Խոստմանը հավատարիմ լինելու կարևորության մասին

Միշտ չէ, որ մարդիկ պահում են տված խոստումը, քանի որ այդ տաղանդը ոչ բոլորին է տրված: Եթե դու չես կատարում քո խոստումը, ապա դու շատ անպատասխանատու մարդ ես: Ես կարծում եմ, որ նման մարդկանց խոսքին երբեք պետք չէ հավատալ: Ոմանք երևի չեն էլ շփվի այդպիսինների հետ: Եթե դու զգում ես, որ չես կարող կատարել մեկի խնդրանքը, մի խոստացիր նրան ու պատասխանատվություն մի կրիր: Հակառակ դեպքում նա հույսը քեզ վրա կդնի ու վերջում քեզնից կհիասթափվի, քանի որ նրան հուսախափ ես արել: Ասում են, որ իրենց խոսքին հավատարիմ տղամարդիկ շատ են գնահատվում: Չնայած, կարծում եմ, որ ցանկացածն էլ կարող է այդպես գնահատվել շրջապատի կողմից ու ձեռք բերել հարգանք: Խոստման դրժումը վատ հետևանքներ կունենա: Եթե դու տարիների ընթացքում ձեռք բերես ընկերոջդ կողմից հարգանք, շատ հնարավոր է, որ այդպիսի մի պատրվակի միջոցով կորցնես վստահությունդ ընկերոջդ մոտ:

Մի՛ խաղա ուրիշի զգացմունքների հետ

Երբեք պետք չէ մարդկանց վատը ցանկանալ, նույնիսկ այն դեպքում, երբ նա քեզ չի սիրում կամ քեզ է վատ բան ցանկանում: Ուղղակի պետք է թողնել նման մարդկանց ու այլևս չշփվել: Կան մարդիկ, ովքեր վատն են ցանկանում ուրիշներին, անիծում են կամ վատաբանում ու դրանով փորձում պատասխանել նրանց վատ արարքին: Այդպիսիններին կարելի անվանել «հիշաչար»: Ցավոք, նման մարդիկ շատ են աշխարհում ու չեն հասկանում, որ կյանքը բումերանգ է: Նրանց ամեն մի արարքը հետ է գալու իրենց հենց բումերանգի տեսքով: Այսինքն, վատ արարքներ գործելու դեպքում դու անպատասխան չես մնա ու կպատժվես Աստծու կողմից: Դրա համար միշտ պետք է լինել լավատես, սիրել բոլոր-բոլորին, նույնիսկ այն մարդկանց, ովքեր ձեզ չեն սիրում ու ձեր վատն են ցանկանում: Եղեք ազնիվ, բարի: Եղեք այնպիսին, որ թույլ չտաք ուրիշները ձեր մասին մտածեն վատը:

Բառեր, որ մեզ չեն ասել մեր ծնողները | Շարադրություն, իմ մտքերը

Այցելություն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Գրեթե ամեն ուսումնական տարվա սկիզբ բոլորս ճամփորդում ենք տարբեր խմբերով ու ուղղություններով: Այս անգամ այցելեցինք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան: Անկեղծ լինեմ, ես շատ եմ սիրում Սարյանին: Թանգարան գնալուց առաջ ուսումնասիրել էի իր գործունեությունը, կյանքն ու իր ստեղծագործությունները, որպեսզի ճամփորդությունն ինձ էլ ավելի հետաքրքրի: Այնտեղ տեսանք իր նկարները, որոնք հենց ինքն էր նկարել, իր թեյի բաժակը, նամակներն իր կնոջը և այլն: Թանգարանում մեզ պատմում էին, թե ինչով էր զբաղվել Սարյանն իր կյանքի տարիների ընթացքում: Մեզ պատմեցին նկարչի ընտանիքի՝ երկու որդիների ու սիրելի կնոջ՝ Լուսիկի մասին:

Ըստ իս՝ Սարյանի նկարները գրավում են իրենց հետաքրքիր մտքով, գեղեցկությամբ ու տարբերվող տեսակով: Այդպիսի նկարներից է Սարյանի «երեք տարիք» նկարը, որն ինձ ամենից շատը դուր եկավ: Նկարը շատ գեղեցիկ էր, միտքն էլ ավելի: Երբ տեսնում ես նկարը քեզ թվում է, թե ինչ-որ երեք տղամարդ է պատկերված նկարում: Սակայն դա հենց Մարտիրոս Սարյանն է իր կյանքի երեք տարբեր հասակներում:

Նաև շատ եմ սիրում «Հայաստան» ստեղծագործությունը: Այն ինձ մի փոքր հարազատ է, քանի որ մենք տանն ունենք նկարի կրկնօրինակը: Երբ փոքր էի, ինձ գրավում էին նկարի հետաքրքիր գույները ու չէի էլ պատկերացնում, որն դա Հայաստանն է:

Վերջում մենք այցելեցինք նկարչի արվեստանոց, ուր տեսանք իր նկարչական պարագաները՝ ներկերը, սեղանը, վրձինները ու իր կիսատ թողած աշխատանքներից մեկը, որը նա անվանել էր «հեքիաթ»:

Իմ ամենասիրելի հայ գրողը Վիլյամ Սարոյանն է: Իսկապես նրան շատ եմ սիրում: Հենց այդ պատճառով էլ ես շաա՜տ հավանեցի Սարյանի նկարը, որտեղ պատկերված էր Վիլյամ Սարոյանի դիմանկարը:

Ես շաա՜տ տպավորված եմ մեր այս ճամփորդությունից: Այդ օրն իսկապես համոզվեցի, որ Սարյանը լավագույն հայ նկարիչն է: