Արցախյան հակամարտության պատմական արմատները

Պատմական աղբյուրների վկայությամբ՝ Արևելյան Անդրկովկասի մեծագույն մասը, այդ թվում և ներկայիս Ղարաբաղ կոչվում աշխարհագրական տարածքն իր թե՛ լեռնային, թե՛ դաշտավայրային մասերով անհիշելի ժամանակներից ի վեր բնակեցված է եղել տեղաբնիկ հայերով և կազմել է հայկական պետական տարածքի, իսկ պետության բացակայության դեպքում՝ հայկական էթնոմշակութային տարածքի մի մասը։ Ըստ <<Աշխարհացույցի>>՝ մեր թվարկության առաջին դարերից սկսած այն ընդգրկված է եղել Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգների սահմաններում։

Ռուսական կայսրության փլուզումից հետո 1918թ․ մայիսին, Անդրկովկասում ստեղծված երեք անկախ պետությունների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճեր բռնկվեցին։ Ղարաբաղի բնակչությունն իրեն հայտարարեց Հայաստանի Հանրապետության բաղկացուցիչ մաս։ Ադրբեջանը փորձեց զենքի ուժով Ղարաբաղը ենթարկել իրեն։ Ադրբեջանին պաշտպանում էին Թուրքիան և Անգլիան, որոնք այդ ժամանակ Անդրկովկասում զորքեր ունեին։ Սակայն Ղարաբաղցիներին պարտության մատնել չհաջողվեց։ Հակամարտությունը միջազգային հարաբերությունների ոլորտ մտավ և դարձավ Ազգերի լիգայի քննարկման նյութ։ Ազգային լիգան Լեռնային Ղարաբաղը հայտարարեց <<վիճելի տարածք>>, որի հարցը պետք է լուծեր հատուկ ստեղծվելիք հանձնաժողովը։

Թողնել մեկնաբանություն