Ահաբեկչություն

Ահաբեկչությունը համարվում է վախի ստեղծման միջոց՝  քաղաքական, կրոնական և գաղափարական նպականերին հասնելու համար։ «Ահաբեկչություն» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է՝վախ կամ սարսափ, բռնություն, սարսափեցում։ 1960-ականներից ստեղծվել է ահաբեկչության նոր մի տերմին, որը կոչվում է «Միջազգային ահաբեկչություն»։ Այս տերմինն իրենից ներկայացնում է պետությունների ղեկավարների, դիվանագիտական ներկայացուցիչների առևանգումը կամ սպանությունը, տարբեր միջազգային կազմակերպությունների շենքերի, կայարանների կամ օդանավակայանների միտումնավոր պայթեցումը։ 2000 թվականից մինչև 2014 թվականը արձանագրված ոչ պետական ահաբեկչությունների արդյունքում մահացել է 140,000 մարդ։

Ահաբեկչությունները ըստ բնույթի լինում են՝ անկազմակերպ կամ անհատական, կազմակերպված կամ խմբային, որոնք էլ բաժանվում են մի քանի տեսակի՝ ազգայնական, կրոնական, գաղափարապես նշանակված կամ սոցիալական: Այսօր ամենաշատ ահաբեկչության ենթարկված երկիրը համարվում է Իրաքը: Նման երկրներ են նաև Աֆղաստանը, Նիգերիան, Պակիստանը, Սիրիան, Հնդկաստանը և այլն:

Առակների քննարկում | 08.04.2022

1. Վերնագրեք առակը և մեկնաբանեք։

Մի անգամ, ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի պրոֆեսորը, որը մտադիր էր ուսանողներին այնպիսի դաս տալ, որը պետք է հիշեն ամբողջ կյանքի ընթացքում, գրատախտակին գրեց մեծ 1 թիվ և, նայելով ուսանողներին, բացատրեց. «Սա ձեր մարդկայնությունն է. կյանքի ամենաանհրաժեշտ որակը»:

Հետո 1-ի կողքին նա գրեց 0 թիվը և ասաց. «Իսկ սա ձեր ձեռքբերումներն են, որոնք մարդկայնության հետ ձեր արժեքը 10 անգամ ավելացնում են»: Եվս մեկ 0՝ այն կյանքի փորձն է, որով անձը դառնում է «100»: Եվ այսպես ավելացրեց 0-ն 0-ի հետևից`զգուշություն, սեր, հաջողություն…«Յուրաքանչյուր ավելացված 0-ը մարդուն 10 անգամ ազնվացնում է», – ասաց պրոֆեսորը:

Հանկարծ նա ջնջեց թվերի շարքի սկզբում գտնվող 1 թիվը: Գրատախտակին մնացին միայն անարժեք, անիմաստ զրոներ…

Պրոֆեսորը շարունակեց. «Եթե դուք մարդկայնություն չունեք, մնացածն այլևս որևէ արժեք չունի»:

Առակի իմաստն այն էր, որ յուրաքանչյուր անձ եթե լավ մարդ չլինի, սակայն ունենա ամեն ինչ, չի գնահատվի իր ունեցածը: Այսինքն ինչ էլ փոխվի մեր կյանքում, միևնույն է մենք պետք է մնանք նույնը ու չփոխենք մեր տեսակը: Բոլոր այն լավ որակները, որն ունի մարդը, առանց մարդկայնության ոչինչ են:

2. Քննարկեք առակը։
Ոչնչացրեք ձեր միջի ,,փղին,,

Կենդանաբանական այգում փղերի կողքով անցնելիս ես հանկարծ կանգ առա՝ զարմացած, որ փղերի նման այդպիսի հսկայական արարածները կենդանաբանական այգում պահվում էին բարակ պարանով կապած իրենց առջևի ոտքին: Ոչ մի շղթա, ոչ մի վանդակ: Ակնհայտ էր, որ փղերը կարող էին հեշտությամբ ազատվել իրենց կապված պարանից, բայց չգիտես ինչու, նրանք դա չէին անում:

Ես մոտեցա վարժեցնողին և հարցրի նրան, թե ինչու են այդպիսի վեհ ու գեղեցիկ կենդանիները պարզապես կանգնած և չեն փորձում ազատվել: Նա պատասխանեց. «Երբ նրանք երիտասարդ էին և շատ ավելի փոքր, քան հիմա են, մենք նրանց կապել էինք նույն պարանով, և այժմ, երբ նրանք մեծահասակ են, նույն պարանը բավական է նրանց պահելու համար: Մեծանալով նրանք հավատում են, որ այս պարանը կարող է իրենց պահել, և նրանք չեն փորձում փախչել»:
Զարմանալի էր: Այս կենդանիները ցանկացած պահի կարող էին ազատվել իրենց «կապանքներից», բայց քանի որ հավատում էին, որ չեն կարող, նրանք հավերժ կանգնած էին՝ չփորձելով ազատվել:

Առակի իմաստը կայանում էր նրանում, որ պետք չէ մեկ անգամ փորձելով միանգամից հանձնվել: Պետք է շատ փորձել, քանի որ ամեն անգամ հաջողության չհասնելուց հետո գուցե հասկանանք, թե ինչպես պետք է հասնենք մեր նպատակին:

3. Քննարկեք.
Սողոմոն թագավորի առակներից։

Երբ Սողոմոն թագավորը արևածագի ժամանակ իջնում էր լեռից, մարդկանց ամբոխը ողջունեց նրան և միաձայն հարցրեց.

Ո՞վ ենք մենք:

Ինչին թագավորը պատասխանեց.
— Դուք լույս եք, դուք աստղեր եք, դուք ճշմարտություն եք, հոգին և ամբողջ Տիեզերքը ապրում են ձեզանից յուրաքանչյուրի մեջ: Միշտ լսեք ձեր սրտին և մտքին:

Յուրաքանչյուր անհատ ամեն ինչ է տիեզերքի համար ու շատ մեծ նշանակություն և դեր ունի աշխարհում:

Ո՞րն է կյանքի իմաստը:

Սողոմոնն ասաց.
— Կյանքը մեծ պարգև է և ճանապարհորդություն: Ձեր ներկայությամբ դուք լույս եք բերում այս աշխարհ: Ձեր կյանքը մի ամբողջ պատմություն է: Ձեր կյանքին վերաբերվեք որպես տոն: Քանի որ կյանքն անսահման արժեք ունի:

Պետք է սիրել կյանքը և ուրախ լինել ամեն օրով, շնորհակալ պետք է լինենք Աստծուն, որ ապրում ենք և պետք է գիտակցենք կյանքի արժեքը:

Ինչո՞ւ են մեզանից շատերը դժբախտ:

Սողոմոնը պատասխանեց.
-Ինչ ցանել եք, այն էլ հնձում եք: Դժբախտ լինելն ընտրություն է: Աղքատությունը դժբախտության մի մասն է, որը մենք ինքներս ենք ստեղծում մեր ձեռքերով: Իսկ դառնանալը տգիտության պտուղն է: Մեկին մեղադրելով՝ մենք կորցնում ենք մեր հոգևոր ուժը: Արթնացեք, քանզի իրեն մուրացկան կարող է համարել միայն նա, ով չի գիտակցում իր արժեքը: Աղքատանում ես, եթե զուր վատնում ես ժամանակդ: Զուր մի վատնեք ձեր կյանքը: Թույլ մի տվեք, որ հասարակությունը ձեզ կործանի:

Յուրաքանչյուրիս հետ էլ ինչ դժբախտություն էլ որ պատահում է, հենց մենք էլ մեղավոր ենք լինում դրանում: Այսինքն “մարդն ինչ ցանում է, այն էլ հնձում է”, շատ ճիշտ է ասված առակում: Սակայն դժբախտ չլինելու համար պետք է մեր ժամանակը ճիշտ օգտագործենք ու զուր չվատնենք այն:

Ինչպե՞ս հաղթահարել դժբախտությունը:

Թագավորը պատասխանեց.
— Դադարեք ինքներդ ձեզ դատել: Մի համեմատեք ձեզ ուրիշների հետ: Շնորհակալություն հայտնեք Տիեզերքին ունեցածի համար: Ուրախացեք կյանքով, քանի որ ուրախությունն է հրաշքներ բերում: Սովորեք սիրել ինքներդ ձեզ: Սիրեք ինքներդ ձեզ և բոլորը ձեզ կսիրեն: Իմացեք, թե ինչպես պետք է աղոթել ուրախության մեջ, և դժբախտությունը ձեզ կշրջանցի: Երջանկությունը լավագույն սնունդն է հոգու համար:

Որքան էլ քիչ ունենանք, միևնույն է, պետք է գոհ լինենք մեր ունեցածից, որ հանկարծ դա էլ չկորցնենք: Միշտ պետք է շնորհակալ լինենք, որ ուրախ ենք ու երջանիկ, քանի որ հաջողակ ու երջանիկ մարդիկ այդպիսին են:

Ինչպե՞ս գտնել երջանկության ճանապարհը:

Սողոմոնը պատասխանեց.
— Երջանկություն կարող են բերել սերը, խաղաղությունը, երախտագիտությունը: Նրանք, ովքեր իրենց մեջ դրախտ են գտել, երջանիկ են դառնում: Ուրախ եղեք և ուրախություն տարածեք, և դուք երջանիկ կլինեք: Գտեք ձեր առաքելությունը: Գտեք երջանկություն հոգու ներդաշնակության միջոցով: Ծանոթացեք այս աշխարհի ամբողջ գեղեցկությանը, բացվեք արևի առջև, արժևորեք և սիրեք ինքներդ ձեզ: Հիշեք նաև, որ արարումն ու ազատության զգացումն են բերում երջանկություն:

Մենք միշտ ձգտում ենք երջանիկ լինել: Իսկ ի՞նչ է մեզ իրականում հարկավոր երջանիկ լինելու համար: Երջանիկ լինելու համար ինքներս մեր մեջ պետք է գտնենք սեր, ուրախություն և հանգստություն: Հենց այդ ժամանակ էլ կլինենք երջանիկ:

Ի՞նչ է առատությունը:

Թագավորը պատասխանեց.
-Ձեր կյանքն ամենաթանկն է Աստծո գանձարանում: Ձեզանից յուրաքանչյուրի մեջ կա անսպառ հարստություն: Եվ ձեր շուրջը եղած առատությունն անսահման է: Այս աշխարհի հարստությունը սահման չունի: Եվ, հետևաբար, բոլորը հնարավորություն ունեն հարստանալու: Որքան շատ ես տալիս այս աշխարհին, այնքան ավելի շատ ես ստանում: Երջանկությունը թակում է ձեր դուռը: Գտեք ձեր մեջ «գանձ» և կարող եք բացվել առատության առջև:

Ոչինչ չանելով երբեք ինչ-որ բանի չես կարող հասնել: Պետք է ձգտես, աշխատես, շատ տաս ու կստանաս:

Ինչպե՞ս «լուսավորվել»:

Սողոմոնը պատասխանեց.
— «Արբեք» ամեն մի պահով: Որովհետև չապրած կյանքը դեպի իրեն է ձգում տխրությունը: Հիշեք, ինչ կա ձեր ներսում, այն կա նաև դրսում: Ներքին խավարը ծնում է «խավար»: Իսկ լույսը տանում է դեպի երջանկություն: Լուսավորությունը իրենից ներկայացնում է 1000 արևի փայլ:

Միշտ եղեք ուրախ, միշտ հիացեք ու «արբեք» ամեն բանով:

Հնարավո՞ր է ներդաշնակություն գտնել:

Սողոմոնը պատասխանեց.

Սովորեք ապրել պարզ: Ոչ ոքի մի՛ վնասեք, մի՛ նախանձեք: Կասկածը պետք է մաքրի միտքը, այլ ոչ թե տանի անզորության: Սովորեք ստեղծել հանուն ստեղծագործության: Մոռացեք անցյալի մասին, այսպես կփոխեք ներկան և ապագան: Լցրեք ինքներդ ձեզ սիրով և ինչ-որ նոր բան բերեք այս աշխարհ:

Սիրե՜ք բոլորին, ապրեք առանց նախանձի: Սերն է ամեն ինչում հաջողութուն բերում:

Ինչպե՞ս հասնել կատարելության:

Թագավորը պատասխանեց.
— Երջանիկներն ունակ են ազատագրման: Դժբախտները մնում են ստրուկներ: Որովհետեւ երջանկությունն ու ազատությունը անբաժանելի են: Հասեք երջանկության զգացման: Բացվեք աշխարհի առաջ, և այն կբացվի ձեր առջև: Եղեք այնպիսին, ինչպիսին, որ կաք և ապրեք ներդաշնակ:

Երջանիկ լինելու համար պետք է լինեք հնարավորինս ազատ ու բաց լինեք աշխարհի առաջ:

Աղայանի հոդվածները

Ես առաջին անգամ էի ընթերցում Ղազարոս Աղայանի հոդվածներից: Աղայանի ստեղծագործական ոճը մի փոքր անծանոթ էր ինձ համար: Հոդվածները շատ դժվար էին ընթերցվում, քանի որ բավականին ծավալուն էին, չնայած, որ շատ հետաքրքիր էին ու միանգամայն ճիշտ:

ԵՐԿՈՒ ԽՈՇՈՐ ՉԱՐԻՔ

Աղայանի այս հոդվածը մի փոքր նաև դաստիրակչական էր, քանի որ նա փորձում էր բոլորին ասել, թե իրականում ինչն է երեխաների ֆիզիկական և մտավոր հոգնածության պատճառը: Հոդվածում շատ էր խոսում մանկավարժությունից, համալսարանների և դպրոցների տեսակներից, դպրոցներում երեխաների ուսուցման և ծնողների մտահոգության, երեխայի ապագայի հետ կապված իրենց նպատակների մասին: Նա կարծում էր, որ երեխաների մտավոր հոգնածության պատճառը դասարանների միօրինակ և ձանձրացնող լինելն է: Այստեղ խնդիրը ոչ թե մանկավարժության կամ երեխայի դաստիրակության մեջ է, այլ այն, որ երեխաները հոգնում են ամեն օր նույն դասասենյակում գտնվելիս:

Fake flight story about a man who was late for a flight

This story is about a man who had to go to Paris in the summer to spend his holiday there. But he was suddenly late for the flight. When he was late, they told him, that the plane to Paris has been in the air for a long time, and that they could do nothing. The customer suggested that the ticket be exchanged for another ticket or returned. However, the airport staff did not agree. So he bought another ticket to Italy, which was to be flown the next morning. But he suddenly learned that there was another flight to France the next day. And since there was nothing he could do at the last minute, he went to Italy.