The Lion And The Poor Slave | Առյուծը և խեղճ ստրուկը

A slave, ill-treated by his master, runs away to the forest. There he comes across a lion in pain because of a thorn in his paw. The slave bravely goes forward and removes the thorn gently.

Մի ստրուկ, ով իր տիրոջ կողմից դաժան վերաբերմունքի էր արժանացել, որոշում է փախչել անտառ: Այնտեղ նա մի առյուծի է հանդիպում, ում թաթը ցավում էր, քանի որ փուշ էր մտել: Ստրուկը քաջաբար առաջ գնալով՝ մեղմորեն հանում է փուշը:

The lion without hurting him goes away.

Առյուծն առանց նրան վիրավորելու հեռանում է:

Some զdays later, the slave’s master comes hunting to the forest and catches many animals and cages them. The slave is spotted by the masters’ men who catch him and bring him to the cruel master.

Այդ դեպքից մի քանի օր հետո այդ ստրուկի տերը գալիս է անտառ, որ որս անի: Անտառից բռնում է շատ կենդանիներ ու գցում վանդակը: Հանկարծ ստրուկին նկատում են իր տիրոջ մարդկանցից մի քանիսը, ովքեր բռնում և բերում են նրան իրենց դաժան տիրոջ մոտ:

The master asks for the slave to be thrown into the lion’s cage.

Տերը խնդրում է, որ ստրուկին գցեն առյուծի վանդակը:

The slave is awaiting his death in the cage when he realizes that it is the same lion that he had helped. The slave rescued the lion and all other caged animals.

Ստրուկը վանդակում իր մահին է սպասում, երբ հանկարծ հասկանում է, որ դա հենց նույն առյուծն է, ում նա օգնել էր: Այսպես, նա փրկեց առյուծին և վանդակում գտնվող բոլոր կենդանիներին:

The Four Smart Students | Չորս խելացի ուսանողները

One night four college students were out partying late night and didn’t study for the test which was scheduled for the next day. In the morning, they thought of a plan.

Մի գիշեր քոլեջի չորս ուսանողներ ուշ երեկոյան երեկույթի էին մասնակցել և չէին պատրաստվել այն քննությանը, որը լինելու էր հաջորդ օրը: Այսպես, առավոտյան նրանք մի ծրագիր մտածեցին:

They made themselves look dirty with grease and dirt.

Նրանք իրենց կեղտոտել էին ինչ-որ քսուկներով և կեղտոտ բաներով:

Then they went to the Dean and said they had gone out to a wedding last night and on their way back the tire of their car burst and they had to push the car all the way back. So they were in no condition to take the test.

Հետո նրանք գնացին դեկանի մոտ և ասացին, որ անցած գիշեր նրանք հարսանիքի էին մասնակցել և երբ վերադառնում էին, իրենց մեքենայի անվադողը հանկարծակի պայթել է ու ստիպված են եղել այն հրելով բերել: Այսպես, այդ վիճակում գտնվելուց հետո նրանցից ոչ մեկն էլ քննություն չէր հանձնելու:

The Dean thought for a minute and said they can have the re-test after 3 days. They thanked him and said they will be ready by that time.

Դեկանը մի րոպե մտածելուց հետո ասաց, որ նրանք կարող են թեստը երեք օր հետո գրեն: Նրանք շնորհակալություն հայտնեցին և ասացին, որ մինչ այդ անպայման պատրաստ կլինեն:

On the third day, they appeared before the Dean. The Dean said that as this was a Special Condition Test, all four were required to sit in separate classrooms for the test. They all agreed as they had prepared well in the last 3 days.

Երրորդ օրը նրանք գնացին դեկանի մոտ: Դեկանը ասաց, որ քանի որ սա Հատուկ թեստ է, չորսն էլ պետք է առանձին դասարաններում նստեն՝ քննությունը հանձնելու ժամանակ: Բոլորն էլ համաձայնեցին, քանի որ լավ էին պատրաստվել վերջին երեք օրվա ընթացքում:

The Test consisted of only 2 questions with the total of 100 Points:

Թեստը բաղկացած էր ընդամենը երկու հարցից՝ ընդհանուր հարյուր միավորով.

1) Your Name? __________ (1 Points)

Հարց առաջին. Ի՞նչ է ձեր անունը: __________ (մեկ միավոր)

2) Which tire burst? __________ (99 Points)
Options – (a) Front Left (b) Front Right (c) Back Left (d) Back Right

Հարց երկրորդ. Ո՞ր անվադողն է պայթել: __________ (իննսուն իննը միավոր)

Տարբերակներ՝ (ա) առջևի ձախ, (բ) առջևի աջ, (գ) հետևի ձախ, (դ) հետևի աջ: