Համո Սահյան | 01․12․2023

163․ 3՝ Համո Սահյան

164․ 4՝ քարափի կանաչ ափի մեջ թրթռացող երկնքի մի շերտ

166․ 1՝ ա-4, բ-1 գ-2, դ-3

167․ 1՝ ա-3, բ-1, գ-4, դ-2

172․ 1՝ ա-4, բ-1, գ-2, դ-3

191. 2՝ ա-3, բ-1, գ-2, դ-4

Անտառում, Օրը մթնեց, Անունդ տալիս, Չես ասի ոչ մի բառով, Պապը, Մասրենի, Քարափը, Իջավ սարյակը դաշտում։

Իմ անունը։ Ռիչարդ Բրոթիգան

1․ Կարդա՛ ստեղծագործությունը և շարունակի՛ր՝ հարազատ մնալով ոճին։

Գուցե կա մի դեպք, որ ամեն անգամ քո հարազատների, մտերիմների հետ հիշելիս ժպտում կամ ծիծաղում ես։ Դա իմ անունն է։

Կամ գուցե կա մի օր, որ միշտ կհիշվի, երբ ամեն անգամ այցելես այդ վայրը։ Դա իմ անունն է։

Գուցե միշտ երազում ես լինել հանգստության գրկում՝ ապրելով հենց ծովի կողքին, քանի որ հանգստության քո չափանիշը արևածագն ու մայրամուտն են։ Դա իմ անունն է։

2․ Հատվածներ, որոնք էլ ավելի հարազատ էին ինձ․

Հավանաբար անձրևում էր շատ ուժեղ։

Կամ ինչ-որ մեկն ուզեց, որ մի բան անես։ Դու արեցիր։ Հետո նրանք ասացին, որ այն, ինչ արեցիր, սխալ էր.
-Կներես սխալի համար։

Գուցե կար մի խաղ, որ դու խաղում էիր մանկությանդ տարիներին. կամ մի բան, որ մտքիդ եկավ, երբ ծեր էիր ու նստած էիր պատուհանի մոտ՝ աթոռին։

Կամ դու զբոսնում էիր ինչ-որ տեղ։ Շուրջբոլորդ ծաղիկներ էին։

Գուցե դու պառկած էիր անկողնում, համարյա պատրաստ քնի և քթիդ տակ ծիծաղեցիր ինչ-որ կատակի վրա․ լավ ձև է օրն ավարտելու համար։

Նոր տարի։ Հովհաննես Երանյան

Պատմվածքը նկարագրում է Ամանորից առաջ գյուղում անցկացվող օրերը, երբ ընտանիքը փորձում էր անել ամեն բան, որպեսզի գոնե այդ տարի կարողանա առանց որևէ պարտքի նշել տոնը․ <<պարտ­քով արած Նոր տա­րի­նե­րին հայ­րը տրա­մադ­րու­թյուն չէր ու­նե­նում, չէր խմում, ու բո­լոր չորս զա­վակ­ներն էլ զգում էին, որ այդ­պի­սի Նոր-­տա­րի­նե­րի նրա ու­րա­խու­թյունն ար­հես­տա­կան է>>։ Այդ իսկ պատճառով ամեն մեկն իր հերթին փորձում էր հնարավորինս շատ աշխատել էլ ավելի շատ գումար վաստակելու համար։

Նշանավոր էր հոր դերը, ով գիշեր-ցերեկ աշխատում էր և ուներ մի քանի աշխատանք, ով մի քանի ժամ էր օրվա ընթացքում լինում տանը, այն էլ՝ քնած։ Նրա կերպարը շատ խիստ էր նկարագրված, երբ բոլորը փորձում էին լսել իր խոսքը՝ ենթարկվելով վերջինիս։

Շատ պարզ էր նկարագրված աստվածապաշտությունը և՛ որդու, և՛ հոր կողմից, երբ տղան ուզում էր նմանվել հորը՝ լինելով աստծուն սիրող։ Իհարկե, սա շատ կարևոր հատկանիշ է, սակայն բացի իրենցից՝ հերոսներից ոչ ոքին բնորոշ չէր այն, և ոչ էլ խոսվում էր դրա մասին։ Որդու ընթերցանությունը աստվածաշնչից նույնպես մեծ ասելիք ուներ, սակայն այդքան էլ շեշտված չէր պատմվածքում․ <<Դուք տե­սաք ու չճա­նա­չե­ցիք: Երա­նի նրանց, ով­քեր առանց տես­նե­լու կհա­վա­տան>>։ Իհարկե, այն մեջբերում էր աստվածաշնչից, սակայն այն հայր և որդի համեմատեցին մեկ այլ իրավիճակի հետ, երբ տղան Սևան չայցելելով գրել էր դրա մասին այնպես, որ դասընկերները հավատացել էին իր խոսքերին, թե վերջինս հենց լճի ափին նստած էլ գրել է։ Սակայն, ըստ իս՝ այս երկու մտքերը այդքան էլ համեմատական չէին, երկրորդը շատ ավելի հասարակ և առօրյա խնդիր էր, որը չէր կարող ուղղակի համեմատվել աստվածաշնչյան այդ օրինակի հետ։

Բայց, ընդհանուր առմամբ ստեղծագործությունն ինձ շատ դուր եկավ, հատկապես ընտանիքի ձգտումը գումար աշխատելուն, ինչպես նաև առանձնահատուկ էր հոր աշխատասիրությունը, սերն առ աստված, գյուղական կյանքի առանձնահատկությունները և այլն։

Խաբուսիկ օր։ Հովհաննես Երանյան

Ըստ հեղինակի՝ խաբուսիկ օրվան բնորոշ էր մահ չլինելը, որի շուրջ պատմվածքում բերված են մի շարք օրինակներ, որոնցից մեկն է հենց երեխայի մահից պրծնելը ամբողջ օրվա ընթացքում․ <<Ոչ ոք չէր մահացել, բոլոր մարդիկ անմահ էին: Մահ չկար>>: <<Առուն մեծ չէր, բայց արագահոս էր և կքշեր, կտաներ տղային, բայց քանի որ մահ չկար այդ օրը, փոշմանեց ու հետ քաշեց ոտքը>>, <<Օրը մանկան պես անմեղ էր ձևանում, և թվում էր, թե մահ չկա, թե Ադամից հետո աշխարհ եկած որևէ մեկը չի կորչելու>>: Թվում էր, թե փոքրիկը պետք է մահացած լիներ՝ կանգնելով ականապատ դաշտում, առուն ընկնելով, դես ու դեն փախչելով, սակայն մահ չլինելու պատճառով նրան ոչինչ չէր պատահում․ ահա, թե որն էր պատմվածքի հետաքրքիր փոխաբերությունը, ահա, թե ինչու է այն կոչվում հենց <<խաբուսիկ օր>>։

Թեման շատ սովորական է լսել հեղինակի կողմից, քանի որ նա շատ է բարձրացնում պատերազմական իրավիճակի հարցը՝ իր գրեթե բոլոր ստեղծագործություններում կարևորելով այն։ Երեխայի մորը դաժանաբար սպանել էին, իսկ նա առանց որևէ բան գիտակցելու դուրս էր եկել տնից ու գնացել-անցել սահմանը։ Շատ առանձնահատուկ էր նաև գերմանուհու դերը պատմվածքում, երբ տեսնելով երեխային մոռացավ ամեն բանի մասին և գիրկն առավ վերջինիս։ Նա այնքան սիրեց փոքրիկին, որ ուզեց իր հետ տանել Գերմանիա և այդպես էլ արեց։ Համեմատություններից հետաքրքրեց այն հատվածը, երբ երեխայի մեկնումը համեմատում էր առվակի ծովը լցվելուն․ <<Իր որբության գաղտնիքն անտեր թողած` գնում էր անազգ, պատմության դեմ անքեն, անվրեժ բարեկեցիկների ծովում կորսվելու` ինչպես իր խաղընկեր առվակը>>:

Ըստ իս՝ պատմվածքի գաղափարներից մեկն արտահայտվում էր փոքրիկի՝ գյուղում մեծանալու մեջ, երբ իր հորեղբայրը դիմում էր գերմանուհուն․ <<Էհ, թող գնա, գուցե երջանիկ լինի, գուցե մեծ մարդ դառնա: Ի՞նչ կա այստեղ բացի տառապանքից>>։

Ապոկալիպսիսի հրեշտակները։ Հովհաննես Երանյան

Հովհաննես Երանյանի ստեղծագործություններից շատերն ուղղված են պատերազմական թեմաներին, և այս պատմվածքը դրանցից մեկն էր, որում խոսվում էր միմյան հենց այդ թեմայի շուրջ։ Իհարկե, ընտրված թեման շատ արդիական է՝ հատկապես մեր երկրում, և դրա բովանդակությունից պարզ է դառնում, որ այն տեղի է ունեցել Հայաստանում, վերջերս՝ ոչ շատ շուտ ժամանակներում։ Հեղինակի կողմից ընտրված պատերազմական դժբախտ իրավիճակի թեման շատ գեղեցիկ էր նկարագրված, և կարծում եմ՝ հենց դա է բազմալեզու ընթերցողներ ունենալու գլխավոր պատճառը, այսինքն՝ ընտրվում է մի թեմա, որը բոլորի համար շատ հետաքրքիր է և արդիական։ Այս պատմվածքի շուրջ կարող եմ շատ ավելի երկար շարադրել մտքերս՝ ի տարբերություն մնացած այլ ստեղծագործությունների, քանի որ ասես հենց հիմա է կատարվում և հենց Երևանում, բոլորս ծանոթ լինելով մի թեմայի, որի մասին հեղինակը մանրամասնել է գրելիս։

Ամենից շատ ինձ դուր եկան պատմվածքի չափազանցությունները, ինչպես նաև հեղինակի անմիջականությունը մեր նկատմամբ՝ նկարագրելով որդուն կորցրած ծնողի տառապանքը, ինչպես նաև ամուսնուն և որդուն կորցրած կնոջ ցավը։ Չեմ կարծում, որ այս դեպքը վերցված է իրական կյանքից, սակայն այն այնքան հավանական է, որ ինքս չեմ զարմանա, եթե այն կատարված լինի վերջերս Հայաստանում։

Շատ հատկանշական էր հրեշտակների դերը պատմվածքում, երբ նրանք ուղեկցում էին ծերուկին ողջ ճանապարհին, որոնց շնորհիվ էլ Հարությունը փրկեց իր որդու մոտ ընկերոջ կյանքը, ինչպես նաև լուր ստացավ որդուց․ <<Նա աջ թևով գրկեց Հարությունի մեջքն ու ասաց. — Արի՛ ինձ հետ, — Հարությունը հնազանդվեց, բայց զգում էր, որ քայլում է ոչ սեփական կամքով, ոտքերն ասես գետնին չէին դիպչում, ոչ շուռ եկած ծառերը, ոչ մացառները նրան չէին խանգարում, սահում էր նրանց միջով>>: Եվ այս ամենը կապվում է պատմվածքի ավարտի հետ, երբ կարծես ստեղծագործության գլխավոր հերոսի միջոցով ակնհայտ է դառնում հեղինակի ասելիքներից մեկը․ <<Ո՞ւմ պատմես՝ հավատան, թե հրեշտակները գիտեն՝ ուր են ուղեկցում>>։

Այս միտքն ինձ շա՛տ դուր եկավ։ Հեղինակն ուզում էր ասել, որ աստված հրեշտակների միջոցով օգնում է և ճիշտ ճանապարհն է ցույց տալիս դժվարության մեջ գտնվող մարդկանց․ Հարությունը տրորեց աչքերն ու հարցրեց. -Ցնդում եմ երևի, աչքիս ամենուր հրեշտակներ են երևում: -Չէ, չես ցնդում,- վստահ պատասխանեց Մեսրոպը: Իրոք հրեշտակներ են, եկել են տղերքի հոգիները երկինք ուղեկցելու: Ես նրանց էլի եմ տեսել: Չորս տարի առաջ, ապրիլին:

Գրականության հոկտեմբերյան հաշվետվություն

  • Կիրակնօրյա ընթերցարան

Քարտը։ Մարսել Էմե

  • Նախագծեր

Ժամանակակից գրականությունը պատանիների ընկալմամբ-ընթերցել եմ իր ստեղծագործություններից մի քանիսը

  • Առաջադրանքներ

Գրականություն | 05․10․2023

Գրականություն | 06․10․2023

Դեպի լյառը Մասիս։ Եղիշե Չարենց

Վերք Հայաստանի։ Հառաջաբան

Գրականություն | 20.10.2023

Մեր պատմիչները և մեր գուսանները

  • Ինքնագնահատում

7-8

Հանդիպում Հովհաննես Երանյանի հետ

Հովհաննես Երանյանը ծնվել է 1963 թվականի մայիսի 7-ին։ Ավարտելով Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը՝ աշխատել է մամուլում և հեռուստատեսությունում։ Նա տպագրել է թատերագիտական, գրականագիտական, կինոգիտական բազմաթիվ հոդվածներ ու գրախոսականներ ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքահայ մամուլում։ 1999 թվականին հրատարակել է իր առաջին արձակ ժողովածուն («Միակ ոտնահետք»)։ Ունի նաև 3 ժողովածուներ «Զինադադար» (2005), «Մարդահամար» (2008), «Ամենագեղեցիկ հարվածը» (2010): Հովհաննես Երանյանի պատմվածքները թարգմանվել են մի շարք լեզուներով՝ գերմաներեն, անգլերեն, հոլանդերեն, ռումիներեն, ռուսերեն և պարսկերեն։

Ընթերցված պատմվածքներ․

  1. Բրուտի երկրորդ աշակերտը
  2. Մառախուղը
  3. Երեք ամիս հետո
  4. Ապոկալիպսիս հրեշտակները
  5. Խաբուսիկ օր
  6. Նոր տարի
  7. Այրված սարեր

Ընթերցելով իր պատմվածքները՝ կարևորում եմ նշել այն, որ իր ստեղծագործություններից յուրաքանչյուրն ունի այնպիսի գաղափար, որն այս օրերին շատ արդիական է Հայաստանում, օրինակ՝ պատերազմական իրավիճակները, ցավերն ու կորուստները, որոնք հատկապես վերջերս շատ են քննարկվում մեր երկրում։ Նոր տարվա սպասումը, այն միտքը, որ պետք է առանց պարտք և մեծ շուքով դիմավորել Ամանորը․ այն իսկապես շատ մտահոգող միտք է Հայաստանում։ Կամ ինչպես <<Այրված սարեր>> պատմվածքում է նշված, բարեկամին, հարազատին արտերկիր ճանապարհելը, մեր՝ արտերկրում բնակություն հաստատելու միտքը։ Եվ այս ամենը հաստատում է իր՝ ժամանակակից գրող լինելը։

Ինչպես նաև նկատել եմ, որ ի տարբերություն այլ հեղինակների՝ Հովհաննես Երանյանն իր ստեղծագործությունները հիմնականում գրում է ոչ թե որևէ գաղափարի, ասելիքի շուրջ, այլ ընտրում մի թեմա (ինչպես որ օրինակ բերեցի), և ստեղծագործում այդ թեմայի շուրջ, որն ըստ իս՝ շատ ավելի հետաքրքիր և գրավիչ է դարձնում պատմվածքը, հատկապես հայ ընթերցողների համար։

Պատմվածքներում շատ եմ առանձնացրել աստվածապաշտությունը, որը ոչ մի հայ գրողի ստեղծագործություններում մինչ օրս չեմ նկատել, և կապ չունի, թե որն է իր ստեղծագործության թեման, հեղինակն այն պարտադիր կերպով մեջ է բերում, և հենց այդպիսով էլ պարզ է դառնում, թե որքան կարևոր դեր ունի այն իր համար։

Հովհաննես Երանյանի կենսագրությունը կարդալիս նկատեցի, որ իր պատմվածքները թարգմանվել են մի շարք լեզուներով, ինչպիսիք են գերմաներենը, անգլերենը, հոլանդերենը, ռումիներենը, ռուսերենը, պարսկերենը և այլն։ Եվ ըստ իս՝ բազմալեզու թարգմանությունները պայմանավորված են ընթերցողների մեծ քանակով, իսկ մարդկանց գրավում է հենց իր անմիջականությունը դեպի ընթերցողը և արդիական, հասկանալի թեմաների շուրջ խոսելը, ինչպիսին է հենց պատերազմական թեման, որը գրեթե բոլոր ստեղծագործություններում գլխավոր դերում է։ Սակայն, կարծում եմ՝ որքան էլ մարդկանց հարազատ և հասկանալի թեմա լինի, ամենից լավ մենք կարող ենք ընկալել այն, քանի որ Երանյանը հայ գրող է ու լիովին հայ մարդու անունից է գրել, այսինքն՝ պատմվածքներում կարող են լինել մի շարք ավանդույթներ, սովորույթները, որոնք որքան էլ գրավեն օտարերկրյա ընթերցողներին, միևնույն է՝ բնորոշ են միայն հայ մարդուն։

Պատմվածքների վերլուծություն․

Ապոկալիպսիսի հրեշտակները։ Հովհաննես Երանյան

Խաբուսիկ օր։ Հովհաննես Երանյան

Նոր տարի։ Հովհաննես Երանյան

Այրված սարեր։ Հովհաննես Երանյան

Մեր պատմիչները և մեր գուսանները

Նվեր մեր ժողովրդական վեպի` «Սասունցի Դավիթ»-ի հազարամյակին:

Մեր հոյակամ հին վանքերի մութ խուցերում, մենության մեջ,
Պատմիչները մեր վշտահար, մեղմ կանթեղի լույսով անշեջ,
Մի նշխարով, մի կում ջրով և ճգնությամբ գիշերն անքուն,
Պատմությունը մեր գրեցին մագաղաթի վրա դժգույն _
Եղեռները, նախճիրները հորդաների արյունըռուշտ:
Փլուզումը հայրենիքի և ոսոխի սուրը անկուշտ:
Եվ ողբացին լայնահառաչ դժխեմ բախտը Հայաստանի
Եվ հուսացին արդարություն մի խուլ աստծու դատաստանի:
***
Մեր գեղջուկի պարզ խրճիթում, սուրբ օջախի շուրջը նստած՝
Գուսանները մեր խանդավառ, առջևները գինի ու հաց,
Վիպերգեցին հաղթանակը դյուցազների մեր մեծազոր
Եվ ծաղրեցին պարտությունը ոսոխների մեր բյուրավոր:
Եվ հյուսեցին պատմությունը հավերժացող ժողովրդի,
Վառ հավատով փառքերը մեր ավանդեցին որդոց որդի.
Տեսան շքեղ մեր ապագան, անընկճելի ազատ ոգին,
Հայրենիքի սիրո համար միշտ բարձրացած Թուր -Կեծակին:    

Չորրորդ պնդումը սխալ է։

Գրականություն | 20.10.2023

Կարդացեք։ Եղիշե Չարենց։ Վահագն

128. Իրական Հայաստանի փոխարեն առասպելական Հայաստան տեսնողների դեմ ընդվզումը

129. Թե՞ միֆ էիր դու…

Եկան, երգեցին

Մի հին իրիկուն գուսանները ծեր…

130. <<Վահագն>>

131. Հրդեհի

132. 1,4,2,3

138. ա-3,բ-2,գ-4,դ-1

139. 1-բ,2-ա,3-դ,4-գ

142. ա-2,բ-3,գ-1,դ-4

143.

Գրեք այս հեղինակների ծննդյան թվերը։

Մովսես Խորենացի — մոտ 410 թվականին

Եղիշե — 410 թվականին

Ակսել Բակունց — 1889 կամ 1899 թվականին

Պետրոս Դուրյան — 1851 թվականին

Հովհաննես Շիրազ — 1914 թվականին

Համո Սահյան — 1914 թվականին

Եղիշե Չարենց — 1897 թվականին

Քարտը։ Մարսել Էմե

1․ Գրեք ձեր հիմնավորված վերաբերմունքը պատմվածքի վերաբերյալ։

Ըստ իս՝ պատմվածքը կարող էր լինել էլ ավելի հետաքրքիր, եթե գլխավոր կերպարը չխոսեր հեղինակի անունից, և բովանդակությունը պատմվեր մեկ այլ անձի կողմից, ով միայն կկատարեր հեղինակի դերը։ Կարծում եմ՝ հետաքրքիր թեմա էր ընտրված, ոչ այնքան արդիական, սակայն տպավորիչ բովանդակություն ունեցող։ Ընտրված էր մի խնդիր, որը հետագայում կարող է մեծ տարածում ունենալ։ Իհարկե, շատ էին չափազանցությունները (այն, որ մարդկանց թույլատրվում էր ապրել ոչ բոլոր օրերին, և դրա համար մարդիկ հատուկ քարտերի կարիք ունեին), սակայն այն ավելի հետաքրքիր էր դարձնում բովանդակությունը՝ էլ ավելի ընդգծելով պատմվածի ասելիքը։

2․ Ո՞ր է պատմվածքի գաղափարը։

Ստեղծագործության ասելիքներից մեկը մասնագիտությունների արդիականությունն էր՝ փաստելով այն, որ նկարիչները, գրողները, քանդակագործները և նման այլ մասնագետներ տեղ չունեն այժմյան հասարակությունում և կարևոր դեր չեն կատարում իրենց գործով։ Հենց այդ պատճառով առաջնահերթորեն նրանց էր արգելվում ապրել՝ կոչվելով <<անարդյունավետ սպառողներ>>։ Նման օրենք էր սահմանված նաև թոշակառուների, ծերունիների և գործազուրկների համար։