Ծեր կաղնու վերջին երազը: Հանս Քրիստիան Անդերսեն

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը:
  2. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը:

Ստեղծագործությունը կյանքի ու կյանքի ապրած տարիների, պահերի մասին էր: Իրականում, ամեն բան ասվում էր ծառի երազում, երբ նա մահանում էր: Բոլորս էլ ապրում ենք ու հավանաբար այդ ընթացքում շատ բան ենք հասցնում անել՝ զգացնել տալով մեր բացակայությունը: Օրինակ, ծառը մարդկանց շատ ժամանակներ ծառայել է, ու բոլորը տխրել են, երբ իմացել են, որ քամուց ծառը արմատախիլ է եղել: Բայց ծառը չէր ափսոսում, քանի որ գիտեր, որ գալու է մի օր, երբ իր սիրելի երևույթները, մարդիկ, պահերը նորից վերադառնալու են, նրանք էլ են բարձրանալու վերև: Նա հիշում էր այն ուրախ և երջանիկ պահերը, երբ օգնում էր մարդկանց՝ սիրահար զույգին, զինվորականներին և այլն: Նա սիրում էր իր կյանքը, նրա համար գեղեցիկ էր ամեն մի երևույթ և ամեն մի պահ:

  1. Գրե՛ք ձեր հիմնավորված կարծիքը ստեղծագործության մասին:

Ստեղծագործությունը շատ հետաքրքիր էր: Կարդալուց հետո սկսում ես գնահատել կյանքը, որ ունես հնարավորություն ամեն օր ամեն ինչ նորից տեսնելու: Դրա համար մինչև վերջին պահը պետք է գնահատես ու նկատես յուրաքանչյուր երևույթի գեզեցկությունն ու յուրահատկությունը, սիրես ամեն պահը: Ինձ շատ դուր եկավ ստեղծագործությունը, բոլորին խորհուրդ եմ տալիս ընթերցել:

Թողնել մեկնաբանություն