01.09-10.09 / Ռադիո-նախագիծ

Վերնագիր՝ Սեպտեմբերը մեր դպրոցում

Ժամկետ՝ 01.09-10.09

Մասնակիցներ՝ Մանուկյան Կարինա, Տեր-Պետրոսյան Սաթինե, Քնարիկ Հայրապետյան

Նպատակ՝ • Իմանալ մեր նոր 6-րդ դասարանցիների կարծիքները միջին դպրոցի մասին:

• Նրանք կպատմեն իրենց դպրոցական ձեռքբերումների ու սպասումների մասին:

Արդյունք՝ • Կստանանք մեզ հուզող հարցերի պատասխանները:

• Կիմանանք մեր կրտսեր սովորողների կարծիքներն ու հետաքրքիր մտքերը:

Ամփոփում՝ • Արդյունքը կտեղադրենք մեր ուսումնական բլոգներում:

• Լուսաբանում ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով:

Թարգմանում եմ…

Վերնագիր՝ Թարգմանում եմ…

Ժամկետ՝ Շուրջտարյա

Մասնակից՝ Մանուկյան Կարինա, Ավագ դպրոց՝ 10-րդ դասարան

Նպատակ՝ Իմ նպատակն է նախագծի միջոցով զարգացնել իմ թարգմանչական կարողությունները, մայրենի խոսքի զարգացումը, հավաքել ու ստեղծել մեծ փաթեթ, որտեղ դրված կլինեն իմ կատարած թարգմանությունները: Իսկ նյութերը կթարգմանվեն անգլերենից-հայերեն: Գլխավոր նպատակս հետաքրքիր նյութերը փոքրիկների համար նույնպես հասանելի դարձնելն է:

Իրականացվող քայլեր՝ Համացանցով գտնել ուսումնական շատ նյութեր, որոնք իմ կարծիքով փոքրիկներին ևս կհետաքրքրի, դրանք թարգմանել, խմբագրել ու դարձնել փոքրիկ առակների ու հեքիաթների էլեկտրոնային գիրք:

Աղբյուրներ, հղումներ՝

moralstories.org

freechildrenstories.com

1. A good boy

2. Old man and his son

3. Святой и змея

4. Evening dinner with a father

5. Rose for mother

6. Dara

7. The cat and the fox

8. Helping others

9. Mother’s Love for a Boy

10. Five more Minutes