Հայաստանն ու նավթը

1.Որտե՞ղ են իրականացվել նավթի որոնումներ:

Հայաստանի տարբեր տարածքներում իրականացվում են նավթի որոնումներ, սակայն, գրեթե ապարդյուն: Մեր երկիրը շատ քիչ նավթ ունի, որը մեզ կհերիքի մոտ մի քանի տասնյակ տարի: 2000-ականների սկզբին ամերիկյան մի ընկերություն որոշեց դառնալ հովանավոր ու Հայաստանի տարածքում սկսել գազի ու նավթի որոնումներ: Սակայն, որոշ ժամանակ անց նա հրաժարվեց կատարել գործը ու որոնումները կիսատ թողեց: Շատերը կարծում էին, որ մեր երկրի ընդերքում չկան համապատասխան պաշարներ: Ըստ իս՝ ընդերքում պաշարների քանակը քիչ էր, երևի հենց այդ պատճառով էլ նրանք չշարունակեցին իրենց աշխատանքը, քանի որ արդյունքը նրանց ձեռնտու չէր:

2.Արդյո՞ք նավթը պետք է Հայաստանին, ինչո՞ւ:

Կարծում եմ՝ նավթն ամեն տեղ պետք է: Նավթը, առանց չափազանցության, համարվում է «սև ոսկի», և նավթի հանքեր ունեցող երկրներն այսօր մեծ առավելություններ ունեն: Հայաստանը գրեթե նավթի պաշար չունի:

Թողնել մեկնաբանություն