Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները

ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխի 23-50-րդ հոդվածներում գրված է Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների մասին։ Օրինակ՝ Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք: Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից: Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի: Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք:

Ըստ 27-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող զրկվել անձնական ազատությունից։ Միայն սահմանված մի քանի դեպքերում՝ դատարանի որոշմամբ, օրենքի պարտականությունը կատարելու դեպքում, անձի անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք (այդ դեպքում կա սահմանված օրենք՝ կարելի է նրան աքսորել երկրից) և այլն։ Ինչպես նաև ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:

Հոդված 30-ում գրված է, որ ՀՀ-ում կանանց և տղամարդկանց իրավունքները լիովին հավասար են։ 32-րդ հոդվածն այն մասին է, որ բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով: 

Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդն ունեն հավասար իրավունքներ (հոդված 35)։

Իսկ 36-րդ հոդվածը, որն ըստ իս՝ շատ կարևոր է, ծնողական պարտականությունների մասին է։ Հոդվածի կետերից մեկի համաձայն՝ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին: Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների մասին։ 

ՀՀ Սահմանադրություն, Գլուխ 1․ Սահմանադրական կարգի հիմունքներ (1-22)

ՀՀ Սահմանադրության առաջին երկու հոդվածներում ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իշխանությունը պատկանում է ժողովրդին, իշխանությունն իրականացվում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև պաշտոնատար անձանց միջոցով։

Երրորդ հոդվածը բաղկացած է երեք կետից՝ Հայաստանում մարդը համարվում է բարձրագույն արժեք, քաղաքացու ունեցած իրավունքների և ազատության պատասխանատուն հանրային իշխանությունն է։

Չորրորդ հոդվածում գրված է Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի մասին՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։

Ըստ հինգերորդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, ինչպես նաև օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին։

Հոդված վեցերորդ՝ Օրենքները և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:

Յոթերորդ հոդվածում նշվում է, որ Ազգային Ժողովի ավագանիների ընտրություններն ու հանրաքվեները իրականացվում են ընդհանուր, հավասար և ազատ կերպով՝ գաղտնի քվեարկությամբ։

Հոդված ութերորդ՝ Գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը։ ՀՀ-ում կուսակցությունները կազմավորվում և գործում են ազատորեն: Կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը:

Իներորդում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը։

Հոդված տասերորդ՝ Ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են: Ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

Ղարաբաղյան շարժումը և ԼՂՀ-ի հռչակումը

1989թ․ դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհրդի և մինչ այդ ստեղծված Արցախի Ազգային խորհրդի համատեղ նիստը որոշում ընդունեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ 1990թ․ հունվարի 10-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը չեղյալ հայտարարեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը։ Իսկ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը գնալով սրվում էր։ Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին։ Արցախի հայությունը սկսեց պաշտպանություն իրականացնել։

1991թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանը հռչակեց իր անկախության վերականգնումը և դուրս եկավ ԽՍՀՄ կազմից։ 1991թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, հենվելով ԽՍՀՄ օրենսդրության վրա, հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդը։ Ըստ <<ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին>> օրենքի՝ դուրս գալու հարցը պետք է լուծվեր հանրաքվեի միջոցով, ավելին՝ ինքնավար հանրապետություններում, ինքնավար մարզերում և ինքնավար օկրուգներում հանրաքվե պետք է անցկացվեր միութենական հանրապետությունից անկախ։ Ադրբեջանը հռչակեց իր անկախությունն առանց հանրաքվեի։ Նորաստեղծ ԼՂՀ-ն իր պետական անկախությունը և ԽՍՀՄ կազմից դուրս գալը հռչակեց 1991թ․ դեկտեմբերի 10-ին անցկացված հանրաքվեի հիման վրա։

Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը

Միջազգային մարդասիրական իրավունքը, որը երբեմն անվանում են նաև <<պատերազմի իրավունք>>, նոր ժամանակների ծնունդ է։ Սակայն մինչ այդ էլ պատերազմների ժամանակ դրևորվող մարդասիրության ու գթասրտության բազմաթիվ օրինակներ են եղել։ Լուսավորության դարաշրջանում փիլիսոփաները գտան, որ մարդիկ ինքնահավասար են, և նրանց իրավունքները պետք է հարգվեն ու պահպանվեն պետությունների կողմից։ Եվրոպայում պատերազմն աստիճանաբար ավելի մարդկային բնույթ էր կրում։ Բանակների հրամանատարների միջև նախապես համաձայնագրեր էին կնքվում տուժածների վերաբերյալ, որոնք հաճախ ողջախոհության և չափավորության նմուշներ էին։

Միջազգային մարդասիրության իրավունքի գործունեության ասպարեզն այլ է, այն սկսում է գործել, երբ զինված ընդհարումը փաստորեն սկսվել է, անկախ դրա պատճառներից։ Այլ խոսքով՝ մարդասիրական իրավունքը գործի է դրվում այն բանից հետո, երբ պատերազմը, չնայած ուժի կիրառման արգելքին, արդեն սկսվել է, և անկախ այն բանից՝ պատերազմն արդարացի է, թե ոչ։ Միջազգային մարդասիրական իրավունքը բաժանվում է երկու ճյուղի՝

<<Ժնևի իրավունք>>, որի նպատակն է պաշտպանել զինված ուժերի կազմից այն անձանց, ովքեր դադարել են ռազմական գործողություններին մասնակցելուց, և այն անձանց, որոնք անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին, այսինքն՝ քաղաքացիական բնակչությանը․

<<Հաագայի իրավունք>>, որը սահմանում է զինված ընդհարման մեջ գտնվող կողմերի իրավունքները և պարտականությունները ռազմական գործողությունների ընթացքում և սահմանափակում հակառակորդին վնաս պատճառելու հնարավոր միջոցները։

Մարդասիրական իրավունքների ճյուղերի անվանումները ծագել են այն քաղաքների անուններից, որտեղ կնքվել են համապատասխան միջազգային պայմանագրերը։

Արցախյան հակամարտության պատմական արմատները

Պատմական աղբյուրների վկայությամբ՝ Արևելյան Անդրկովկասի մեծագույն մասը, այդ թվում և ներկայիս Ղարաբաղ կոչվում աշխարհագրական տարածքն իր թե՛ լեռնային, թե՛ դաշտավայրային մասերով անհիշելի ժամանակներից ի վեր բնակեցված է եղել տեղաբնիկ հայերով և կազմել է հայկական պետական տարածքի, իսկ պետության բացակայության դեպքում՝ հայկական էթնոմշակութային տարածքի մի մասը։ Ըստ <<Աշխարհացույցի>>՝ մեր թվարկության առաջին դարերից սկսած այն ընդգրկված է եղել Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգների սահմաններում։

Ռուսական կայսրության փլուզումից հետո 1918թ․ մայիսին, Անդրկովկասում ստեղծված երեք անկախ պետությունների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճեր բռնկվեցին։ Ղարաբաղի բնակչությունն իրեն հայտարարեց Հայաստանի Հանրապետության բաղկացուցիչ մաս։ Ադրբեջանը փորձեց զենքի ուժով Ղարաբաղը ենթարկել իրեն։ Ադրբեջանին պաշտպանում էին Թուրքիան և Անգլիան, որոնք այդ ժամանակ Անդրկովկասում զորքեր ունեին։ Սակայն Ղարաբաղցիներին պարտության մատնել չհաջողվեց։ Հակամարտությունը միջազգային հարաբերությունների ոլորտ մտավ և դարձավ Ազգերի լիգայի քննարկման նյութ։ Ազգային լիգան Լեռնային Ղարաբաղը հայտարարեց <<վիճելի տարածք>>, որի հարցը պետք է լուծեր հատուկ ստեղծվելիք հանձնաժողովը։

«Տարածքային հակամարտություններ»

ա/ Տարածքային հակամարտությունների տեսակները և բնույթը

Տարածքային հակամարտություններն ըստ իրենց բնույթի կարելի է բաժանել երկու խմբի՝ հակամարտություններ պետությունների միջև և հակամարտություններ պետությունների ներսում։

բ/ Տարածքային հակամարտությունների փուլերը

Մասնագետները հակամարտությունների զարգացման չորս փուլ են առանձնացնում՝ թաքնված, բացահայտ դրսևորման, ակտիվ ընթացքի և հետևանքների։ Առաջին և երկրորդ փուլերում հակամարտությունը նոր է սկսում ձևավորվել ու դրսևորվել․ երկրում իշխող դիրք գրավող, մեծամասնություն կազմող ազգը և այն ներկայացնող պետական իշխանությունն առայժմ կարող են կանխարգելել հակամարտության հետագա ծավալումը։ Ակտիվ ընթացքի փուլը հակամարտության բորբոքման վիճակն է, երբ մինչ այդ չի հաջողվել կարգավորել հակամարտությունը, և այն վերաճել է կազմակերպված մարտական գործողությունների։

գ/ Հակամարտության հետևանքները

Հակամարտության տեսակները կարող են լինել երկու տեսակի։ Առաջին՝ վերադարձ հակամարտության ելակետային վիճակին և քաղաքական, տնտեսական և այլ բարեփոխումների անցկացում։ Այդ բարեփոխումները պետք է ընդունելի լինեն հակամարտող կողմերի համար․ դրանք կարող են նախատեսել նաև փոքրամասնություն կազմող ազգային համայնքին պետության ներսում քաղաքական ինքնորոշման իրավունք տրամադրելը կամ իրավունքների ընդլայնումը։ Երկրորդ՝ փոքրամասնություն կազմող ազգային համայնքի անջատումը մեծամասնության պետությունից և սեփական ինքնիշխան պետության ստեղծումը։ Նման օրինակներ են այն երկրները, որոնք անջատվում են ու ստանում անկախություն, պաշտոնապես ճանաչվում միջազգային հանրության կողմից ու դառնում ՄԱԿ-ի անդամ։

Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը

1․ Տնտեսության մեծ կախվածությունն արտաքին շուկայից չի կարող չազդել երկրների արտաքին քաղաքականության վրա։ Հատկապես ո՞ր բնական ռեսուրսների դերն է մեծ արտաքին քաղաքականության ոլորտում։ Մանրամասնե՛ք։

Աշխարհաքաղաքական գործոնների շարքում առաջնակարգ նշանակություն ունի տնտեսությունը, իսկ տնտեսության համար այդպիսի նշանակություն ունի բնական ռեսուրսներով ապահովվածությունը։ Տնտեսության մեծ կախվածությունն արտաքին շուկայից չի կարող չազդել երկրների արտաքին քաղաքականության վրա։ ԱՄՆ-ն, Ճապոնիան, Եվրամիության երկրները, համաշխարհային քաղաքական այլ ուժեր ձգտում են իրենց ազդեցության ոլորտում պահել այն տարածաշրջաններն ու երկրները, որոնք հանքային ռեսուրսներ են մատակարարում իրենց։ Արտաքին քաղաքականության ոլորտում հատկապես մեծ է նավթի, բնական գազի և քաղցրահամ ջրի դերը։

2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոններ են միջազգային հաղորդակցության ուղիները, առաջին հերթին Համաշխարհային օվկիանոսի միջազգային ջրերը միավորող ջրանցքներն ու նեղուցները։ Հատկապես ո՞ր ջրանցքների և ո՞ր նեղուցի աշխարհաքաղաքականության նշանակությունն է ավելի մեծ։ Մանրամասնե՛ք /բլոգային աշխատանք/․

Միջազգային նշանակություն ունեցող նեղուցներն ու ջրանցքները բավականին շատ են։ Հատկապես մեծ են Պանամայի, Սուեզի ջրանցքների և Մալակկայի նեղուցի աշխարհաքաղաքական նշանակությունը։ Պանամայի ջրանցք․ Պանամայի ջրանցքը տնտեսական և ռազմաքաղաքական մեծ նշանակություն ունի։ Այն հազարավոր կմ-երով կրճատում է ճանապարհը Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ափերին գտնվող երկրների միջև։ 2000 թվականին այն հանձնվեց Պանամա պետությանը։ Ջրանցքի երկու ծայրերին, սակայն, շարունակում են մնալ ԱՄՆ-ի ռազմական հենակայանները։ Սուեզի ջրանցք․ այն կառուցված է Եգիպտոսի տարածքում, որը միացնում է Միջերկրական և Կարմիր ծովերը։ Դրա շնորհիվ հսկայական չափով կրճատվել է Ատլանտյան օվկիանոսի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստների միջև ջրային ճանապարհը, որն առաջ անցնում էր՝ շրջանցելով Աֆրիկա մայրցամաքը։

Աշխարհաքաղաքականության գործոնները

1․ Ո՞ր բնական ռեսուրսներն են համարվում աշխարհաքաղաքական գործոն։

Աշխարհաքաղաքական գործոնների շարքում առաջնակարգ ունի տնտեսությունը, իսկ տնտեսության համար այդպիսի նշանակություն ունի բնական ռեսուրսներով ապահովվածությունը։ Երկրագնդի վրա ռեսուրսները բաշխված են անհավասարաչափ, ուստի բնական ռեսուրսների քանակն ու որակը հաճախ դառնում են քաղաքական գործոն, ազդում պետությունների հարաբերությունների վրա և նույնիսկ պատերազմի պատճառ դառնում։ Արտաքին քաղաքականության ոլորտում հատկապես մեծ է նավթի, բնական գազի և քաղցրահամ ջրի դերը։ Նավթի համաշխարհային պաշարների շուրջ երկու երրորդը կենտրոնացաշ է Մերձավոր և Միջին Արևելքում։ Մյուս երկրներից աչքի են ընկնում Վենեսուելան, Մեքսիկան, Ռուսաստանը։ Նավթի խոշոր պաշարներ են հայտնաբերվել նաև Կասպից ծովի հատակում, ցամաքային ծանծաղուտում։

2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոն է նաև քաղցրահամ ջուրը։ Ցույց տվե՛ք դա մեր տարածաշրջանի օրինակով։ Տարածաշրջանի ո՞ր երկրները կարող են ջրային ռեսուրսները դարձնել քաղաքական ազդեցության միջոց։

Մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական կարևոր գործոն է նաև քաղցրահամ ջուրը։ Ջուրն այստեղ չի բավարարում ոչ միայն ոռոգման, այլև խմելու համար։ Այդ առումով համեմատաբար նպաստավոր պայմաններում են այն երկրները, որոնք տիրապետում են տարածաջրջանի խոշոր գետերի ակունքներին։ Այդպիսիք են Թուրքիան, Հայաստանը և Վրաստանը, որտեղից սկիզբ առնող կամ հոսող գետերը (Եփրատ, Տիգրիս, Արաքս, Կուր) սնում են Սիրիայի, Իրաքի և Ադրբեջանի մեծ մասը։

3․ Միջազգային հաղորդակցության ուղիները մշտապես պայքարի առարկա են եղել են պետությունների միջև։ Մեր օրերում ինչպե՞ս են կարգավորվում այդ ուղիների օգտագործումը /բլոգային աշխատանք/․

Աշխարհաքաղաքական կարևոր գործոններ են միջազգային հաղորդակցության առկա ուղիները, առաջին հերթին Համաշխարհային օվկիանոսի միջազգային ջրերը միավորող նեղուցներն ու ջրանցքները։ Մեր օրերում ընդհանուր է այն ձգտումը, որպեսզի այդ ուղիների նկատմամբ որևէ առանձին պետություն մենաշնորհ չունենա, և դրանց օգտագործումը կարգավորվի միջազգային պայմանագրերի միջոցով։

Ազգային շահեր

1․ Փորձե՛ք բնորոշել «Ազգային շահ» հասկացությունը։

«Ազգային շահ» հասկացությունը ցույց է տալիս, թե ինչն է օգտակար և լավագույն որևէ երկրի (ժողովրդի) համար և՛ երկրի ներսում, և՛ մյուս պետությունների հետ ունեցած հարաբերություններում։ Այն գիտական շրջանառության մեջ է մտել ոչ վաղ անցյալում։

2․ Ի՞նչ գործոններ են ազդում ազգային շահերի ձևավորման վրա։

Ազգային-պետական շահերը ձևավորվում են պետության աշխարհաքաղաքական բնութագրիչներին (պարամետրերին) և ռեսուրսային հնարավարություններին համապատասխան։ Այդ շահերի ձևավորման վրա նշանակալի ազդեցություն են ունենում երկրի տնտեսական զարգացման մակարդակը, նրա տեղն ու դերը համաշխարհային հանրության մեջ, աշխարհագրական դիրքը, ազգային ավանդույթները, այլ գործոններ։

3․ Ի՞նչ խմբերի են բաժանվում ազգային շահերն ըստ իրենց նշանակության։ Ազգային ո՞ր շահերն են անվանում գլխավոր կամ հիմնական /բլոգային աշխատանք/․

Ազգային շահերը, բնականաբար, տարբերվում են իրենց նշանակությամբ։ Այսպես՝ դրանք կարող են լինել՝ կենսականորեն կարևոր (կամ գլխավոր) և երկրորդական, երկարատև և ժամանակավոր։ Գլխավոր, մշտական ազգային շահերը որոշվում են կարևորագույն աշխարհաքաղաքական բնութագրիչներով․ դրանք են՝ տվյալ պետության տեղն ու դերը միջպետական հարաբերությունների համակարգում, նրա վարկանիշը, ռազմական հզորությունը, իր ինքնիշխանությունը պաշտպանելու և դաշնակիցների անվտանգությունը երաշխավորելու կարողությունները և այլն։

Արտաքին քաղաքականության կառավարումը

1․ Խորհրդարանի լիազորությունները արտաքին ոլորտում։

Խորհրդարանի օրենքները կարող են վերաբերվել նաև արտաքին քաղաքականությանն ու դրա կարգավորմանը։ Արտաքին քաղաքականության նկատմամբ Ազգային ժողովն իրականացնում է խորհրդարանական վերահսկողություն։ Միջազգային պայմանագրերի կնքման, չեղյալ համարելու կարգը և պայմանները կարգավորվում են միայն օրենքներով։

2․ Կառավարության լիազորությունները արտաքին ոլորտում։

Կրելով գործադիր իշխանության իրականացման առաքելությունը, կառավարությունն օժտված է որոշակի իրավասությամբ նաև արտաքին քաղաքականության ոլորտում։ Քանի որ արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարությունն իրականացնում է նախագահը, ապա կառավարությունն այն մշակում ու իրականացնում է նախագահի հետ համատեղ։

3․ Նախագահի լիազորությունները արտաքին ոլորտում /բլոգային աշխատանք/․

Արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է հանրապետության նախագահը։ Նախագահը՝ որպես պետության գլուխ, ներկայացնում է հանրապետությունը միջազգային հարաբերություններում, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրերը ու ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում է կամ չեղյալ համարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը։ Նախագահն օրենքով սահմանված կարգով լուծում է քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցը։