Երգչախմբային ստուգատես

Այսօր Մայր դպրոցում երգչախմային ստուգատեսն էր: Բոլորը երգում էին իրենց սովորած երգերից մի քանիսը:

4.1 4.2 5.1 և 5.2-ը նույնպես մասնակցեցին ստուգատեսին: 4.1-ը երգում էր Ռուսերեն երգ, 4.2-ը երգում էր Անգլերեն երգ, 5.1-ը Ֆրանսերեն երգ, իսկ 5.2-ը Հայերեն երգ:

Անցավ շատ հետաքրքիր, բոլոր դասարանցիները մասնակցում էին:Բոլորին շատ շատ դուր եկավ:

Քարաշամբ պատում

Ամսի 13-ին, 5.1 և 5.2 դասարանը ճամբորդեց դեպի Քարաշամբ գյուղ: Մենք մեզ հետ վերցրել էինք բնապահպանական տոպրակներ և ձեռնորցներ որպեսզի մաքրենք Հրազդան գետի կողքերը:

Գնացինք Քարաշամբի դպրոց: Դպրոցի աշակերտներին նվիրեցինք գրքեր: Աշակերտներից մի քանիսի հետ գնացինք Հրազդան գետով շրջելու: Այնտեղ խմեցինք մաքուր աղբյուրի ջուր: Հետո նրանց իջեցրեցինք նորից իրենց դպրոց և մենք էլ գնացինք մեր դպրոց-պարտեզ:

Այսօր իմ օրը . . .

Այսօր իմ օրը տպավորիչ էր: Ընկեր Տաթևի հետ գնացինք համերգի, որտեղ աշակերտները երգում էին իրենց սովորած երգերից մեկը: Վաղը ընկեր Անահիտի հետ գնալու ենք ճամբորդության ՝ Քարաշամբ: Ճամբորդական նախագծի հետ ծանոթացեք ընկեր Անահիտի բլոգի հղումով:

Զատկական ասիկներ

Կարմիր զատիկ, կլոր հատիկ

Կլոր զատիկ, նավակատիկ

Կլոր լուսնակ, կարմիր զատիկ

Կարմիր նախշուն, կլոր զատիկ:

 

Պուտիկ կուտիկ, կարմիր հատիկ

Կարմիր զատիկ, նախշուն հատիկ

Կլոր նախշուն, կարմիր զատիկ

Կարմիր զատիկ, լուսնակ ոսկի:

 

Նախշուն գարուն, կարմիր հատիկ

Կլոր պուտիկ, կարմիր հատիկ

Կլոր ամպեր կարմիր զատիկ

Նախշուն հատիկ, կարմիր զատիկ:

 

Լուսնակ զատիկ, կլոր հատիկ

Կարմիր զատիկ, անուշ հատիկ

Կարմիր հատիկ, նախշուն զատիկ

Նախշուն գարուն, կարմիր զատիկ:

Աջ կողմից Սեբաստացի եմ, իսկ ձախ կողմից էլ բնագետ

Այսօր շատ էի հոգնել և մինչև հիմա դեռ չեմ հանգստացել: Ես շարունակեցի աշխատել, գրել, կարդալ, սովորել . . . , որովհետև ես Սեբաստացի եմ և ինչքան էլ հոգնած լինեմ, պետք է կատարեմ իմ պարտականությունները:

Այսօր բնագիտության ժամին իմ ընկերների՝ Քնարիկի, Ասյաի, Հայկազի և Ալեքսի հետ պլաստիկ շշերից պատրաստեցինք ջերմոցներ, ասեմ, որ շատ լավ ստացվեց: Եթե ուզում եք փորձեք դուք էլ պատրաստեք ձեր ընկերների հետ, ձեզ մոտ էլ կստացվի:

Այսօրվա դասերը անցան շատ հետաքրքիր

Այսօր մենք մայրենիի դասի մի ժամը անցկացրեցինք դասարանում, իսկ մյուս ժամը դրսում( բակում ): Շատ հետաքրքիր անցավ: Համացանցից տեղեկություններ էինք դուրս բերում Ավագ երկուշաբթի օրվա մասին: Երգի ժամին ստուգատեսի փորձը արեցինք, կրկնեցինք երգը: Այսօր շատ հետաքրքիր օր էր:

Շնորհավոր ապրիլի 7

Այսօր ես, եղբայրս և քույրիկս գնացինք մեր տնկած ծառ ջրելու: Ջրեցինք, մի փոքր խաղացաինք և գնացինք տուն:Ճիշտ է, ես չէի տնկել ծառը, տնկել էր եղբայրս, երբ ես դասի էի: Շնորհավորեցի մայրիկիս ապրիլի 7-ը, Նվիրեցի նվերներ ու օրս այսօր էլ լավ անցավ: Մասնակցեցի բնագիտական ֆլեշմոբին, մայրիկիս օգնությամբ: Մյուս օրը քանի որ շաբաթ էր, դաս չարեցի, մի լավ հանգստացա: Խաղացի եղբայրներիս հետ, երեկոյան դիտեցի ֆիլմեր ու օրը վերջացավ:Ես բոլոր մայրերին և աղջիկներին շնորհավորում եմ, մաղթում երջանկություն, սեր, գեղեցկություն և անհոգ կյանք:

Դարձել ենք իսկական ներկարարներ

Մենք այսօր իսկական ներկարարներ էինք դարձել:Ընկեր Զառայի հետ, ներկեցինք մեր նկուղի դուռը և նրա պատուհանները:Շատ էինք կեղտոտվել, բայց չէինք հոգնել:Մինչև վերջ ներկեցինք:Ես և իմ ընկերուհին պատուհաններն էինք ներկում, իսկ ընկեր Զառան դուռը:Իմ այսօրվա օրը նույն պես շատ լավ անցավ, ու հույսով եմ, որ ամեն օրս շատ լավ ու ջերմ կանցնի մեր Կրթահամալիրում:

Բարի գալուստ

Այսօր ես երբ արթնացա իմացա, որ այսօր շատ լավ օր է:Ճիշտ է, մենք շատ դասեր ու տնայիններ ունեինք, երեկ շատ էի հոգնել:Բայց ես վեր կացա, որովհետև ես պետք է գնայի դպրոց:Այսօր ինձ և իմ ընկերուհի Լիլիթին, Ընկեր Զառան ձայնագրեց:Մեր թեման ապրիլի- 7 -ն էր:Մաթեմատիկայի ժամին գնացինք ընկեր Էդմոնդին օգնելու, զբաղվեցինք հողագործությամբ և ասեմ, որ ինձ մոտ շատ լավ ստացվեց: Ես այսօր շատ ուրախացա, որովհետև այսօրը դարձավ իմ լավ օրերից մեկը: