Մարդը և նրա ապրելու միջավայրը

  1. Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը:

Էկոլոգիան մի գիտություն է, որը մեզ օգնում է հասկանալ բնության խնդիրները: Այս առարկան շատ երիտասարդ է և ունի մի քանի հարյուր տարվա պատմություն: Կարծում եմ, որ բոլորս էլ գիտակցում ենք, թե ինչ կարևոր է մեզ համար բնությունը: Սակայն, ոչ բոլորն են այն մաքուր պահում: Մեզ շատ են պետք էկոլոգիական գիտելիքները, քանի որ դրանց շնորհիվ մենք շատ բան ենք իմանում բնության, մեր շրջակա միջավայրի մասին: Հասկանում ենք, որ չպետք է աղտոտել միջավայրը, վերացնել անտառները, ծառերն ու այգիները: Չէ՞, որ բնությունն է մեզ տալիս այն թթվածինը, որը շնչում ենք:

  1. Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես են միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում:
  2. Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:

Մարդիկ շատ են աղտոտում բնությունը ու դա շատ վատ է: Կարծում եմ, որ մարդկանց միջամտությունը կառավարելու համար պետք է հատուկ օրենքներ ստեղծել, ըստ որի մարդը չի կարող աղբ թափել, ծառ կտրել կամ դաշտ վառել: Սկզբում դա կարող է անհնարին ու վատ աշխատող օրենք թվալ, բայց շուտով կկրճատվի բնության վնասների թիվը: Ես միայն ուրախ կլինեմ, որ մեր երկրում գործեն նման օրենքներ: Այդպիսի խիստ օրենքների շնորհիվ մեր քաղաքը կազատվի աղբից:

  1. Ինչ է սպասվում մեզ ապագայում:

Անցողական և անանցողական բայեր: Ալֆրեդո Պանձինի

Ընդհանուր առմամբ ինձ դուր եկավ ստեղծագործությունը: Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ տարբերվող չէր այդքան: Սկիզբը շատ անհասկանալի էր նկարագրված, իսկ վերջն այդքան էլ անսպասելի չէր: Դա, կարծում եմ՝ կարող է գալ ստեղծագործության անհասկանալի նկարագրություններից, չնայած, որ դա հեղինակի ոճն է:

1․ Ո՞րն է ստեղծագործության գաղափարը։

Կարծում եմ՝ գաղափարն այն էր, որ ամեն ոք իրեն գտնում է իր սիրելի բնագավառում: Պատմվածքում նշվում էր, որ պրոֆեսորը ստիպում էր տղային սովորել, սակայն տղան ճիշտ հակառակն էր անում: Նա չէր սիրում սովորել ու ծույլ էր: Եվ, այնպիսի տպավորություն էր ստեղծվում, ասես տղան շատ հիմար է ու առանց սովորելու ոչնչի չի կարող հասնել: Սակայն, այդքան էլ այդպես չէր: Պրոֆեսորն ուղղակի զարմացավ, երբ տեսավ տղային շուկայում: Նա ապշել էր, քանի որ տղան շատ լավ տարբերում էր ամեն բան, ու հարգում էին այնտեղ նրան:

2․ Համաձա՞յն եք այդ գաղափարի հետ։ Հիմնավորեք։

Ինձ թվում է՝ համաձայն եմ: Նախ՝ մարդուն չես կարող ստիպելով ինչ-որ բան սովորեցնել, եթե դա նրան դուր չի գալիս: Այս պատմվածքում նույնիսկ նշվում է, որ պրոֆեսորն այլ կերպ էր տալիս աշակերտի անունը: Կարծում եմ, որ այդ ամենն աշակերտի իրավունքն է:

Գրաբարյան հատվածներ

1. Թէպէտ եւ եմք ածու փոքր, եւ թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ, եւ զօրութեամբ տկար եւ ընդ այլով յոլով անգամ նուաճեալ թագաւորութեամբ, սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս, եւ արժանի գրոյ յիշատակի…:
(Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց )

2. Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք:

3. Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս,
Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,
Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց՝
Տալ զպատանիդ.
Զի վասն միոյ քինու ոչ է օրէն դիւցազանց՝
Այլոց դիւցազանց զարմից բառնալ զկենդանութիւն.
Կամ ծառայեցուցանելով ի ստրկաց կարգի պահել,
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել։

4. Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,
Եւ հանեալ զոսկեօղ շիկափոկ պարանն
Եւ անցեալ որպես զարծուի սրաթեւ ընդ գետն
Եւ ձգեալ զոսկեօղ շիկափոկ պարանն՝
Ընկեց ի մէջք օրիորդին Ալանաց,
Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
Արագ հասուցանելով ի բանակն իւր։

Ստուգաբանություն | 16.09.2021

Ստուգաբանական բառարանից դուրս գրել ծանոթ բառեր, որոնք բնիկ հայկական են, որոնք փոխատություն են։

Հազար (1000) — փոխառություն իրանական աղբյուրից
Եդեմ (դրախտ) — փոխառություն՝ հուն.
Եթեր (եթերային) — փոխառություն՝ հուն.
Ելակ (հատապտուղ) — փոխառություն՝ թթր.
Վագր (վագերաձի) — փոխառություն իրանական աղբյուրից
Ըմբոստ (անհնազանդ) — փոխառություն իրանական աղբյուրից

Ել (ելնել) — բնիկ հնդեվրոպական
Եզր (ծայր) — բնիկ հնդեվրոպական
Վաթսուն (թվական) — բնիկ հնդեվրոպական
Ոզնի (փշոտ կենդանի) — բնիկ հնդեվրոպական
Ողբ (լաց) — բնիկ հնդեվրոպական
Տալ (ամուսնու քույր) — բնիկ հնդեվրոպական