Ժամանակակից գրողներ

Արտասահմանյան ժամանակակից գրականության մեջ ամենից շատ ինձ հետաքրքրեց Փաքսիմա Մոջավեզիի կերպարը, և որոշեցի ընթերցել իր ստեղծագործություններից մի քանիսը և վերլուծել դրանք։

Փաքսիմա Մոջավեզին ծնվել է 1978 թվականին, ով որպես լրագրող իր կարիերան սկսել է 1995 թվականից՝ գրելով հիմնականում սոցիոլոգիայի և գրականության մասին։ Նրա առաջին գիրքը՝ Հեդայաթի պատմվածքներում սիրո վերլուծական ուսումնասիրությունը, լույս է տեսել 2000 թվականին և այժմ գտնվում է հինգերորդ վերահրատարակման մեջ։ Դրան հաջորդեց 2004 թվականին մեկ այլ հավաքածու՝ «Ես կդառնամ երկինք» վերնագրով: «Քառասունութ քայլը», որը տպագրվել է այդ հատորում, ստացել է Գոլշիրի հիմնադրամի մրցանակը։ Մոջավեզին ունի գրականության սոցիոլոգիայի դոկտորի կոչում, մի թեմա, որի շուրջ նա գրել և հրատարակել է մեծ քանակությամբ նյութեր: Ներկայումս նա ամսագրի գլխավոր խմբագիր է և դասախոս Կիրառական գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանում:

Երազներում եկող տղամարդը

Զարդասեղանի գաղտնիքը

Սուրճի տարրան

Քառասունութ աստիճան

Վերջին նամակ

  • Ժամանակակից գրականություն 2023-2024, 2022-2023, 2021-2022

Կիկոսի վերադարձը: Արմեն Հայաստանցի

Երազներում եկող տղամարդը։ Փաքսիմա Մոջավեզի

Այն, ինչ չարժե ոչինչ։ Ռոբերտ Շեքլի

Աշնան արևը։ Հրանտ Մաթևոսյան

Քաղաքն, ուր ոչ ոք չէր իջնում։ Ռեյ Բրեդբերի

Ոսկի մարդը։ Վանո Սիրադեղյան

Վանո Սիրադեղյանի մասին: Հրանտ Մաթևոսյան

Սիրելու տարիք։ Վանո Սիրադեղյան

Շատ չհամարվի։ Վանո Սիրադեղյան

Մտքի բուրմունքը։ Ռոբերտ Շեքլի

Սառցե մարդը: Հարուկի Մուրակամի

Զոմբին։ Հարուկի Մուրակամի

Հայելին։ Հարուկի Մուրակամի

Կախարդանքը ծախու բան չէ։ Դորիս Լեսինգ

Ճանապարհորդությունը երկարատև կլինի: Էդվին Չարլզ Թաբ

Ցայգածաղիկ։ Վիգեն Խեչումյան

Գյուրջիևի խորհուրդները իր դստերը

Սև կատուն: Էդգար Պո

Վագրերը՝ տասներորդ օրը: Զաքարիա Թամիր

Ով կարողանում է սիրել, երջանիկ է: Հերման Հեսսե

Ամպերի մասին։ Գրիգ

Պուճուր մարդը։ Գրիգ

Երկու սիլուետ։ Գրիգ

Հիսուսի կատուն։ Գրիգ

Համբերություն քեզ, մարդ ջան: Գուրգեն Խանջյան

Լուսնալույս: Վանո Սիրադեղյան

Մի ճամպրուկ փող։ Վանո Սիրադեղյան

Թերեզի երջանկությունը։ Վանո Սիրադեղյան

Շաբաթվա երկրորդ կիրակին: Վանո Սիրադեղյան

Անցողական և անանցողական բայեր: Ալֆրեդո Պանձինի

Ճպուռն ու մրջյունը։ Սոմերսեթ Մոեմ

Վյաչեսլավ Պրախ «Բառեր, որ մեզ չեն ասել մեր ծնողները»

Գրականություն | 06․10․2023

Կարդացեք Միսաք Մեծարենցի ,,Հյուղը,,, Դանիել Վարուժանի ,,Արտերուն հրավերը,,,Պետրոս Դուրյանի ,,Սիրել,, և ,,Լճակ,, բանաստեղծությունները։ Կատարե՛ք 112-րդ առաջադրանքը

112․ 4՝ 1-բ, 2-դ, 3-ա, 4-գ

113․ 2՝ Հին աստվածներ (Լևոն Շանթ)

Միսաք Մեծարենց ,,Հյուղը,,

Դաշտի ճամփու մը վըրան,
կամ ըստորոտը լերան,
ուղեւորին ժամանման
ըսպասող հյուղն ըլլայի:
Ու գգվանքով կանչեի
ես ճամփորդներն անժաման,
ու ճամփուն վրա մենավոր,
ու ճամփուն վրա ոսկեման,
եկվորներուն դիմավոր՝
ծըխանիս ծուխն ամպեի:
Ու գրգանքիս կանչեի
ուղեւորներ պարտասուն
ու բարեւի մը փոխան
հազար բարիք ես տայի,
հազար բարիք ես տայի.
գոլը կրակին ճարճատուն,
կութքը բերրի դաշտերուն,
բոլոր մրգերն աշունի,
ու մեղր,ու կաթ ,ու գինի…
Ու լսեի ես ցայգուն,
քովը կրակին ճարճատուն՝
երգն իրիկվան եկվորին.
ու ճամփեի ես ցայգուն
երազներով պատարուն
նինջ՝ իրիկվան եկվորին:
Ու լսեի ես այգուն,
սրտապատար ու տրոփուն
գովքն իրիկվան եկվորին.
ու դիտեի ես այգուն,
ու խոկայի օրնի բուն
երթն իրիկվան եկվորին…:
 
Ու ձմեռներն ալ համբուն ,
հըրավիրակ զըվարթուն,
կանգնեի քովը ճամփուն
ու ձյունապատ հեք մարդուն
ես հայրորեն , լայնաբաց
երկու թեւըս պարզեի.
մի՜շտ քաղցրագին, նյութացած
հըրավերներ ըլլայի:
Ա՝հ, ըլլայի՜, ըլլայի՜,
դաշտի ճամփու մը վըրան
կամ ըստորոտը լերան,
ուղեւորին ժամանման
ըսպասող հյու՜ղն ըլլայի: 

Արտերուն հրաւէրը։ Դանիել Վարուժան

Գիւղակներէն հորիզոնները մինչեւ
Կը տարածուի մեր մայրութիւնը հողի:
Գարունն եկա՛ւ. – չի բաւեր ձիւնը թեթեւ
Ա’լ ծածկելու մեր մերկութիւնը յըղի:

Վերադարձէք մեր ծոցը, ո՛վ մըշակներ,
Առաւօտներն արդէն Ապրիլ կը բուրեն.
Սառէն լուծուած կը կարկաչեն առուակներ.
Մեր տաք կողէն ծլաւ նարգիսը արդէն:

Մեզի եկէք. – ձեր սերմով լի բուռերուն
Մենք կը սպասենք կիներու լուռ ըղձանքով.
Ճաճանչն արդէն խրուեցաւ մեր սիրտերուն:

Պիտի լեցուին քըրտինքներու համրանքով
Հասկերը շէկ, ու պիտի ո՛րքան բերկրինք,
Երբ առջի հեղ խոփը ճըմլէ մեր ըստինք:

Սիրել։ Պետրոս Դուրյան

Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ,
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ։

Ես ուզեցի լուռ մենանալ,
Սիրել փըթիթք՝ խորշեր թավուտ,
Սիրել կայծերն երկնի կապույտ,
Առտըվան շաղն, իրիկվան բալ,
Ճակատագրիս սև գիծ կարդալ,
Խոկալ, սուզիլ, ըզմայլիլ սուտ։

Ո՜հ, խուրձ մը վարս, եդեմ մը շունչ՝
Շրջազգեստ մը շրջեց իմ շուրջ։

Ես ուզեցի լոկ ու մինակ
Սրտակցիլ ջինջ վըտակին հետ,
Հիշատակի չունի նա հետ,
Սիրտ մորո մինչ սուզիմ հատակ,
Գտնեմ զիս հոն տժգույն, հստակ,
Գաղտնիք մը ունի-այն՝ անթիվ վետ։

Եթեր մը տրոփ սրտի լսեցի,
Հծծեց.- «կուզե՞ս սիրտ, եկ ինծի»։

Ես ուզեցի սիրել զեփյուռ,
Որ երկնքեն թռչի բեկբեկ,
Նա չը սիրեր խոցել երբեք,
Հոգի մ՛որո գաղտնիքն է բույր,
Գիտե շոյել երազներ բյուր,
Երկնի բույրն հուշ կածե առ հեք։

Ո՜հ, փունջ մը բոց փըսփըսաց ինձ.
– «Կուզե՞ս պաշտել հոգի մ՚անբիծ»։

Ես ուզեցի քընարով մի
՛Լոկ սիրել հոս, հոս դալկահար,
Պաշտել, գրկել միայն քընար,
Սիրող էակ ճանչել զանի,
Ըստ իմ քըմաց լարել աղի,
Եվ սրտակցիլ սիրողաբար։

Նե մոտեցավ հուշիկ, ըսավ.
– «Քնարդ է ցուրտ սիրտ, ու սերըդ՝ ցավ»:

Թոթվեց թևերն հոգիս մոլար,
Ճանչեց ըզնե՝ գեղ ու կրակ,
Սիրտն անապակ, ինչպես վտակ,
Անմեղ՝ ինչպես սյուք դալկահար,
Հավատարիմ՝ ինչպես քնար,
Հրաժեշտ տըվավ կյանքի մենակ։

Բույլ մը նայվածք, փունջ մը ժըպիտ՝
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ։

Լճակ։ Պետրոս Դուրյան

Ինչու՞ ապշած են, Լճակ,
Ու չեն խայտար քու այլակք
Միթե հայլվուդ մեջ անձկավ
Գեղուհի՞ մը նայեցավ։

Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ։

Մելամաղձոտ լճակդ իմ,
Քեզ հետ ըլլանք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ։

Որքան ունիս դու ալի
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր։

Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգվույս՝ որ է բոց անհուն։

Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու և օդ,

Լճակ, դու ես թագուհիս,
Զի թհովե մալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զիս կը պահես դողդղալով։

Շատերը զիս մերժեցին,
«Քնար մունի սոսկ — ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ — «Կը մեռնի»։

Ոչ ոք ըսավ — «Հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերեևս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ — «Սա տըղին
Պատռենք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան…»
— Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

Հոն կա մոխի՜ր… հիշատա՜կ…
Ալյակքդ հուզին թող, լճակ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ…

120․ Պետրոս Դուրյան, Միսաք Մեծարենց, Սիամանթո

121․ 1՝ ա-4, բ-3, գ-5, դ-1, ե-2

122․ 2՝ Դանթեական առասպել (Եղիշե Չարենց)

123․ 2՝ Պոեմում կռվի որևէ դրվագ անմիջականորեն չի ներկայացնում։

124․ 2՝ Եվ հավատացինք, հարբած ու գինով, որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի․․․

125․ 3՝ Մահվան տեսիլ

126․ 4՝ Քնարական պոեմ է, որի միակ հերոսը բանաստեղծն է։

127․ 1՝ Ես իմ անուշ Հայաստանի, Հայրենիքիս հետ, Դանթեական առասպել

128․ 2՝ Իրական Հայաստանի փոխարեն առասպելական Հայաստան տեսնողների դեմ ընդվզումը

129․ 1

130․ Վահագն

Նորից կարդացեք Եղ․ Չարենցի ,,Վահագն,-ը

Վահագն

Փրկությանդ արեւ՝ Վահագնին տեսար…
Հ. Հովհաննիսյան
Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,
Օ, Վահագն արի: — Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա:
Թե մի՞ֆ էիր դու… Եկան երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի՛ —
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի…
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր —
Մեր կյանքի հիմերն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ…

1916

130․ 2՝ Վահագն

131․ 4՝ հրդեհի

132․ 1՝ 1,4,2,3

133․ 1՝ Հարդագողի ճամփորդները

134․ 2՝ <<Տաղարանում>> ընդգրկված են <<Ես իմ անուշ Հայաստանի>>, <<Տաղ անձնական>>, <<Էլի գարուն կգա․․․>> և մի շարք այլ բանաստեղծություններ։

135․ 3՝ Ստեղծագործական նոր ծրագրերը

Կարդացեք Եղ․ Չարենցի ,,Դեպի լյառն Մասիս,, պոեմը։

137․ 4՝ 1-բ,2-գ, 3-ա, 4-ե

Գրականության սեպտեմբերյան հաշվետվություն

  • Կիրակնօրյա ընթերցարան

Գյուղի խենթը։ Քլիֆորդ Սայմակ

Երազներում եկող տղամարդը։ Փաքսիմա Մոջավեզի

Կապիկի թաթը: Ուիլյամ Ուայմարք Ջեյքոբս

Կիկոսի վերադարձը: Արմեն Հայաստանցի

  • Առաջադրանքներ

Առակների քննարկում

Պատը։ Գուրգեն Խանջյան-ընթերցել եմ

Կարել Չապեկ։ Առակներ

Գրականություն | 12․09․2023

Գրականություն | 14․09․2023

Գրականություն | 19.09.2023

Պետրոս Դուրյան

Գրականություն | 26.09.2023

Գրականություն | 28.09.2023

Դանիել Վարուժան

Պետրոս Դուրյան

1․ Համացանցից դուրս բերեք հետաքրքիր կենսագրական փաստեր Պետրոս Դուրյանի մասին։

Բացի գրող լինելուց, Դուրյանն աշխատել է որպես տնային ուսուցիչ, այնուհետև թատրոնում որպես դերասան և թատերագիր։ Նա մահացել է թոքախտից, որը նա անվանում էր <<Երկնքի հիվանդություն>>, իսկ մի շարք բանաստեղծներ նրան անվանել են <<Սկյուտարի սոխակ>>։ Նրան հուզում էին և՛ իր հիվանդությունը, և՛ հայրենիքի տառապանքը, որոնց նա նվիրել է մի շարք բանաստեղծություններ, ինչպիսիք են՝ <<Իմ ցավը>>, <<Լճակը>>։ Ծնվել է 1851 թվականին ու մահացել 21 տարեկանում՝ 1872 թվականին։

2. Համացանցից դուրս գրել ,,Լճակ,,, ,,Տրտունջք,,, ,,Իմ ցավը, բանաստեղծությունները։

Լճակ

Ինչու՞ ապշած են, Լճակ,
Ու չեն խայտար քու այլակք
Միթե հայլվուդ մեջ անձկավ
Գեղուհի՞ մը նայեցավ։

Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ։

Մելամաղձոտ լճակդ իմ,
Քեզ հետ ըլլանք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ։

Որքան ունիս դու ալի
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր։

Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգվույս՝ որ է բոց անհուն։

Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու և օդ,

Լճակ, դու ես թագուհիս,
Զի թհովե մալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զիս կը պահես դողդղալով։

Շատերը զիս մերժեցին,
«Քնար մունի սոսկ — ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ — «Կը մեռնի»։

Ոչ ոք ըսավ — «Հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերեևս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ — «Սա տըղին
Պատռենք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան…»
— Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

Հոն կա մոխի՜ր… հիշատա՜կ…
Ալյակքդ հուզին թող, լճակ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ…

Տրտունջք

Էհ, մնաք բարով, Աստված և արև,
Որ կը պըլպըլաք իմ հոգվույս վերև․․․
Աստղ մ՚ալ ես կ՚երթամ հավելուլ երկնից,
Աստղերն ի՞նչ են որ եթե ո՛չ անբիծ
Եվ թշվառ հոգվոց անեծք ողբագին,
Որ թըռին այրել ճակատն երկնքին.
Այլ այն Աստուծույն՝ շանթերո՜ւ արմատ՝
Հավելուն զենքերն ու զարդերն հըրատ…
Այլ, ո՜հ, ի՞նչ կ՚ըսեմ․․․ շանթահարե զ՚իս,
Աստվա՛ծ, խոկն հըսկա փշրե հյուլեիս,
Որ ժպըրհի ձգտիլ, սուզիլ խորն երկնի,
Ելնել աստղերու սանդուղքն ահալի․․․
Ողջո՜ւյն քեզ, Աստված դողդոջ Էակին,
Շողին, փըթիթին, ալվույն ու վանկին,
Դու որ ճակտիս վարդն և բոցն աչերուս
Խլեցիր թրթռումս շրթանց, թռիչն հոգվույս,
Ամպ տըվիր աչացս, հևք տըվիր սրտիս,
Ըսին մահվան դուռն ինձ պիտի ժպտիս,
Անշուշտ ինձ կյանք մը կազմած ես ետքի,
Կյանք մ՚անհուն շողի, բույրի, աղոթքի.
Իսկ թե կորնչի պիտի իմ հուսկ շունչ,
Հոս մառախուղի մեջ համր անշըշունջ,
Այժմեն թո՚ղ որ շանթ մ՚ըլլամ դալկահար,
Պլլըվիմ անվանդ մռնչեմ անդադար,
Թող անեծք մ՚ըլլամ քու կողըդ խըրիմ,
Թող հորջորջեմ քեզ «Աստված ոխերիմ»։

Ոհ, կը դողդոջեմ, դժգույն եմ, դժգո՜ւյն,
Փըրփըրի ներսըս դըժո՝խքի մ՚հանգոյն[1]․․․
Հառաչ մ՚եմ հեծող նոճերու մեջ սև,
Թափելու մոտ չոր աշնան մեկ տերև․․․
Ոհ, կայծ տրվե՛ք ինձ, կայծ տրվե՛ք, ապրի՜մ.
Ի՜նչ, երազե վերջ գրկել ցուրտ շիրի՜մ․․․
Այս ճակատագիրն ի՜նչ սև է, Աստվա՛ծ,
Արդյոք դամբանի մրուրով է գծված․․․
Ոհ, տըվե՚ք հոգվույս կրակի մի կաթիլ,
Սիրել կուզեմ դեռ ապրիլ ու ապրիլ․
Երկնքի աստղե՚ր, հոգվույս մեջ ընկե՛ք,
Կայծ տըվեք, կյա՛նք՝ ձեր սիրահարին հեք։
Գարունն ոչ մեկ վարդ ճակտիս դալկահար՝
Ո՛չ երկնի շողերն ժըպիտ մինձ չեն տար։
Գիշերն միշտ դագաղս, աստղերը՝ ջահեր,
Լուսինն հար կուլա, խուզարկե վըհեր։
Կըլլան մարդիկ, որ լացող մը չունին,
Անոր համար նա դըրավ այդ լուսին․
Եվ մահամերձն ալ կուզե երկու բան,
Նախ՝ կյա՜նքը, վերջը՝ լացող միր վըրան։

Ի զո՛ւր գըրեցին աստղերն ինծի «սեր»,
Եվ ի զո՜ւր ուսուց բուլբուլն ինձ «սիրել»,
Ի զո՜ւր սյուքեր «սե՜ր» ինձ ներշնչեցին,
Եվ զիս նորատի ցուցուց ջինջ ալին,
Ի զո՜ւր թավուտքներ լըռեցին իմ շուրջ,
Գաղտնապահ տերևք չառին երբե՚ք շունչ,
Որ չը խըռովին երազքըս վըսեմ,
Թույլ տըվին որ միշտ ըզնե երազեմ,
Եվ ի զո՛ւր ծաղկունք, փըթիթնե՜ր գարնան,
Միշտ խնկարկեցին խոկմանցըս խորան․․․
Ո՜հ, նոքա ամենքը զՙիս ծաղրեր են․․․
-Աստուծո ծաղրն է Աշխարհ ալ արդեն․․․

Իմ ցավը

Սուրբ տենչերով լոկ ծարաված՝
Ցամաք գտնե՛լ աղբերքն համայր,
Ցամքի՜լ ծաղիկ հասակի մեջ,
Ո՜հ, չէ այնչափ ցավ ինձ համար։

Ջերմ համբույրով մը դեռ չ՛այրած
Սա ցուրտ ճակատըս դալկահար
Հանգչեցունե՚լ հողե բարձին,
Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։

Դեռ չը գրկած էակ — փունջ մը
Ժըպտե, գեղե, հուրե շաղյալ՝
Գրկե՚լ սա ցուրտ հողակույտը,
Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։

Քաղցր երազով մհըղի մրափ մը
Չանդորրած գլուխս մըրկահար՝
Ննջել հողե վերմակի տակ,
Ո՜հ, չէ այնչափ ցավ ինձ համար։

Հագնի՚լ հյուղին մուր-անունը,
Ծըծե՚լ նորա մըրուր-օդն հար,
Միշտ ցավիլը միանգամայն,
Ո՚հ, չէ անչափ ցավ ինձ համար:

Հեգ մարդկության մեկ ոստը գոս՝
Հայրենիք մը ունիմ թըշվառ,
Չ՚օգնած անոր՝ մեռնի՚լ աննշան,
Ո՜հ, ա՛յս, է սոսկ ցավ ինձ համար:

3. Համառոտ շարադրել բանաստեղծություններում արտահայտված ասելիքը։

Լճակ

Լճակն իր կյանքի գլխավոր տառապանքի մասին էր՝ իր հիվանդության, որի պատճառով էլ նա մահացավ շատ երիտասարդ տարիքում։ Այս բանաստեղծությունը իբրև երկխոսություն է լճակի և հեղինակի միջև, ինչպես նաև նկարագրում է շրջապատի քար անտարբերությունը դրա նկատմամբ։ Ստեղծագործությունում կա մի հատված, որն իրականում տեղի է ունեցել, երբ Դուրյանը պատահական լսել է իր սիրած աղջկա և մի քանի աղջիկների խոսակցությունը․

«Քնար մունի սոսկ — ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ — «Կը մեռնի»։

Տրտունջք

Դուրյանը գրել է նաև փիլիսոփայական խոհերով բանաստեղծություններ, որոնցից մեկը <<Տրտունջքն>> է։ Այն, կարելի է ասել, բողոք է Աստծու դեմ, որտեղ նա կյանք է խնդրում Աստծուց, իսկ վերջում խոսում մահամերձի երազների մասին։ Նա հավատում է, որ այս կյանքից հետո իրան սպասվում է մեկ այլ կյանք, որը շատ ավելի լավն է լինելու։

Իմ ցավը

Դուրյանի գլխավոր մտահոգություններից մեկը հայրենիքն էր, որի մասին նա գրել է <<Իմ ցավը>> բանաստեղծության մեջ՝ մտահոգվելով, որ առանց որևէ օգուտ տալու իր ազգին պատրաստվում է մահանալ։ Եվ, փաստորեն իր ցավը, տառապանքը հենց դա է համարում։

Գրականություն | 05․10․2023

1․Համացանցից դուրս գրեք և կարդացեք Համո Սահյանի ,,Անունդ տալիս,, բանաստեղծությունը։

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,-
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

2․ Ո՞ւմ ժողովածուն է ,,Քարափների երգը,,։ Ի՞նչ կա համացանցում այդ մասին։ Դուրս գրեք։

<<Քարափների երգը>> Համո Սահյանի ժողովածուն է։ Նա դիմում է սերունդներին, որ իրենց «լռության ու համբերության հանդեսում» իրեն բացակա չդնեն, քնով չանցնեն, չքնեն, եթե քնեն, արթնանան, բայց իրեն բացակա չդնեն։ Իրեն փնտրեն ոչ թե մեռածների, այլ ապրողների մեջ, որովհետև նա միշտ մեզ հետ է իր ստեղծագործություններով։

3․ Ո՞ւմ բանաստեղծական շարքն է ,,Ծիածանը,, և ում է նվիրված։

Այն գրել է Եղիշե Չարենցը, ու նվիրված է եղել Կարինե Քոթանջյանին։

4․ Ո՞ւմ ժողովածուներն են

  • Ցեղին սիրտը (Դանիել Վարուժան)
  • Երկիր Նաիրի (Վահան Տերյան)
  • Նոր տաղեր (Միսաք Մեծարենց)
  • Նայիրյան դալար բարդի (Համո Սահյան)
  • Տաղարան (Եղիշե Չարենց)
  • Խղճմտանքի ձայներ (Գրիգոր Զոհրապ)

163․ Համո Սահյանը

164. քարափի կանաչ ափի մեջ թրթռացող երկնքի մի շերտ

165․ <<Ծիածան>>

166․ ա-4,բ-1,գ-2,դ-3

167․ա-3,բ-1,գ-4,դ-2

168․ա-3,բ-4,գ-2,դ-1