Խստաշւնչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին: Պաուլո Կոելիո

  1. Կարդացեք Պաուլո Կոելիոյի ,, Խստաշւնչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին պատմվածքը:
  2. Վերլուծե´ք պատմվածքը՝ գրելով նաև ձեր կարծիքը ստեղծագործության, նրա մեջ արտահայտված գաղափարի մասին:

Ստեղծագործությունը շատ հետաքրքիր էր։ Այս պատմվածքի միջոցով հեղինակն ուզում էր ընթերցողին հասկացնել, թե ինչ կարևոր ու լավ արարք է որևէ մեկին լավություն անելը, օգնելն ու աջակցելը։ Պետք է բոլորին դժվար իրավիճակներում օգնել այնպես, ինչպես կցանկանայիր քեզ օգնեին ու վատ վիճակներում կողքիդ լինեին։ Պետք է լինել այնքան բարի, որ մարդուն օգնելուց չսպասես պատասխանի՝ շնորհակալության կամ փոխհատուցման։ Այդպես կարող են վարվել միայն բարի մարդիկ։ Առավել բարի կգտնվեն այն մարդիկ, ովքեր շնորհակալություն կհայտնեն այն մարդուց, ով իրեն օգնել է։ Միշտ պետք է հիշել, որ երբ օգնում ես մարդուն, վաղ, թե ուշ դու էլ ես օգնության կարիք ունենալու ու վստահ եմ, որ որևէ մեկը քեզ օգնության է հասնելու։ Աշխարհում ամենակարևոր բաներից մեկը բարությունն է, մարդկային հարաբերությունները։ Մարդուն օգնելով՝ ձեռք կբերեք վստահություն, սեր և հարգանք իր կողմից, ինչին, կարծում եմ՝ շատերս մեծ կարևորություն ենք տալիս: Իսկ մյուս անգամ, երբ ինքներդ հայտնվեք նույն իրավիճակում, նա կհասկանա, որ ձեր տված օգնությունը վերադարձնելու ճիշտ ժամանակ է: Երբ ունեք օգնելու հնարավորություն, բարի գտնվեք և օգնեք դիմացինին: Մարդիկ շնորհակալ կլինեն ձեզ ոչ միայն ձեզնից նյութական օգնություն ստանալուց հետո, այլ նաև երբ դժվար և միայնակ պահերին նրանց մենակ չթողնեք, լինեք նրանց կողքին, խոսեք՝ փորձելով այդպես օգնել նրանց: Ամեն դեպքում, մարդուն օգնելը լավ արարք է, հատկապես այն դեպքում, երբ նրա կողմից սիրուց ու հարգանք ձեռք բերելուց բացի ոչինչ չես ակնկալում:

Նպատակին հասնելու համար…

Կարծում եմ՝ բոլորս էլ ունենք նպատակներ, որ շատ ենք ուզում իրականանան: Գրեթե միշտ կարծում ենք, որ մեր նպատակները անկատար չեն մնա, սակայն շատերս չենք հասկանում, որ սեփական նպատակին հասնելու համար չենք կարող խուսափել խոչընդոտներից: Իսկ ի՞նչ է պետք մարդուն, որպեսզի նա հասնի իր մեծ նպատակներին: Ահա այն կարևորագույն կետերը, առանց որի մարդը չի կարող հասնել իր նպատակներին: Այսինքն, եթե ինքներս չգիտակցենք, որ նպատակին հասնելու համար մեզ անհրաժեշտ են այս կետերը, երբեք չենք կարող իրականացնել դրանք: Նպատակին հասնելու համար՝

  • պետք է ունենանք կամքի ուժ
  • պատրաստ լինենք անցնելու դժվար փորձությունների միջով
  • չպետք է արագ հանձնվենք
  • ներդնենք մեր ողջ ուժը նպատակին հասնելու համար
  • հաճախ կրկնենք «ես կարող եմ», «ինձ մոտ կստացվի», «ինձ ոչինչ չի խանգարի» արտահայտությունները

1.Իրականում, առաջին կետը շատ կարևոր է նպատակին հասնելու համար, և մինչ նպատակի համար քայլեր ձեռնարկելը մենք պետք է հասկանանք ու համոզվենք, որ ունենք կամքի ուժ և չենք հանձնվի մեկ անգամ փորձելուց հետո:

2.Կարծում եմ՝ յուրաքանչյուր նպատակ իր մեջ կրում է դժվարություններ, և առանց այդ դժվարություններն անցնելու մենք չենք կարող իրականացնել սեփական նպատակները: Ամեն պահի կարող են հայտնվել չնախատեսված փորձություններ, սակայն դա գալիս է մեր նպատակի կարևորությունից և մեծությունից: Այսինքն, որքան մեծ է մեր նպատակը, այդքան շատ են դժվարությունները: Մենք պետք է թողնենք ամեն բան և ինքներս մեզ վստահելով քայլ առ քայլ անցնենք դժվարությունների միջով:

3.Երրորդ կետը նույնպես կարևոր է, քանի որ երբ մենք հանձնվենք միանգամից ջուրը կգցենք մեր այդքան աշխատանքը: Երբ փորձում ես մեկ կամ երկու անգամ և ընդհանրապես չի հաջողվում քեզ մոտ առաջ քայլել, ուրեմն ոչ թե խնդիրը քո, այլ գործողություններիդ սխալ ընթացքի մեջ է: Պետք է միշտ հիշել, որ երբ սկսում ես քայլեր անել նպատակիդ հասնելու համար, ուրեմն պետք է մոռանաս հանձնվելու մասին:

4.Նպատակին հասնելու համար պետք է ոչինչ չխնայել: Երբ քո առջև նպատակ ես դնում, ուրեմն այդ պահից սկսած պետք է ամեն օր կատարես մի փոքրիկ քայլ դրա համար: Կտեսնես, որ քիչ-քիչ քեզ մոտ ստացվում է ու, որ այդքան նվիրվածությունդ զուր չէր:

5.Իրականում, սեփական ներշնչանքը շատ բան կարող է փոխել: Դու պետք է լինես ինքնավստահ, վստահ լինես սեփական ուժերիդ վրա ու միշտ մտքումդ կրկնես «ես կարող եմ», «ես հավատում եմ», «շուտով կստացվի» և նման արտահայտություններ, որոնք կարող են քեզ այդ պահին ուժ տալ և ոգեշնչել, որպեսզի քայլես դեպի առաջ: