22.06.2021 | Լրացուցիչ կրթություն | Նախագծեր

Շարադրություն, հետաքրքիր օրվա ամփոփում.

Մեր դպրոցի սովորույթներից է Հայաստանի անկախության օրը լինել բարձունքին, նորովի բացահայտել Հայաստանը: Այս տարին բացառություն չէր ու մեր ուղղությունն էր Արագածոտն՝ դեպի Ամբերդ ամրոց, Վահրամաշեն եկեղեցի, Մնացականյանների օջախ, Արշակունիների դամբարան:  Ճամփորդելով, մեր օրը դարձրեցինք ավելի հետաքրքիր, ուրախ, ուսումնական ու տոնական:

Մեր առաջին կանգառը Ամբերդ ամրոցն էր, որը գտնվում էր Արագածոտնի մարզում՝  Վահրամաշեն եկեղեցու կողքին: Ես շատ անգամներ էի լսել ամրոցի մասին ու միշտ ցանկացել էի գտնվել այնտեղ: Ամրոցը շատ գեղեցիկ էր, բարձրահարկ: Ճիշտ է, այն կիսաքանդ էր, սակայն դա չէր խանգարում ամրոցին լինել գեղեցիկ: Ամրոց մտնելով թշնամին կարծում է, թե գտնվում է ինչ-որ քաղաքում: Սակայն, ներս մտնելու պահին նա հայտնվում է շրջափակման մեջ: Կան կարծիքներ, որ ամրոցի ու եկեղեցու քարերը բերված են դիմացի ձորից: Ի միջի այլոց, ամեն քարը կշռում է մի քանի կիլոգրամ:

Շրջելով ամրոցով, մտանք Վահրամաշեն եկեղեցի: Եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին՝ 1026 թվականին: Եկեղեցին զարմացնում էր իր մուտքի դիզայնով: Ինչպես մնացած շատ եկեղեցիներ, Վահրամաշեն եկեղեցու տարածքում կային շատ խաչքարեր: Դրսի պատերին կային շատ հին փորագրություններ, տեսարանը շատ գեղեցիկ էր՝ հետևում Արարատ լեռն էր: Մենք իմացանք, որ ներքևով հոսում էին երկու գետերը՝ Արխաշան և Ամբերդը: Ցավոք, գետը հոսում էր խողովակների միջով, ու չկարողացանք տեսնել:

Մեր հաջորդ կանգառը Մնացականյաննների տունն էր, որը գտնվում էր Բյուրական գյուղում: Արթուր Մնացականյանը 30 տարի զբաղվել է գինեգործությամբ ու մինչ օրս էլ շարունակում է իր գործը: Ինձ շատ դուր եկավ բակի հետաքրքիր դիզայնը, ծաղիկներն ու ծառերը: Իսկ ամենից շատ ինձ հիացրեց պատից կախված ցուցանակը, որտեղ նկարված էր տան բակն ու գինի պատրաստման սրահը առաջ ու հիմա: Անկեղծ, տարբերությունը շատ մեծ էր: Այնտեղ մեզ հյուրասիրեցին Մնացականյանների գինին: Տպավորությունս շատ վառ է, շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք:

Ու մեր վերջին կանգառը Արշակունիների դամբարանն էր: Այս պահին այնտեղ իրականացվում են պեղումներ ու հետազոտություններ: Սկզբում մենք նստեցինք մի անկյունում, իսկ ընկեր Ազնիվը մեզ պատմեց դամբարանի պատմության, դրա հետ կապված դեպքերի մասին: Ձախ կողմում քանդված եկեղեցին էր, իսկ դրա տակ գտնվում էր դամբարանը: Դամբարանում շատ մութ էր: Կար երկու փոս, կարծում եմ՝ գերեզմանի տեղերն էին:

Մի խոսքով՝ մեր օրը շատ ուրախ ու ուսումնական անցավ: Մենք կարողացանք բացահայտել ևս մեկ հետաքրքիր տեսարժան վայր Հայաստանի տարածքում: Իսկ ամենից շատ ինձ ուրախացրեց ու հետաքրքրեց Ամբերդ ամրոցը: Անկեղծ, շատ գեղեցիկ տեսք ուներ, պատմությունն էլ շատ հետաքրքիր էր:

Ces’t moi

Salut,je suis Karina. J’ai 14 ans. J’étudie au complexe éducatif Mkhitar Sebastatsi. Je suis arménienne. J’habite en Arménie. Je parle trois langues՝ anglais, français et arménien. Je voudrais devenir une traductrice. J’aime beaucoup le français et l’anglais. J’aime lire. J’ai lu beaucoup de livres. J’aime beaucoup mes parents, ma sœur, mon frère. Notre famille se compose de quatre personnes.

Անկախության օրը Արագածոտնում

Մեր դպրոցի սովորույթներից է Հայաստանի անկախության օրը լինել բարձունքին, նորովի բացահայտել Հայաստանը: Այս տարին բացառություն չէր ու մեր ուղղությունն էր Արագածոտն՝ դեպի Ամբերդ ամրոց, Վահրամաշեն եկեղեցի, Մնացականյանների օջախ, Արշակունիների դամբարան:  Ճամփորդելով, մեր օրը դարձրեցինք ավելի հետաքրքիր, ուրախ, ուսումնական ու տոնական:

Մեր առաջին կանգառը Ամբերդ ամրոցն էր, որը գտնվում էր Արագածոտնի մարզում՝  Վահրամաշեն եկեղեցու կողքին: Ես շատ անգամներ էի լսել ամրոցի մասին ու միշտ ցանկացել էի գտնվել այնտեղ: Ամրոցը շատ գեղեցիկ էր, բարձրահարկ: Ճիշտ է, այն կիսաքանդ էր, սակայն դա չէր խանգարում ամրոցին լինել գեղեցիկ: Ամրոց մտնելով թշնամին կարծում է, թե գտնվում է ինչ-որ քաղաքում: Սակայն, ներս մտնելու պահին նա հայտնվում է շրջափակման մեջ: Կան կարծիքներ, որ ամրոցի ու եկեղեցու քարերը բերված են դիմացի ձորից: Ի միջի այլոց, ամեն քարը կշռում է մի քանի կիլոգրամ:

Շրջելով ամրոցով, մտանք Վահրամաշեն եկեղեցի: Եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին՝ 1026 թվականին: Եկեղեցին զարմացնում էր իր մուտքի դիզայնով: Ինչպես մնացած շատ եկեղեցիներ, Վահրամաշեն եկեղեցու տարածքում կային շատ խաչքարեր: Դրսի պատերին կային շատ հին փորագրություններ, տեսարանը շատ գեղեցիկ էր՝ հետևում Արարատ լեռն էր: Մենք իմացանք, որ ներքևով հոսում էին երկու գետերը՝ Արխաշան և Ամբերդը: Ցավոք, գետը հոսում էր խողովակների միջով, ու չկարողացանք տեսնել:

Մեր հաջորդ կանգառը Մնացականյաննների տունն էր, որը գտնվում էր Բյուրական գյուղում: Արթուր Մնացականյանը 30 տարի զբաղվել է գինեգործությամբ ու մինչ օրս էլ շարունակում է իր գործը: Ինձ շատ դուր եկավ բակի հետաքրքիր դիզայնը, ծաղիկներն ու ծառերը: Իսկ ամենից շատ ինձ հիացրեց պատից կախված ցուցանակը, որտեղ նկարված էր տան բակն ու գինի պատրաստման սրահը առաջ ու հիմա: Անկեղծ, տարբերությունը շատ մեծ էր: Այնտեղ մեզ հյուրասիրեցին Մնացականյանների գինին: Տպավորությունս շատ վառ է, շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք:

Ու մեր վերջին կանգառը Արշակունիների դամբարանն էր: Այս պահին այնտեղ իրականացվում են պեղումներ ու հետազոտություններ: Սկզբում մենք նստեցինք մի անկյունում, իսկ ընկեր Ազնիվը մեզ պատմեց դամբարանի պատմության, դրա հետ կապված դեպքերի մասին: Ձախ կողմում քանդված եկեղեցին էր, իսկ դրա տակ գտնվում էր դամբարանը: Դամբարանում շատ մութ էր: Կար երկու փոս, կարծում եմ՝ գերեզմանի տեղերն էին:

Մի խոսքով՝ մեր օրը շատ ուրախ ու ուսումնական անցավ: Մենք կարողացանք բացահայտել ևս մեկ հետաքրքիր տեսարժան վայր Հայաստանի տարածքում: Իսկ ամենից շատ ինձ ուրախացրեց ու հետաքրքրեց Ամբերդ ամրոցը: Անկեղծ, շատ գեղեցիկ տեսք ուներ, պատմությունն էլ շատ հետաքրքիր էր:

22.09.2021 | Հայոց լեզվի պատմությունը

1․ Ե՞րբ է հայերենն անջատվել հնդեվրոպական նախալեզվից։

Հայերենը բաժանվում է երկու ենթաշրջանի՝

Վաղնջական հայերեն
• սկզբնական վաղնջական հայերեն (մ. թ. ա. ամբողջ III հազարամյակի ընթացքում)
• ուշ վաղնջական հայերեն (մ.թ. ա. 2-րդ հազարամյակից մինչ մ. թ. ա. 13-րդ դար)

Հնագույն հայերեն
• վաղ հնագույն (մ. թ. ա. 12-4-րդ դարեր)
• ուշ հնագույն (մ. թ. ա. 3-րդ դարից մինչ մ. թ. 4-րդ դարը)

2․ Քանի՞ փուլի է բաժանվում հայերենը․ որո՞ն ք են դրանք։

Հայերենն ունի երեք փուլ՝ հին հայերենը, միջին հայերենը ու նոր հայերենը:

3․Ո՞ր թվականից է սկսվում հայերենի գրավոր շրջանը։

Հայերենի գրավոր շրջանը սկսվել է 405 թվականից՝ գրերի գյուտից հետո:

4․ Ի՞նչ շրջանների է բաժանվում հայերենի գրավոր շրջանը:

Այն բաժանվում է երեք ենթաշրջանի՝ հին հայերեն, միջին հայերեն ու նոր հայերեն:

5․Բնութագրիր այդ շրջաններից յուրաքանչյուրը։

Հին հայերենը հայտնի է գրաբար անունով, որը ձևավորվել է Տուրուբերանի, Բարձր Հայքի ու Այրարատի խոսվածքների հիման վրա: Գրաբար խոսացել են մինչև 9-րդ դարը: Գրաբարն ունեցել է երեք շրջան՝ հին գրաբար, ուշ հին հայերեն, նախամիջին ենթաշրջան:

Միջին հայերենն ունեցել է երկու ենթաշրջան՝

• վաղ միջին
• ուշ միջին

Միջին հայերենը ոչ միայն այդ ժամանակաշրջանի գրական լեզուն էր, այլ ժողովրդի խոսակցական լեզուն:

Նոր հայերեն կամ աշխարհաբար. (17-րդ դարից մինչ մեր օրերը): Այն ունի երկու տեսակ՝ արևմտահայերեն ու արևելահայերեն: Անցել է երեք ենթաշրջան՝

• վաղ աշխարհաբար (17-րդ դարից մինչև 19-րդ դարեր)
• ուշ միջին (19-րդ դարից մինչև 1920թ. )
• ժամանակակից հայերեն (1920թ. մինչև մեր օրերը)

6․ Համացանցից գտիր և ներկայացրու այդ շրջանի գործերից մեկ-երկուսը։

Հին հայերեն

Գրիգոր Նարեկացի. «Վարդավառին»՝

Գոհար վարդն վառ առեալ
ի վեհից վարսիցն արփենից:
Ի վեր ի վերայ վարսից
ծավալէր ծաղիկ ծովային:
Ի համատարած ծովէն
պղպջէր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին
շողշողէր պտուղն ի ճղին:

Միջին հայերեն

Նահապետ Քուչակ. «Երթամ, բարկ արե՛ւ լինամ…»

Քանի դու ինձի էիր,
          նայ կանանչ ու ցօղն ի վըրայ.
Երբ դու որ յիսնէն ելար,
         ձիւն երեկ՝ եղեմն ի վըրայ.
Թէ այլւ’ի ի յի՛ս դառնաս
         ու կենաս խելացդ ի վըրայ.
Երթամ, բարկ արե՛ւ լինամ,
         գամ, կանգնիմ կամարիդ վըրայ:
Լոյս ծագեմ ի քո վըրայ,
         որ սաստի՛կ ձիւնըն վերանայ:

Նոր հայերեն

Հովհաննես Թումանյան. «Աստղերի հետ»

Էյ աստղե՜ր, աստղե՜ր,
Երկնքի աչքեր,
Որ այդպես վառ-վառ
Ժըպտում եք պայծառ․

Ժըպտում էիք դուք,
Երբ ես դեռ մանուկ
Աշխույժ ու կայտառ,
Ձեզ նման պայծառ
Թըռվռում էի
Ու ցավ չունեի…