Առցանց աշխատանք

Հոգատարություն

Ի՜նչ հաջող են հեգնում մեր գյուղացիները։ Եվ այնպես նուրբ, որ հավատալդ չի գալիս, թե ձեռք են առնում քեզ։

Լոռու ձմեռանոցներից մեկի մոտ փափախը գլխին, մազոտ դեմքով մի ծերունու հանդիպեցինք։

— Բարի աջողում, որսի եք գնո՞ւմ,— հարցրեց նա մեր հրացաններին նայելով։

— Հա՛։ Կխտարի ենք գնում,— հաստատեց ընկերս։

— Բա սելը որդի՞ բերեմ,— լուրջ դեմքով և գործնական հարցրեց ծերունին։

— Հարկավոր չի, բիձա՛, նեղություն մի քաշի,— զգացված պատասխանեցի ես ու հետն էլ մտածում եմ, «Տես ի՜նչ ջիգյարով մարդիկ են, է՜, մեր լոռեցիները»։

Ծերունին զարմացած վեր քաշեց թավ հոնքերը ու անկեղծ կարեկցությամբ հարցրեց.

— Բա առանց սելի ո՞նց կլի՜… Բա էնքանը ո՞նց եք բերելու…

Երեկոյան դեմ, երբ լեռներից իջնում էինք հոգնած ու դատարկաձեռն, այն ժամանակ միայն հասկացա, որ լոռեցին ձեռք է առել մեզ։

«Բա սելը որդի՞ բերե՜մ… Բա առանց սելի ո՞նց կլի՜…»։

 

  1. Դուրս եք գրում պատմվածքներում հանդիպած տեղանունները/մարզ, տեսարժան վայր, հուշարձան, գետ , լիճ, լեռ, սար, պատմական որևէ բերդ/

Լոռի մարզ

դեբեդ, ձորագետ, տաշիր գետ, փամբակ և աղստև

վիրահայոց, գուգարաց, բազումի, փամբակի լեռնաշխթաներ, ջավախքի

  1. Կատարում եք դրանց մասին որոնողական աշխատանք՝ անվան ծագումնաբանություն, գտնվելու վայր/ո՞ր մարզում է, ո՞ր քաղաքին է հարևան և այլն/
  2. Գրում եք, որ պատմվածքում եք հանդիպել այդ կենդանատեսակին, դուրս եք գրում նկարագրությունները, համացանցում փնտրում, թե տվյալ կենդանին ՀՀ տարածքում էլ որտեղ է տարածված, այդ կենդանու մասին նկարագրություն եք հանում, նկարներով տեղադրում բլոգում

Կենդանիներ չկային

  1. Ի՞նչ ծառատեսակներ, բույսերի անվանումներ են հանդիպում Անանյանի պատմվածքներում

Չկային