Վյաչեսլավ Պրախ «Բառեր, որ մեզ չեն ասել մեր ծնողները»

Ես ընթերցեցի Վյաչեսլավ Պրախի «Բառեր, որ մեզ չեն ասել մեր ծնողները» ստեղծագործությունից մի փոքր հատված: Հեղինակը ստեղծագործության միջոցով իր դստերն ու որդուն ճիշտ խորհուրդներ էր տալիս կյանքի մասին: Նա շատ կարևորում էր տղամարդու խոսքը, խոստումն ու պատասխանատվությունը: Դստերը խորհուրդ էր տալիս հեռու մնալ այն մարդկանցից, ում նա չի սիրում: Ասում էր, որ երբեք պետք չէ մարդկանց վատը ցանկանալ կամ անիծել, քանի որ կյանքը բումերանգ է: Կյանքում արված ամեն վատություն բումերանգի պես հետ է գալու մեզ: Անկեղծ լինեմ, իմ կարծիքով հեղինակը շատ ճիշտ խորհուրդներ է տալիս իր երեխաներին և ինչո՞ւ ոչ, նաև մեզ: Ինձ դուր են գալիս նման նամականիները, անկեղծ խոստովանությունները նման հեղինակների կողմից, քանի որ անկեղծ գրված ստեղծագործությունները միշտ էլ գեղեցիկ ու գրավիչ են ստացվում:

Ես դուրս եմ բերել այն հատվածները, որոնք ինձ համար ամենից կարևորն էին ստեղծագործության մեջ:

  1. Ժամանակները փոխվում են, համաձայն եմ, բայց մարդկանց զգացմունքները՝ ոչ։
  2. Չես սիրում, ատում ես, արհամարհում ես ողջ հոգով, ուրեմն ուղղակի բա՛ց թող։ Մի՛ խփիր, մի՛ սպանիր, մարդուն վատը մի՛ ցանկացիր՝ անիծելով։ Ուղղակի բա՛ց թող, ուղղակի մոռացի՛ր։
  3. Այս կյանքում քեզ ի վերջո կվերադառնա բումերնագի պես ամեն բան, բարձրում սավառնող իմ, ուզես թե չուզես։ Գիտես դա, թե ոչ։ Ցավում եմ, բայց այդպես է լինելու։
  4. Չես սիրում, ատում ես, քանի որ հիասթափվել ես մարդուց, ուղղակի բաց թող նրան։ Ասա, որ չես կարողանա, որ չես թելադրի, որ այլևս անհնար  է հարություն տալ․․․ Ասա այնպես, ինչպես որ կա։
  5. Եզակի տաղանդ է տված խոստումը պահելը։
  6. Ամոթալի չէ ասել «ոչ», «չի ստացվում», «չեմ կարող», բայց ահա եթե մարդուն ինչ-որ բան ես խոստացել ու չես պահել խոստումդ, ուրեմն թուլություն ես ցուցաբերել։
  7. Անկեղծ լինեմ, եթե հստակ գիտես, որ չես անելու, ավելի լավ է պատասխանիր,որ չես կարող, հակառակ դեպքում քեզնից կհիասթափվեն և կսկսեն վերաբերվել լրիվ այլ կերպ։
  8. Գիտե՞ս՝ ինչու են տղամարդկանց միջավայրում շատ գնահատում խոսքին հավատարիմ մարդկանց։ Որովհետև այդպիսով կարելի է հայտնաբերել տղամարդու ոգին կամ էլ բնավ չհայտնաբերել այն։
  9. Հաճախ մենք տարիներ շարունակ գդալ-գդալ հավաքում ենք մեր հանդեպ հարգանքը, և մի սխալ արարքի պատճառով այն դեն նետում դույլերով։
  10. Բառը, որդիս, ուղղակի ձայն չէ։
  11. Միլիոն տոկոսով համոզված եմ այն ամենում, ինչ գրում եմ հիմա․ կատարածդ խոստումներով են դատելու քո մասին։