Искусственном интеллект

Я думаю, что развитие технологии намного упрощает работу людей. Вместо людей будут работать роботы, какие-то устройства, которые сократят работу людей и лучше выполнят дело. Мне кажется, что через несколько лет мы увидим везде роботов, которые могут делать все. Уже есть роботы, которые выглядят как собака. Я встретила в интернете таких роботов, которые, на мой взгляд, очень хорошие, но бессмысленны.

Արբեք։ Գիյոմ Ապոլիներ

Արբեք։ Գիյոմ Ապոլիներ

Միշտ պետք է արբած լինել։ Դա է կարևորը, միակ խնդիրը դա է։
Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
Բայց ինչո՞վ։ Գինով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբեք։
Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թռչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ՝ «արբելու ժամն է»…
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար՝ արբե´ք, անդադար արբեք։
Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք։

«Միշտ պետք է արբած լինել», «Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար՝ արբե´ք, անդադար արբեք։ Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք»: Կարծում եմ՝ սրանք են ամենակարևոր ու գլխավոր հատվածները ստեղծագործության մեջ: Հեղինակի ասելիքն այն է, որ պետք է չդառնանք ժամանակի գերին (փոխաբերական իմաստ), պետք է վայելենք այս կարճ կյանքը, լինենք արբած (փոխաբերություն), մեզ տրված ժամանակը ճիշտ օգտագործենք: Ժամանակը միշտ մեծ խնդիր է բոլոր հարցերում: Որոշ գործեր մենք չենք հասցնում կատարել և թողնում ենք կիսատ: Արբած մարդիկ ուրախ են, կյանքն այդպես ավելի հեշտ է, կապ չունի թե ինչպես են արբում:

Զինված պայքարը Արցախում և Սյունիքում

XVIII դարասկզբին Իրանը հայտնվեց ծանր վիճակում: Այդ ժամանակ աֆղաններին հաջողվեց գրավել նրա մայրաքաղաքը՝ Սպահանը: Պարսկաստանի թուլացումից սկսեց օգտվել նրա հակառակորդներից մեկը՝ Օսմանյան կայսրությունը, որը գրավեց Պարսկաստանի արևմտյան նահանգները: Արդեն 1723 թվականին թուրքերը զավթեցին Թիֆլիսը, շարժվելով Գանձակ: Պայմանագրին համաձայն, ռուս-թուրքական մրցակցությունն ավարտվեց 1724 թվականի հունիսի 12-ին՝ Կոստանդնուպոլիսում: Ըստ պայմանագրի՝ Այսրկովկասյան տարածաշրջանի ու Ատրպատականի պարսկական տիրույթները բաժանվեց Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև: Դրանից հետո ամբողջ Վրաստանն ու Արևմտյան Հայաստանն անցան Օսմանյան կայսրության տնօրինության տակ: Սակայն, Ռուսաստանն այլևս չէր կարող օգնության հասնել, քանի որ նրանք նույնպես պայքարում էին Օսմանյան կայսրության դեմ:

1724 թվականին թուրքական զորքերը ներխուժեցին Արարատյան դաշտ ու սկսում ավերել հայկական բնակավայրերը: Կարբի գյուղի բնակիչները պայքարեցին, բայց 40 օր հետո ընդհանուր համաձայնության եկան Օսմանյան կայսրության հետ: Նրանք վայր դրեցին զենքերը, իսկ Օսմանյան կայսրությունը խոստացավ այլևս չներխուժել իրենց բնակավայրեր: Սակայն, հունիսի 7-ին թուրքզկան զորքերը ներխուժում են Երևան: Զորքերը հետ են գնում, ունենալով մեծ կորուստներ՝ 20 000 մարդ:

Արցախի պայքարի հարցում Ռուսաստանից ժամանեց Իվան Կարապետը՝ օգնելու նպատակով: 1725 թվականին՝ մարտին, թուրքական երեք զորամասեր ներխուժեցին Վարանդա գավառ: Կորուստներից խուսափելու համար թուրքերը դիմեցին հնարամտության: Շուրջ 6000 թուրք զինվոր ներխուժեց հայկական գյուղեր՝ գիշերը ոչնչացնելով նրանց: Անհաջողության մատնվեց նաև Արցախի դեմ հաջորդ հարձակումը: 1726 թվականին թուրքերը նպատակ ունեին գրավել Շուշին, սակայն դա նրանց մոտ չստացվեց: Ութ օր մարտելով, թուրքերն ունեցան 800-ից ավել զոհ, որից հետո էլ հետ նահանջեցին:

Հայաստանը չստացավ Ռուսաստանից խոստացած օգնությունը ու դադարեց կռիվը: 1728 թվականին մահացավ Գանձասարի կաթողիկոսը՝ Եսայի Հասան-Ջալալյանը:

Արցախի պայքարը մեծ դեր ունեցավ հայ ազգի կյանքում, նրանց ոգեշնչելով ու հավատ ներշնչելով:

28.04.2021 | Նահապետ Քուչակ

Ծնվել է 1592 թվականին, Վանի Խառակոնիս գյուղում: Նրա կենսագրական տվյալները քիչ են: Քուչակը հայ առաջին աշուղ-երգիչներից է: Նրա կինը եղել է Թանգիաթունը: Նահապետի մասին եղած ժողովրդական զրույցները և «Նահապետ վարպետ» կոչումը փաստում են, որ նրան որպես երգիչ շատ են սիրել: Քուչակը համարվում է հայ միջնադարյան ժողովրդական-գուսանական քնաերգության փոքրածավալ երգերի՝ հայրենների զգալի մասի հեղինակը:

Քուչակի անունով պահպանվել են շատ գրավոր ու բանավոր աշուղային երգեր՝ հայերեն ու թուրքերեն: Քուչակյան հայրենները հիմնականում սիրային երգեր են:

Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինիմ,
       տէր չունիմ, որ գայ զիս ձենէ.
Ո´չ ունիմ համբերութիւն,
       որ լըռեմ սահաթ մի քենէ.
Հանցեղ եմ ի քո սիրուդ,
       զինչ ամառ ծաղիկն ի ջըրէ.
Խեղճըն ի յերկինք ի վեր
       պաղատէր թք կաթ մի կաթէր:

Նահապետ Քուչակ

Հայրս…

Իմ կյանքում կա ինձ շատ հարազատ ու թանկ մեկը, ում կարող եմ համարել իմ երջանկության աղբյուրը: Ծնվածս օրվանից ինձ պաշտպանված եմ զգում, իմանալով, որ նա կողքիս է: Նրա խոսքը, խորհուրդները, անգամ մի շարժումը միշտ կարևոր են ինձ համար: Այն մեկը, ով շատ մեծ դեր ունի իմ կյանքում, և ում մասին այժմ կպատմեմ՝ հայրս է: Ինչպես բոլոր երեխաներն են կարծում, ես էլ եմ մտածում, որ աշխարհի ամենաբարի ու ամենահոգատար հայրն իմն է: Հաճախ է վրաս բարկանում, զրկվում եմ որոշ բաներից, բայց չեմ նեղվում: Ես շատ լավ գիտակցում եմ, որ հայրս միշտ ճիշտ է: Նրա մեծ ցանկությունն է, որ լինեմ լավն ու բարին, ունենամ լավ ապագա: Հենց այդ պատճառով էլ նրան միշտ սիրում, հարգում ու վստահում եմ բոլորից առավել: Կյանքում չի եղել դեռ այնպիսի դեպք, որ հայրս չկատարի իմ խնդրանքը: Նա ամեն կերպ փորձում է ինձ ուրախացնել ու երջանկացնել: Հենց նա է ինձ սովորեցրել սիրել և սիրվել, գնահատել կյանքն ու ամեն մի օրը: Հայրս շատ լավ օրինակ է ինձ համար: Փորձում եմ միշտ նրան հասկանալ, մարդկային որակներով նմանվել նրան: Ես վստահ եմ, որ ցանկացած աղջկա կյանքում իր հայրն առաջիններից է, ում նա շատ սիրում ու հարգում է: Այնքան եմ հարգում հորս, նրա որոշումներն ու խորհուրդները, այնքան եմ վստահում նրան, որ փորձում եմ միշտ հետևել նրա խոսքերին ու խորհուրդներին, որպեսզի երբեք չսխալվեմ:

Ազոտ և ֆոսֆոր: Թեմատիկ հարցեր և վարժություններ

Թեմատիկ հարցեր և վարժություններ.  

1.- Ո՞ր  տարրերն են ընդգրկված 5֊րդ խմբի գլխավոր ենթախմբում…

5֊րդ խմբի գլխավոր ենթախմբում ընդգրկված են մի քանի տարրեր՝ ազոտը (N), ֆոսֆորը (P), արսենը (As), ծարիրը (Sb) և բիսմութը (Bi): Ազոտը ազատ վիճակում անհամ և անհոտ գազ է, ջրում վատ է լուծվում։  Ֆոսֆորը բնորոշ հոտով, անգույն, մոմակերպ, թունավոր նյութ է, ստացվում է ֆոսֆորի գոլորշիները սառեցնելիս։

Բնութագիր՝

+7N (7p, 7n) 7e
+15p (15p, 16n) 15e
+33As (33p, 42) 33e
+51Sb (51p, 70n) 51e
+83Bi (83p, 126n) 83e

+7N )2e    )5e
+15p )2e   )8e    )5e
+33As )2e   )8e    )18e   )5e
+51Sb )2e   )8e   )18e   )18e   )5e
+83Bi )2e   )8e   )18e   )32e    )18e   )5e

2.-Ո՞ր տարրի  մոտ է ավելի ուժեղ արտահայտված  ոչ մետաղական հատկությունները ազոտի՞.թե `ֆոսֆոր՞. ինչո՞ւ. …

3.- Ինչո՞ւ  են  ազոտը և ֆոսֆորը համարվում կենսական  տարրեր…

Այն տարրերը, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր, դրանով ապահովում օրգանիզմի կենսագործունեությունը, կոչվում են կենսական տարրեր: Իսկ ազոտն ու ֆոսֆորը նույնպես այդպիսին են:

4.-Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ  բույսերի աճման  համար…

Բույսի աճման համար անհրաժեշտ է բարենպաստ միջավայր, որտեղ բույսն իրեն ավելի լավ կզգա, հող, լույս, ջուր, լավ խնամք և այլն:

5.- Ինչո՞ւ են  հողին տալիս  պարարտանյութեր, ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….

Բույսի բնականոն աճման, հողի բարելավման համար տալիս են պարարտանյութեր: Պարարտանյութեր են՝ կալիումի քլորիդը, սուպերֆոսֆատը, ամոնիումի ֆոսֆատ, դիամոֆոս և այլն:

*6. Ւ՞նչ  է  պարարտանյութը….

Այն նյութը, որը բարելավում է հողի և բույսի սննդառությունը, կոչվում է պարարտանյութ:

Կենսոլորտ

Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որը բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է: Երկիր վրա գոյություն ունեցող բոլոր օրգանիզմները և այն միջավայրը, որտեղ նրանք ապրում են կազմում է երկրի կենսոլորտը: Այսինքն կենսոլորտը երկրի արտաքին թաղանթն է պատված կենդանի օրգանիզմներով:
Կենսոլորտ հասկացությունը տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար: Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանք­ներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտնե­րում:

24.04.2021 | Առակի թարգմանություն

Թարգմանել հետևյալ առակը և գրել շարադրություն՝ ներառելով արտահայտված միտքը։

Հաճախ են կյանքում պատահում բարդ և աներանելի իրավիճակներ, երբ թվում է, թե միակ տարբերակը հանձնվելն է: Սակայն, հանձնվելն այդքան էլ լավ տարբերակ չէ, չնայած, ամենահեշտն է թվում: Հանձնվում են միայն թուլամորթներն, ովքեր վստահ չեն իրենց ու իրենց ուժերի վրա: Կան մարդիկ, ովքեր կարողանում են մյուսներին փոխել, նրանց դարձնելով ավելի լավը: Նույնիսկ կարողանում են մեծ ազդեցություն թողնել ուրիշների վրա, հաղթահարել տվյալ իրավիճակը, մինչ այդ մյուսները կարող են հեշտությամբ հնազանդվել:

Приходит ученик к Учителю и говорит:«Учитель, я устал, у меня такая тяжелая жизнь, такие трудности и проблемы, я все время плыву против течения, у меня нет больше сил,… что мне делать?»Учитель вместо ответа поставил на огонь три одинаковых емкости с водой. В одну емкость бросил морковь, в другую — положил яйцо, а в третью — насыпал зерна кофе. Через некоторое время он вынул из воды морковь и яйцо и налил в чашку кофе из 3-й емкости.« Что изменилось?» — спросил он ученика«Яйцо и морковь сварились, а зерна кофе растворились в воде» — ответила ученик.«Нет»,- сказал Учитель, «Это лишь поверхностный взгляд на вещи. Посмотри — твердая морковь, побывав в кипятке, стала мягкой и податливой. Хрупкое и жидкое яйцо стало твердым. Внешне они не изменились, они лишь изменили свою структуру под воздействием одинаково неблагоприятных обстоятельств — кипятка. Так и люди – сильные внешне могут расклеиться и стать слабаками там, где хрупкие и нежные лишь затвердеют и окрепнут»«А кофе?» – спросил ученик« О! Это самое интересное! Зерна кофе полностью растворились в новой враждебной среде и изменили ее — превратили кипяток в великолепный ароматный напиток.Есть особые люди, которые не изменяются в силу обстоятельств — они изменяют сами обстоятельства и превращают их в нечто новое и прекрасное, извлекая пользу и знания из ситуации».

Աշակերտը գալիս է ուսուցչի մոտ և ասում.

-Ուսուցիչ, ես արդեն հոգնել եմ, ես այնքա՜ն ծանր կյանք ունեմ, այնպիսի դժվարություններ ու խնդիրներ, ես ամբողջ ժամանակ լողում եմ հոսանքին հակառակ, այլևս ուժ չունեմ . . . ի՞նչ պետք է անեմ:

Ուսուցիչը պատասխանի փոխարեն կրակի վրա դրեց երեք նույն ջրով լցված տարաներ: Մի տարայի մեջ նետեց գազար, մյուսի մեջ ձու դրեց, իսկ երրորդի մեջ` սուրճի հատիկներ: Որոշ ժամանակ անց նա ջրից հանեց գազարն ու ձուն և սուրճը տարայից լցրեց բաժակի մեջ.

-Ի՞նչ փոխվեց, — հարցրեց աշակերտին:

-Ձուն, գազարը եփվեցին, սուրճի հատիկները ջրում լուծվեցին, — պատասխանեց աշակերտը:

-Ո՜չ, — ասաց ուսուցիչը: Սա իրերի անցողիկ հայացքն է: Նայի՜ր, — չոր գազարը ջրում դարձավ փափուկ ու հնազանդ: Փխրուն ու հեղուկ ձուն՝ կոշտ: Արտաքնապես նրանք չեն փոխվել, փոխեցին իրենց կառուցվածքը եռացող ջրի ազդեցության տակ: Նույնն էլ մարդիկ են անում՝ արտաքինից ուժեղները կարող են թուլանալ, դառնալ թուլամորթներ, որտեղ էլ փխրուն ու նուրբ լինելիս ուժեղանում են:

-Իսկ սուրճը՞, — հարցրեց աշակերտը:

-Օ՜, այն ամենահետաքրքիրն է: Սուրճի հատիկները ամբողջովին լուծվեցին նոր միջավայրում ու փոխեցին այն, եռացող ջուրը վերածեցին անուշաբույր խմիչքի: Կան մարդիկ, ովքեր չեն փոխվում հանգամանքների բերումով, նրանք իրենք են փոխում հանգամանքները, դրանք փոխարինում նորով ու գեղեցիկով՝ տվյալ իրավիճակից ստանալով օգուտ և գիտելիք:

24.04.2021