Շաբաթվա երկրորդ կիրակին: Վանո Սիրադեղյան

1.Կարդալ Վանո Սիրարդեղյանի կենսագրությունը: Դուրս գրել ձեզ հետաքրքրող մասերը:

Ինչ-որ չափով ծանոթ եմ հեղինակի գործերին, քանի որ մի քանի անգամ գրականության դասերին ընթերցել ենք: Կենսագրությունը շատ հետաքրքիր էր, սակայն ինձ շատ զարմացրեց մի փաստ. Վանո Սիրադեղյանը «Հայկական ժամանակ» օրաթերթում Ավետիս Հարությունյան կեղծանունով հրապարակել է քաղաքական ու հրապարակախոսական հոդվածներ:

2.Կարդալ պատմվածքը: Դուրս գրել անհասկանալի բառերն ու բառարանի օգնությամբ բացատրել:

Խորտկարան — նախաճաշարան

Պարպված — թափված, դատարկված

Համքարություն — ընկերակցություն

Մաղձ — զայրույթ, ատելություն

Ուշունց — հայհոյանք

Հեղձուկ — խեղդիչ

Հարաճուն — աստիճանաբար աճող

  1. Ինչպե՞ս է բնութագրում պատմող հերոսին.

• Խոհերը երեխայի մասին

Ստեղծագործության սկզբում հիմնականում պատմվում էր երկու տարեկան փոքրիկի մասին, ում հետ նա ապրում էր մի տանը, սակայն տարբեր սենյակներում: Ամեն օր ծնողները դուռը փակում էին նրա վրա, նա էլ առանց հոգնելու, անդադար թակում էր դուռը ու նույնիսկ չէր լացում: Խոսվում էր այն մասին, որ օրերից մի օր երեխան մտնում է իր սենյակ: Ինչպես հասկացա, այդ տղամարդն էլ երեխաներ ուներ ու շատ էր կարոտում նրանց, քանի որ տեքստում կար մի հատված, որտեղ հուզվում է կարոտից, երբ հիշում է երեխաներին:

• Թաղի նկարագրությունը

Թաղի նկարագրությունը սկսվում է հետևյալ կերպ. « Թա՜ղ եմ ասել… »: Այս արտահայտությունից պարզ է դառնում, որ նրան դուր չէր գալիս այն թաղը, որտեղ նա բնակվում էր: Ասում էր, որ իրենց թաղում աղջիկները տղաների պես հայհոյում էին, անդադար կռիվներ էր տեղի ունենում, իսկ երեկոյան կանայք գալիս էին ու արևածաղկի սերմ էին չրթում, կեղևները նետելով մեքենաների անիվների վրա: Կարծում եմ, որ այս ամենն իրոք տհաճ է:

• Վարձով տան փնտրտուքի ժամանակ խոհերը

Այն տունը, որտեղ ապրում էր՝ իրենը չէր: Նա այդ տանն ապրում էր ժամանակավորապես՝ վարձով: Իսկ տանտերը նրան մեկ ամիս ժամանակ էր տվել, որպեսզի նոր տուն գտնի, տեղափոխվի: Նա մտադրություն ուներ գնել նոր տուն հենց Երևանում: Իր խոսքերով՝ նա աշխատում էր, երեխաներ, կին ուներ:

• Վարձով տուն առաջարկող կնոջ նկատմամբ վերաբերմունքը:

Որոշ ժամանակ անց, զբոսնելիս մի բնակարան է տեսնում ու որոշում է ներս մտնել, ուսումնասիրել այն: Դուռը մի կին է բացում, ով հերոսին ծանոթացնում է տան հետ: Երկար ժամանակ նա մտածում էր այդ կնոջ մասին, ով նման էր հերոսի հորաքրոջն ու քրոջը: Համոզված էր, որ շատ հոգատար տիկին էր նա:

Թողնել մեկնաբանություն