Գործնական քերականություն | 21.04.2022

1. Որոշեք երկրորդական նախադասությունների բնույթը և պարզեցրեք։

  • Եղավ այն, ինչ սպասում էինք։ /ենթակայի երկրորդական նախադասություն/

Սպասվածը եղավ:

  • Աղջկա ուզածն այն էր, որ թռչունը իրեն լույս աշխարհ հանի։ /ստորոգելական վերադիր երկրորդական նախադասություն/

Աղջկա ուզածը թռչունի իրեն լույս աշխարհ հանելն էր:

  • Ուշացածները նրանք էին, ովքեր չէին մասնակցել հավաքին։ /ստորոգելական վերադիր երկրորդական նախադասություն/

Ուշացածները հավաքին չմասնակցածներն էին:

  • Այն սովորողները, ովքեր լավ էին աշխատել, պարգևատրվեցին։ /որոշիչ, երկրորդական նախադասություն/

Պարգևատրվեցին լավ աշխատած սովորողները:

  • Մարդիկ հավաքվել էին այնտեղ, որտեղ վթար էր եղել։ /տեղի պարագա, երկրորդական նախադասություն/

Վթարի տեղում մարդիկ էին հավաքվել:

  • Ուշադիր լսում էր նրա խոսքը, ով օտար երկրից էր եկել։ /ուղիղ խնդիր/

Ուշադիր լսում էր օտարերկրացու խոսքը:

  • Մեր հարևանը, ով նաև մեր բակի այգեպանն էր, ինձ վարդեր նվիրեց։ /բացահայտիչ երկրորդական նախադասություն/

Մեր հարևանը՝ մեր բակի այգեպանը, ինձ վարդեր նվիրեց:

2. Տեքստը փոխադրիր 4 նախադասությամբ։

Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց , մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ  ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

Մի օր կրիան ու նապաստակը որոշեցին մրցել, որպեսզի իմանան, թե իրենցից ով է ամենաարագավազը: Նապաստակը գիտեր, որ ինքը ավելի արագ է վազում, այդ պատճառով էլ ճանապարհին քնեց: Իսկ կրիան, ով շատ դանդաղաշարժ էր, ոչ մի վայրկյան չհանգստացավ, արագ-արագ վազեց ու հաղթեց: Այդպես է, ամեն բանի կարող ես հասենլ միայն աշխատասիրությամբ:

3. Տրված տեքստերին ընդհանուր վերնագիր և հետևություն գրիր։

Մտածե՜ք միջավայրի, բնության մասին

Ա. Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան: Այդ տարի Շվեյցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին; Դե, էլ ի՛նչ պիտի ուտեին ծիծեռնակները. չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են միջատներով սնվում: Խեղճ ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վայր ընկան: Բայց Շվեյցարիայի բնակիչներն անօգնական չթողեցին նրանց. հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան: Այդտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին հարավ:
Բ. Հնդկաստանի Ուտար Պլադեշ նահանգում բնության շատ կրքոտ պաշտպաններ են բնակվում: նրանք կազմել են « Չիպկո Անդոլայ» («Գրկի՛ր ծառը») ընկերությունը: Երբ ընկերության անդամներից մեկն իմանում է, որ ինչ-որ տեղ  պատրաստվում են ծառ կտրել, համախոհներին անմիջապես հայտնում է, և նրանք բոլորը շնչակտուր սլանում են այնտեղ: Ծառահատների հայտնվելուն պես ընկերության կամավորներից յուրաքանչյուրը մի ծառի բուն է գրկում և թույլ չի տալիս, որ կտրեն:

Ես կարդացի երկու տեքստերը և արեցի մի հետևություն. շատ երկրներում մարդիկ մտածում են բնության, բուսականության, կենդանական աշխարհի մասին ու չեն թողնում, որ այն վերանա:

4. Պատմվածքից դուրս գրիր 5 բարդ ստորադասական նախադասություն՝ գրելով երկրորդական նախադասության բնութը; Գրիր նաև 5 համադասական նախադասություն:

Համադասական նախադասություններ

Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին:

Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: 

Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: 

Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: 

 սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:

Ստորադասական նախադասություններ

Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: /հատկացուցիչ/

Ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր: /հատկացուցիչ/

 Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ: /ուղիղ խնդիր/

Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել: /ուղիղ խնդիր/