Երջանկություն

Երջանկությունը մի զգացմունք է, երբ մարդն իրեն լիարժեք է զգում: Հասկանում է, որ այդ պահին նա չափից դուրս ուրախ է, քանի որ քայլ առ քայլ մոտենում է նպատակների իրականացմանը: Նման մարդիկ համարվում են երջանիկ: Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ, քանի որ անում եմ ամեն բան, որ երազանքներս անկատար չմնան: Կարծում եմ, որ մեր երջանկությանը միայն ինքներս կարող ենք հասնել: Մարդկանց կարող է ցանկացած բան երջանկացնել՝ ընկերները, բնակարանը, ուսումը, ավտոմեքենան կամ գումարը: Ինձ երջանկացնում է իմ ընտանիքը: Ընտանիքիս հետ ես ինձ լիարժեք ու լիովին ազատ եմ զգում: Բնականաբար, բոլորս էլ ունենք մեր նպատակներն ու երազանքները: Կան այնպիսի նպատակներ, որոնց շատ ձգտելով դարձնում ես երազանք, ու երբ կատարվում է քո երկար սպասված երազանքը, ինքդ քեզ համարում ես աշխարհի ամենաերջանիկ մարդը: Ես ինձ երջանիկ եմ համարում, քանի որ ես վստահեմ, որ իմ երազանքն անպայման կիրականանա:

Երջանկության հարցում փողը ոչ մի նշանակություն չունի: Դու կարող ես լինել մեծ կարողության տեր ու մի օր որոշես մեքենա գնել: Կթվա, թե սովորական գնում է այն քեզ համար ու քեզ ոչինչ չի տա այն, չի երջանկացնի քեզ: Իսկ եթե դու լինես միջին կարողության տեր, ապրես ուրախ, աշխատես ու քիչ-քիչ գումար հավաքես, մի օր էլ գնես քո երազած ավտոմեքենան, այդ ժամանակ դու կզգաս, թե որն է իրական երջանկությունը:

Ասում են, որ ինչ-որ բան ստանալը մարդուն երջանկացնում է: Դա իրոք այդպես է, սակայն ես կնախընտրեի մեկ անգամ տալ մեկին, քան տասն անգամ ստանալ: Ավելի շատ ինձ դուր է գալիս երջանկացնելը, քան երջանկանալը:

Թողնել մեկնաբանություն