«Տուն» ֆիլմի վերլուծություն

Էկոլոգիայի դասաժամին դիտեցինք «Տուն» ֆիլմը, որը հրապարակվել էր 2009 թվականին: Ֆիլմում խոսվում էր Երկրի էկոլոգիական խնդիրների մասին: Ֆիլմի հեղինակն ու իր կինը՝ Աննան, միասին ճամփորդում են 50-ից ավելի երկրներ: Այդ թվում՝ Ֆրանսիա, Հոլանդիա, Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան, Կանադա, Դուբայ և այլն: Ֆիլմը դիտելուց հետո հասկացա, որ իրոք շատ մեծ է ջրի, անտառների, կլիմայի վտանգը: Երկրի վրա շատ են անտառահատումները: Մարդիկ վերացնում են ծառերը, անտառները ու մեծ վնաս են հասցնում և՜ բնությանը, և՜ իրենց:

Ջրի պակասից շատերն են մահանում: Ամեն տեղ ջուր է հարկավոր: Օրինակ՝ գյուղատնտեսության մեջ: Առանց ջրի մարդիկ չեն կարող աճեցնել իրենց բերքերը: Ֆիլմում կար մի հատված, որտեղ ցուցադրված էր, թե ինչպես էր ԱՄՆ-ում աճեցվում, ջրվում բամբակի հսկայական դաշտերը, ինչպես են հատուկ մեքենաներով խնամում դրանք և այլն: Իսկ բամբակ աճեցնելու համար հսկայական քանակով ջուր է հարկավոր:

Իսկ, ահա Հոլանդիայում, շատ է զարգացած գյուղատնտեսությունը: Հոլանդիայի դաշտերը շաա՜տ գեղեցիկ են ու գունավոր: Այնտեղ աճեցվում են տարբեր գույների ծաղիկներ, ծառեր: Եթե խնդրին նայենք էկոլոգիական տեսանկյունից, Հոլանդիան շատ լավ երկիր է, իսկ բնությունը՝ գեղեցիկ:

Իմացա, որ Կանադան մեծ քանակով նավթ ունի իր երկրում: Տեսա նավթի մնացորդները, որոնք ոսկեգույն էին: Կարծում եմ, որ դա շատ վտանգավոր է:

Դե, ինչպես արդեն ասացի, ֆիլմում շատ գեղեցիկ ու հետաքրքիր հատվածներ կային ցուցադրված: Ինքս դրանք առանձնացրել եմ, պատրաստել ուսումնական տեսանյութ: Ահա՝