Should exams be banned or not?

I think school exams are useful at almost any age. Exams are performed to test the child’s knowledge. I think there is no need to be afraid of exams, because it just helps to strengthen the knowledge. School exams help us learn everything we did not know. We reinforce what we know and we remember everything. I like school exams, you just have to prepare well for them. School exams may seem scary to all students, but they are not. I do not think it is necessary to take the fact of having an exam so seriously, because that is what prevents students from passing the exams well.

Բյուզանդիան V դարից մինչև IX դարի կեսերը

Բյուզանդական կայսրության կազմավորումը

Ըստ Թեոդոսիոս կայսեր կտակի՝ Հռոմեական կայսրությունը բաժանվեց երկու մասի՝ արևմտյան և արևելյան: Բալկանյան թերակղզին, Փոքր Ասիան, Հյուսիսային Միջագետքը, Հայաստանի մի մասը. այս բոլոր տարածքները մտան Արևելահռոմեական կայսրության կազմի մեջ: Արևմտահռոմեական կայսրության անկումից հետո Արևելահռոմեական կայսրությունը դարձավ այդ միասնական կայսրության իրավահաջորդը: Այդ պատճառով կայսրությունը կրկին անվանում էին Հռոմեական: Սակայն արդեն XIV դարում սկսեցին այն անվանել Բյուզանդիա: Ի տարբերություն Արևմուտքի՝ Բյուզանդիան ուներ մի շարք առավելություններ: Բյուզանդիայում ապրում էին և՛ հույներ, և՛ հայեր, և՛ ասորիներ, և՛ հրեաներ, նույնիսկ եգիպտացիներ, որոնք իրենց զարգացման մակարդակով Արևմուտքի բնակիչներից շատ ավելի բարձր էին: Բյուզանդիայի կազմի մեջ մտան այնպիսի տարածքներ, որոնք և՛ ունեին բնակլիմայական առավել նպաստավոր պայմաններ, և՛ երկրագործական հին ավանդույթներ: Հիմնականում հողն ազատ գյուղացիներն էին մշակում, որոնք միավորված էին համայնքի մեջ: Եվ, ի տարբերություն Արևմուտքի՝ Բյուզանդիայի քաղաքներն այդ ժամանակ (V-VI դարերում) անկում չապրեցին: Այդ շրջանում Արևելքում վերելք էին ապրում արհեստագործությունն ու առևտուրը: Կոստանդնուպոլիսը, Ալեքսանդրիան, Անտիոքը, Բեյրութը, Եփեսոսը. սրանք Բյուզանդիայի նշանավոր քաղաքներն էին: Ավատատիրական հարաբերությունների գործում մեծ դեր ուներ Հուստինիանոս կայսրը (527-565): Նա իր առջև դրեց մեկ նպատակ՝ ստեղծել օրենսդրություն: Այսպիսով, նա կազմեց «Քաղաքացիական իրավունքի հավաքածու» օրենքների ժողովածուն:

Պետությունը վաղ Բյուզանդիայում

Ինչպես Հռոմեական կայսրությունում, այդպես էլ Բյուզանդիայում կազմակերպվում էր կայսերական իշխանությունը: Բարձրագույն օրենսդիր, ռազմական և դատական իշխանությունը պատկանում էր կայսրին: Նա իրեն հռչակեց քրիստոնյա աշխարհի առաջնորդ: Կայսեր իշխանությունը ժառանգական չէր: Իշխանության անցումը որոշվում էր Ծերակույտի դիրքորոշմամբ: Կայսրության կառավարումը կենտրոնացված էր կայսերական արքունիքում ու բաժանված էր մի քանի տասնյակ գերատեսչությունների: Դրանցից ամենակարևորներն էին հարկային, ռազմական և արտաքին հարաբերությունները կարգավորողները: Արևելքում բացի բյուզանդական եկեղեցուց կային նաև այլ եկեղեցիներ, մասնավորապես հայկական, եգիպտական և ասորական: Հուստինիանոսի շնորհիվ Բյուզանդիային միացվեցին Իտալիան, Հյուսիսային Աֆրիկան, Հարավ-արևելյան Իսպանիան: Երկարատև պարսկա-բյուզանդական պատերազմներից հետո կայսրությանը հաջողվեց թույլ չտալ պարսիկներին մոտենալ Սև և Միջերկրական ծովերին: Սակայն կայսեր կառավարման վերջին տարիներին Բյուզանդիան սկսեց թուլանալ: Բյուզանդիայի թուլացումը կապված էր ավատատիրական հարաբերությունների ձևավորման հետ: Ամայանում էին շատ գյուղեր ու քաղաքներ: Անկում էին ապրում նաև արհեստագործությունն ու առևտուրը:

Բյուզանդիան Հուստինիանոսից հետո

Արդեն Հուստինիանոսի հաջորդների օրոք Բյուզանդիան սկսեց աստիճանաբար կորցնել նվաճված տարածքները: 568 թվականին գերմանական ցեղերը՝ լանգոբարդները, գրավեցին Հյուսիսային Իտալիան: Այդ ժամանակ Բյուզանդիայի ձեռքին մնաց միայն Հռվեննու քաղաքը: Չնայած Բյուզանդիան ունեցավ տարածքային մեծ կորուստներ, սակայն չկործանվեց: Ինչպես Արևմտյան Եվրոպայում, այնպես էլ Բյուզանդիայում տնտեսական կյանքի կենտրոնը գյուղն էր դարձել:

Արաբա-բյուզանդական հակամարտությունը

Բյուզանդիան, պարսկա-բյուզանդական երկարատև պատերազմների և ավատատիրական հարաբերությունների պատճառով ճգնաժամի մեջ էր հայտնվել: Այդ ժամանակ հայտնվեցին արաբները՝ դառնալով բյուզանդացիների գլխավոր թշնամիները: Այսպիսով, 637 թվականին Յարմուկ գետի ափին արաբները պարտության մատնեցին բյուզանդացիներին: Արաբներին հաջողվեց գրավել Պաղեստինը, Ասորիքը, Հյուսիսային Միջագետքը, Եգիպտոսը և Հյուսիսային Աֆրիկան: Եթե այդ ժամանակաշրջանի տարածքը համեմատենք Հուստինիանոս կայսեր օրոք եղած տարածքի հետ, ապա կարելի է ասել, որ այն կրճատվել էր երեք անգամ: Արաբները ստեղծեցին ռազմական ուժեղ նավատորմ, որի շնորհիվ նրանք կարողացան շրջապատել Կոստանդնուպոլիսը: Արաբական նվաճումների հետևանքով Բյուզանդիան զրկվեց իր կարևոր նշանակություն ունեցող տարածքներից: Աստիճանաբար ուժեղանում էր հույների դերը: Հենց այդ պատճառով էլ Հերակլես կայսրը լատիներենի փոխարեն հունարենը դարձրեց պաշտոնական լեզու:

Անվանական մրցանակակիր. «Իմացումի հրճվանք»

2020-2021 ուսումնական տարի

Մուտքի ճամբար. 2020-2021

2021-2022 ուսումնական տարի

10 ոգեշնչող խորհուրդ | 24.05.2022

  1. “When you have a dream, you’ve got to grab it and never let go.”

Երբ երազանք ունես, պետք է բռնես այն և այլևս բաց չթողնես:

  1. “Nothing is impossible. The word itself says ‘I’m possible!’”

Անհնարին ոչինչ չկա: Բառն ինքնին ասում է. «ես հնարավոր եմ»:

  1. “There is nothing impossible to they who will try.”

Նրանց համար, ովքեր կփորձեն, անհնարին ոչինչ չկա:

  1. “Keep your face always toward the sunshine, and shadows will fall behind you.”

Դեմքդ միշտ պահիր արևի կողմը, և ստվերները կիջնեն քո հետևում:

  1. You define your own life. Don’t let other people write your script.”

Դու ինքդ ես քո կյանքը սահմանում: Թույլ մի տուր ուրիշներին, որ կազմեն քո ճակատագիրը:

  1. “You are never too old to set another goal or to dream a new dream.”

Դու երբեք շատ ծեր չես, որպեսզի քո առջև դնես այլ նպատակ կամ պահես այլ երազանք: 

  1. “At the end of the day, whether or not those people are comfortable with how you’re living your life doesn’t matter. What matters is whether you’re comfortable with it.”

Ի վերջո, կարևոր չէ՝ արդյոք այդ մարդիկ հարմարավետ են զգում, թե ինչպես եք ապրում ձեր կյանքը: Կարևորն այն է, թե արդյո՞ք այն ձեզ հարմար է:

  1. “Spread love everywhere you go.”

Տարածե՛ք սեր ուր էլ որ գնաք:

  1. “Do not allow people to dim your shine because they are blinded. Tell them to put some sunglasses on.”

Թույլ մի՛ տվեք մարդկանց, որ խամրեցնեն ձեր փայլը, քանի որ նրանք կուրացել են: Ասեք նրանց, որ արևային ակնոց դնեն:

  1. “You can be everything. You can be the infinite amount of things that people are.”

Դու կարող ես լինել ամեն ինչ: Դու կարող ես լինել այն անսահման քանակությունը, ինչ մարդիկ են:

Unit 35 | Exercises

A. Complete using the correct form of the verbs in brackets.

1 I wish I had (have) a million euros! I’d buy lots of great things.
2 I wish we could live (live) in a bigger house. This one is too small.
3 Becca wishes she was (be) old enough to drive a car.
4 Do you wish you …. (feel) more confident about the exam tommorow?
5 I wish my comouter wasn’t (not / be) broken. I can’t check my e-mail.
6 I wish I didn’t like (not / like) chocolate so much! I eat three bars a day!
7 Grant wishes he didn’t make (not / make) so many mistakes all the time.
8 Look what they’re wearing! I bet they wish they didn’t look (not / look) so silly!

B. Complete using the correct form of the verbs in the box. You may have to use some negative forms.

feel • give • have • live • spend • wear

1 I wish I could live in the countryside. The city is so noisy!
2 Tracy has got curly hair but she often wishes she had straight hair.
3 I wish our teachers would give us less homework every day, but there’s nothing I can do about it.
4 I wish I feel so scared, but I do!
5 Do you wish you wore contact lenses or are you happy with glasses?
6 Jake’s mum wishes he wouldn’t spend so much money on clothes whenever he goes shopping.

C. Look at the pictures and complete the sentences.

1 I wish I had won (win).
2 I wish I had listened (listen) to my mother.
3 I wish we had brought (bring) a camera with us.
4 I wish I had studied (study) a bit harder for this test.
5 I wish I hadn’t made (not / make) so many phone calls last month!
6 I wish he hadn’t choosen (not / choose) me!

D. The words in bold in each sentence are wrong. Write the correct word or phrase.

1 I wish I could (can) speak German, but I never learnt it at school.
2 I wish you would (will) put your toys away! It’s not difficult!
3 Do you sometimes wish you could (can) fly?
4 I wish you wouldn’t (won’t) lie to me all the time!
5 I wish the neighbours wouldn’t (won’t) make so much noise.
6 If only she would (will) ask me to go to the disco with her!
7 If only you could (can) cone with us!

E. Choose the correct answer.

1 I wish I had an MP3 player.
2 We all wish Tim would help with the homework.
3 I wish I had remembered to buy a lottery ticket last night.
4 I wish you didn’t live so far away.
5 I wish they wouldn’t keep changing the time of his programme.
6 Do you wish you hadn’t offered to help Michael in the shop last weekend?

F. Circle the correct word or phrase.

I wish today (1) had never happened! If only I (2) could start the day again, I’d do everything differently. Why did I forget to set the alarm last night? I really wish I (3) hadn’t done that! I also wish I (4) lived nearer the Earth. It takes such a long time to get there from Mars — especially when the traffic is bad. (5) If only (6) had a faster spaceship. Anyway, the point is, I was late for my job interview. The first question they asked was why I wanted to be an Environmental officer on the moon. Do you know what I said? Because I really wanted to look at the aliens in the Super Alien Zoo. Oh, I wish I (7) hadn’t said that. Why am I so stupied? I (8) wish now that I’d never applied for the job in the first place. I’m sure I won’t get the job. I just (9) hope tomorrow is better than today was.

Աստղկան սայլը: Համաստեղ

  1. Կարդացեք պատմվածքը:
  2. Որքան հնարավոր է համառոտ վերապատմեք պատմվածքի ֆաբուլան:

Մի գյուղ, որը գտնվում էր երկու անձև ժայռերի կողքին՝ աստղական սայլ էին անվանում: Օրերից մի օր գյուղի երեխաներին ծեր բնակիչներից մեկը մի հեքիաթ է պատմում՝ ձկնորսի և իր աստղերի մասին: Ծերունին պատմում էր, որ մի օր մի ձկնորս ձուկ բռնելու փոխարեն աստղեր է գտնում ծովից: Գնում է տուն ու կնոջ հետ որոշում, որ պետք է վաճառի աստղերը գյուղացիներին: Նա շրջում է գյուղի փողոցներով ու աստղերը վառաճում միայն այն մարդկանց, ովքեր դրա դիմաց իրեն վճարում էին: Այսպիսով, նա հանդիպում է մի աշուղի, ում գյուղում բոլորը շատ էին սիրում: Աշուղը միշտ երազում էր աստղեր ունենալու մասին: Նա ամեն բան առաջարկեց ձկնորսին՝ նույնիսկ իր գործիքը: Սակայն ձկնորսը չի համաձայնվում: Երեկոյան, երբ եղանակը քամոտ էր՝ աստղերը բարձրանում են նորից երկինք, աշուղն էլ դառնալով աստղերից մեկը՝ միանում է նրանց:

  1. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը՝ հեղինակի ասելիքը:

Ստեղծագործությունն այն մարդկանց մասին էր, ովքեր ամեն ինչում նկատում են միայն նյութականը՝ անտեսելով յուրաքանչյուր պահի իրական արժեքն ու գեղեցկությունը: Նման մարդկանց այդպիսի պահվածքը միայն վատ հետևանքներ է թողնում: Օրինակ՝ այս պատմվածքում ձկնորսը կորցնում է իր աստղերը, որոնց մասին բոլորն էին երազում:

Առակների ընթերցում և վերլուծում | 20.05.2022

Ծեր մարդը և իր տղան

Մինեսոտայում մի ծեր մարդ ապրում էր միայնակ։ Մի անգամ նա ուզում է վարել իր կարտոֆիլի այգին, բայց դա շատ ծանր աշխատանք էր։ Նրա միակ որդին, ով կարող էր օգնել նրան բանտում էր, և նա չէր կարող իրեն փաստաբան վարձել, որպեսզի նրան ազատեն: Ծերունին նամակ գրեց որդուն և պատմեց իր վիճակի մասին:

«Սիրելի՛ որդի, ես ինձ բավականին վատ եմ զգում, քանի որ, կարծես թե, այս տարի չեմ ցանել իմ կարտոֆիլի այգին: Ես ատում եմ այգին վարելու կարոտը, որովհետև մայրդ միշտ սիրում էր այս ժամանակը: Ես պարզապես շատ եմ ծերացել հողամասը վարելու համար: Եթե դու այստեղ լինեիր իմ բոլոր դժվարությունները կանցնեին։ Ես գիտեմ, որ դու կվարեիր այգին ինձ համար։
Սիրով`
Հայրիկ»

Բարեբախտաբար, ծերունին շուտով ստացավ հետևյալ պատասխան հեռագիրը. «Աստծուն սիրես, հայրի՛կ, մի՛ փորիր այգին: Ես իմ զենքերը թաղել եմ հենց այգում:»

Հաջորդ առավոտ ժամը 4-ին հայտնվեցին ՀԴԲ-ի տասնյակ գործակալներ, ոստիկաններ և փորեցին ամբողջ այգին՝ առանց որևէ զենք գտնելու: Տարեց տղամարդը շփոթված ևս մեկ գրություն գրեց որդուն՝ պատմելով կատարվածի մասին և հարցնելով, թե ինչ անել հետո: Նրա որդու պատասխանն էր. «Գնա՛ և տնկի՛ր քո կարտոֆիլը, հայրի՛կ: Սա լավագույնն է, որ ես կարող էի անել քեզ համար այստեղից»:

Եթե մարդը խելացի է և ունի մեծ ցանկություն, նա անպայման կարող է հասնել իր ուզածին, գտնել հնար իր ցանկությունը կատարելու համար:

Աղվեսն ու արագիլը

Մի անգամ ապրում էին աղվեսն ու արագիլը։ Աղվեսը շատ էգոիստ էր, չնայած որ մի օր որոշում է հրավիրել արագիլին ընթրիքի։ Արագիլը չափազանց ուրախացավ իմանալով հրավերի մասին և նշանակված ժամին գնաց հյուր։ Աղվեսը բացեց դուռը և հրավիրեց նրան ներս։ Նրանք նստեցին սեղան։ Աղվեսը մատուցեց իր ապուրը տափակ ափսեով։ Քանի դեռ աղվեսը վայելում էր իր ապուրը, արագիլը իր երկար կտուցի պատճառով չէր կարողանում ընպել այն։ Հաջորդ օրը արագիլը հրավիրեց աղվեսին ընթրիքի։ Նա նույնպես մատուցեց ապուր, բայց այն անգամ վազաների մեջ։ ԵՎ քանի դեռ արագիլը վայելում և վերջացնում էր իր ապուրը աղվեսը սոված հետ վերադարձավ տուն գիտակցելով իր սխալը։

Ասելիքը՝ Մի եղեք էգոիստ, քանի որ մի օր դա հետ կվերառանա ձեզ։

Առակի ասելիքն այն էր, որ էգոիստ մարդկանց վատ արարքները մի օր ետ են վերադառնալու նրանց: Դրա համար պետք չէ լինել այդպիսին, այլ պետք է մտածել նաև ուրիշների ու նրանց շահերի մասին:

Թագավորը և Մաքա թութակները

Ժամանակին մի թագավոր կար, ով գնացել էր հարևան թագավորություններ այցելելու համար։ Նրա այցելած վերջին թագավորության թագավորը նրան նվիրեց մի զույգ մանկական Մաքա թութակներ: Նրանք ամենագեղեցիկ թռչուններն էին, որ նա երբևէ տեսել էր: Այսպիսով, վերադառնալով իր թագավորություն, նա կանչեց թռչուններ վարժեցնողի և խնդրեց նրան վարժեցնել թութակներին: Թագավորը պալատի այգում տեղ պատրաստեց թութակների համար։ Նա հաճախ էր նայում թութակներին իր պալատի պատուհանից։ Ժամանակն անցավ և մի օր վարժեցնողը եկավ պալատ հայտնելու թագավորին, որ թեև թութակներից մեկը շքեղորեն թռչում է երկնքում, մյուսը ճյուղից չի շարժվում իր գալու օրվանից։ Լսելով դա թագավորը հրավիրեց մոտակա թագավորություններից մարզիչների և բուժողների։ Նրանք բոլորը արեցին ամեն ինչ, բայց չկարողացան ստիպել թութակին թռչել: Նա խնդրեց իր պալատականներին, որ փորձեն թութակին ստիպելով թռչել տալ, բայց նրանք բոլորն էլ ձախողվեցին: Թութակն ընդհանրապես չէր շարժվում իր ճյուղից։ Վերջապես, ամեն ինչ փորձելուց հետո, թագավորը մտածեց, որ գուցե իրեն պետք է մեկը, ով ավելի լավ է ծանոթ բնությանը: Նա խնդրեց իր պալատականին, որ գյուղից մի ֆերմեր վերցնի և տանի թութակի մոտ, որպեսզի տեսնի, թե արդյոք նա կկարողա հասկանալ թութակի խնդիրը: Հաջորդ առավոտյան թագավորը ոգևորվեց՝ տեսնելով, թե ինչպես է թութակը թռչում պալատի այգիների վերևում։ Նա խնդրեց իր ծառային կանչել այդ ֆերմերին՝ իրեն հանդիպելու։ Ծառան արագ գնաց և գտավ հողագործին, որը եկավ և ներկայացավ թագավորին։ Թագավորը հարցրեց նրան.
— Ինչպե՞ս ստիպեցիր թութակին թռչել:
Հողագործը ձեռքերը հարգանքով ծալած ասաց թագավորին.
— Դա շատ հեշտ էր, ձերդ գերազանցություն։ Ես ուղղակի կտրեցի այն ճյուղը, որի վրա նստած էր թռչունը։

Ասելիքը՝ մենք բոլորս մեր կյանքում օժտված ենք էներգիայով, որպեսզի հասնենք հաջողությունների, բայց չենք կարողանում քաջություն հավաքել, որն անհրաժեշտ է բարձունքներին հասնելու համար, իսկ վերջում կառչած ենք մնում մեզ ծանոթ բաներից: Մենք պետք է դուրս գանք մեր հարմարավետության գոտուց՝ նոր հնարավորություններ բացահայտելու և մեր հնարավորություններից վեր հաջողություններ գտնելու համար:

Առակի գաղափարն այն էր, որ կյանքում միշտ պետք է ձգտել ավելիին, որպեսզի կարողանաս գտնել ազատությունը: Շատերը կարծում են, որ կյանքում նոր փոփոխություններ անելուց պետք է քաջություն և համարձակություն ունենալ և չեն ձգտում հասնել ավելիին:

Թարգմանական աշխատանք |19.05.2022

One who read the future | Նա, ով կարդում է ապագան

A man who lived a long time ago believed that he could read the future in the stars. He called himself an Astrologer and spent his time at night gazing at the sky. He was always busy worrying about future and villagers often came to him, hoping to know what their future holds.

Մի մարդ, ով երկար ժամանակ ապրում էր, հավատում էր, որ կարող է կարդալ ապագան աստղերի մեջ: Նա իրեն աստղագուշակ էր անվանում ու գիշերներն անցկացնում էր երկնքին նայելով: Նա միշտ զբաղված էր ապագայի մասին մտահոգությամբ, ու գյուղացիները հաճախ էին գնում նրա մոտ՝ հույս ունենալով, որ կիմանան, թե ինչ է սպասվում իրենց ապագայում:

One evening he was walking along the open road outside the village. His eyes were fixed on the stars. He thought he saw there that the end of the world was at near. He lost in his thoughts about the future. As he was looking at the stars, he kept walking without looking down. Suddenly, he fell into a ditch full of mud and water.

Մի երեկո նա քայլում էր բաց ճանապարհով՝ գյուղից դուրս: Նա աչքերը հառել էր աստղերին: Կարծում էր՝ այնտեղ տեսնում է, որ աշխարհի վերջը մոտ է: Նա կորցրեց ապագայի մասին իր բոլոր մտքերը: Նա նայում էր աստղերին ու շարունակում էր քայլել առանց ներքև նայելու: Հանկարծ նա ընկավ ցեխով ու ջրով լի փոսը:

He was sinking in the muddy water, and madly trying to claw at the slippery sides of the hole in his effort to climb out. He was unable to crawl out and fearing for his life, he started screaming for help. His cries for help soon brought the villagers running.

Նա սուզվում էր պղտոր ջրի մեջ և խելագարի պես փորձում էր ճանկռել անցքի սայթաքուն հատվածները՝ փորձելով մագլցել: Նա չէր կարողանում դուրս գալ և վախենալով իր կյանքի համար՝ սկսեց գոռալ ու օգնություն խնդրել: Շուտով իր օգնության կանչերը հասան գյուղացիներին:

As they pulled him out of the mud, one of them said, “You pretend to read the future in the stars, and yet you fail to see what is at your feet! This may teach you to pay more attention to what is right in front of you, and let the future take care of itself.”

Երբ նրանք նրան հանեցին ցեխից, նրանցից մեկն ասաց.

-Սա կարող է ձեզ օգնել ավելի շատ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ ձեր առջևում է՝ թողնելով ապագան ինքը հոգ տանի իր մասին:

“What use is it,” said another, “to read the stars, when you can’t see what’s right here on the earth?”

-Ո՞րն է օգուտը, — ասաց ուրիշը, — աստղերը կարդալը, երբ դու չես կարող տեսնել, թե ինչ կա այստեղ՝ երկրի վրա:

Moral: We all want our future to be bright and happy, but the time doesn’t stop for anyone. Each tomorrow turns into today, your present is also a part your future. There is always a tomorrow to look forward to and improve, but you can’t go back to yesterday. So, maintain the balance of your present life while you work for a better tomorrow.

Գաղափար: Բոլորս ցանկանում ենք, որ մեր ապագան լինի պայծառ և երջանիկ, բայց ժամանակը ոչ մեկի համար կանգ չի առնում: Յուրաքանչյուր վաղվա օրը վերածվում է այսօրվա, ձեր ներկան նաև ձեր ապագայի մի մասն է: Միշտ էլ կա վաղվա օր, որին անհամբար սպասել և բարելավել է պետք, բայց չես կարող վերադառնալ երեկ: Այսպիսով, պահպանե՛ք ձեր ներկայիս հավասարակշռությունը, մինչ ավելի լավ աշխատում եք վաղվա օրվա համար:

Խոնարհ աղջիկը: Ակսել Բակունց. Ձևաբանական վերլուծություն | 18.05.2022

Գարնանային առավոտը խոստանում էր պայծառ և արևոտ օր։ Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլերով բարձրանում Էին քարոտ արահետը և ամեն քայլափոխին փնչում։ Քրտինքից խոնավացել Էր ձիերի մուգ կապույտ վիզը։

Գարնանային — հարաբերական ածական
Առավոտը — գոյական, հասարակ, ոչ անձ, թանձրացական, եզակի, որոշյալ, ուղղական հոլով
Խոստանում էր — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ
Պայծառ — որակական ածական, դրական աստիճան
Եվ — համադասական շաղկապ
Արևոտ — որակական ածական, դրական աստիճան
Օր — գոյական, հասարակ, ոչ անձ, վերացական, եզակի, անորոշ, հայցական հոլով
Կուշտ — որակական ածական, դրական աստիճան
Կերած — հարակատար դերբայ
Մեր  — անձնական դերանուն, սեռական հոլով
Ձիերը — գոյական, հասարակ, ոչ անձ, թանձրացական, հոգնակի, որոշյալ, ուղղական հոլով
Արագ — ձևի մակբայ
Քայլերով — գոյական, հասարակ, ոչ անձ, վերացական, հոգնակի, անորոշ, գործիական հոլով
Բարձրանում էին — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ
Քարոտ — որակական ածական, դրական աստիճան
Արահետը — գոյական, հասարակ, ոչ անձ, վերացական, եզակի, որոշյալ, հայցական հոլով
Եվ — համադասական շաղկապ
Ամեն — որոշյալ դերանուն
Քայլափոխին — գոյական, հասարակ, ոչ անձ, վերացական, եզակի, անորոշ, տրական հոլով
Փնչում — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ
Քրտինքից — գոյական, հասարակ, ոչ անձ, վերացական, եզակի, անորոշ, բացառական հոլով
Խոնավացել էր — բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ
Ձիերի — գոյական, հասարակ, ոչ անձ, թանձրացական, հոգնակի, անորոշ, սեռական հոլով
Մուգ — որակական ածական, դրական աստիճան
Կապույտ — հարաբերական ածական
Վիզը — գոյական, հասարակ, ոչ անձ, թանձրացական, եզակի, որոշյալ, հայցական հոլով

Միրհավ: Ակսել Բակունց. Ձևաբանական վերլուծություն | 17.05.2022

Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։

Նույնիսկ — սաստկական վերաբերական
Քարափի — գոյական, հասարակ, ոչ ոնձ, եզակի, անորոշ, թանձրացական, սեռական հոլով, ի արտաքին հոլով
Հաստաբուն — որակական ածական, դրական աստիճան
Կաղնին — գոյական, հասարակ, ոչ անձ, եզակի, անորոշ, թանձրացական, ուղղական հոլով, ու արտաքին հոլովում
Խոնարհվում էր — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ
Քամու — գոյական, հասարակ, ոչ անձ, եզակի, անորոշ, վերացական, սեռական հոլով, ու արտաքին հոլովում
Առաջ — կապ
Ամայի — հարաբերական ածական
Ձորերում — գոյական, հասարակ, ոչ անձ, հոգնակի, անորոշ, թանձրացական, ներգոյական հոլով, ի արտաքին հոլովում
Դեղնակարմիր — հարաբերական ածական
Անտառի — գոյական, հասարակ, ոչ անձ, եզակի, անորոշ, թանձրացական, սեռական հոլով, ի արտաքին հոլովում
Եվ — կապ
Հնձած — հարակատար դերբայ
Արտերի — գոյական, հասարակ, ոչ անձ, հոգնակի, անորոշ, թանձրացական, սեռական հոլով, ի արտաքին հոլովում
Վրա — կապ
Իջել էր — բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ
Մի — անորոշ դերբայ
Պայծառ — որակական ածական, դրական աստիճան
Տխրություն — գոյական, հասարակ, ոչ անձ, եզակի, անորոշ, վերացական, ուղղական հոլով, ա ներքին հոլովում
Ջինջ — որակական ածական, դրական աստիճան
Օդի — գոյական, հասարակ, ոչ անձ, անորոշ, վերացական, սեռական հոլով, ի արտաքին հոլովում
Սառնության — գոյական, հասարակ, ոչ անձ, վերացական, սեռական հոլով, ա ներքին հոլովում
Մեջ — կապ
Զգացվում էր — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ
Առաջին — դասական թվական
Ձյունի — գոյական, հասարակ, ոչ անձ, թանձրացական, սեռական հոլով, ի արտաքին հոլովում
Շունչը — գոյական, հասարակ, ոչ անձ, վերացական, ուղղական/հայցական հոլով, ի արտաքին հոլովում