Վիլյամ Սարոյան, «Բան ունեմ ասելու»

Ստեղծագործությունը այնքան լավն էր, այնքան հաճելի և այնքան ուրախ, որ կարդալուց հետո քեզ երջանիկ և ուրախ ես զգում: Սարոյանի ոճը շատ եմ սիրում, քանի որ նա հետաքրքիր և տարբերվող ոճի մեջ է ստեղծագործում: Ես հասկացա կյանքի բուն իմաստը, խորհուրդը և ասելիքը: Շաա՜տ սիրեցի ստեղծագործությունը, քանի որ այն ինձ օգնեց երկար մտածել և պատկերացնել, թե ինչում է կայանում կյանքի իմաստը: Դուրս եմ բերել մի հատված, որն ինձ համար ամենակարևոր մասն էր կազմում. « Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան էն, որ ինքներդ ձեր սիրելիներին ասում եքես սիրում եմ քեզ»: Երկրորդ հատվածը, որ ինձ շատ է դուր եկել՝ «Ավելի հանդիսավոր ու գեղեցիկ օրեր չկան, քան էն հին, բարի ժամանակները, որ հիշում եք ավելի լավն էին. ավելի լավ` տալը, քան ստանալը»: Անկեղծ ասած, համաձայն եմ ասելիքի հետ: Իրոք, ես շատ եմ սիրում տալ կամ նվիրել մարդկանց, տեսնել նրանց երջանիկ և ուրախ: Նրանց այդպես տեսնելով, ես նույնպես երջանկանում եմ: Այժմ շատ անկեղծ կասեմ, որ վերջին մեծ հատվածը իրոք շատ կարևոր էր ստեղծագործության համար, քանի որ հենց այդ հատվածն է զարդարել և գեղեցկացրել ստեղծագործությունը: Կարդալուց հետո մի փոքր մտածեցի և սկսեցի լաց լինել: Հասկացա, թե ինչ երջանիկ եմ ես և ինչ կարևոր բան է մարդկանց ուրախացնելը: Մենք պետք է շնորհակալ լինենք Աստծուն, որ ունենք այս ամենը, որ ապրում ենք հենց մեր կյանքով, այլ ոչ ուրիշի:

Դուրս եմ բերել մակդիրներ, փոխաբերություններ և համեմատություններ:

Մակդիրներն են՝ երջանիկ դեմքեր, ջերմ սրտեր, հին ընկեր և այլն:

Փոխաբերություններն են՝ «Քեզ մի´ պահիր հասարակ մարդ արարածի պես. նրանք քեզ հավատ են ընծայում, նրանք հավատացած են, որ դու կարող ես ցանկացած բան անել, ամեն, ամեն ինչ, իսկ դու անկարող ես, ուստի թող նրանք դա իմանան, էդ դեպքում փշրված սրտերով չեն վերադառնա իրենց ետնախորշերը»: Ինչպե՞ս կարող է սիրտը փշրվել:

Համեմատություններն են՝ «Ոչ մի ընծա ավելի թանկարժեք չէ, որքան էն, ինչ տալիս եք ձեր ունեցածից»: Այստեղ համեմատում են ընծան, ունեցածի հետ:

Մի խոսքով՝ ինձ շաա՜տ դուր եկավ: Ես շատ հավանեցի և սիրեցի ստեղծագործությունը, քանի որ նորովի բացահայտեցի աշխարհը և կյանքը: Բոլորիդ խորհուրդ եմ տալիս կարդալ: Վստահ եմ, որ ձեզ էլ դուր կգա:

Թողնել մեկնաբանություն