Ուսումնական ընթերցարան

  1. Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում:
  2. Չարլի Չապլինի նամակը դստերը
  3. Սարոյան «Բան ունեմ ասելու»
  4. Պաուլո Կոելո «Ամանորյա հեքիաթ»
  5. Պաուլո Կոելիո «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին»
  6. Պաուլո Կոելիո «Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին»
  7. Օ Հենրի «Մոգերի ընծաները»
  8. Փիրըլ Բաք  «Սուրբ Ծնունդի օրվա առավոտյան»
  9. Հանս Քրիստիան Անդերսեն «Լուցկիներով աղջիկը»
  10. Շառլ Ազնավուր «Սուրբ Ծննդյան ընթրիք»
  11. Պաուլո Կոելիո, երկու պատմվածք:
  12. Պաուլո Կոելիո «Երեք մայրիների հեքիաթը»:
  13. Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը:
  14. Սուրբ Ծննդյան ծառի պատմությունից
  15. Վիլյամ Սարոյան «Ծննդյան տոներից երեք օր հետո»
  16. Ֆյոդոր Դոստոևսկի
  17. Անդերսեն, Եղևնին

Շառլ Ազնավուր «Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք»

Ես այն չեմ կարող համարել պատմվածք կամ ստեղծագործություն, երևի կանվանեմ՝ «մի պատմություն Ազնավուրի կյանքից»: Կարծում եմ, որ Ազնավուրը հնարավորինս գեղեցիկ է ստեղծագործել: Կարդալով, մեկ անգամ ևս համոզվում ես, թե իչ բարի և հետաքրքիր մարդ է եղել Շառլ Ազնավուրը: Կոնկրետ պատճառ չկա, բայց ես շա՜տ եմ սիրում Ազնավուրին: Բոլորիդ խորհուրդ եմ տալիս այս պատմությունը կարդալ:

Պատմությունից դուրս եմ բերել մակդիրներ.

Մակդիրներ՝ տոնական օրեր, եռանդուն տարի, հավատարիմ ընկեր, փայտե կրակ, աստվածային հյուրեր և այլն:

Ըստ իս, ամենագեղեցիկ և ամենահուզիչ հատվածը սա էր. «Երբ ես արթնացա խոհանոցը հավաքված էր, իսկ ափսեները՝ լվացված: Բոլորը իրերը իրենց տեղում էին, ասես իմ կինը իջել էր երկնքից և ամեն ինչ կարգի բերել, իսկ իմ երեկվա հյուրերը վերադարձել էին իրենց աղքատ ու տխուր կյանքին»:

Օ Հենրի «Մոգերի ընծաները»

«Մոգերի ընծաները» պատմվածքն ինձ շա՜տ դուր եկավ, անկեղծ եմ ասում: Կարդալով, հասկանում ես, թե ինչ կարևոր բան է ընտանիքը, սերը և այն ջերմությունը, որ ստանում ես քո հարազատից, այն մարդուց, ով շատ թանկ է քեզ համար: Այս պատմվածքում մի բանն էր փոքր ինչ տարօրինակ ինձ համար՝ ինչո՞ւ էին երեխա հասակում ամուսնացել այդ մարդիկ: Չնայած, կարծում եմ՝ այդքան էլ կարևոր չէ:

Պատմվածքում կային շատ մակդիրներ, փոխաբերություններ և համեմատություններ:

Փոխաբերություններն են՝

«Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա»:

«Լորի հոտն առած սետերի պես Ջիմը քար կտրած կանգնած մնաց դռան մոտ»։

«Ջիմը պարզապես նայում էր, հայացքը չկտրելով նրանից, և նրա դեմքը չէր փոխում իր տարօրինակ արտահայտությունը»։

Մակդիրներից են՝ մեծ հայելի, կարմիր գորգ, շականակագույն ջրվեժ, պլատինե շղթա, կաշվե փոկ և այլն:

Համեմատություններ են՝

«Լորի հոտն առած սետերի պես Ջիմը քար կտրած կանգնած մնաց դռան մոտ»:

«Եվ հանկարծ վեր ցատկեց, ինչպես եռացրած ջրից վախեցած կատվիկ, ու գոչեց.»:

Կարծում եմ, որ կերպարները շատ հետաքրքիր էին ստացվել: Պատմվածքի գլխավոր կերպարներն են՝ Դելլան և նրա ամուսինը: Նրանք շատ աղքատ էին, բայց միևնույն է իրար շարունակում էին սիրել և միմյանց երջանկացնել: Նրանք իրենց թանկ և կարևոր բաները վաճառեցին, նվերներ գնեցին միմյանց համար և ապացուցեցին, թե որն է իսկական ընտանեկան ջերմությունը, սերը:

Ես շա՜տ հավանեցի ստեղծագործությունը, բոլորիդ խորհուրդ կտամ կարդալ:

Հանս Քրիստիան Անդերսեն: Եղևնին

Պատմվածքը շատ հետաքրքիր էր, ես շատ հավանեցի: Պատմվածքի իմաստն այն էր, որ պետք է գնահատես այն, ինչ ունես: Պետք է գնահատես ամեն մի վայրկյանը և ապրես քո կյանքով, քանի որ ճակատագրից փախչել չես կարող: Ես համաձայն եմ ստեղծագործության մտքի և ասելիքի հետ, քանի որ հեղինակը շատ ճիշտ է: Ամենահետաքրքիրն ու ամենատարբերվող բանն այս ստեղծագործությունում այն է, որ ծառերին նոր շունչ են տվել: Հեղինակը ներկայացրել է եղևնիների հետաքրքիր կյանքը, կարծում եմ՝ ըստ հեղինակի ներկայացրած ձևի, եղևնին շատ դժվար և տխուր կյանք ունի:

«— Ամեն ինչ անցավ, ամեն ինչ անցավ,- մրմնջաց խեղճ եղևնին։- Եվ ինչո՞ւ ես չէի ուրախանում, քանի դեռ ժամանակ կար։ Իսկ հիմա… ամեն ինչ անցավ, ամեն ինչ անցավ…»: Իստ իս, ստեղծագործության ամենակարևոր հատվածներից մեկը սա է:

Ստեղծագործության մեջ կան մակդիրներ, փոխաբերություններ, համեմատություններ: Այժմ ձեզ կներկայացնեմ դրանք:

Մակդիրներից մի քանիսն են՝ բարակ ոստեր, մատղաշ ծառ, սքանչելի խաղալիքներ, հաստլիկ մարդ և այլն:

Համեմատություններ են՝ «Մանուկները մեխվածի պես կանգ առան, բայց միայն մի րոպե, իսկ հետո այնպիսի աղմուկ֊աղաղակ բարձրացրին, որ մարդու ականջներն էին զնգում»։

Երկրորդ համեմատությունն է՝ »Ամանները լիքը լցնելով, կամ թե պտուղներն ուլունքի պես բարակ ոստերին շարելով, նրանք եղևնու տակ նստում էին հանգստանալու և միշտ ասում»:

Ինձ շա՜տ դուր եկավ պատմվածքը, բոլորդ կարդացեք:

Սուրբ Ծննդյան ծառի պատմությունից

Կան տարբեր լեգենդներ կապված տոնածառի և նրա խորհրդի մասին: Ես ծանոթացա դրանցից մի քանիսի հետ, շատ հետաքրքիր էին: Բոլորիդ խորհուրդ կտամ ծանոթանալ, կարծում եմ՝ ձեզ նույնպես հետաքրքիր է իմանալ տոնածառի պատմությունը:

Հատվածից ես դուրս եմ բերել մի քանի նախադասություններ, որտեղ կան մակդիրներ, փոխաբերություններ, համեմատություններ:

Մակդիրներն են՝ աղքատ անտառապահ, քաղցած մանուկ, ընտանի կենդանիներ, շողշողուն փայլազարդեր և այլն:

Համեմատություն է՝ «Ինչպես հավերժական Աստվածն է  մարմնավորված փոքրիկ երեխայի կերպարում, այնպես էլ մշտադալար եղևնին մտնում է մեր տուն` ավետելու Քրիստոսի Ծննդի ուրախությունը»:

Կարծում եմ՝ սա ամենակարևոր և ամենահետաքրքիր հատվածն է. «Եղևնին անմահության և հավերժ կյանքի, վերածննդի, անթառամության, առողջության, երկարակեցության, հավատարմության, ազնվության և համբերության  խորհրդանիշ է»:

Պաուլո Կոելիո «Երեք մայրիների հեքիաթը»

Ինձ միշտ հետաքրքիր է եղել, թե ինչպես է առաջացել Ամանորին եղևի զարդարելու պատճառը, ինչո՞ւ են որպես խորհրդանիշ ընտրել հենց եղևին և այլն: Լեգենդը ընթերցելով,  ինձ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստացա: Այն շատ հետաքրքիր էր, ինձ շատ դուր եկավ: Սկզբում մտածում էի, թե նվերները, որ բերել էին մանուկ Հիսուսի համար կկախեին եղևնուց, և հենց այդպես էլ կդառնար Սուրբ ծննդի խորհուրդը: Բայց լեգենդը մի ուրիշ հետաքրքիր ավարտ ունեցավ: Կարդալով, նոր գունավոր պատկերացումներ ունեցա Սուրբ ծննդի մասին:

Լեգենդից դուրս եմ բերել մի քանի մակդիրներ, փոխաբերություն, համեմատություն:

Մակդիրներն են՝ սուրբ գիշեր, Աստվածային Մանուկ, մեծ խորհուրդ, համեստ եղևնի և այլն:

Փոխաբերություններն են՝ «Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանըհովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը»: Այս հատվածի փոխաբերությունն է՝ ականջ դնել, այսինքն՝ ուշադիր լսել:

Այստեղ ավելորդ կերպար երևի չկար: Շատ հետաքրքիր էր ստացվել երեք ծառերի՝ արմավենու, եղևնու և ձիթենու կերպարները: Շատ հավանեցի այն, որ լեգենդում ծառերին շունչ էին տվել:

Լեգենդը շատ հետաքրքիր էր, ես շատ հավանեցի:

Ֆյոդոր Դոստոևսկի

Տղան թաթիկով

Ստեղծագործությունը հետաքրքիր էր, շատ հավանեցի: Ինձ միանգամից գրավեց հեղինակի սկիզբը. «Երեխաները տարօրինակ ժողովուրդ են, նրանք երազին են գալիս և աչքին են երևում»: Ստեղծագործությունն ունի գեղեցիկ սկիզբ, տարբերվող ընթացք և հետաքրքիր ավարտ: Ճիշտ ասած, այդքան լավ չհասկացա ստեղծագործության ասելիքը: Ըստ իս, փոքր ինչ անհասկանալի և բարդ էր ոճը:

Այժմ ձեզ կներկայացնեմ ստեղծագործության մակդիրները: 

Մակդիրներն են՝ տարօրինակ ժողովուրդ, հայտնի անկյուն, սարսափելի ցուրտ և այլն:

Կարծում եմ՝ ստեղծագործության մեջ ավելորդ կերպար չկար, բայց կարելի էր ևս մի քանի կերպար ավելացնել և փոխել ընթացքն ու ավարտը: Գուցե, ավելի հետաքրքիր դարձներ ստեղծագործությունը, ավարտը ավելի լավը լիներ, ավելի հասկանալի լիներ ստեղծագործության ասելիքը և այլն:

Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին

Ստեղծագործությունը շատ հետաքրքիր էր: Փաստորեն, սա «Տղան թաթիկով» ստեղծագործության շարունակությունն է: Այստեղ ավելի մանրամասն և հետաքրքիր է ներկայացվում աղքատ տղայի խեղճ կյանքը:

Ըստ իս, ամենահետաքրքիր հատվածը սա է. «Թվում է ինձ՝ նկուղում մի տղա կար, բայց դեռ շատ փոքրիկ՝ վեց տարեկան կամ ավելի փոքր: Այդ տղան արթնացավ առավոտյան խոնավ և ցուրտ նկուղում: Ինչ-որ խալաթիկ էր հագին, և դողում էր: Դուրս էր թռչում նրա շունչը սպիտակ գոլորշու տեսքով, և նա, անկյունում՝ սնդուկին նստած, ձանձրույթից դիտմամբ բերանից բաց էր թողնում այդ գոլորշին և զվարճանում՝ տեսնելով, թե ինչպես է այն դուրս թռչում: Բայց նա շատ էր ուզում ուտել: Առավոտից նա մի քանի անգամ մոտեցել էր թախտին, որտեղ նրբաբլիթի պես բարակ փռոցի վրա և ինչ-որ կապոց գլխի տակ՝ բարձի փոխարեն, պառկած էր հիվանդ մայրը»: Այս հատվածով հեղինակը ևս մեկ անգամ ապացուցում էր տղայի խեղճ և աղքատ լինելը:

Ստեղծագործության մեջ կային մակդիրներ, փոխաբերություններ, համեմատություններ և այլն: Այժմ ձեզ կներկայացնեմ դրանք:

Մակդիրներն են՝ զարհուրելի սառնամանիք, խոնավ նկուղ, ցուրտ նկուղ, փոքրիկ ձիուկներ և այլն:

Համեմատություններն է՝ «Շոշափելով մոր դեմքը՝ նա զարմացավ, որ մայրը բոլորովին չի շարժվում և այնպես է սառել, ինչպես պատը»: Այս հատվածի համեմատությունն է՝ «այնպես է սառել, ինչպես պատը»:

Երկրորդ համեմատությունն է՝ «Նստեց նա և կուչ եկավ, իսկ վախից չէր կարողանում շունչ առնել, և հանկարծ, բոլորովին հանկարծ այնպես լավ զգաց իրեն. թաթիկներն ու տոտիկները հանկարծ դադարեցին ցավել, և այնպես տաքացավ, այնպես տաքացավ, ինչպես վառարանի մոտ»: Այստեղ համեմատությունն է՝ «այնպես տաքացավ, ինչպես վառարանի մոտ»:

Պաուլո Կոելիո, երկու պատմվածք:

Խոսեի սանդալները

Ստեղծագործությունն ինձ դուր եկավ, հետաքրքիր էր: Կայի՞ն արդյոք ավելորդ հատվածներ և կերպարներ, այժմ կպատմեմ: Կարծում եմ՝ իմաստն այն էր, որ պետք է բոլորին լավություն անես և օգնես բոլորին, նույնիսկ եթե դու էլ ես վատ վիճակում և հնարավորությունն այդքան էլ չունես: Ես համաձայն եմ մտքի հետ, քանի որ հեղինակը շատ ճիշտ է:

Այժմ կներկայացնեմ ստեղծագործության մակդիրները, փոխաբերություններն ու համեմատությունները:

Մակդիրներն են՝ ժլատ մորաքույր, թանկարժեք խաղալիք, վառ լույսեր, տոնական հագուստ և այլն:

Փոխաբերությունն է՝ «Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար»: Այս հատվածի փոխաբերությունն է՝ կորցնել, այսինքն՝ ծնողները մահացել են:

Բոլորիդ խորհուրդ եմ տալիս ընթերցել:

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Ըստ իս, հեքիաթը շատ հետաքրքիր և տարբերվող էր ներկայացված: Ստեղծագործության ասելքին այն էր, որ պետք է բոլորից տարբերվես լավով և քո յուրահատկությամբ: Պետք է ինքդ քեզ ապացուցես, որ դու լավագույնն ես: Այս հեքիաթը կարող ենք համեմատել «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» պատմվածքի հետ: Այդ պատմվածքը կրում է տվյալ հեքիաթի նույն իմաստը: Պատմվածքում ճայը փորձում է բոլորից տարբերվել և ձգտել լավագույնին: Նա սովորական ճայի կյանքով չէր ապրում, տարբերվում էր մնացածից:

Հիմա կներկայացնեմ հեքիաթի փոխաբերությունները, համեմատությունները և մակդիրները:

Մակդիրներն են՝ արտասովոր նվագ, տրտմած աղջիկ, արտասովոր դուստր և այլն:

Համեմատությունն է՝  Մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Այստեղ համեմատությունն է՝ «այնպես չէ, ինչպես» արտահայտությունը:

Ըստ իս, սա հեքիաթի ամենակարևոր մասն է. «Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ»:

Վիլյամ Սարոյան, «Բան ունեմ ասելու»

Ստեղծագործությունը այնքան լավն էր, այնքան հաճելի և այնքան ուրախ, որ կարդալուց հետո քեզ երջանիկ և ուրախ ես զգում: Սարոյանի ոճը շատ եմ սիրում, քանի որ նա հետաքրքիր և տարբերվող ոճի մեջ է ստեղծագործում: Ես հասկացա կյանքի բուն իմաստը, խորհուրդը և ասելիքը: Շաա՜տ սիրեցի ստեղծագործությունը, քանի որ այն ինձ օգնեց երկար մտածել և պատկերացնել, թե ինչում է կայանում կյանքի իմաստը: Դուրս եմ բերել մի հատված, որն ինձ համար ամենակարևոր մասն էր կազմում. « Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան էն, որ ինքներդ ձեր սիրելիներին ասում եքես սիրում եմ քեզ»: Երկրորդ հատվածը, որ ինձ շատ է դուր եկել՝ «Ավելի հանդիսավոր ու գեղեցիկ օրեր չկան, քան էն հին, բարի ժամանակները, որ հիշում եք ավելի լավն էին. ավելի լավ` տալը, քան ստանալը»: Անկեղծ ասած, համաձայն եմ ասելիքի հետ: Իրոք, ես շատ եմ սիրում տալ կամ նվիրել մարդկանց, տեսնել նրանց երջանիկ և ուրախ: Նրանց այդպես տեսնելով, ես նույնպես երջանկանում եմ: Այժմ շատ անկեղծ կասեմ, որ վերջին մեծ հատվածը իրոք շատ կարևոր էր ստեղծագործության համար, քանի որ հենց այդ հատվածն է զարդարել և գեղեցկացրել ստեղծագործությունը: Կարդալուց հետո մի փոքր մտածեցի և սկսեցի լաց լինել: Հասկացա, թե ինչ երջանիկ եմ ես և ինչ կարևոր բան է մարդկանց ուրախացնելը: Մենք պետք է շնորհակալ լինենք Աստծուն, որ ունենք այս ամենը, որ ապրում ենք հենց մեր կյանքով, այլ ոչ ուրիշի:

Դուրս եմ բերել մակդիրներ, փոխաբերություններ և համեմատություններ:

Մակդիրներն են՝ երջանիկ դեմքեր, ջերմ սրտեր, հին ընկեր և այլն:

Փոխաբերություններն են՝ «Քեզ մի´ պահիր հասարակ մարդ արարածի պես. նրանք քեզ հավատ են ընծայում, նրանք հավատացած են, որ դու կարող ես ցանկացած բան անել, ամեն, ամեն ինչ, իսկ դու անկարող ես, ուստի թող նրանք դա իմանան, էդ դեպքում փշրված սրտերով չեն վերադառնա իրենց ետնախորշերը»: Ինչպե՞ս կարող է սիրտը փշրվել:

Համեմատություններն են՝ «Ոչ մի ընծա ավելի թանկարժեք չէ, որքան էն, ինչ տալիս եք ձեր ունեցածից»: Այստեղ համեմատում են ընծան, ունեցածի հետ:

Մի խոսքով՝ ինձ շաա՜տ դուր եկավ: Ես շատ հավանեցի և սիրեցի ստեղծագործությունը, քանի որ նորովի բացահայտեցի աշխարհը և կյանքը: Բոլորիդ խորհուրդ եմ տալիս կարդալ: Վստահ եմ, որ ձեզ էլ դուր կգա:

Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը

Ինձ միշտ հետաքրքիր է եղել, թե ինչպես է առաջացել Ամանորին եղևի զարդարելու պատճառը, ինչո՞ւ են որպես խորհրդանիշ ընտրել հենց եղևին և այլն: Լեգենդը ընթերցելով,  ինձ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստացա: Այն շատ հետաքրքիր էր, ինձ շատ դուր եկավ: Սկզբում մտածում էի, թե նվերները, որ բերել էին մանուկ Հիսուսի համար կկախեին եղևնուց, և հենց այդպես էլ կդառնար Սուրբ ծննդի խորհուրդը: Բայց լեգենդը մի ուրիշ հետաքրքիր ավարտ ունեցավ: Կարդալով, նոր գունավոր պատկերացումներ ունեցա Սուրբ ծննդի մասին:

Լեգենդից դուրս եմ բերել մի քանի մակդիրներ, փոխաբերություն, համեմատություն:

Մակդիրներն են՝ սուրբ գիշեր, Աստվածային Մանուկ, մեծ խորհուրդ, համեստ եղևնի և այլն:

Փոխաբերություններն են՝ «Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանըհովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը»: Այս հատվածի փոխաբերությունն է՝ ականջ դնել, այսինքն՝ ուշադիր լսել:

Այստեղ ավելորդ կերպար երևի չկար: Շատ հետաքրքիր էր ստացվել երեք ծառերի՝ արմավենու, եղևնու և ձիթենու կերպարները: Շատ հավանեցի այն, որ լեգենդում ծառերին շունչ էին տվել:

Լեգենդը շատ հետաքրքիր էր, ես շատ հավանեցի: