Քաղաքական բռնություններ (1920-1930թթ.)

Վերջիններիս իրականացրած քաղաքականության հետևանքով բռնությունների են ենթարկվել բնակչության տարբեր խավերի բազմաթիվ ներկայացուցիչներ։ 1930-ական թվականների կեսերին Իոսիֆ Ստալինի անձի պաշտամունքը լիովին ձևավորվել էր, իսկ բռնությունների ալիքն իր գագաթնակետին է հասել 1936-1938 թվականներին, որոնք հայտնի են որպես խորհրդային պատմության «սև տարիներ»։ Լենինգրադի (Ս. Պետերբուրգ) կուսկազմկոմիտեի քարտուղար Սերգեյ Կիրովի սպանությունը (1934 թվական) պատրվակ է դարձել բռնություններին նոր թափ հաղորդելու համար։ Բռնաճնշումներն արդարացնելու համար Ստալինը հորինել է այն կեղծ տեսությունը, ըստ որի՝ «որքան մոտենում ենք սոցիալիզմի հաղթանակին, այնքան ավելի է սրվում դասակարգային պայքարը, թշնամու դիմադրությունը դառնում է ավելի կատաղի»։ Հայաստանի կոմկուսը, ընդհուպ մինչև առաջին դեմքերը, նույնպես ենթարկվել են բռնությունների։

Հանս Քրիստիան Անդերսեն | Լուցկիներով աղջիկը | 16.12.2020

Ստեղծագործությունը շատ հետաքրքիր և տարբերվող ոճի մեջ էր ներկայացրել հեղինակը: Դա կարելի է ապացուցել այն հատվածում, երբ նա գեղեցիկ ձևով փորձում էր ակնարկել, որ աղջիկը մահացել է ցրտից՝ Նա աղջկան իր գիրկն է առնում. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրանում են վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ: Որտեղ Աստված է: Այս հատվածը ես շատ հավանեցի: Կարծում եմ, որ այն ստեղծագործության ամենագեղեցիկ և ամենակարևոր մասերից էր: Ես շատ սիրեցի հեքիաթը, այն դարձավ իմ ամենասիրելի Ամանորյա ստեղծագործությունը: Ինձ դուր եկավ այն պատճառով, որ հեղինակը իր ստեղծած ոճով տարբերվեց բոլորից՝ մնացած այլ գրողներից, փորձեց ավելի խառը և գեղեցիկ ներկայացնել իր ասելիքը, որպեսզի ընթերցողներին ավելի հետաքրքրի ստեղծագործությունը: Երբ փոքր էի, մեկ անգամ ևս կարդացել էի այս հեքիաթը: Բայց կրկին անգամ կարդալուց հետո ուրիշ կերպ ընդունեցի իմաստը, վերաբերմունքս այլ էր ստեղծագործության վերաբերյալ, կարծիքս տարբեր էր: Ուզում եմ մի փոքր գլխավոր կերպարի մասին խոսել՝ լուցկիներով աղջկա: Գլխավոր կերպարը շատ հետաքրքիր էր պատկերացրել հեղինակը, փորձել էր ընթերցողների մոտ խղճահարություն առաջացնել: Կարծում եմ, որ հեղինակի մոտ շատ լավ է ստացվել: Ինձ շատ դուր եկավ այն հատվածը, երբ նկարագրվում էր, թե ինչպես է աղջիկը վառում լուցկին՝  վախվխելով մի լուցկի է հանում ու… չը՛խկ: Լուցկին վառվեց…: Չգիտեմ էլ ինչ ասեմ, ինձ շատ դուր եկավ հեքիաթը, տպավորիչ ստեղծագործություն էր: