Մայրենի տնային մարտի 19

 

Իմ հորինած բանաստեղծությունը մայրիկի մասին

Մենք սիրում ենք քեզ մայրիկ,
Անուշ քնքուշ մեր մայրիկ,
Խելացի ես դու մայրիկ,
Գիտունիկ ես մեր մայրիկ:

Վառ ես անուշ արևի պես,
Մեր հոգատար մայրիկն ես տես,
Ուրախ ենք մենք ամեն օր,
Դու ես պատճառն իմ մայիկ:

 

Իմ հորինած հանելուկը

Քո բռունցքի չափ է նա,

Նա քեզ կյանք է պարգևում,

Ուր որ գնաս հետդ է,

Թեկուզ քնած կամ արդուն:

/Սիրտ/

Մաթեմատիկա նախագիծ 5 դաս 2

Լրացուցիչ(տանը)
5) Անտառը գրավում է 1300000 հա տարածք։ Դրա 35 %-ը հաճարենու
անտառն է, 16 %-ը՝ սոճու, 20 %-ը՝ եղևնու, 24 %-ը՝ կաղնու, մնացածը՝
բոխու։ Ամեն մի տեսակ անտառի քանի՞ հեկտար կա տվյալ
տարածքում։

1300000×35:100=455000 հաճարենի
1300000×16:100=208000 սոճի
1300000×20:100=260000 եղևնի
1300000×24:100=312000 կաղնի
455000+208000+260000+312000=1235000
1300000-1235000=65,000

7) Շոգենավը, որի սեփական արագությունը 6 անգամ մեծ է գետի
հոսանքի արագությունից, հոսանքի ուղղությամբ 3 ժամում անցել
է 63 կմ։ Գտե՛ք շոգենավի սեփական արագությունը և գետի հոսանքի արագությունը։

63:3=21
3×6=18
18+3=21

Մայրենի տնային մարտի 12

1) Գործնական քերականություն

1. Տրված բայերն այնպես ձևափոխի´ր, որ պատասխանեն ի՞նչ արեց և ի՞նչ է արել հարցերին:

Գրել — գրեց, գրել է

վազել — վազեց, վազել է

կոտրել — կոտրեց, կոտրել

փակել — փակել, փակեց, փակել է

աշխատել — աշխատեց, աշխատել

հանդիմանել — հանդիմանեց, հանդիմանել է

թիավարել — թիավարեց, թիավարել է

փոխանակել — փոխանակեց, փոխանակել է

 

 

 

 

2) Անգիր եմ սովորել Եղիշե Չարենցի Կապույտը բանաստեղծությունը:

 

Կազմել եմ Հովհաննես Թումանյաննի ուսումնական փաթեթ

Կենսագրությունը

Բանաստեղծություններ

Բանտի օրագիր

Թումանյանի 10 իրերը

Մեծերը Թումանյանի մասինՄեծերը Թումանյանի մասին

Թումանյանի քայռակներ

Հովհաննես Թումանյանի նամակները

Մայրենի դասարնում մարտի 12 Եղիշե Չարենց

Կենսագրություն

Եղիշե Չարենցը ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում:
Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում:
Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր:
Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով:
Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր:
Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:
Չարենցի եղբայր Սերոբը հոր հետ առևտրով էր զբաղվում և ապրում է մինչ ծերություն, իսկ Գեղամը` 1937թ. ստալինյան բռնությունների զոհերից է:
Քույրերից Աննան բնակվում էր Երևանում, իսկ Աշխենը, ով փոքր տարիքում ծաղիկ հիվանդությունից կորցրել էր տեսողությունը, եղբոր` Գեղամի հետ բնակվում էր Լենինգրադում:
Չարենցի մյուս քույրը` Մարիամը իր ընտանիքի հետ զոհվում է Մեծ եղեռնի տարիներին:
Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում:
1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում:
1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը
Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր:
Թեև Կարսը գավառական փոքր քաղաք էր, սակայն գրական-հասարակական կյանքը բավականին աշխույժ էր, որի վկայությունը գրախանութների, գրադարանների, տպարանների և զգալի թվով ուսումնական հաստատությունների առկայությունն էր:
1919թ. աշնանը Երևանում ստեղծվում է Հայ գրական միությունը, որի անդամներն էին Լեռ Կամսարը (Արամ Թովմաղյան), Համբարձում Մազմանյանը, Հայկ Աճեմյանը, Շահան Նաթալին (Հակոբ Տեր-Հակոբյան), Դավիթ Անանունը (Դավիթ Տեր-Դանիելյան), Վեսպերը (Մարտիրոս Դաբաղյան), Արտաշես Աբեղյանը և ուրիշներ:

1931թ. Չարենցն ամուսնանում է Իզաբելլայի հետ. 1932թ. ծնվում է նրա ավագ դուստրը` Արփիկը, իսկ 1935-ին` Անահիտը:

Բանաստեղծություն

Նույն է կարոտս հիմա

Նո՛ւյնն է կարոտս հիմա` անսփոփ ու որբ.
Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ:
Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ-
Եվ չի՛ փոխվել իմ սրտում, իմ հոգում – ոչինչ:
Նույնն է սերը` կրակված իմ սրտում հիմա`
Նո՛ւյն կարոտը անսփոփ ու անունը – Մահ:

Սոխուկացան

Տեխնոլոգիայի դասաժամին, ընկեր Հասմիկը իրենց գյուղից բերել էր ( Արարատի մարզ, գյուղ Ավշար ) սոխուկավոր բույսեր՝ հակինթ և նարգիզ: Մենք այդ բույսերը տնկեցինք Միջին դպրոցի ներքին բակում՝ սալիկների մեջ: Քանի, որ բույսերը արդեն աճել էին և մի քանիսի վրա կոկոններ կար, մենք հողը շատ խորը փորեցինք և նոր հող լցրեցինք, որպեսզի բույսի սոխուկային մասը ծածկվեր:

Բանավոր մաթեմատիկա, դասարանում, մարտի 6

1. Խանութում կարմիր պայուսակը արժի 10. 000 դրամ: Երբ եկավ գարունը, սկսվեցին գարնանային 70 % զեղչերը: Գարնանային զեղչերի ժամանակ, ի՞նչ արժեր կարմիր պայուսակ:

Լուծում

1) 10.000 — 7.000 = 3.000

Պատ՝. 3. 000 դրամ

 

2. Մաթեմատիկայի դասը սկսվեց 13:55, իսկ վերջացավ 15:50: Ինչքա՞ն տևեց մաթեմատիկայի դասը:

Պատ՝. 1 ժամ 55 րոպե

 

3. Գրադարանում կա 84 գիրք: Քանի՞ գիրք կլինի գրադարանում, եթե բերեն գրադարանում եղած գրքերի կեսի չափ:

84 : 2 = 42

84 + 42 = 126

Պատ՝. 126 գիրք

 

4. Քանի՞ քառակուսի կա պատկերում:

76913ecf1d91928246d576d7f9a5a754-math-enrichment-maths-puzzles

Պատ՝. 26 քառակուսի

 

5. Աշոտը մայրիկին նվիրեց 16 ծաղիկ: Տատիկին նվիրեց մայրիկին նվիրած ծաղիկների կեսը, իսկ մորաքրոջը նվիրեց տատիկին նվիրած ծաղիկների կեսը: Քանի՞ ծաղիկ նվիրեց Աշոտը տատիկին և մորաքրոջը:

Պատ՝. տատիկին նվիրեց 8 ծաղիկ, իսկ մորաքրոջը նվիրեց 4 ծաղիկ