Գեղեցիկ հասկացություն

Ներկայացրե՛ք գեղեցիկը ըստ մտածողներ Սոկրատեսի, Արիստոտելի,Պլատոնի:/գրավոր բլոգային աշխատանք/

Հին հույն մեծ իմաստասեր Սոկրատեսը գեղեցիկ է դիտել օգտակարն ու նպատակահարմարը՝ նկատելով, որ իրենում օգուտ չպարունակողը չի կարող գեղեցիկ համարվել: Այս տեսակետը վիճարկվել է բազմիցս, քանի որ օգուտի հասկացությունը նույնպես կարող է տարբեր կերպ ընկալվել:

Սոկրատեսի հետևորդ Պլատոնը գեղեցիկը տարբերակում է ըստ աստիճանների: Ըստ նրա՝ գեղեցիկի առաջին աստիճանը ֆիզիկական՝ բնական կամ մարմնական գեղեցկությունն, որը, ցավոք, խիստ անցողիկ է, քանի որ ժամանակն անզիջում է նրա նկատմամբ: Որպես գեղեցիկի հաջորդ աստիճան՝ Պլատոնը նշում է հոգու գեղեցկությունը, որն ավելի երկար կարող է պահպանվել, քան մարմնականը, սակայն նույնպես անցողիկ է, քանի որ մարդը փոփոխական է, նրա հոգին կարող է լինել կամակոր, հոգնել, չարանալ, ծերանալ՝ խեղաթյուրելով գեղեցիկի էությունը: Գեղեցիկի երրորդ աստիճանին այն երևույթներն են, որ ստեղծվում են գիտությունների և արվեստների շնորհիվ: Հատկապես, կատարյալ գեղեցիկը հնարավոր է միայն չորրորդ մակարդակում՝ իմաստության և բարիքի ոլորտում: Պլատոնը գտնում է, որ իդեալական, կատարյալ գեղեցիկը միաժամանակ ճշմարիտ է ու բարի:

Արիստոտելը որպես գեղեցիկի բնագավառ դիտարկում է արվեստը՝ ընդունելով, որ գեղեցիկ է չափավորն ու կարգավորվածը: Արիստոտելը գտնում է, որ մարդն ազնիվ ու վեհ արարքներ է գործում հանուն գեղեցիկի:

Սահմանե՛ք գեղեցիկը ըստ ձեր ընկալումների: Թվարկե՛ք հատկություններ, որոնք բնորոշում են գեղեցիկը:/գրավոր բլոգային աշխատանք/

Յուրաքանչյուրս ունենք մեր պատկերացումներն ու սահմանումները կապված «գեղեցիկ» հասկացության հետ: Ինձ համար գեղեցիկ է այն, ինչ այդ պահին քեզ դուր է գալիս ու ապշեցնում է իր տարբերվողությամբ: Գեղեցիկը միշտ էլ դուրեկան է ու մարդկանց հաճելի: Գեղեցիկ կարող է լինել ամեն բան, ինչ դուր կգա քեզ այդ պահին՝ ծաղիկ, բնություն, զգեստ, մարդու բնավորության գիծ, մի պահ քո կյանքից և այլն: Կարծում եմ, որ մարդու ներքին բնավորությունը նույնպես շատ կարևոր է ու կարող է դարձնել մարդուն գեղեցիկ: Շատերը չեն համաձայնի ինձ հետ, բայց ինձ համար արտաքինը նույնպես մեծ նշանակություն ունի:

Վահրամաշեն եկեղեցի

Վահրամաշեն եկեղեցին գտնվում է Արագած լեռան լանջին, Ամբերդ ամրոցում: Եկեղեցու կառուցումն ավարտվել է 1026թ.՝ Վահրամ Պավլավունու կողմից: Այն հիմնադրվել է 11-րդ դարում: Եկեղեցին ունի մի քանի արձանագրություններ, որոնցից մեկը՝ կառուցման վերաբերյալ արձանագրությունը արված է եկեղեցու ներսի հյուսիսային պատի վրա։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչ–թևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ։ Հովհարաձև վեղարով ավարտվող, 12 նիստանի թմբուկը հենվում է ավանդատների անկյուններից բարձրացող կամարներին։