10.12.2017

1. Բառակապակցություննե՛ր կազմիր՝ հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները կամ  նրանով կազմված բառակապակցությունները  գրելով:

Պառկել ո՞րտեղ:

Ծովափ — ծովափում
մահճակալ — մահճակալին
անդունդի եզր — անդունդի եզրին
անդունդի գետի ափ — անդունդի գետի ափին
ակողին — անկողնում
հիվանդանոց — հիվանդանոցում

 

2. Կազմի՛ր տրված բայերի այն ձևերր, որոնք պա- տասխանում են ի՞նչ է անում  հարցին (ներկա ժամանակ):

Օրինակ՝ պարել — պարում  է:

Ա. Կրկնել — կրկնում է
խոնարհել — խոնարհում է
գնալ — գնում է
տապակել — տապակում է
հասնել — հասնում է
վերցնել — վերացնում է
թռչել — թռչում է
աճել — աճում է
հանգստացնել — հանգստանում է
վերադառնալ — վերադառնում է
դնել — դնում է
թողնել — թողնում է

Բ.  Գալ. լալ. տալ:

Ո՞րն է Բ խմբի բայաձևերի շեղումը ընդհանուր օրինաչափությունից:

Ամեն անգամ առաջին տառը փոխվում է:

 

3. Նախադասություներն ընդարձակի՛ր:

Պտտվում է: — Կարմիր արևը, շողում է կապույտ երկնքում:

Հասկանում ենք: — Մենք հասկանում ենք, թե այս օտարերկրացին ինչ է խոսում:

Հեռանում են: — Երբ արևը ծածկում է ամպերին, ամպերը հեռանում են կապույտ երկնքից:

Մոռացել ես: — Դու մոռացել ես մեր ուսուցչուհու անունը:

Գտա: — Այսօր ես, հողի տակից գտա շատ գնաձեր:

 

4. Ընդգծված բառերի և արտահայտությունների փոխարեն փակագծերում  տրվածներից մեկը գրի՛ր:

Որ խոսքր կարճեր, ավելորդ  բաներ չէր ասի: (Կարճ կապեր, երկար չէր): — երկար չէր

Պարանը կարճ էր. աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կա­պեր. երկար չէր) — երկար չէր

Գլուխը կախ էր ու սիրտը կոտրված: (խոնարհ էր. իջեցներ) — խոնարհ էր

Դույլը ջրհորը կախեր թե չէ. թզուկը հայտնվելու էր: (խո­նարհ էր. իջեցներ) — իջեցներ

Դռան Ժանգոտ փակի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց: (Կողպեքի. ծածկի) —

Եթե պատուհանը փակի, ցուրտ չի լինի: (Կողպեքի. ծածկի) —

 

5. Տրված բառերի այլարմատ (այլ արմատից կազմված հականիշները գրիր)

Սիրուն — տգեղ
լավ — վատ
մեծ — փոքր
ներքև — վերև
ուշադիր — անուշադիր
բարեկամ — օտար
աղքատ — հարուստ
կուշտ — սոված
դիտավորյալ — պատահական
հիշել — մոռանալ
վառել — հանգցնել
դրական — բացասական
հրաժեշտ տալ — ծանոթանալ
հյուսել —
թույլատրել — արգելել
ընկնել — ելնել
գումարել — հանել
թափթփել — հավաքել
պապանձվել —
գիշեր — ցերեկ
ելք — մուտք
ավարտել — սկսել
օգնել — խանգարել
արագացնել — դանդաղեցնել

12.12.2017

1. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել  հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմիր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

Ամպ — ամպել
ծաղիկ — ծաղկել
վար — վարել
կար — կարել
unւգ — սգել
երգ — երգել
ժողով — ժողովել
օճառ — օճառել
գող — գողանալ
վախ — վախենալ
քար — քարանալ
մահ — մահանալ
մանուկ — մանկանալ
Էջ (իջ) — իջնել
մայր — մայրանալ

2.  Տրված ածականներից ի՞նչ անել  կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր  կազմի´ր և դրանց մեջ բայ կազմող  մասնիկներն ընդգծի´ր:

Գեղեցիկ — գեղեցկանալ
հպարտ — հպարտանալ
տգեղ — տգեղանալ
մեծ — մեծանալ
փոքր — փոքրանալ
չար — չարանալ
չոր — չորանալ
թարմ — թարմանալ
խոնավ — խոնավանալ
սև — սևանալ
բարձր — բարձրանալ
մանր — մանրանալ
ճերմակ — ճերմակել
դալուկ — դալկանալ
ծանր — ծանրանալ

3. Տրված ձայնարկություններից գոյականներ և բայեր (առարկա և գործողություն ցույց տվող բառեր) կազմի´ր: Արմատների  գրությունն ինչպե՞ս փոխվեց:

Օրինակ՝ թը՜շշ-թշշոց-թշշալ:

Բը՜զզ — բզզոց, բզզալ
դը՜ռռ — դռռոց, դռռալ
չրը՜խկ — չրխկոց, չրխկալ
տը՜զզ — տզզոց, տզզալ
կը՜ռռ — կռռոց, կռռալ
թը՜խկ — թխկալ, թխկոց
մը՜ռռ — մռռոց, մռռալ

4. Թիվ և գործողության հատկանիշ ցույց տվող տրված  բառերից (թվականներից  և մակբայներից) բայեր կազմի´ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի´ր:

Երկրորդ — երկրորդել
երրորդ — երրորդել
չորրորդ — չորրորդել
ուշ — ուշանալ
շտապ — շտապել
մոտ — մոտենալ
մերձ — մերձանալ
դանդաղ — դանդաղացնել
հաճախ — հաճախել
կրկին — կրկնել

5. Տրված արմատներով ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր կազմի´ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի´ր:

Նստ — նստել
սահ — սահել
վազ — վազել
կարդ — կարդալ
խաղ — խաղալ
տես — տեսնել
հագ — հագնել
փախ — փախնել
սառ — սառել
թռ — թռնել
կպ — կպնել

15.12.2017

1) Տրված արմատների կրկնությամբ բառե´ր կազմիր: Գրությանն ուշադրությո´ւն դարձրու (ինչո՞վ Է տարբերվում  մյուս բարդ բառերի դրությունից):

Ծանր — ծանր ծանր
զույգ — զույգ զույգ
չորս — չորս չորս
խիստ — խիստ խիստ
արագ — արագ արագ
բաց — բաց բաց
թաց — թաց թաց

 

2) Փակագծում արված թվականներն այնպե´ս գրիր, որ պատասխանեն ոչ թե քանի՞, այլ ո՞ր կամ ո՞րերորդ հարցին (ո՞ր ածանցով դարձրիր):

(Տասն) օր է, որ բակ չեմ իջել: — Տասներորդ

(Երեք) դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից: — երրորդ

Երկիր թռչող յուրաքանչյուր (երկու) նավն ինձ հյուրեր է բերում: երկրորդ

Խաղի (երեսունհինգ) րոպեում եղբայրս գոլ խփեց: — երեսունհինգերորրդ

Մեկից սկսած յուրաքանչյուր (տասներկու) թիվն աոանց մնացորղի կբաժանվի տասներկուսի: — տասներկուերորդ

 

3) Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանամ:

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր) — նավեր

Հեռվում երնացողը նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր) — նավ

Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր) — այգիներ

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը) — այգին

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր) — ձայն

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)

Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ) — ձայներ

Ձեր տղան էր եկել: (ո՞վ,ովքե՞ր) — տղան

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր) — տղաները

20.12.2017

1. Տրված արմատների կրկնությամբ  բառե´ր կազմիր  (արմատների մեջ ի՞նչ փոր
փոխություն  է  կատարվում):

Աման — մաման
պարապ — սարապ
պակաս — մակաս
փոքր — մոքր
ոլոր — մոլոր
սուս — փուս

 

2.   Բնակավայր կամ տեղանք  ցույց տվող բառերին  այնպիսի ածանցներ ավելացրո´ւ,  որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ  իմաստն արտահայտեն:

Եբևան — երևանցի
քաղաք — քաղաքացի
Վան — վանեցի
Մուշ — մշեցի
Աշտարակ — աշտարակցի
Արտաշատ — արտաշատցի
Դվին — դվինցի
Կարս — կարսեցի
Գյումրի — գյումրեցի
Լոռի — լոռեցի
Ամերիկա — ամերիկացի
սար — սարեցի
գյուղ — գյուղացի
Վրաստան — վրացի

 

3. Տրված արմատների կրկնությամբ բառե´ր կազմիր: Բառերի մեջ այդ արմատների գրությանն ուշադրությո´ւն դարձրու (փորձի´ր բացատրել ՝ ինչո՞ւ ը-ն  չի գրվում):

Գոռ — գոռգռալ, գոռգռոց
մըռ — մռմռալ, մռմռոց
չըռ — չռչռալ, չռչռոց
կըռ — կռկռալ, կռկռոց
դըռ — դռդռալ, դռդռոց

Vive le vent

Sur le long chemin
Tout blanc de neige blanche
Un vieux monsieur s’avance
Avec sa canne dans la main
Et tout là-haut le vent
Qui siffle dans les branches
Lui souffle la romance
Qu’il chantait petit enfant
Refrain:2 fois կրկներգ 2 անգամ
Vive le vent, vive le vent
Vive le vent d’hiver
Qui s’en va sifflant, soufflant
Dans les grands sapins verts…
Oh ! Vive le temps, vive le temps
Vive le temps d’hiver
Boule de neige et jour de l’an
Et bonne année grand-père…

English 12.12.2017

 

Ձմեռ պապ Santa claus
Ded Moroz 72.jpg
Jonathan G Meath portrays Santa Claus.jpg
Older Average age:
Tall, thin, but strong Low, hooves
Serious, sublime, not smiling, but kind and just Happy, happy
Long and white beards and hair The beard is short, and its hair is curly
Long coat with blue, white, silver or violet color Red Short Semi. The red color has taken root in society after the 1930 Coca-Cola large-scale advertising campaign. The artist is Chicago’s artist, Chicago’s Hadley Sandblom
Trousers are mostly hidden under fur, it is rarely seen Short red pants
A wide belt Belt clip
Applied hot gloves Thin, white gloves
Without glasses Often displayed on glasses
Wears the boots (Valencia) Wear leather boots, mostly black
Comes with a sledgehammer, which brings qthree horses Traveling with a slipper in the sky. The slide leads the deer
As a rule, he is accompanied by Snow Maiden, who is his graddaughter No law is accompanied by law. Sometimes they can accompany dwarves and elves
He enters the door and personally gives the gift after the three times he calls the children. In the other case, the gift is hidden in the christmas at New year’s Eve Inside the chimney and puts the gift into specially prepared socks

Ձմեռ պապ Սանտա Կլաուս
Ded Moroz 72.jpg
Jonathan G Meath portrays Santa Claus.jpg
Ծեր Միջին տարիքի
Բարձրահասակ, նիհար, բայց ուժեղ Ցածրահասակ, գիրուկ
Լուրջ, վսեմ, ոչ ժպտուն, բայց բարի և արդար Ուրախ, կենսախինդ
Երկար և սպիտակ մորուք ու մազեր Հիմնականում մորուքը կարճ է, իսկ մազերը գանգուր են
Երկար վերարկուով՝ կապույտ, սպիտակ, արծաթագույն կամ կամիր գույնի Կարմիր կարճ կիսամուշտակով։ Կարմիր գույնը հասարակության մեջ արմատավորվել է 1930 թվականի Coca-Cola-ի խոշորամասշաբ գովազդային ակցիայից հետո։ Կերպարի հեղինակը նկարիչ Չիկագո Հեդդոն Սանդբլոմն է
Տաբատը հիմնականում թաքնված է մուշտակի տակ, այն հազվադեպ է երևում Կարճ կարմիր տաբատ
Լայն գոտի Գոտի ճարմանդով
Գործած, տաք ձեռնոցներ Բարակ, սպիտակ ձեռնոցներ
Առանց ակնոցների Հաճախ պատկերվում է ակնոցներով
Հագնում է կաճյակներ (վալենկա) Հագնում է կաշվից երկարաճիտ կոշիկներ, հիմնականում սև
Գալիս է սահնակով, որը բերում են երեք ձիեր Ճանապարհորդում է սահնակով երկնքում։ Սահնակը տանում են եղջերուները
Որպես կանոն, նրան ուղեկցում է Ձյունանուշը, ով իր թոռնիկն է Որպես օրենք, ոչ ոք չի ուղեկցում։ Երբեմն կարող են ուղեկցել թզուկները և էլֆերը
Ներս է մտնում դռնով և անձամբ է տալիս նվերը, այն բանից հետո, երբ երեխաները երեք անգամ կկանչեն իրեն։ Այլ դեպքում նվերը գաղտնի դնում է տոնածառի տակ ամանորի գիշերը Ներս է մտնում ծխնելույզով և դնում է նվերը հատուկ նախապատրաստված գուլպաների մեջ

Մայրենի դասարանում 05.12.2017

         Ճանապարհորդության Ձմեռ պապիկի հետ

Ես շատ եմ ուզում եղնիկներով ամբողջ աշխարհով շրջել, միակ հնարավորությունը Ձմեռ պապ լինելն է: Մի օր ամանորի գիշերը, երբ մայրիկիս էի օգնում խոհանոցում, հյուրասենյակից ձայներ լսեցի մտածելով, որ Ձմեռ պապն է: Երբ գնացի հյուրասենյակ տեսա մի պապիկ և նա ասաց, որ ինքը Ձմեռ պապն է.

-Բարև թոռնիկս: 

-Բարև Ձմեռ պապ: 

-Թոռնիկս ես այդքան ժամանակ չունեմ, պետք է գնամ: 

-Իսկ կարող եմ ես էլ միանամ քեզ: 

-Իհարկե: 

-Իսկ դու եղնիկներ ունես: 

-Իհարկե, նրանք մեզ դրսում սպասում են: 

Ես և Ձմեռ պապը ամբողջ աշխարհով շրջեցինք նրա եղնիկներով: Իսկ հետո ինձ Ձմեռ պապը տարավ տուն. 

-Շնորհակալ եմ իրոք դու շատ բարի պապիկ ես: 

-Հաջորդ անգամ քեզ էլի կտանեմ, միայն ձեր տան հասցեն հիշեմ: 

Մայրենի Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

1

Իմ ընտանիքը

Իմ ընտանիքը բաղկացած է չորս հոգուց: Ես, եղբայրս, հայրիկս, և մայրիկս: Եղբորս անունը Ռազմիկ է: Նա շատ է սիրում խաղալ իր մեքենաներով: Հայրիկիս անունը Վահե է: Նա շատ աշխատասեր է, սիրում է աշխատել: Մայրիկիս անունը Մելինե է: Նա ամենից շատ սիրում է ընթերցել: Իմ անունը Կարինա է: Ես ամենից շատ սիրում եմ իմ ըտանիքը:

2

Իմ սիրելի զբաղմունքը

Ես ազատ ժամանակ գիրք եմ կարդում և թենիս խաղում: Իմ ընտրությունը սեղանի թենիս է, որը դասավանդում է ընկեր հասմիկը: Ես շատ եմ սիրում նրան: Նա այնքան գեղեցիկ է: Իմ ամենասիրելի գիրքը Սևանի ափինն ու Թոմ սոյերի արկածներն են: Ես ամառային արձակուրդներին կարդացել եմ Սևանի ափին գիրքը: Այն շատ հետաքրքիր էր: Կուզեի մեկ անգամ էլ կարդաի:

3

Աշուն

Ախ աշունն եկավ,

Գեղեցիկ աշունը,

Տերև չորացավ,

Եվ թափվեց գետնին,

Ահա կգա սպիտակ ձմեռ,

Եվ կբերի պաղ-պաղ օրեր:

4

Էրնեկ ես անո´ր կու տամ,
որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր,
ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.
Ձընիկ — եղեմնիկ եկեր,
զոտվընուն հետքն է կորուսեր.
Առեր, ի պաղչան մըտեր,
ցորեկով զդընչիկն է պագեր:

Երանի կտամ ես նրան,
Որ իր սիրելիինն է առել փախել,
Ոնց, որ կամուրջն է անցել,
Ջուրը ելել կամուրջն է տարել,
Ձընիկ — եղեմնիկ եկեր, — ?
Իր հետքն է կորցրել,
Առել իր այգին է մտել,
Ցերեկով դունչն է համբյուրել:

5

6

7

Եթե ես կախարդական փայտիկ ունենայի

Եթե ես կախարդական փայտիկ ունենայի, կկառույցեի բարձրահարկ շենքեր, գեղեցիկ խանութներ և ցայտաղբյուրներ: Իմ կախարդական փայտիկով շատ կուզեի վերացնել պատերազմները, որ Հայաստանը և Թուրքիան, Ռուսաստանը և Գերմանիան և այլ երկրներ իրար հետ չվիճեին, և ոչ մի մարդ չզոհվեր: Այդ կախարդական փայտիկը ինձ համար շատ թանկ բան կլիներ: Եթե կորեր, ես շատ կտխրեի:

8

9

10

11

Դեկտեմբերի 3, կիրակի

Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը

Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները։

Լսողները նրա երեսին ծիծաղում էին.

― Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։

Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել, թե ինչպես է թռել լուսին, ինչպես է ապրել երեք ոտանի մարդկանց մեջ, թե ինչպես իրեն մի մեծ ձուկ կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել։

Սի անգամ ինչ-որ մի անցորդ լսեց, լսեց նրան ու հանկարծ բացականչեց.

― Ա՜յդ բոլորը սուտ է։ Այնպիսի բաներ չեն եղել։

Ծերուկը դեմքը խոժոռեց և ծանր ու մեծ պատասխանեց.

― Այն բոլոր կոմսերը, բարոնները, իշխաններն ու սուլթանները, որոնց ես պատիվ եմ ունեցել լավագույն բարեկամներ անվանել, միշտ ասում էին, որ ես աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն եմ։

Շրջապատողներն ավելի բարձր հռհռացին։

― Մյունխհաուզենը ճշմարտախոս մարդ է։ Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛…

Իսկ Մյունխհաուզենը, նրանց վրա ուշադրություն չդարձնելով, շարունակում էր պատմել, թե ինչպես եղջերվի գլխին մի հրաշք-ծառ էր աճել։

― Ծա՞ռ… եղջերվի գլխի՞ն…

― Այո, բալի ծառ, իսկ ծառի վրա՝ բալ… Հյութալի, քաղցր բալ…

Այդ բոլոր պատմվածքները տպված են այստեղ, այս գրքում։ Կարդացեք և ինքներդ դատեցեք, աշխարհում բարոն Մյունխհաուզենից ավելի ճշմարտախոս մարդ եղե՞լ է արդյոք։

Առաջին մաս: Ձին տանիքի վրա

Ես ձիով ճանապարհվեցի դեպի Ռուսաստան։

Ձմեռ էր, ձյուն էր գալիս։

Ձին հոգնեց և սկսեց սայթաքել։ Քունս տանում էր։ Քիչ էր մնում հոգնածությունից ձիուց վար ընկնեմ։ Բայց իզուր էի գիշերելու տեղ փնտրում, ճանապարհին ոչ մի գյուղ չպատահեց։

Ի՞նչ անեի։ Ստիպված էի բաց դաշտում գիշերել։

Չորս կողմը ոչ թուփ կար, ոչ ծառ։ Միայն ձյան տակից մի փոքրիկ սյուն էր ցցվել։

Երկար քնեցի, իսկ երբ զարթնեցի, տեսա, որ պառկած եմ ոչ թե դաշտում, այլ մի գյուղում, ավելի ճիշտ՝ մի փոքրիկ քաղաքում, և չորս կողմից շրջապատված եմ տներով։

Ի՞նչ է պատահել։ Ո՞ւր եմ ընկել ես։ Ինչպե՞ս կարող էին մի գիշերվա մեջ այսքան տներ բուսել։

