Հայկական գաղթավայրերը XV-XVII դարերում

Հայկական գաղթավայրեր. դրանց առաջացումը հայ ժողովրդի պատմական զարգացման առանձնահատկություններից մեկն է: Այս հասկացությսւնը պատմագիտությունը ընդունում է որպես օտար երկրներում բնակություն հաստատած այն զանգվածներին, որոնք ստեղծում էին իրենց համայնքը նոր միջավայրում:

Նիդելանդներ

Հայերը Նիդերլանդները ճանաչել են դեռ XIV-րդ դարից: Հոլանդական Ամստերդամ քաղաքը, որը համաշխարհային շուկայի և մշակույթի կենտրոն էր, շատ մեծ համբավ ուներ: Աստիճանաբար ուժեղանում է առևտրական ընտանիքների հոսքը, և այդպես հայկական համայնքը կարողանում է ձևավորվել: Մատթեոս Ծարեցին, 1660թ. հենց այս քաղաքում էլ հիմնում է հայկական առաջին տպարանը: Նա այնտեղ էր ուղարկվել հենց տպարան հիմնելու նպատակով: Մատթեոս Ծարեցին հայոց կաթողիկոսի պատվիրակն էր: Ամստերդամը դադարում է գաղթավայր լինել XVIII դարի վերջերին:

Ղրիմ

Այստեղ հայերը սկսել են բնակություն հաստատել դեռ XI-րդ դարից: Այսպես, մոնղոլական տիրապետության հայերի մի մասը տեղափոխվում է Ղրիմ՝ բնակություն հաստատելով այնտեղ (XIII-XIV դարերում): Այնտեղ ապրող հայերի թիվը գնալով աճում էր: Այդպես թաթարներից հետո բնակչության քանակով հայերը համարվեցին երկրորդը: XV-րդ դարում Կաֆա քաղաքն ուներ 70 հազար բնակիչ, որից 46 հազարը հայեր էին: Հենց այդ պատճառով էլ թերակղզու հարավարևելյան շրջանը կոչվել է Ծովային Հայաստան: Երբ Օսմանյան կայսրությունը 1475 թվականին գրավեց Ղրիմը, հայերի մեծամասնությունը արտագաղթեց, սակայն կարճ ժամանակ անց ներհոսք կատարվեց:

19.04.2022 | Առակների վերլուծություն

Քննարկի՛ր առակները.

Իրականություն

Ճամփի եզրին մի չորացած ծառի բուն էր կանգնած: Գիշերվա մթության մեջ ճամփով մի գող անցավ, վախեցավ. ծառի բունը նրան ոստիկան թվաց: Հետո մի սիրահարված տղա անցավ, սիրտը թրթռաց. կարծեց `սիրած աղջիկն է կանգնած: Հեքիաթների սյուժեներից սարսափած երեխան ծառը ուրվականի տեղ դրեց ու լաց եղավ: Բայց բոլոր դեպքերում էլ ծառը նույն ծառն էր: Աշխարհը մեզ թվում է այնպիսին, ինչպիսին մենք ինքներս ենք:

Յուրաքանչյուրս տարբեր ձև ենք ընկալում յուրաքանչյուր երևույթ, չնայած որ այն նույնն է ու անփոփոխ:

Լռություն

Երբ Բուդդան անցնում էր մի գյուղով, նրա հակառակորդները հավաքվում են և սկսում Բուդդային վիրավորել: Նա շատ հանգիստ լռում էր: Վիրավորողներն ընկնում են հիմար կացության մեջ. չգիտեին  ինչպես վարվել: Նրանցից մեկը դիմում է Բուդդային.
— Դու, ինչ է, չե՞ս հասկանում, որ քեզ վիրավորում ենք:
— Հասկանում եմ և դրա համար էլ լռում  եմ, — պատասխանում է Բուդդան: — Եթե տաս տարի առաջ այդպես վարվեիք, ես կհարձակվեի ձեզ վրա. այն ժամանակ չէի հասկանում: Հիմա հասկանում եմ: Ձեր հիմարության պատճառով չեմ կարող  ինքս ինձ պատժել: Դուք եք որոշում` վիրավորե՞ք  ինձ, թե՞ ոչ: Բայց կընդունե՞մ ձեր վիրավորանքները, թե ոչ` դա արդեն իմ գործն է: Դուք չեք կարող ինձ հարկադրել, որ ընդունեմ: Ես դրանցից պարզապես հրաժարվում եմ, տալիս եմ ձեզ, դրանք իմ ուշադրությանն արժանի չեն:

Կարծում եմ՝ հաղթանակի լավագույն միջոցը լռությունն է: Բոլորը սպասում են, որ դիմացինը իրեն կպատասխանի նույն կերպ, ինչպես իրենք են վարվում մյուսների հետ: Սակայն այդպես վարվելը շատ սխալ է, լռելը՝ միանգամայն ճիշտ:

Երջանկությունը դրամի մեջ չէ

Աշակերտը հարցնում է Ուսուցչին. «Ճի՞շտ է արդյոք այն խոսքը, թե երջանկությունը դրամի մեջ չէ»: «Բացարձակապես ճիշտ է, — պատասխանում է Ուսուցիչը, — քանի որ դրամով կարելի է գնել անկողին, բայց ոչ քուն, ուտելիք, բայց ոչ ախորժակ, դեղորայք, բայց ոչ առողջություն, ծառա, բայց ոչ բարեկամ, կին, բայց ոչ սեր, բնակարան, բայց ոչ ընտանեկան օջախ, ուսուցիչ, բայց ոչ գիտելիք… Թվարկումը կարելի է երկար շարունակել»:

Սա շատ արդիական թեմա է և բոլորը պետք է հասկանան, որ երբեք մարդուն չի կարող երջանկացնել փողը՝ գումարով գնված յուրաքանչյուր բան: Գումարով գնված շատ բաներ կուրախացնեն մարդուն, սակայն չեն կարող երջանկացնել: Առակը շատ մեծ խորհուրդ ուներ, պետք է այն ճիշտ հասկանալ:

Գիրքը

Մահվան անկողնում Ուսուցիչը կանչում է իր աշակերտներին, բարձի տակից հանում մի գիրք և դիմում ամենալավ աշակերտին.
— Պահպանի՛ր այս գիրքը.  այստեղ գրի է առնված իմ ուսմունքը:
— Աշակերտը վերցնում է գիրքը և գցում կրակը: Ուսուցիչը ձեռքը դնում է աշակերտի գլխին և օրհնում նրան.
— Դու ճիշտ ես հասկացել իմ ուսմունքը. ոչ ոք չպիտի հետևի մեկ ուրիշին, ամեն մարդ պիտի գնա իր հոգու ճանապարհով: Գիրքը դատարկ էր, այնտեղ ոչինչ չկար գրված:

Ոչ ոքի օրինակին հետևել պետք չէ, դու պետք է քո սեփականը ստեղծես: Այսպես է, քանի որ դու համոզված չես, որ դիմացինդ, ում դու վստահում ես՝ շատ ճիշտ է: Ամեն մարդ պետք է մտածի և քայլի իր ձևով:

Մարդը մարդ է

Կոնֆուցիոսին հանգիստ չէր տալիս Լաո-ցզիի ուսմունքը, և նա գնում է Լաո-ցզիին տեսնելու: Կոնֆուցիոսն ավելի տարիքով էր և կարծում էր, թե Լաո-ցզին իրեն կվերաբերվի ընդգծված հարգանքով, բայց երբ նա ներս է մտնում, Լաո-ցզին նույնիսկ տեղից վեր չի կենում ու նստել չի առաջարկում, նրան հատուկ ուշադրության չի արժանացնում:
-Դուք չե՞ք ընդունում կիրթ վարվեցողության կանոնները,- հարցնում է Կոնֆուցիոսը:
Լաո-ցզին պատասխանում է.
Եթե կամենում եք նստել, նստեք: Եթե կամենում եք կանգնել, կանգնեք: Ո՞վ եմ ես, որ ձեզ ասեմ, թե ինչ անեք: Ես ձեր կյանքին չեմ խառնվում: Մարդը մարդ է, նա չի կարող լինել «բարձր» կամ «ցածր»: Մենք բոլորս նույն կեցության մասնակիցներն ենք: Մարդկանցից ոչ մեկը մյուսից ոչնչով առավել չէ, և ոչ ոք ընդգծված վերաբերմունքի ակնկալիք չպիտի ունենա: Մարդկանց տարբերակումը հիմարություն է, անիմաստ բան:

Բոլորս էլ հավասար ենք: Շատ սխալ է մեկին մյուսից տարբերելը կամ բարձր դասելը, քանի որ բոլորս էլ նույնն ենք, բոլորս էլ մարդ ենք: