Հոլմսի հուշագրությունները

Այս ամառ նաև կարդացի Շերլոք Հոլմսի ժողովածուներից մեկը: Այն ինձ շատ դուր եկավ: Արտակարգ դրության սկզբին հասցրել էի կարդալ Հոլմսի մյուս հատորը՝ Արնագույն գործը և Չորսի նշանը: Այն նույնպես շատ հետաքրքիր էր:

Գրքում ներկայացվում էր Հոլմսի տարբեր գործերը՝ Արծաթափայլը, Գործակատարը, Դեղին դեմքը և այլն: Ամեն մի հատորը, մի պատմություն էր:

Բոլորիդ խորհուրդ եմ տալիս կարդալ հատորներից գոնե մեկը: Վստահեցնում եմ, շատ հետաքրքիր է:

Կրթահամալիրի տնօրեն՝ տիար Բլեյանը

Ողջույն։ Ես Կարինան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի իններորդ դասարանում։
Վստահ եմ, որ գրեթե բոլորդ էլ տեղյակ եք դպրոցի վերջին իրադարձությունների մասին: Ուզում եմ ասել, որ ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ դպրոցի տնօրենը փոխվի, քանի որ առանց մեր
տիար Բլեյանի չեմ պատկերացնում կրթահամալիրը։
Ոչ ոք չի կարող փոխարինել մեր տնօրենին, քանի որ նա անփոխարինելի է։ Մայրս սովորել է կրթահամալիրում։ Որոշում է կայացրել, որ ես նույնպես պետք է լինեմ սեբաստացի։ Ես ուրախ եմ և շնորհակալ նրան այդպիսի որոշում կայացնելու համար։
Ես շատ եմ սիրում տիարին։ Նա մեզ սովորեցրել է շրջապատում լինել ազատ։ Մենք գնահատելով նրա այսքան տարիների աշխատանքը, նրան համարում ենք մեր լավագույն տնօրեն։ Նա շատ բարի, ուրախ և ընկերասեր մարդ է։ Ոչ մի ուրիշ դպրոցում ինձ չեմ պատկերացնում, քանի որ ինձ համար մեր դպրոցը լավագույնն է։ Խնդրում եմ հաշվի առնել յուրաքանչյուրիս կարծիքը, մեզ չհիասթափեցնել, մտածելով մեր ապագայի մասին։

Փոքրիկ իշխանը

book-43

Ես մի հետաքրքիր սովորություն ունեմ. Ամեն ուսումնական տարվա վերջ վերընթերցում եմ «Փոքրիկ իշխանը»: Գիրքը ինձ շատ է դուր եկել, քանի որ այնտեղ հետաքրքիր ձևով պատմվում է մեծահասակների և մանուկների տարբերությունների մասին: Դա երևի ինձ ամենաշատը հետաքրքրող թեմաներից մեկն է:

Կարծում եմ, որ գրքի բովանդակությունը մանրամասն պատմելու կարիք չկա, քանի որ գրեթե բոլորն էլ գոնե մեկ անգամ կարդացել են ստեղծագործությունը:

Որոշեցի համացանցում որոնել «Փոքրիկ իշխան» գրքի մասին: Համացանցի միջոցով իմացա նոր հետաքրքիր փաստեր, որոնք չգիտեի. Այն ճանաչվել է 20-րդ դարի լավագույն ֆրանսիական գիրքը, նույնիսկ 2003 թվականին լուսնի աստերոիդներից մեկն անվանվել է «Փոքրիկ Իշխան» անունով։

 

Աստղերն են մեղավոր

default

Դեռ վաղուց մտադրություն ունեի կարդալ գիրքը, ցավոք, չէր ստացվում կարդալ: Մի օր համացանցով որոնեցի այն: Տեղեկանալով վեպի մասին, որոշեցի կարդալ:

Վեպը քաղցկեղով տառապող մարդկանց՝ Հեյզել Գրեյսի և Օգոստոս Ուոթերսի մասին է, որտեղ նրանք տառապում են հանուն սիրո: Նրանց առողջական վիճակը շատ վատ էր, այնքան վատ, որ նրանք երկուսն էլ ամեն վայրկյան կարող էին մահանալ: Ի վերջո երկար ժամանակ անց նրանք սկսեցին ընկերություն անել:

Բայց եկավ մի ժամանակ, երբ տղայի առողջական վիճակը կտրուկ վատացավ: Աղջիկը շատ էր անհանգստանում նրա համար: Երբ տղան իրեն սկսեց ծայրաստիճան վատ զգալ, նրան տեղափոխեցին հիվանդանոց: Որոշ ժամանակ անց նա մահացավ:

Կարծում եմ այն շատ հետաքրքիր և հուզիչ ստեղծագործություն է: Վեպի գլխավոր հերոսները միասին մինչև վերջ պայքարեցին իրենց սիրո և կյանքի համար: Ես հասկացա, որ երազանքիդ հասնելու համար պետք է մինչև վերջ պայքարես:

Գրքից առանձնացրել եմ մի հատված, որն ինձ մոտ ամենալավն է տպավորվել. «Փիտեր վան Հաութենը միակն էր, ով ա) գիտեր, թե ինչ է նշանակում մահանալ, և բ) դեռ չէր մահացել»:

Ամառային ընթերցանություն | Ուսումնական նախագիծ

1_fzgvodb4grOgdFsyWe0IXQ

Վերնագիր՝ Ամառային ընթերցանություն

Մասնակիցներ՝ Ես ինքս

Ժամկետ՝ Հունիսի 1 — օգոստոսի 31

Նպատակ՝ Վերլուծել այն բոլոր գրքերը, որոնք կարդացել եմ այս ամռան ընթացքում

Խնդիրներ՝ Ամռան ընթացքում կարդալ շատ գրքեր, վերլուծելով դրանք:

Ընթացք՝ Հետաքրքիր և ուսումնական վերլուծություններ

Արդյունք՝ Լուսաբանում իմ բլոգում

Էքզյուպերիի նամակն անծանոթուհուն

Այս նամակագրության միջոցով հեղինակը պատմում էր իր կյանքի հիասթափության մասին: Ստեղծագործությունը ինձ շատ դուր եկավ: Ճիշտ է, այն շատ տխուր էր, բայց նաև հետաքրքիր էր: Կարծում եմ, որ հեղինակը գեղեցիկ և տարբերվող ոճով է ստեղծագործել: 

Հիմա՝ երեկոյան ժամը հինգից մինչ այն ժամը, երբ ես քուն կմտնեմ, ես միայնակ եմ, որովհետև բոլոր ընկերներիս ասացի, որ հոգնած եմ և, որ ոչ ոքի տեսնել չեմ ցանկանում։ Այն փոքրիկ աղջնակը, որի համար ես խնամքով պահպանել էի իմ այս ազատ ժամանակը, իրեն անգամ նեղություն չպատճառեց զանգ տալ ու զգուշացնել, որ չէր գալու։
Ես թախծով բացահայտում եմ, որ իմ եսասիրությունը այդքան էլ մեծ չէ, որովհետև ես մեկ այլ մարդու եմ տվել ինձ ցավ պատճառելու իշխանությունը։ Փոքրիկ աղջնա՛կ, այնքա՜ն անուշ է տալ այս իշխանությունը և այնքա՜ն տխուր է տեսնել, թե ինչպես են այն բանեցնում։
Հեքիաթներն այսպիսին են։ Մի առավոտ արթնանում ես ու ասում․«Դա ընդամենը հեքիաթ էր․․․»։ Ծիծաղում ես ինքդ քեզ վրա։ Բայց հոգու խորքում դու ամենևին չես ծիծաղում։ Քաջ գիտակցում ենք, որ հեքիաթները կյանքի միակ ճշմարտություն են։
Սպասումը։ Թեթև քայլերը։ Այնուհետև ժամերը՝ թարմ ինչպես սպիտակ խճաքարերի վրա բուսնած խոտերի միջով հոսող առվակը ։ Ժպիտները, անկարևոր բառերը, որոնք այդքան կարևոր են ։ Լսվում է սրտի մեղեդին․ գեղեցիկ է, շա՜տ գեղեցիկ այնլսել իմացողների համար․․․ Անշու՛շտ շատ բան ենք տենչում։ Ուզում ենք քաղել բոլոր պտուղները և բոլոր ծաղիկները։ Շնչել բոլոր մարգագետինների բույրը։ Խաղում ենք։ Խա՞ղ է սա արդյոք։ Երբեք չգիտես՝ որտեղ է սկսվում խաղը և որտեղ ավարտվում, միայն գիտենք, որ քնքուշ ենք։ Եվ երջանիկ ենք։
Ինձ դուր չի գալիս այս ներքին եղանակը, որը փոխարինել է իմ գարնանը․ հիասթափության, չորության և դառնության խառնուրդ է։ Ես լողում եմ այս սին ժամանակի մեջ, ուր այլևս երազել չգիտեմ։ Ամենից տխուրն հարցն է, որ տալիս ես ինքդ քեզ ․ «Արժե՞ր զգալ այս վիշտը։ Արժեր արդյո՞ք այսքան վշտացած լինել մի մարդու համար, ով չբարեհաճեց անգամ նախազգուշացնել»։ Իհարկե՛ չարժեր։ Ուստի հիմա վիշտն էլ չկա և այսպես շատ ավելի տխուր է։
Փոքրիկ Իշխանն այլևս չկա , ո՛չ այսօր և ոչ էլ երբեք։ Փոքրիկ Իշխանը մահացավ։ Կամ շատ կասկածամիտ դարձավ։ Կասկածամիտ Փոքրիկ Իշխանից էլ ի՞նչ Փոքրիկ Իշխան։ Ես բարկացած եմ Ձեզ վրա, որ նրան ոչնչացրիք։
Այլևս ո’չ մի նամակ, ո’չ էլ հեռախոսազանգ, ո’չ մի տառ անգամ։ Ես բավականաչափ զգոն չէի և  ցավի սպառնալիքը չէի տեսնում:  Իսկ հիմա, ահա, ես ձեռքս վնասեցի վարդը քաղելիս։
Վարդենին ինձ կհարցնի․«Որքա՞ն կարևոր էի ես Ձեզ համար»։ Իսկ ես, ծծելով արնահոսող մատս, կպատասխանեմ․«Բնավ կարևոր չէիր, վարդենի՛, բնա՛վ։ Կյանքում ոչինչ կարևոր չէ։ (Կյանքն ինքնին կարևոր չէ)։ Մնաս բարով, վարդենի՛»։