Իսկ ձի՞ս ինչ եղավ։

Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչ է պատահել։

Հանկարծ լսեցի ծանոթ խրխնջոց։ Իմ ձիու խրխնջոցն էր։

Իսկ որտե՞ղ է։

Խրխնջոցը վերևից էր լսվում։

Ես բարձրացրի գլուխս և ի՞նչ…

Ձիս կախված է զանգակատան տանիքից, կապված է հենց խաչից։ Իսկույն հասկացա, թե ինչ է պատահել։

Երեկ երեկոյան այս քաղաքն իր մարդկանցով ու տներով ծածկված էր ձյունով և միայն խաչի ծայրն էր ցցված մնացել։

Ես չիմացա, որ դա խաչ է, ինձ թվաց, թե մի փոքրիկ սյուն է, որին կապեցի ձիս։ Իսկ գիշերը, երբ քնած եմ եղել, ձնհալն ընկել էր, ձյունը հալվել, և ես աննկատելի իջել եմ գետնին։

Իսկ իմ խեղճ ձին մնացել էր այնտեղ, վերևում, տանիքին։ Խաչից կախված լինելու պատճառով գետնին իջնել չէր կարողացել։

Ի՞նչ անել։

Երկար չմտածելով, ես վերցրի ատրճանակս, նշան բռնեցի, և գնդակը դիպավ ուղիղ սանձին, որովհետև ես հրաշալի հրաձիգ էի։

Սանձը կտրվեց, և ձին արագ ինձ մոտ իջավ։

Ես թռա ձիուս վրա և քամու արագությամբ առաջ սլացա։

Սայլակին լծված գայլը

Բայց շուտով գլխի ընկա, որ ձմեռը ձիով գնալն անհարմար է։ Ավելի լավ է սահնակով ճանապարհորդել։ Մի լավ սահնակ գնեցի և սլացա փափուկ ձյան վրայով։

Երեկոյան անտառ մտա։ Ես սկսեցի նիրհել, երբ հանկարծ լսեցի ձիուս անհանգիստ խրխնջոցը։ Ետ նայեցի և լուսնյակի լույսով տեսա մի ահռելի գայլ, որը բերանը բաց արած վազում էր իմ սահնակի ետևից։

Ազատվելու հույս չկար։

Սահնակի մեջ պառկեցի և վախից աչքերս փակեցի։

Ձիս կատաղի առաջ էր սլանում։ Գայլի ատամների չխկչխկոցը լսվում էր ականջիս շատ մոտ։

Բայց, իմ բախտից, գայլն ինձ վրա ոչ մի ուշադրության չէր դարձնում։

Նա թռավ սահնակի վրայից՝ ուղիղ գլխիս վրայով և հարձակվեց խեղճ ձիուս վրա։

Մի րոպեում ձիուս ետևի մասն անհետացավ գայլի ագահ երախում, իսկ առջևի մասը սարսափից ու ցավից շարունակում էր առաջ սլանալ։

Գայլի երախն ավելի ու ավելի էր մտնում ձիուս մեջ։

Երբ ուշքի եկա, վերցրի մտրակը և ոչ մի րոպե չկորցնելով, սկսեցի մտրակել ագահ գազանին։

Նա ոռնաց ու առաջ սլացավ։

Ձիու առջևի մասը, որ դեռ գայլը չէր կերել, ընկավ ձյան մեջ, իսկ նրա տեղը բռնեց գայլը՝ լծված սահնակին։

Այդ լծասարքից նա դուրս պրծնել չէր կարող, նա ձիու պես լծված էր սահնակին։

Ես շարունակեցի ամբողջ ուժով մտրակել նրան։

Նա սլանում էր առաջ ու առաջ, հետևից քարշ տալով սահնակը։ Նա այնպես արագ էր քաշում, որ երկու-երեք ժամից հետո մտա Պետերբուրգ։

Պետերբուրգի զարմացած բնակիչները խումբ-խումբ դուրս եկան նայելու այն հերոսին, որը ձիու փոխարեն իր սահնակին կատաղած գայլ էր լծել: