Գերմանիան 1918-1940 թվականներին

Առաջին համաշխարհային պատերազմը (1918)

1918 թվականին Գերմանիան մասնակցում է Առաջին համաշխարհային պատերազմին, որի ավարտին կրած պարտությունից հետո կայսերական կարգերը տապալվում են և հաստատվում է Վայմարյան հանրապետությունը։ Գերմանական կայսրությունը ձգտում էր գրավել Բելգիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գաղութները, Ռուսաստանից խլել Ուկրաինան, լեհական հողերը, ուզում էր գերիշխել Բալկանյան թերակղզում և Մերձավոր Արևելքում։ Գերմանիայի կարծիքով՝ այս ամեննն իրագործելուց հետո կարող էր ստեղծվել Գերմանիայի համաշխարհային գերիշխանություն։

Գերմանական հանրապետություն․ Վայմարյան միապետություն (1918)

1918 թվականի նոյեմբերի 9-ին է նաև տեղի ունեցել Գերմանական կամ Նոյեմբերյան հեղափոխությունը, որը հանգեցրեց կայսր Վիլհելմ II-ի գահից հրաժարմանը, Գերմանիայի դաշնային սահմանադրական միապետության տապալմանը և դրա փոխարինմանը ժողովրդավարական խորհրդարանական հանրապետությունով՝ հայտնի որպես Վայմարյան Հանրապետություն: Հեղափոխությանը տանող գործոններից էին եղել Առաջին համաշխարհային պատերազմում գերմանական բանակի կրած պարտությունները, պատերազմի չորս տարիների ընթացքում երկրի շրջափակված դրությունից բխող սովը, մեծ մասշտաբների հասնող գործազրկությունը, ինչպես նաև Գերմանական կայսրության պարտության հոգեբանական ազդեցությունները և ընդհանուր բնակչության ու արիստոկրատական-բուրժուական խավերի միջև աճող սոցիալական լարվածությունը: Հեղափոխական շրջանը սկիզբ էր առել 1918 թվականի նոյեմբերից մինչև 1919 թվականի օգոստոսին Վայմարի Սահմանադրության ընդունումը։

Վերսալյան պայմանագիր (1919)

Վերսալի պայմանագիրը խաղաղության պայմանագիր էր, որը կնքվեց 1919 թվականի հունիսի 28-ին `Առաջին աշխարհամարտը դադարեցնելու համար: Դրա գլխավոր հերոսները մի կողմից դաշնակիցներն էին, մյուս կողմից ՝ Գերմանիան: Համաձայնագիրը ստորագրվեց Ֆրանսիայում ՝ Վերսալյան պալատի հայելիների պատկերասրահում, և ուժի մեջ մտավ 1920 թվականի հունվարի 10-ից: Վերսալի պայմանագիրը գերմանական կայսրությանը ներկայացվեց որպես ոչ բանակցելի ՝ ռազմական գործողությունների վերսկսման տույժի տակ: Այսպիսով՝ գերմանական կայսրությունը այլ ելք չուներ, քան ընդունել հանձնված հանձնման պայմանները:

Հրեաների կոտորածները (1938)

1938 թվականի նոյեմբերի 9-ին Նացիստական Գերմանիայի ողջ տարածքում սկսվեց հրեաների մասսայական ջարդերը, որոնք պատմության մեջ հայտնի են հավաքական «Բյուրեղապակյա գիշեր» անվանումով: Տեղի ունեցածը Երրորդ Ռեյխի ղեկավարության կողմից ներկայացվեցին որպես հանրության ինքնաբուխ արձագանք՝ նոյեմբերի 7-ին Փարիզում ծագումով հրեա Հերշել Գրինշփանի կողմից Գերմանիայի դեսպանատան առաջին քարտուղար Էրնսթ ֆոմ Ռաթի սպանության համար: Ռայխի ողջ տարածքում ոչնչացվել էր ավելի քան 200 պաշտամունքային վայր, թալանվել էր հրեաներին պատկանող 7500 առևտրային կրպակ ու ձեռնարկություն: Սպանվել էին հարյուրավոր հրեաներ, և նրանցից գրեթե 30.000-ը աքսորվել համակենտրոնացման ճամբարներ։ Ջարդերի ու աքսորի հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել էր 2000-5000 հրեա։

Առաջին աշխարհամարտի պատճառներն ու նպատակները

Առաջին աշխարհամարտի պատճառները

Առաջին աշխարհամարտի գլխավոր պատճառներից մեկը արդյունաբերական քաղաքակրթության ճգնաժամն էր։ Ի՞նչ է իրենից ներկայացնում արդյունաբերական քաղաքակրթությունը․ դա այն է, որի ժամանակ մարդն աշխատանք կատարելիս գործ ունի հիմնականում մեքենաների հետ և ենթարկվում է դրանց աշխատանքի ռիթմին, երբ աշխատանքի մեջ էներգիան օգտագործվում է արհեստական աղբյուրներից։ Արդյունաբերական քաղաքակրթությունը հիմնականում ընդգրկում էր Եվրոպան և Ամերիկան։ Այն ձևավորվել է Եվրոպայում։ 20-րդ դարի սկզբին ակնհայտ դարձավ, որ Եվրոպայում կուտակվել են չլուծված լուրջ հակասություններ, որոնց պատճառով կարող էր կործանվել արդյունաբերական քաղաքակրթությունը։ Իսկ որո՞նք էին այդ ճգնաժամի գլխավոր պատճառները։ Ճգնաժամի հիմքը շուկայական տնտեսության մեծ թռիչքն էր։ Համաշխարհային տնտեսության զարգացումը մրցակցություն առաջացրեց տարբեր երկրների միջև հայրենական ապրանքների սպառման շուկաների համար։ 19-րդ դարի վերջին բաժանվեց մեծ տերությունների միջև եղած տարածքները։ Իսկ արդեն 20-րդ դարում այն վերաբաժանելու համար սկսվեց մեծ պայքար, ու հենց դա էլ արդյունաբերական քաղաքակրթության ճգնաժամին տվեց համաշխարհային բնույթ։ Աշխատանքը մեքենայացնելու պատճառով, մարդկանց մեծ մասը՝ բանվորությունը, սկսում է ապրել դժվարությունների և դաժան մրցակցության մեջ։

Առաջին աշխարհամարտի մասնակիցների նպատակները

Գերմանական կայսրությունը ձգտում էր գրավել Բելգիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գաղութները, Ռուսաստանից խլել Ուկրաինան, լեհական հողերը, ուզում էր գերիշխել Բալկանյան թերակղզում և Մերձավոր Արևելքում։ Գերմանիայի կարծիքով՝ այս ամեննն իրագործելուց հետո կարող էր ստեղծվել Գերմանիայի համաշխարհային գերիշխանություն։

Գերմանիայի դաշնակից Ավստրո-Հունգարիան նպատակ ուներ Գերմանիայի հետ միասին կանխելու սլավոնական նոր պետությունների կազմավորումը Բալկաններում, ուզում էր գրավել Սերբիան, Չեռնոգորիան, Ռուսաստանին պատկանող լեհական հողերի մի մասը, ինչպես նաև գերիշխելու Սև ծովում։

Իտալիայի նպատակն էր Ավստրո-Հունգարիայից վերցնելու Ադրիատիկ ծովի հյուսիսային ափերը, գրավելու Ալբանիան, հողեր Փոքր Ասիայում, Էգեյան ծովի կղզիները ու ուզում էր գերիշխել Միջերկրական ծովում։

Մեծ Բրիտանիան նպատակ ուներ ջախջախելու իր մրցակից Գերմանիային, մտադիր էր մասնատել Օսմանյան կայսրությունը, տիրել Միջագետքին, Պաղեստինին, Արաբիային ու ամրապնդվել Եգիպտոսում։

Իսկ Ֆրանսիան մտադիր էր ետ վերցնել 1871 թվականին Գերմանիային զիջած իր տարածքները (Էլզասը և Լոթարինգիան), ուզում էր գրավել Հռենոսի ձախ ափը, նվաճել Սիրիան, արաբական այլ հողեր, Կիլիկիան և գերմանական շատ գաղութներ։

Ռուսաստանն ուզում էր ջախջախել Գերմանիան և Ավստրո-Հունգարիան, ուզում էր իր գերիշխանությունը տարածել բալկանյան երկրներում, մասնատել Օսմանյան տերությունը, գրավել Արևմտյան Հայաստանը, հասնել մինչև Միջերկրական ծով։

Օսմանյան տերությունը փորձում էր մասնատել Ռուսաստանը, նրանից էլ գրավելու Արևմտյան Հայաստանը, Վրաստանը, ողջ Կովկասը, Ղրիմը, Միջին Ասիան, ինչպես նաև Իրանի Ատրպատականը։ Թուրքերն ունեին ծրագիր Հայաստանի հայաթափման ու ժողովրդի զանգվածային ոչնչացման վերաբերյալ։

Իսկ ահա Հայաստանը, Սերբիան, Չեռնոգորիան և այլ երկրներ աշխարհամարտում հետապնդում էին ազատագրական նպատակներ։