Գործնական քերականություն |13.04.2022

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Վերջապես նրանք հասան հռչակավոր Խաչաղբյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խիճն ու ավազը  երևում էին: Արշավախմբի որոնումները ցնցող արդյունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր:

2. Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:
Արագիլին հարցրին.
— Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:
Պատասխանեց.
Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:

Հետևություն
ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:
բ) Կա մարդ, որ այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:
գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:
դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:
ե) Բոլոր մարդիկ  պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:
զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց  վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:
է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ  են, որ երբեք մի թռչունի չափ անգամ չեն մտածի  իրենց երկրի մասին:

3. Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:

— Թագավո՜ր, անհնարին է քո ցանկությունը իրագործել, ուրիշ բան հրամայի՜ր:

Մանուկները իրենք իրենց պարում էին, հետո պտտվում, իրենց համար ծափահարում ու զվարճանում, երջանկանում:

Արքայի դեմքին նայելու համար էր այդքան երկար ճանապարհը անցել:

Լույսը բացվում է. Սարի ետևից բարձրանում է արեգակը:

Գարնանային մի երեկո դռան առաջ նստած խոսում էին:

— Եթե ցանկանում եք, որ չմահանամ,- ասում է արքան,- գնացե՛ք և կենսատու ջուրը բերե՛ք, որպեսզի խմեմ և ելնեմ իմ տեղից:

3.Տրված տեքստերը  փոխադրի՛ր` ընդհանուր վերնագիր և հետևություն գրելով:

Ա.Գայլն անցնում էր մի տան մոտով, իսկ ուլիկը տանիքից ծաղրում ու հայհոյում էր նրան: Գայլն ասաց.
-Ո՛չ թե դու ես խոսում, այլ տեղդ:

Երբ մի օր գայլը մի տան կողքով անցնելուց է լինում՝ ուլիկը տանիքում նստած ձեռք էր առնում ու վիրավորում նրան.

-Քո փոխարեն խոսում է քո տեղը, — ասաց գայլը:

Բ. Երկու ընկերներից մեկը դարձավ թագավորի խորհրդական: Մյուս ընկերը մի օր գնաց նրան այցելելու: Պաշտոնյա ընկերը բարձր ձայնով, մեծ-մեծ խոսում էր ու գլուխ էր գովում: Տեսության եկածն ասաց.
-Թե որ ես քեզ ճանաչում եմ, էս մեծ-մեծ բրդողը դու չես: Կա՛-չկա՛ աթոռիդ ձայնն է էդպես դմբդմբում:

Թագավորի խորհրդականը դարձավ երկու ընկերներից մեկը: Մի օր մյուս ընկերը այցելեց նրան: Ընկերներից մեկը, ով թագավորի խորհրդականն էր, գլուխ էր գովում անընդհատ: Մյուս ընկերն ասաց.

-Ես քեզ շատ լավ եմ ճանաչում, քո փոխարեն քո պաշտոնն է խոսում:

4. Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման գահավիժում էր ցած:

Բայց բեդվինները սքանչացել էին:

Անապատում մարդիկ քանի՜ օր դեգերում են ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի:

Ջրի ամենափոքրիկ կաթիլներից անգամ հողի վրա վառվում են խոտի զմրուխտ կայծերը:

Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ վայրը: Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր անցնել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

5. Կատարել թարգմանություն՝ ըստ նախասիրության։

The wise man — Իմաստունը

People have been coming to the wise man, complaining about the same problems every time. One day he told them a joke and everyone roared in laughter.

Մարդիկ գալիս են իմաստունի մոտ ու ամեն անգամ բողոքում են նույն խնդիրներից։ Մի օր նա մարդկանց մի անեկդոտ պատմեց, և բոլորը բարձր ծիծաղեցին։

After a couple of minutes, he told them the same joke and only a few of them smiled.

Երկու րոպե հետո իմաստունը նորից նույն անեկդոտը պատմեց, սակայն նրանցից միայն մի քանիսը ժպտացին։

When he told the same joke for the third time no one laughed anymore.

Երբ նա պատմեց նույն անեկդոտը արդեն երրորդ անգամ, ոչ ոք չժպտաց:

The wise man smiled and said:

Իմաստունը ժպտաց և ասաց.

“You can’t laugh at the same joke over and over. So why are you always crying about the same problem?”

Դու չես կարող նույն հումորի վրա նորից ու նորից ծիծաղել: Ինչո՞ւ ես հաճախ լալիս նույն խնդրի համար: