. I am very happy that this year we have the opportunity to choose our teachers.

3. The third reason is that our school has a lot of projects and holiday days. Project-based learning is very interesting and we enjoy working with it. For example, we have a lot of project days in the Armenian language or literature.

4. We love sports more than anything else in our school. Students have the opportunity to train every day, choosing their favorite sport. There are many types of sports in our school. For example` fencing, basketball, volleyball, football, table tennis, archery, shooting, swimming, etc. 

5. The folk song and dance have always been used in our school and we like them very much. We even have folk song and dance classes at school where we learn our songs and dances. Every week during Media Fridays we present our folk dances and songs in different groups.

About books | Ամեն ինչի մասին

1. Գրականության առաջին ստեղծագործությունը

Առաջին գտնված և մինչ այժմ գոյություն ունեցող վեպը Միջագետքից է: Այդ գրականությունը պոեմ է՝ Գիլգամեշի էպոսը, իսկ տեքստն էլ 12 կավե տախտակների վրա է: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ ամբողջ տեքստը մեր օրերում թվայնացվել է ու հասանելի է ներբեռնման համար: Տեքստը գրված է եղել հին բաբելոներենով, որի ստեղծման մոտավոր տարեթիվը մ.թ.ա 18-րդ դարն է:

2. Առաջին տպագիր գիրքը

Երբևէ լույս տեսած առաջին գիրքը, անկասկած, մարդկության պատմության մեջ հեղափոխական իրադարձություն էր: Այն կատարվել էր երկու հիմնական պատճառներով՝ առաջին տպագիր գիրքը և առաջին տպիչի գյուտը: Երկու գյուտերն իրագործել է գերմանացի Հովհաննես Գենսֆլեյշ Գուտենբերգը (15-րդ դարում):

3. Ամենամեծ թղթե գիրքը

Աշխարհում ամենամեծ թղթային գիրքը հսկա է, որը կոչվում է «Սա Մուհամեդ մարգարեն է», իսլամական գաղափարախոսության հիմնադրի մասին: Այս գիրքը պատրաստվել է Մշահեդ միջազգային խմբի կողմից ու թողարկվել 2012 թվականի փետրվարին: Չափսերը 5 x 8,06 մետր են, 429 էջ: Քաշը մոտ 3000 ֆունտ է: Այժմ այն գտնվում է Դուբայում, ԱՄԷ:

4. Ամենափոքր գիրքը

Աշխարհում ամենափոքր գիրքը սովորական մարդկանց համար բավականին անսովոր է: Տառերը գրված կամ տպագրված չեն, այլ փորագրված են միկրոպլանշետում, որը 0,07 մմ ու 0,1 մմ է: Սա նշանակում է, որ այս գիրքը միայն հատուկ էլեկտրոնային մանրադիտակի միջոցով կարելի է կարդալ:

5. Ամենաթանկ գիրքը

Իրականում, ամենաթանկարժեք գիրքը այն չէ, ինչին մենք սովոր ենք: Սա Լեոնարդո Դա Վինչիի բնօրինակ նոթատետրն է, որն իր ձեռագիր մտքերից ու 72 էջում արված փոքրիկ էսքիզներից է բաղկացած: 1717 թվականին նոթատետրն առաջին անգամ վաճառվեց Լեսթերի կոմս Թոմաս Կոկին: Իսկ հետո նոթատետրը կոչվեց «The Codex Leicester»: 1994 թվականին Բիլ Գեյթսն այն գնել է աճուրդով, որի գինը գերազանցել է 29 միլիոն եվրոն։

Նյութի աղբյուրը՝ bookkooks.com

Մոդայի գեղագիտական տարրը: Ազգային հագուստ:

  • Ինչով է տարբերվում ազգային հագուստը մոդայիկ հագուստից:Ներկայացրե՛ք հայկական ազգային հագուստի առանձնահատկությունները: Ըստ ձեզ ինչպես կարելի է ազգային հագուստը կիրառելի դարձնել մեր օրերում:/գրավոր բլոգային աշխատանք/

Ես կարծում եմ, որ մեր ազգային հագուստը՝ հայկական տարազը, շա՜տ, շա՜տ շա՜տ գեղեցիկ է: Այն շատ յուրահատուկ է: Հայկական տարազներին նայելիս միանգամից հայկական դաշտերն եմ պատկերացնում: Տարազին իր գույներն են գեղեցկացնում՝ կարմիր, կապույտ, կանաչ…Շա՜տ գեղեցիկ են: Շատերը կկարծեն, թե մեր ազգային հագուստը մեր օրերում կրելը մի փոքր ամոթ է, կամ գուցե անհարմար: Սակայն, ըստ իս՝ երբ մենք կրենք այն, կտարբերվենք բոլորից, քանի որ այն շատ գեղեցիկ է ու յուրահատուկ: Բոլոր ազգերն էլ ունեն իրենց ազգային հագուստները, որոնցից շատերը մեր օրերում չեն կրում դրանք: Հայկական հին ու ազգային հագուստներ մենք կարող ենք տեսնել պատմական թանգարաններում՝ թագուհիների, սպասուհիների, թագավորների ու միջին խավի հագուստներ, որոնք նախկինում կրում էին մեր ապուպապերը կամ ավելի հին ժամանակներում:

Շատ չհամարվի: Վանո Սիրադեղյան

1. Կարդալ պատմվածքը։ Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրել։

Չունեմ

2. Բնութագրիր միջնեկ որդուն ըստ ստեղծագործության։

Ստեղծագործությունում մի մեծ ընտանիք էր նկարագրված, որտեղ բացակայում էր ընտանիքի միջնեկ որդին: Հասկանալի էր, որ նա շատ զբաղված անձնավորություն էր, շատ էր կարևորում աշխատանքը ու նույնիսկ ժամանակ չուներ ընտանիքի հետ կապ հաստատելու, նրանց հետ քեֆ անելու, ուրախանալու: Ընտանիքը մինչև վերջ սպասեց որդուն, սակայն նա չեկավ:

3. Վերլուծիր ստեղծագործությունը։

Դասարանական քննարկումից հետո իմ կարծիքը լրիվ փոխվեց ստեղծագործության հանդեպ: Սկզբում ինձ թվում էր, թե այն շատ ձանձրալի ու անհետաքրքիր պատմվածք է: Մտածում էի, թե ստեղծագործության մեջ միայն գույներն էին գեղեցիկ: Երբ կարդում էի ու փորձում պատկերացնել կարդացածս, այն ինձ շատ գունավոր ու ուրախ էր թվում: Պատմվում էր մի հայկական մեծ ընտանիքի մասին, ովքեր որոշել էին միասին ուրախանալ: Այդ պահին շատ ուրախ էր թվում նրանց ընտանիքը, ջերմ, սակայն դա այդքան էլ այդպես չէր: Չէ՞, որ այդ ուրախությունը հաջորդ օրն արդեն վերջցած էր լինելու, չգիտեին էլ, թե երբ էին էլ այդպես հավաքվելու, ուրախանալու:

Հայոց լեզու | Five More Minutes

While at the park one day, a woman sat down next to a man on a bench near a playground.  “That’s my son over there,” she said, pointing to a little boy in a red sweater who was gliding down the slide.  “He’s a fine looking boy”, the man said. “That’s my daughter on the bike in the white dress.”

Մի օր ինչ-որ այգում մի կին նստեց տղամարդու կողքին՝ խաղահրապարակի մոտ գտնվող նստարանին.

-Սա իմ տղան է, — ասաց նա՝ ցույց տալով կարմիր վերնաշապիկով փոքրիկ մի տղայի, ով սահում էր սղարանով:

-Գեղեցիկ տղա է, — ասաց տղամարդը, — իսկ այն սպիտակ զգեստով, հեծանիվով երեխան իմ աղջիկն է:

Then, looking at his watch, he called to his daughter. “What do you say we go, Melissa?”  Melissa pleaded, “Just five more minutes, Dad. Please? Just five more minutes.”  The man nodded and Melissa continued to ride her bike to her heart’s content. Minutes passed and the father stood and called again to his daughter. “Time to go now?”

Հետո, ժամին նայելով, կանչեց իր դստերը.

-Ի՞նչ ես ասում, գնա՞նք, Մելիսա:

Մելիսան աղաչեց.

-Եվս հինգ րոպե, հայրիկ, խնդրում եմ: Խնդրում եմ: Ընդամենը հինգ րոպե:

Տղամարդը գլխով արեց, իսկ Մելիսան շարունակեց քշել իր հեծանիվը՝ ի սրտե: Րոպեներ անց հայրը կանգնեց ու նորից կանչեց դստերը.

-Արդեն գնալու ժամանակն է:

Again Melissa pleaded, “Five more minutes, Dad. Just five more minutes.”  The man smiled and said, “OK.”  “My, you certainly are a patient father,” the woman responded.

Մելիսան կրկին աղաչեց.

-Եվս հինգ րոպե, հայրիկ, ընդամենը հինգ րոպե:

Տղամարդը ժպտաց ու ասաց.

-Լավ:

-Դու, իհարկե, համբերատար հայր ես, — ասաց կինը:

The man smiled and then said, “Her older brother Tommy was killed by a drunk driver last year while he was riding his bike near here. I never spent much time with Tommy and now I’d give anything for just five more minutes with him. I’ve vowed not to make the same mistake with Melissa.  She thinks she has five more minutes to ride her bike. The truth is, I get Five more minutes to watch her play.”

Տղամարդը ժպտաց, այնուհետև ասաց.

-Նրա մեծ եղբայրը՝ Թոմին, անցյալ տարի է սպանվել՝ հարբած վարորդի կողմից, երբ այստեղ մոտակայքում նա հեծանիվ էր քշում: Երբեք շատ ժամանակ չեմ անցկացրել Թոմիի հետ ու հիմա ես կտայի ամեն բան, որ ևս հինգ րոպե անցկացնեի նրա հետ: Ես երդվել եմ, որ չեմ կրկնի այդ նույն սխալը Մելիսայի հանդեպ: Նա կարծում է, որ ևս հինգ րոպե ունի հեծանիվ վարելու համար: Ճշմարտությունն այն է, որ ես եմ ևս հինգ րոպե ստանում նրա խաղը նայելու համար:

About schools | Ամեն ինչի մասին

1. Տիբեթի Ֆումա Չանգթանգ քաղաքում գտնվող սովորական դպրոցը աշխարհում ամենաբարձրն է համարվում

Այն իր տեսակով ամենամոտն է գտնվում երկնքին: Ծովի մակարդակից 5373 մետր բարձր է, 200 մետրով բարձր է աշխարհի ամենաբարձր լեռից՝ Քոմոլանգմայից, որն արևմուտքում հայտնի է որպես Էվերեստ լեռ:

2. Չինաստանի Չենդու քաղաքում գտնվող Շիշիի ավագ դպրոցը աշխարհում ամենահին դպրոցն է

Հիմնադրվելով մ. թ. 194 թվականին՝ աշխարհի ամենահին դպրոցը լինելու կոչումը անակնկալ չէ: Երբևէ գոյություն ունեցած առաջին չինական դպրոցը ժամանակակից դպրոց դարձավ 1902 թվականին: Չնայած իր տարիքին, դպրոցն ունի որակյալ սարքավորումներ ու պարագաներ, ապահովում է ժամանակակից կրթություն:

3. Աշակերտների թվով ամենամեծ դպրոցը գտնվում է Հնդկաստանի Լաքնաու քաղաքում

Հնդկաստանի Սիթի Մոնտեսորի դպրոցը Գինեսի համաշխարհային ռեկորդների 2019 գիրք է մտել դպրոց հաճախող երեխաների քանակով: Ներկայումս օրական դպրոց է հաճախում ավելի քան 56000 աշակերտ:

4. Երբևէ տեսե՞լ եք նավակներով դպրոց

Բանգլադեշում ամենամյա ջրհեղեղը կարող է քանդել հարյուր հազարավոր աշակերտների դպրոցը: Նավակային դպրոցներից յուրաքանչյուրն ունի իր ինտերնետ հասանելիությունը, գրադարանն ու արևային էներգիան:

5. Չիլիում ամառային արձակուրդները սկսվում են դեկտեմբերի կեսերից և ավարտվում մարտի սկզբին

Մինչդեռ Միացյալ Նահանգների դպրոցները սովորաբար ամառային արձակուրդները սկսում են մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում, Չիլիում իրենց ամառային արձակուրդները սկսում են դեկտեմբերին՝ երեք ամիս հետո:

Նյութի աղբյուրը՝ schooladvisor.my

Instagram for children

Մակարդակ առաջին

ԱՄՆ-ի 44 քաղաքական գործիչ գրում է Facebook-ին: Նրանք գրում են, որ լավ չէ, եթե Facebook-ը երեխաների համար Instagram-ի տարբերակ ստեղծի: Instagram-ը մի վայր է, որտեղ մարդիկ կարող են լուսանկարներ ցուցադրել: Քաղաքական գործիչներն ասում են, որ երեխաները չգիտեն, թե ինչպես պետք է ճիշտ օգտագործել Instagram-ը: Նրանք նաև ասում են, որ Facebook-ից օգտվող երեխաներն անվտանգ չեն, քանի որ նրանք Facebook-ում կարող են խոսել տարօրինակ մարդկանց հետ: Facebook-ը ցանկանում է երեխաների համար ստեղծել Instagram, որն անվտանգ է: Facebook-ը նաև ասում է, որ այդ Instagram-ը երեխաների համար առանց գովազդ է:

Մակարդակ երկրորդ

ԱՄՆ 44 նահանգների ու տարածաշրջանների քաղաքական գործիչները Facebook-ին խնդրել են երեխաների համար նախատեսված Instagram-ի տարբերակ ստեղծելու ծրագրերը դադարեցնել: Նրանք նամակ գրեցին, որտեղ ասվում էր, որ սոցիալական մեդիան երեխաների համար վիրավորական է, ովքեր չգիտեն, թե ինչպես պետք է վարվել սոցիալական ցանցերի մարտահրավերների հետ: Նաև ասացին, որ Facebook-ը նախկինում էլ երեխաներին չի պաշտպանել, երբ նրանք ստեղծել են Facebook Messenger-ի երեխաների համար նախատեսված տարբերակը: Ասացին, որ երեխաները կարող են զրուցել անծանոթ մարդկանց հետ, որոնց ծնողները դեմ են: Facebook-ն ասաց, որ երեխաների համար նախատեսված Instagram-ի միտքն է ուսումնասիրում, որը կպաշտպանի նրանց անվտանգությունն ու գաղտնիությունը և չի ցուցադրի գովազդ:

Man saves a dog

Մակարդակ առաջին

Շունն ընկնում է Թեմզա գետը: Նա օգնության կարիք ունի: Տղամարդը տեսնում է դա: Նա ցատկում է ջուրը: Փրկում է շանը: Այնուամենայնիվ, տղամարդն այժմ դժվարության մեջ է. օգնության կարիք ունի: Մարդիկ փրկարար նավ են կանչում: Այն գալիս է ու նրան փրկում:

Մակարդակ երկրորդ

Անցորդը տեսել է, որ շունը Թեմզա գետում օգնության կարիք ունի: Նա ցատկեց ու փրկեց շանը, բայց հիմա նա կարիք ունի ինքն իրեն փրկելու: Մարդիկ փրկարար նավ կանչեցին ու փրկեցին Բարի Սամարացուն: Հետո շունը գնաց իր տիրոջ մոտ:

Մակարդակ երրորդ

Անցորդը նկատել է Թեմզա գետում պայքարող շանը և նետվել է, որ օգնի: Նա փրկեց շանը, նրան ամրացնելով Ուեսթմինսթեր կամրջի մոտ գտնվող փրկարարական շղթաներին, բայց հետո նա փրկվելու կարիք ունեցավ: RNLI-ն փրկարարական նավ գործարկեց, որպեսզի Բարի Սամարացուն ու շանը ջրից դուրս հանի, որը հետո նրան վերամիավորեց իր տիրոջ հետ:

Հղումը՝ newsinlevels.com