Ի՞նչ է մշակույթը

«Մշակույթ» հասկացություն

Մշակույթ, կուլտուրա. (լատ. cultura — մշակում, դաստիրակում, կրթություն), հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով: «Մշակույթ» հասկացությունը օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար: Երբեմն «մշակույթ» տերմինը վերագրում են կյանքի զուտ հոգևոր ոլորտին: Մշակույթն ընդգրկում է ոչ միայն մարդկանց գործունեության առարկայական արդյունքները՝ մեքենաներ, արվեստի ստեղծագործություններ, այլև սուբյեկտիվ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ՝ գիտելիքներ, ունակություններ, արտադրական և մասնագիտական հմտությունները: Այսինքն մշակույթ ունի երկու տեսակ՝ հոգևոր և նյութական: Նյութական մշակույթն ընդգրկում է ողջ նյութական գործունեությունը և դրա արդյունքները՝ աշխատանքի գործիքներ, կացարան, հագուստ: Իսկ ահա հոգևոր մշակույթն ընդգրկում է գիտակցության, հոգևոր արտադրության ոլորտը՝ ճանաչողություն, բարոյականություն, դաստիրակություն և այլն:

աղբյուր՝ հանրագիտարան (թեմա՝ մշակույթ)

Հայ մշակույթի մասին

  • Հայ առասպելության մասին
  • Վաղ միջնադարյան եկեղեցական ճարտարապետությունը (IV-VIIդդ.)

Ընթերցելով այս հարցազրույցը՝ շատ բան իմացա հին հայկական ճարտարապետության մասին, իմացա, թե որքանով է կապված քրիստոնեության ընդունումը մեր ճարտարապետության հետ: Մեր ճարտարապետական կառույցներից հիմնականում պահպանվել են եկեղեցիները: Հարցազրույցի ընթացքում ասվեց, որ որքան էլ մեր գրականությունը հայտնի լինի, միևնույն է այն այդքան էլ չի սիրվում աշխարհի կողմից, քանի որ այն թարգմանված չէ բոլոր լեզուներով, որ մարդկանց հասանելի լինի: Իսկ եթե թարգմանեն, այն կկորցնի իր արժեքը, գեղեցկությունն ու յուրահատկությունը: Այսպես, հայկական ճարտարապետությունը նույնպես շատ հայտնի է և սիրված բոլորի կողմից, և այս պարագայում հարկավոր չէ այն «թարգմանել», քանի որ այն բոլորին հասանելի է: Ես իմացա, որ քրիստոնեության ընդունումը մեծ դեր ունի հայկական ճարտարապետության ստեղծման հարցում: Հայերը, քրիստոնեության ընդունումից հետո, ստեղծել են իրենց ազգային ճարտարապետությունը, կառուցել են եկեղեցիներ, որոնք մինչ այսօր պահպանված են: Մեր եկեղեցիները, հին տեսարժան վայրերը, որոնք պահպանված են մինչ այսօր, հայկական ճարտարապետություն ունեն: Միայն կա մեկ բացառություն՝ Գառնու տաճարը, որը ստեղծված է հին հունական ճարտարապետության հիման վրա: Ես կարծում եմ, որ հայկական եկեղեցու ճարտարապետությունը շատ գեղեցիկ է, միաժամանակ նաև շատ տարբերվող: Հարցազրույցում անդրադառնում են նաև գմբեթավոր եկեղեցիներին: Այսպես, առաջին գմբեթավոր եկեղեցին եղել է Էջմիածնի Մայր տաճարը, որը Սահակ Պարթևի օրոք վերանորոգվելուց հետո ունեցել է գմբեթ:

Ծեր կաղնու վերջին երազը: Հանս Քրիստիան Անդերսեն

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը:
  2. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը:

Ստեղծագործությունը կյանքի ու կյանքի ապրած տարիների, պահերի մասին էր: Իրականում, ամեն բան ասվում էր ծառի երազում, երբ նա մահանում էր: Բոլորս էլ ապրում ենք ու հավանաբար այդ ընթացքում շատ բան ենք հասցնում անել՝ զգացնել տալով մեր բացակայությունը: Օրինակ, ծառը մարդկանց շատ ժամանակներ ծառայել է, ու բոլորը տխրել են, երբ իմացել են, որ քամուց ծառը արմատախիլ է եղել: Բայց ծառը չէր ափսոսում, քանի որ գիտեր, որ գալու է մի օր, երբ իր սիրելի երևույթները, մարդիկ, պահերը նորից վերադառնալու են, նրանք էլ են բարձրանալու վերև: Նա հիշում էր այն ուրախ և երջանիկ պահերը, երբ օգնում էր մարդկանց՝ սիրահար զույգին, զինվորականներին և այլն: Նա սիրում էր իր կյանքը, նրա համար գեղեցիկ էր ամեն մի երևույթ և ամեն մի պահ:

  1. Գրե՛ք ձեր հիմնավորված կարծիքը ստեղծագործության մասին:

Ստեղծագործությունը շատ հետաքրքիր էր: Կարդալուց հետո սկսում ես գնահատել կյանքը, որ ունես հնարավորություն ամեն օր ամեն ինչ նորից տեսնելու: Դրա համար մինչև վերջին պահը պետք է գնահատես ու նկատես յուրաքանչյուր երևույթի գեզեցկությունն ու յուրահատկությունը, սիրես ամեն պահը: Ինձ շատ դուր եկավ ստեղծագործությունը, բոլորին խորհուրդ եմ տալիս ընթերցել:

Գործնական քերականություն | 28.04.2022

1. Նախադասությունը ձևաբանակն, վերլուծության։

Կաքավաբերդի գլխին ամբողջ տարին ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն երևում են բարձր բուրգերը։

Կաքավաբերդի — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, ոչ անձ, հասարակ, սեռական հոլով
Գլխին — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, ոչ անձ, հասարակ, տրական հոլով
Ամբողջ — որոշյալ դերանուն
Տարին — գոյական, եզակի, վերացական, անորոշ, ոչ անձ, հասարակ, տրական հոլով
Ամպ — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, ոչ անձ, հասարակ, ուղղական հոլով
Նստում է — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա
Բերդի — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, ոչ անձ, հասարակ, սեռական հոլով
Ատամնաձև — հարաբերական ածական
Պարիսպները — գոյական, հոգնակի, թանձրացական, որոշյալ, ոչ անձ, հասարակ, ուղղական հոլով
Կորչում են — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա
Սպիտակ — հարաբերական ածական
Ամպերի — գոյական, հոգնակի, թանձրացական, անորոշ, ոչ անձ, հասարակ, սեռական հոլով
Մեջ — կապ
Միայն — որոշյալ դերանուն
Երևում են — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա
Բարձր — որակական ածական
Բուրգերը — գոյական, հոգնակի, թանձրացական, որոշյալ, ոչ անձ, հասարակ, ուղղական հոլով


2. Նախադասությունը ձևաբանակն, վերլուծության։

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ 

Մթնաձոր — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, ոչ անձ, հասարակ, ուղղական հոլով
Տանող — ենթակայական դերբայ
Միակ — որոշյալ դերանուն
Արահետն — գոյական, եզակի, թանձրացական, որոշյալ, ոչ անձ, հասարակ, ուղղական հոլով
Առաջին — դասական թվական
Ձյունի — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, ոչ անձ, հասարակ, սեռական հոլով
Հետ — կապ
Փակվում է — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա
Մինչև — կապ
Գարուն — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, ոչ անձ, հասարակ, ուղղական հոլով
Ոչ մի — ժխտական դերանուն
Մարդ — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, անձ, հասարակ, ուղղական հոլով
Ոտք — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, ոչ անձ, հասարակ, ուղղական հոլով
Չի դնում — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, ժխտական խոնարհում
Անտառներում — գոյական, հոգնակի, թանձրացական, անորոշ, ոչ անձ, հասարակ, ներգոյական հոլով


Երկրորդական նախադասություններ

Գտեք երկրորդական նապադասությունների տեսակները.

  • Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը, սրածայր թրերի պես շողշողում են նրանց ժանիքները. /երկրորդական նախադասություն, պայմանի պարագա/
  • Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը, որը մինչև արմատը խրված էր ծառի բնում: րկրորդական նախադասություն, որոշիչ/
  • Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կռվում. /երկրորդական նախադասություն, ժամանակի պարագա/
  • Եթե ճանապարհին Պանինը տեսներ մեկին գողացած փայտը շալակին, շներին հրաման էր տալիս հարձակվելու նրա վրա: /երկրորդական նախադասություն, պայմանի պարագա/
  • Ավին եթե Պանինից երկյուղ չէր անում, Մթնաձորում ցախերից էլ մի շալակ էր անում, ծածուկ մի տեղ պահում՝ գիշերով տուն տանելու համար։ /երկրորդական նախադասություն, պայմանի պարագա/

What do you remember? | 28.04.2022

GRAMMER

Circle the right answer, a, b, or c.

Some people think that __ don’t pay enough tax.
a the rich
b the rich people
c rich

Which shoes do you like best? I like __.
a the reds
b the red
c the red ones

I got a __ bag for my birthday.
a beautiful leather Italian
b Italian leather beautiful
c beautiful Italian leather

We __ for about five hours when we decided to stop and rest.
a were driving
b had been driving
c have driven

When we got to Terminal 2, the flight from London __.
a had already landed
b had already been landing
c already landed

As soon as we arrived at the airport, we __.
a had checked in
b were checking in
c checked in

Her father __.
a speaks very fluently English
b speaks English very fluently
c speaks English very fluent

I just need another five minutes. __.
a I’ve nearly finished
b Nearly I’ve finished
c I’ve finished nearly

The driver __ in the accident.
a seriously was injured
b was injured seriously
c was seriously injured

It was __ boring film that we left in the middle of it.
a a so
b such a
c a such

VOCABULARY

a Word groups. Underline the word that is different. Say why.

1 striped   spotted   hooded   patterned
2 silk   cotton   fur   smart
3 station   flight   land   pilot
4 backpack   scarf   vest   cardigan
5 to fit   to suit   to hang up   to match
6 lately   slowly   nearly   friendly

b Complete the sentences with one word.

The plane took off at 7.15. I’ve just found out that my boss is going to work for another company.
You’d better walk a bit faster if you don’t want to get left __.
People here dress up a lot for weddings — long dresses and suits.
We checked in as soon as we got to the airport.
My new jeans fit __ a glove — they’re so comfortable.
I live quite near here, at the end of this road.

c Circle the right word.

We haven’t seen each other much late / lately.
The skirt doesn’t fit / suit me. It’s a bit too big.
The view is awful! You can’t even / ever see the sea!
I’ve been working so hard / hardly that I think I need a holiday.
How much cases / luggage have you got?
I love all pasta, especially / specially lasagne.
Can I go in jeans! I don’t feel like getting dressed / getting changed.

Ակսել Բակունց. Միրհավ | Ձևաբանական վերլուծություն

Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։

Աշուն — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, ուղղական հոլով

տերևաթափով — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, գործիական հոլով

արևի — գոյական, եզակի, վերացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, սեռական հոլով

նվազ — որակական ածական, դրական աստիճան

ջերմությամբ — գոյական, եզակի, վերացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, գործիական հոլով

դառնաշունչ — հարաբերական ածական

քամիով — գոյական, եզակի, վերացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, գործիական հոլով

որ — ստորադասական շաղկապ

ծառերի — գոյական, հոգնակի, թանձրացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, սեռական հոլով

ճղներից — գոյական, հոգնակի, թանձրացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, բացառական հոլով

պոկում էր — բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ

դեղնած — հարակատար դերբայ

տերևները — գոյական, հոգնակի, թանձրացական, որոշյալ, հասարակ, ոչ անձ, հայցական հոլով

խմբերով — գոյական, հոգնակի, թանձրացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, գործիական հոլով

քշում — բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ

տանում — բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ

հեռու — որակական ածական, դրական աստիճան

ձորերը — գոյական, հոգնակի, թանձրացական, որոշյալ, հասարակ, ոչ անձ, հայցական հոլով

նույնիսկ — սաստկական վերաբերական

քարափի — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, սեռական հոլով

հաստաբուն — որակական ածական, դրական աստիճան

կաղնին — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, ուղղական հոլով

խոնարհվում էր — բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ

քամու — գոյական, եզակի, վերացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, սեռական հոլով

առաջ — կապ

ամայի — հարաբերական ածական

ձորերում — գոյական, հոգնակի, թանձ, անորոշ, հասարակ, ոչ անձ, սեռական հոլով

դեղնակարմիր — հարաբերական ածական

անտառի — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, սեռական հոլով

և — համադասական շաղկապ

հնձած — հարակատար դերբայ

արտերի — գոյական, հոգնակի, թանձրացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, սեռական հոլով

վրա — կապ

իջել էր — բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ

պայծառ — որակական ածական, դրական աստիճան

տխրություն — գոյական, եզակի, վերացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, ուղղական հոլով

ջինջ — որակական ածական, դրական աստիճան

օդի — գոյական, եզակի, վերացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, սեռական հոլով

սառնության — գոյական, եզակի, վերացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, սեռական հոլով

մեջ — կապ

զգացվում էր — բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ

առաջին — դասական թվական

ձյունի — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, սեռական հոլով

շունչը — գոյական, եզակի, վերացական, որոշյալ, հասարակ, ոչ անձ, ուղղական հոլով

Գործնական քերականություն | 27.04.2022

1. Նախադասությունները ենթարկել շարահյուսական վերլուծության։

  • Փոքրիկ քաղաքը քնած է խաղաղ։ Փողոցները դատարկ են. պահակներ անգամ չեն երևում։ Շները երբեմն հատ-ընդհատ հաչում են լուսնի վրա և լռում զայրացած մռռոցով։

Փոքրիկ — որոշիչ
Քաղաքը — ենթակա
Քնած է — ստորոգյալ
Խաղաղ — ձևի պարագա
Փողոցները — ենթակա
Դատարկ են — բաղադրյալ ստորոգյալ
Պահակներ — ենթակա
Չեն երևում — ստորոգյալ
Շները — ենթակա
Երբեմն — ձևի պարագա
Հատ-ընդհատ — ձևի պարագա
Հաչում են — ստորոգյալ
Լուսնի վրա — տեղի պարագա
Լռում — ստորոգյալ
Զայրացած — որոշիչ
Մմռոցով — միջոցի անուղղակի խնդիր

  • Օ՜, երկար են ձմռան գիշերները, մարդ հոգնում է քնելուց։ Իսկ Հակոբը լուսամուտից նայում է լուսնի առատ լույսին, շողշողուն ձյուներին։

Երկար են — բաղադրյալ ստորոգյալ
Ձմռան — հատկացուցիչ
Գիշերները — ենթակա
Մարդ — ենթակա
Հոգնում է — ստորոգյալ
Քնելուց — պատճառի պարագա
Հակոբը — ենթակա
Լուսամուտից — տեղի պարագա
Նայում է — ստորոգյալ
Լուսնի — հատկացուցիչ
Առատ — որոշիչ
Լույսին — հանգման անուղղակի խնդիր
Շողշողուն — որոշիչ
Ձյուներին — հանգման անուղղակի խնդիր

2. Նախադասությունը ենթարկիր ձևաբանական վերլուծության։

  • Դուրսը քամի է։ Լուսամուտի առջևի ձյունածածկ ծառը թեթև երերվում է և խաղացկուն լույսեր ու ստվերներ փռում հատակին։

Դուրսը — գոյական, որոշյալ, հասարակ, վերացական, եզակի, ուղղական հոլով
Քամի — գոյական, անորոշ, հասարակ, վերացական, եզակի, ուղղական հոլով
Լուսամուտի — գոյական, անորոշ, հասարակ, թանձրացական, եզակի, սեռական հոլով
Առջևի — կապ
Ձյունածածկ — հարաբերական ածական
Ծառը — գոյական, որոշյալ, հասարակ, ոանձրացական, եզակի, ուղղական հոլով
Թեթև — ձևի մակբայ
Երերվում — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա
Է — օժանդակ բայ
Եվ — համադասական շաղկապ
Խաղացկուն — հարաբերական ածական
Լույսեր — գոյական, անորոշ, հասարակ, թանձրացական, հոգնակի, ուղղական հոլով
Ու — համադասական շաղկապ
Ստվերներ — գոյական, անորոշ, հասարակ, թանձրացական, հոգնակի, ուղղական հոլով
Փռում — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա
Հատակին — գոյական, անորոշ, հասարակ, թանձրացական, եզակի, տրական հոլով

3. Ուրիշի ուղղակի խոսքերը դարձրու անուղղակի։

— Դու ո՞վ ես,- հարցրեց Փոքրիկ իշխանը: — Ինչքան սիրուն ես…

Փոքրիկ իշխանը հարցրեց, թե ով է նա և թե ինչքան սիրուն է:

— Ես աղվեսն եմ,-  ասաց աղվեսը:

Աղվեսն ասաց, որ ինքը աղվեսն է:

— Մի քիչ խաղա ինձ հետ,- խնդրեց Փոքրիկ իշխանը, — ես շատ տխուր եմ:

Փոքրիկ իշխանը խնդրեց, որ մի քիչ խաղա իր հետ, քանի որ նա շատ տխուր էր:

— Ես քեզ հետ խաղալ չեմ կարող, — պատասխանեց աղվեսը, — ես ընտելացված չեմ:

Աղվեսն ասաց, որ ինքը նրա հետ չի կարող խաղալ, քանի որ ինքը ընտելացված չէ:

— Ախ. ներիր,- ասաց Փոքրիկ իշխանը:

Փոքրիկ իշխանն ասաց, որ իրեն ների:

Հետո մի փոքր մտածելով, հարցրեց.

— Իսկ ինչպե՞ս են ընտելացնում:

Հետո մի փոքր մտածելով, հարցրեց, թե ինչպես են ընտելացնում:

— Դու տեղացի չես երևում,-  նկատեց աղվեսը: -Ի՞նչ ես փնտրում այստեղ:

Աղվեսը նկատեց, որ նա տեղացի չի երևում և հարցրեց, թե ինչ է փնտրում այստեղ:

— Մարդկանց եմ փնտրում, — պատասխանեց Փոքրիկ իշխանը: 

Փոքրիկ իշխանը պատասխանեց, որ մարդկանց է փնտրում:

4. Բացատրիր աֆորիզմները։

  • Որքան էլ հաճելի, գեղարվեստորեն ու հետաքրքիր ձևավորված լինի լապտերը, նախ և առաջ այն պետք է լուսավորի: Բալզակ

Ինչքան էլ մարդը գեղեցիկ և հաճելի արտաքին ունենա, նախ և առաջ պետք է բարի լինի:

  • Բռնությունը ստեղծել է առաջին ստրուկներին, վախկոտությունը նրանց հավերժացրել է: Ժան Ժակ Ռուսո

  • Խիղճը պատժում է հաճախ նույնիսկ այնտեղ, որտեղ օրենքը դա չի անում: Պուբլիլիոս Սիրոս
  • Ամեն մի, նույնիսկ ամենալավ քաղաքի ծայրամասում ջրափոս կա:Քելի
  • Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին: Պուբլիլիոս Սիրոս
  • Ակնթարթն էլ բավական է, որպեսզի հերոս դառնաս, սակայն մի ամբողջ կյանք է հարկավոր, որ դառնաս արժանավոր մարդ: Բրյուլա
  • Գիտուն հիմարը նա է, ով կարդացել է աշխարհում ամեն բանի մասին և կարդացածը ուղղակի պահել հիշողության մեջ: Հենրի Շոուշ

Առակների վերլուծություն. Երկրորդ մաս

Գիտակցության սահմանը

Մի մարդ հարցրեց գիտեցողին.
— Իմ գիտակցությունը սահման ունի՞:
— Ինչպե՞ս բացատրեմ քեզ, — պատասխանեց գիտեցողը:-Նայի՛ր երկնքին առավոտյան, դու կտեսնես նրա սահմանը որպես կապույտ գույն և կտեսնես սահմանի պահապաններին` ամպերին: Նայի՛ր երկնքին գիշերը, և դու կտեսնես, որ սահմանը տեղաշարժվել է անսահման հեռավորության վրա, և դրա վկաները երկնային լուսատուներն ու աստղերն են, ինչպես նաև բազմաթիվ ուսյալ աստղագետները: Միայն լուսավորությունը փոխվեց, բայց ինչպիսի՜ էֆեկտ:

Ամեն տարիքում մենք բացահայտում ենք ավելին, քան մինչ այդ գիտեինք: Իսկ մինչև մեր ավելին իմանալը, մենք անգամ պատկերացում չենք կաորղ ունենալ դրա գոյության մասին: Մեզ միշտ թվում է, թե մեր գիտակցության սահմանը սահմանափակ է, սակայն դա այդպես չէ:

Խորհուրդ երիտասարդ աղջկան

Երիտասարդ աղջիկը եկավ իմաստունի մոտ խորհրդի:
— Երկու հոգի իմ ձեռքն են խնդրում: Բայց ես չգիտեմ` ինչ անեմ, ախր սիրտս մի բան է հուշում, իսկ միտքս` լրիվ այլ բան:
— Սրտիդ ձայնո՛վ առաջնորդվիր: Այդժամ նույնիսկ նրանից բաժանվելու դեպքում դու կարող ես ասել «Ես նրան սիրում էի» վսեմ խոսքերը, այլ ոչ թե հիասթափությամբ լի. «Ես հիմար էի…»:

Միշտ պետք է առաջնորդվել սրտի ուզածով: Շատ հնարավոր է, որ միտքդ ավելի ճիշտ լինի տվյալ պահին, սակայն եթե դու չես ուզում, և եթե սիրտդ այլ բան է ուզում, դու պարտավոր ես լսել սրտիդ, որ հանկարծ հետո չփոշմանես:

Սա՛ էլ կանցնի

Մի հզոր թագավոր, որ իրեն շրջապատել էր բազմաթիվ իմաստուններով, կանչում է նրանց ու ասում.
— Ուզում եմ մի այնպիսի մատանի ունենալ, որը հոգուս ինչ-որ առանձնահատուկ խաղաղություն բերի և այնպիսի զորություն ունենա, որ դժբախտության ժամին ուրախացնի ինձ, իսկ ուրախության ժամին թախիծով պարուրի:
Որոշ ժամանակ խորհելուց հետո իմաստունները գտնում են ելքը և թագավորին են հրամցնում մի մատանի, որի վրա գրված էր. «Սա՛ էլ կանցնի»:

Կյանքում ամեն բան անցողիկ է՝ և՜ ուրախությունը, և՜ տխրությունը: Ամեն բան էլ ժամանակի ընթացքում անցնում ու գնում է, ու ոչինչ էլ հավերժական չէ:

Հավատարմության պատվար

Տիրակալը հարցնում է իմաստունին.
— Ինչպե՞ս ճանաչենք դավաճանության բույնը և հավատարմության պատվարը:
Իմաստունը ցույց է տալիս հեծյալների խումբը և ասում.
— Ահա՛ դավաճանության բույնը:
Հետո ցույց է տալիս միայնակ մի ճամփորդի և ասում.
— Ահա՛ հավատարմության պատվարը, քանի որ միայնակին ոչ ոք չի դավաճանի:
Եվ այդ օրվանից տիրակալն իրեն շրջապատում է հավատարմությամբ:

Իմաստուն զրույց

Մի Ուսուցիչ կանչվում է պալատ` թագավորի հետ իմաստուն զրույց վարելու: Նա արքային ու գահասրահը զննելուց հետո սկսում է խոսել տիրակալի թագի գեղեցկության, թանկարժեք քարերի փայլի, ոսկյա զարդերի խորհրդանշական իմաստի մասին: Ուսուցչին ուղեկցող աշակերտները մնում են զարմացած: Պալատից հեռանալուց հետո նրանք հարցնում են, թե ինչու Ուսուցիչը թագավորի հետ չխոսեց տիեզերածնության մասին:
— Եթե խոսեի այդ թեմայով, թագավորը կա՛մ կձանձրանար, կա՛մ կհուսահատվեր: Խոսելուց առաջ մշտապես իմացեք, թե ի՞նչն է ձեր զրուցակցի ամենաթանկագին գանձը և խոսեք դրա բարձր նշանակության մասին: Միայն այդ միջոցով կարող եք զրույցը հրապուրիչ դարձնել և ճանապարհ բացել նրա հետագա շարունակության համար: Իմաստուն չէ այն ուսուցիչը, ով խոսելիս հաշվի չի առնում ունկնդրի գիտակցության մակարդակը:

Յուրաքանչյուր մարդ սիրում է լսել այն, ինչ ցանկանում է, և ինչն իրեն դուր է գալիս:

Ամենադժվարը նաև ամենահասանելին է

Հետապնդվող ձիավորը նետվում է գետի ամենալայն տեղը: Հետապնդողը կանգ է առնում` կարծելով, թե ջուրը նետված ձիավորը կխեղդվի, բայց նա բարեհաջող կերպով դուրս է գալիս մյուս ափ: Հետապնդողը նույնպես որոշում է անցնել մյուս ափ, և որպեսզի ժամանակ չկորցնի, փորձում է գետն անցնել ամենանեղ տեղից, սակայն ջրասույզ է լինում ու խեղդվում. գետը վտանգավոր է ամենանեղ տեղում:
Թեթևության, դյուրինության պատրանքի որոնումները սխրանքի չեն հասցնում: Ամենադժվարը նաև ամենահասանելին է:

Եթե ուզում ես հասնել շատ մեծ մի նպատակի, պետք է ճանապարհն անցնես մեծ դժվարությամբ՝ դա անխուսափելի է: Հակառակ դեպքում, երբ ծուլանաս, քեզ համար նպատակդ կդառնա անհասանելի:

Բնություն

Դասախոսը պնդում էր, որ զինատեսակների կատարելագործմանն ուղղվող վիթխարի միջոցների մի փոքրիկ մասը բավական կլիներ մարդկության բոլոր նյութական պրոբլեմները լուծելու համար:
Ինչպես և կարելի էր սպասել, դասախոսությունից հետո ուսանողները հարցրին.
— Ինչու՞ են մարդիկ այդքան հիմար:
— Որովհետև, — լրջորեն պատասխանեց վարպետը, — նրանք սովորել են կարդալ տպագրված գրքերը և կատարելապես մոռացել են, թե ինչպես կարդալ չտպագրված գրքերը:
— Մեզ համար չտպագրված գրքի օրինա՛կ բեր:
Բայց Վարպետը ոչինչ չպատասխանեց:
Մի անգամ, աշակերտների համառությանը տեղի տալով, Վարպետն ասաց.
— Թռչյունների ճռվողյունը, միջատների բզզոցը Իսկությունն են հռչակում: Խոտերը ու ծաղիկները մատնանշում են Ուղին: Լսե՛ք: Դիտե՛ք: Ահա, թե ինչպես պետք է կարդալ:

Երկու ընկեր

Մի անգամ անապատում երկու ընկեր կռվեցին և մեկը մյուսին ապտակ հասցրեց: Վերջինս, ցավ զգալով, բայց ոչինչ չասելով, գրեց ավազի վրա.«Այսօր իմ ամենալավ ընկերը ինձ ապտակեց»:
Շարունակեցին ճանապարհը, գտան օազիս և որոշեցին լողանալ: Նա ով ապտակ էր ստացել փրկվեց խեղդվելուց, ընկերը փրկեց: Երբ ուշքի եկավ, գրեց քարի վրա. «Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»: Նա, ով ապտակ էր հասցրել և փրկել էր ընկերոջ կյանքը, հարցրեց.
-Երբ քեզ ապտակեցի, դու ավազի վրա գրեցիր, իսկ հիմա քարի վրա: Ինչու՞:
Ընկերը պատասխանեց.
-Երբ մեզ նեղացնում են, մենք պետք է ավազի վրա գրենք, որպեսզի քամիները կարողանան ջնջեն: Իսկ երբ մեզ լավություն են անում, պետք է քարի վրա գրել, որպեսզի ոչ մի քամի չկարողանա ջնջել:

Երբ որևէ մեկը ձեզ բարկացնում կամ վիրավորում է, մոռացե՜ք և ուշադրություն մի՜ դարձրեք: Սակայն երբ անգամ մի փոքրիկ լավություն են անում, օգնում են և աջակցում, դուք պետք է այն երբեք չմոռանաք:

Առակ երեք մաղերի մասին

Մի մարդ հարցրեց Սոկրատին:

-Գիտե՞ս, թե քո մասին ինչ է պատմել ընկերդ:

-Սպասի՛ր,- կանխեց նրան Սոկրատը,- ասելիքդ նախ երեք անգամ մաղիր երեք մաղով։

— Երեք մաղո՞վ:

-Մի բան ասելուց նախ պետք է երեք մաղով մաղես: Սկզբում` ճշմարտության. դու համոզվա՞ծ ես, որ դա ճիշտ է:

— Ոչ, ես ուղղակի լսել եմ դա:

— Այսինքն` դու չգիտես, դա ճիշտ է, թե՞ ոչ: Ուրեմն կմաղենք երկրորդ՝ բարության մաղով: Դու ուզում ես իմ ընկերոջ մասին լա՞վ բան ասել:

-Ո՛չ, ընդհակառակը:

-Այսինքն,- շարունակեց Սոկրատեսը,- դու ուզում ես իմ ընկերոջ մասին վատ բան ասել, բայց անգամ համոզված չես, թե դա ճիշտ է: Այդ դեպքում փորձենք երրորդ՝ օգուտի մաղը: Արդյո՞ք շատ անհրաժեշտ է, որ ես դա լսեմ:

-Ոչ, առանձնապես անհրաժեշտ չէ:

-Այսպես,- ամփոփեց Սոկրատեսը,- ասելիքիդ  մեջ, ինչը ուզում էիր ասել, չկա ո՛չ ճշմարտություն, ո՛չ բարություն և ո՛չ էլ օգուտ: Այդ դեպքում ինչո՞ւ ասել:

Առակների վերլուծություն. Առաջին մաս

Առակ կյանքի մասին

Երիտասարդ աղջիկը գալիս է հոր մոտ և սկսում նեղսրտել. «Հա՛յր, հոգնել եմ, այնքան ծանր կյանքով եմ ապրում, այնքան դժվարությունների ու փորձությունների միջով եմ անցնում, որ կարծես միշտ լողում եմ հոսանքի դեմ: Այլևս ուժ չունեմ… ի՞նչ անեմ»: Հայրը պատասխանի փոխարեն, ջրով լցված 3 հավասարաչափ կաթսա է դնում կրակի վրա, ապա մեկի մեջ գցում է գազար, մյուսի մեջ` ձու, իսկ երրորդի մեջ սուրճ է լցնում:
Որոշ ժամանակ անց նա կաթսայից հանում է գազարն ու ձուն, երրորդ կաթսայից լցնում սուրճը մի բաժակի մեջ և հարցնում աղջկան.
-Ի՞նչ է փոխվել:
– Ձուն և գազարը եփվեցին, իսկ սուրճը լուծվեց ջրում, – պատասխանում է աղջիկը:
– Ո՛չ, դուստր իմ, դա միայն մակերեսային հայացք է իրերի վրա, — ասում է հայրն ու բացատրում, -Տե՛ս, պինդ գազարը, մնալով ջրի մեջ, դարձավ ավելի փափուկ ու ճկուն: Փխրուն ու հեղուկ ձուն դարձավ պինդ: Արտաքնապես դրանք չփոխվեցին, այլ միայն իրենց կառուցվածքը փոխեցին արտաքին հավասար անբարենպաստ պարագաների ազդեցության տակ`եռացող ջրի մեջ…Շարունակելով միտքը` հայրը եզրափակում է ասածը. «Այդպես և մարդիկ են. արտաքնապես ուժեղները կարող են թուլանալ ու տկարանալ այնտեղ, որտեղ նուրբ ու փխրուն մարդիկ դառնում են ավելի ուժեղ…»:
-Իսկ սո՞ւրճը, – զարմացած հետաքրքրվում է դուստրը:
– Սուրճն ամենահետաքրքիրն է: Այն ամբողջությամբ լուծվեց նոր` թշնամական կամ խորթ միջավայրում` նրան դարձնելով եռացած համեղ ըմպելիք: Այնպես որ, աղջի՛կս, կան յուրահատուկ մարդիկ, ովքեր իրենք են փոփոխում միջավայրը և ոչինչից ստեղծում են նորն ու գեղեցիկը` քաղելով իրավիճակից օգուտ և գիտելիքներ, – դստեր գլուխը շոյելով` հայրը տվեց հուսահատ դստեր հարցի պատասխանը:

 Ինչ է սերը

— Ի՞նչ տարբերություն «դուր է գալիս» և «սիրում եմ» արտահայտությունների միջև։

— Երբ քեզ դուր է գալիս ծաղիկը, դու այն պոկում ես, իսկ երբ սիրում ես ծաղիկը, դու ամեն օր ջրում ես այն։

Առակի իմաստն այն է, որ եթե դու սիրում ես որևէ բան, դու հոգ ես տանում դրա մասին, խնամում ես ու ամեն բան անում դրա համար:

Ընկերները

Իմաստուն մարդուն հարցրեցին. «Ընկերության քանի՞ տեսակ գոյություն ունի»:
— Չորս, — նա պատասխանեց, — կան ընկերներ, որոնք ասես սնունդ լինեն. դու նրանց կարիքն ունես ամեն օր։ Կան ընկերներ, ովքեր դեղի նման են. փնտրում ես նրանց, երբ քեզ վատ ես զգում։ Կան ընկերներ, որոնք ասես հիվանդություն լինեն. նրանք իրենք են քեզ փնտրում։
Կան նաև այնպիսի ընկերներ, որոնք օդի նման են. նրանց չես տեսնում, սակայն նրանք միշտ քեզ հետ են։

Գոյություն ունի ընկերության չորս տեսակ՝ ընկերներ, որոնց հիշում ես միայն բարդ իրավիճակներում: Ընկերներ, որոնք քեզ հիշում են այն ժամանակ, երբ դժվարության մեջ են հայտնվում: Ընկերներ, որոնց կարիքը դու միշտ ունես և ուզում ես կողքիդ լինեն: Եվ կան իսկական ընկերներ, որոնք միշտ միասին են ամեհ պահի, նրանք միշտ քեզ հետ են ու քո կողքին: Քեզ հետ են նաև հոգեպես՝ երբ անգամ այդ պահին ֆիզիկապես քո կողքին չեն գտնվում:

Ինչով է լցված հոգին

Մի անգամ մի քանի մարդիկ սկսեցին դիտմամբ բարձրաձայն քննադատել մի իմաստուն մարդու, երբ նա քայլում էր նրանց փողոցով։ Նա ամեն ինչ լսեց, սակայն նրանց պատասխանեց ժպիտով և առողջություն մաղթեց։ Ինչ-որ մեկը հարցրեց նրան.
— Դու ժպտացիր ու այս մարդկանց առողջություն մաղթեցիր, մի՞թե նրանց նկատմամբ չարություն չես զգում։
Տղամարդը պատասխանեց.
— Երբ ես շուկա եմ գնում, ես կարող եմ ծախսել միայն այն, ինչ կա իմ դրամապանակում։ Այդպես է նաև մարդկանց հետ շփման ժամանակ. ես կարող եմ տալ միայն այն, ինչով լցված է հոգիս։

Մարդը դիմացինի հետ վարվում է այնպես, ինչով իր հոգին է լցված: Այսինքն որքան էլ վատ վարվեն քեզ հետ, դու ունենալով լավ բնավորություն՝ նույն կերպ չես կարողանում վարվել նրա հետ:

Իրականություն

Ճամփի եզրին մի չորացած ծառի բուն էր կանգնած: Գիշերվա մթության մեջ ճամփով մի գող անցավ, վախեցավ.ծառի բունը նրան ոստիկան թվաց: Հետո մի սիրահարված տղա անցավ, սիրտը թրթռաց. կարծեց`սիրած աղջիկն է կանգնած: Հեքիաթների սյուժեներից սարսափած երեխան ծառը ուրվականի տեղ դրեց ու լաց եղավ: Բայց բոլոր դեպքերում էլ ծառը նույն ծառն էր: Աշխարհը մեզ թվում է այնպիսին, ինչպիսին մենք ինքներս ենք:

Յուրաքանչյուրս տարբեր ձև ենք ընկալում յուրաքանչյուր երևույթ, չնայած որ այն նույնն է ու անփոփոխ:

Դեպի Աստված տանող ճանապարհը

Մի մարդ գնում է մեծ ուսուցչի մոտ.
— Ես ուզում եմ սիրել Աստծուն. ինձ ճանապարհ ցույց տուր, — ասում է նրան:
Ուսուցիչը հարցնում է.
— Ասա՛ ինձ` նախկինում սիրե՞լ ես որևէ մեկին:
-Աշխարհիկ գործերը, սերն ու մյուս բաներն ինձ չեն հետաքրքրում. ես ուզում եմ Աստծուն նվիրվել:
— Լա՛վ մտածիր, խնդրում եմ. սիրե՞լ ես թեկուզ մի կնոջ, թեկուզ մի երեխայի, գոնե ինչ-որ մեկին:
Մարդը պատասխանում է.
— Արդեն ասացի` ես կրոնասեր մարդ եմ, այլ ոչ թե սովորական աշխարհական, ես ոչ մեկին չեմ սիրում: Ինձ ցույց տուր դեպի Աստված տանող ճանապարհը:
Ուսուցիչն սկսում է հեկեկալ, արցունքները հոսում են նրա աչքերից, և նա ասում է.
— Այդ դեպքում ուզածդ անհնար բան է: Նախ` պետք է սիրես որևէ մեկին. դա առաջին աստիճանն է: Դու հարցնում ես վերջին աստիճանի մասին, երբ առաջինին դեռ ոտք չես դրել: Գնա՛ ու սիրիր մեկին:

Առանց սիրո չես կարող լինել Աստծո կողքին, քանի որ Աստված իր մեջ հենց ամենաշատ սերն ունի և բոլորին ընդունում է իր սիրով: Աշխարհում ոչինչ չսիրելով՝ Աստված քեզ չի ընդունի:

Պատճառի իմացությունը

Լե-ցզին կրակել էր սովորում: Նրա դիպուկ կրակոցից հետո ուսուցիչը հարցնում է.
— Գիտե՞ս` ինչու դիպար նշանակետին:
— Չգիտեմ:
— Ուրեմն դեռ վարպետության չես հասել:
Լե-ցզին գնում է, երեք տարի ևս մարզվում: Ուսուցիչը նորից է հարցնում.
— Գիտե՞ս արդյոք, թե ինչու կրակոցդ դիպուկ ստացվեց:
— Գիտեմ, — պատասխանում է Լե-ցզին:
— Հիմա արդեն հասել ես վարպետության, քանի որ իմաստուն մարդը գիտի ոչ միայն կյանքն ու մահը, այլև դրանց պատճառները:

Լռություն

Երբ Բուդդան անցնում էր մի գյուղով, նրա հակառակորդները հավաքվում են և սկսում Բուդդային վիրավորել: Նա շատ հանգիստ լռում էր: Վիրավորողներն ընկնում են հիմար կացության մեջ. չգիտեին  ինչպես վարվել: Նրանցից մեկը դիմում է Բուդդային.
— Դու, ինչ է, չե՞ս հասկանում, որ քեզ վիրավորում ենք:
— Հասկանում եմ և դրա համար էլ լռում  եմ, — պատասխանում է Բուդդան: — Եթե տաս տարի առաջ այդպես վարվեիք, ես կհարձակվեի ձեզ վրա. այն ժամանակ չեի հասկանում: Հիմա հասկանում եմ: Ձեր հիմարության պատճառով չեմ կարող  ինքս ինձ պատժել: Դուք եք որոշում` վիրավորե՞ք  ինձ, թե՞ ոչ: Բայց կընդունե՞մ ձեր վիրավորանքները, թե ոչ` դա արդեն իմ գործն է: Դուք չեք կարող ինձ հարկադրել, որ ընդունեմ: Ես դրանցից պարզապես հրաժարվում եմ, տալիս եմ ձեզ, դրանք իմ ուշադրությանն արժանի չեն:

Կարծում եմ՝ հաղթանակի լավագույն միջոցը լռությունն է: Բոլորը սպասում են, որ դիմացինը իրեն կպատասխանի նույն կերպ, ինչպես իրենք են վարվում մյուսների հետ: Սակայն այդպես վարվելը շատ սխալ է, լռելը՝ միանգամայն ճիշտ:

Երջանկությունը դրամի մեջ չէ

Աշակերտը հարցնում է Ուսուցչին. «Ճի՞շտ է արդյոք այն խոսքը, թե երջանկությունը դրամի մեջ չէ»: «Բացարձակապես ճիշտ է, — պատասխանում է Ուսուցիչը, — քանի որ դրամով կարելի է գնել անկողին, բայց ոչ քուն, ուտելիք, բայց ոչ ախորժակ, դեղորայք, բայց ոչ առողջություն, ծառա, բայց ոչ բարեկամ, կին, բայց ոչ սեր, բնակարան, բայց ոչ ընտանեկան օջախ, ուսուցիչ, բայց ոչ գիտելիք… Թվարկումը կարելի է երկար շարունակել»:

Սա շատ արդիական թեմա է և բոլորը պետք է հասկանան, որ երբեք մարդուն չի կարող երջանկացնել փողը՝ գումարով գնված յուրաքանչյուր բան: Գումարով գնված շատ բաներ կուրախացնեն մարդուն, սակայն չեն կարող երջանկացնել: Առակը շատ մեծ խորհուրդ ուներ, պետք է այն ճիշտ հասկանալ:

Գիրքը

Մահվան անկողնում Ուսուցիչը կանչում է իր աշակերտներին, բարձի տակից հանում մի գիրք և դիմում ամենալավ աշակերտին.
— Պահպանի՛ր այս գիրքը.  այստեղ գրի է առնված իմ ուսմունքը:
— Աշակերտը վերցնում է գիրքը և գցում կրակը: Ուսուցիչը ձեռքը դնում է աշակերտի գլխին և օրհնում նրան.
— Դու ճիշտ ես հասկացել իմ ուսմունքը. ոչ ոք չպիտի հետևի մեկ ուրիշին, ամեն մարդ պիտի գնա իր հոգու ճանապարհով: Գիրքը դատարկ էր, այնտեղ ոչինչ չկար գրված:

Ոչ ոքի օրինակին հետևել պետք չէ, դու պետք է քո սեփականը ստեղծես: Այսպես է, քանի որ դու համոզված չես, որ դիմացինդ, ում դու վստահում ես՝ շատ ճիշտ է: Ամեն մարդ պետք է մտածի և քայլի իր ձևով:

Ո՞րն է տարբերությունը

Մի անգամ Բոդհիդհարմային հարցրեցին, թե ինչ տարբերություն կա մեծ իմաստունի կյանքի և սովորական մարդու կյանքի միջև: Նա պատասխանեց.
— Սովորական մարդու կարծիքով իմաստունի կյանքում ոչ մի արտասովոր բան չկա, իսկ իմաստունը սովորական մարդու կյանքում էլ ինչ — որ սրբազան բան է տեսնում:

Իմաստուն մարդիկ ամենուր կարողանում են նկատել գեղեցիկը, նկատում են այն, ինչը մյուսների համար շատ սովորական երևույթ է:

Բավարարվածը

Մի տիրակալ կամենում էր գտնել բավարարված մարդու: Երկարատև որոնումներից հետո վերջապես գտան այդպիսի մեկին. նա խուլ էր, համր ու կույր:

Այդպիսի մարդը ստեղծում է իր աշխարհը, չի տեսնում աշխարհում տեղի ունեցող վատ բաները, չի նկատում ոչ մի բացասական բան և կարողանում է ստեղծել այն, ինչ նրան դուր է գալիս:

Բարի՛ դարձիր

Աշակերտը հարցնում է Ուսուցչին, թե ուսմունքն ինչպե՞ս կիրառի կյանքում:
Ուսուցիչը պատասխանում է.
— Նախ` բարի՛ դարձիր: Բարությունը գերբնական շնորհք մի՛ համարիր: Թո այն լինի քո օջախի կայծը, նրանո՛վ վառիր կրակդ, և կրակիդ բոցերն այրող չեն լինի:

Յուրաքանչյուր պահի դու կարող ես հասնել ուզածիդ քո բարության շնորհիվ: Մի մարդ, ով իր մեջ չունի գոնե մի փոքր բարություն, նա չի կարող հասնել որևէ բանի: Բարի՜ եղեք, դա ամենակարևորն է աշխարհում:

Դիպլոմատիա

Մի երկրի տիրակալ սարսափելի երազ է տեսնում, իբր իր նրա բոլոր ատամները թափվել էին: Նա իր մոտ է կանչում երազահանին, որպեսզի մեկնի երազը:
Վերջինս, թագավորին ուշադիր լսելուց հետո, ասում է.
— Տիրակալ, ես ստիպված եմ քեզ տխուր լուր հայտնել: Դու մեկը մյուսի հետևից քո բոլոր մերձավորներին կկորցնես:
Տիրակալը զայրանում է, հրամայում այդ թշվառին զնդան նետել: Կանչում է մեկ այլ երազահանի: Վերջինս ասում է.
_ Ուրախացի՛ր, տիրակալ: Դու քո բոլոր հարազատներից ավելի երկար կապրես:
Բնականաբար, թագավորը շռայլորեն պարգևատրում է նրան: Երբ նա նվերներով դուրս է գալիս, զարմացած պալատականները հարցնում են, թե ինչպես կարողացավ իրենց տիրակալի գոհունակությանն արժանանալ:
Երազահանը պատասխանում է.
— Կարևորն այն չէ, թե ինչ ես ասում, այլ այն, թե ինչպես ես ասում:

Մարդկանց դուր է գալիս լսել այն, ինչը նրանց հաճելի է:

Սքանչելի է

Ամեն օր, վաղ առավոտյան Լաո-ցզին զբոսնում էր: Հարևանն ընկերակցում էր նրան: Նա գիտեր, որ Լաո-ցզին լռակյաց մարդ էր, և տարիներ շարունակ, առավոտյան զբոսանքի ժամանակ ընկերանալով նրան`երբեք չէր խոսում: Մի անգամ հարևանի տանը հյուր կար, որը նույնպես ցանկություն հայտնեց Լաո-ցզիի հետ զբոսանքի գնալ: Հարևանն ասաց. «Զբոսանքի ժամանակ չխոսես. Լաո-ցզին լռակյաց մարդ է»:
Առավոտը հիասքանչ էր, խաղաղ, երգում էին թռչունները: Հյուրը չդիմացավ ու սովորության համաձայն ասաց` սքանչելի է: Միայն մի խոսք և ուրիշ ոչինչ, բայց Լաո-ցզին նրա վրա մի այնպիսի հայացք գցեց` կարծես խեղճը հանցանք էր գործել:
Երբ տուն վերադարձան, Լաո-ցզին ասաց հարևանին, «Էլ չգաս և ոչ մեկին էլ չբերես ինձ հետ զբոսնելու. լուսաբացն այնպես սքանչելի էր, այնպես խաղաղ, իսկ այդ մարդն իր շատախոսությամբ ամեն ինչ փչացրեց»:

Կան մարդիկ, ովքեր ոչ թե նկատում, գնահատում ու սիրում են խոսքը, այլ սիրում են զգալ դա:

Մարդը մարդ է

Կոնֆուցիոսին հանգիստ չէր տալիս Լաո-ցզիի ուսմունքը, և նա գնում է Լաո-ցզիին տեսնելու: Կոնֆուցիոսն ավելի տարիքով էր և կարծում էր, թե Լաո-ցզին իրեն կվերաբերվի ընդգծված հարգանքով, բայց երբ նա ներս է մտնում, Լաո-ցզին նույնիսկ տեղից վեր չի կենում ու նստել չի առաջարկում, նրան հատուկ ուշադրության չի արժանացնում:
-Դուք չե՞ք ընդունում կիրթ վարվեցողության կանոնները,- հարցնում է Կոնֆուցիոսը:
Լաո-ցզին պատասխանում է.
Եթե կամենում եք նստել, նստեք: Եթե կամենում եք կանգնել, կանգնեք: Ո՞վ եմ ես, որ ձեզ ասեմ, թե ինչ անեք: Ես ձեր կյանքին չեմ խառնվում: Մարդը մարդ է, նա չի կարող լինել «բարձր» կամ «ցածր»: Մենք բոլորս նույն կեցության մասնակիցներն ենք: Մարդկանցից ոչ մեկը մյուսից ոչնչով առավել չէ, և ոչ ոք ընդգծված վերաբերմունքի ակնկալիք չպիտի ունենա: Մարդկանց տարբերակումը հիմարություն է, անիմաստ բան:

Բոլորս էլ հավասար ենք: Շատ սխալ է մեկին մյուսից տարբերելը կամ բարձր դասելը, քանի որ բոլորս էլ նույնն ենք, բոլորս էլ մարդ ենք:

Ինքներդ դարձեք Ձեր լույսը

Բուդդան մեռնում էր: Քառասուն տարի շարունակ հազարավոր մարդիկ հետևում էին նրան: Հիմա նա մեռնում էր:
— Սա իմ վերջին օրն է: Եթե հարցնելու բան ունեք, հարցրեք: Հասել է ժամը, երբ ամեն մարդ պիտի գնա իր ճանապարհով:
Անթափանց խավարը պատում է Բուդդայի աշակերտներին: Անանդան` Բուդդայի սիրելի աշակերտը, լալիս էր մանկան պես:
-Ինչու՞ ես լալիս, Անանդա՛, — հարցնում է Բուդդան:
— Ի՞նչ ենք անելու հիմա,- պատասխանում է Անանդան, — դու այստեղ էիր, և մենք ապրում էինք քո լույսի ներքո, այդպես լավ էր ու անվտանգ: Մենք լիովին մոռացել էինք, որ խավար գոյություն ունի: Մենք հետևում էինք քեզ, ամեն ինչ լույսի մեջ էր: Հիմա դու հեռանում ես ընդմիշտ: Մենք ի՞նչ ենք անելու:
— Լսի՛ր ինձ, — Անանդային է դիմում Բուդդան, — քառասուն տարի դու քայլել ես իմ լույսի ներքո և չես կարողացել ստեղծել քո լույսը: Կարծում ես` եթե ևս քառասուն տարի ապրեմ, կկարողանա՞ս հասնել քո լույսին: Ուրիշի լույսի ներքո որքան շատ ես ապրում, որքան շատ ես ընդօրինակում, այնքան շատ ես կորցնում: Ավելի լավ է` հեռանամ:
« Ինքներդ լույս դարձեք ձեզ համար», — սրանք էին Բուդդայի արտասանած վերջին խոսքերը:

Բոլորս պետք է դառնանք այնպիսին, որ մեզ դուր գանք ու ինքներս մեզնից օրինակ վերցնենք: Ամենից առաջ ինքներս մեզ պետք է գնահատենք աշխարհում, այլ ոչ թե ուրիշներին: