«Տարածքային հակամարտություններ»

ա/ Տարածքային հակամարտությունների տեսակները և բնույթը

Տարածքային հակամարտություններն ըստ իրենց բնույթի կարելի է բաժանել երկու խմբի՝ հակամարտություններ պետությունների միջև և հակամարտություններ պետությունների ներսում։

բ/ Տարածքային հակամարտությունների փուլերը

Մասնագետները հակամարտությունների զարգացման չորս փուլ են առանձնացնում՝ թաքնված, բացահայտ դրսևորման, ակտիվ ընթացքի և հետևանքների։ Առաջին և երկրորդ փուլերում հակամարտությունը նոր է սկսում ձևավորվել ու դրսևորվել․ երկրում իշխող դիրք գրավող, մեծամասնություն կազմող ազգը և այն ներկայացնող պետական իշխանությունն առայժմ կարող են կանխարգելել հակամարտության հետագա ծավալումը։ Ակտիվ ընթացքի փուլը հակամարտության բորբոքման վիճակն է, երբ մինչ այդ չի հաջողվել կարգավորել հակամարտությունը, և այն վերաճել է կազմակերպված մարտական գործողությունների։

գ/ Հակամարտության հետևանքները

Հակամարտության տեսակները կարող են լինել երկու տեսակի։ Առաջին՝ վերադարձ հակամարտության ելակետային վիճակին և քաղաքական, տնտեսական և այլ բարեփոխումների անցկացում։ Այդ բարեփոխումները պետք է ընդունելի լինեն հակամարտող կողմերի համար․ դրանք կարող են նախատեսել նաև փոքրամասնություն կազմող ազգային համայնքին պետության ներսում քաղաքական ինքնորոշման իրավունք տրամադրելը կամ իրավունքների ընդլայնումը։ Երկրորդ՝ փոքրամասնություն կազմող ազգային համայնքի անջատումը մեծամասնության պետությունից և սեփական ինքնիշխան պետության ստեղծումը։ Նման օրինակներ են այն երկրները, որոնք անջատվում են ու ստանում անկախություն, պաշտոնապես ճանաչվում միջազգային հանրության կողմից ու դառնում ՄԱԿ-ի անդամ։

Թողնել մեկնաբանություն