Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը

Միջազգային մարդասիրական իրավունքը, որը երբեմն անվանում են նաև <<պատերազմի իրավունք>>, նոր ժամանակների ծնունդ է։ Սակայն մինչ այդ էլ պատերազմների ժամանակ դրևորվող մարդասիրության ու գթասրտության բազմաթիվ օրինակներ են եղել։ Լուսավորության դարաշրջանում փիլիսոփաները գտան, որ մարդիկ ինքնահավասար են, և նրանց իրավունքները պետք է հարգվեն ու պահպանվեն պետությունների կողմից։ Եվրոպայում պատերազմն աստիճանաբար ավելի մարդկային բնույթ էր կրում։ Բանակների հրամանատարների միջև նախապես համաձայնագրեր էին կնքվում տուժածների վերաբերյալ, որոնք հաճախ ողջախոհության և չափավորության նմուշներ էին։

Միջազգային մարդասիրության իրավունքի գործունեության ասպարեզն այլ է, այն սկսում է գործել, երբ զինված ընդհարումը փաստորեն սկսվել է, անկախ դրա պատճառներից։ Այլ խոսքով՝ մարդասիրական իրավունքը գործի է դրվում այն բանից հետո, երբ պատերազմը, չնայած ուժի կիրառման արգելքին, արդեն սկսվել է, և անկախ այն բանից՝ պատերազմն արդարացի է, թե ոչ։ Միջազգային մարդասիրական իրավունքը բաժանվում է երկու ճյուղի՝

<<Ժնևի իրավունք>>, որի նպատակն է պաշտպանել զինված ուժերի կազմից այն անձանց, ովքեր դադարել են ռազմական գործողություններին մասնակցելուց, և այն անձանց, որոնք անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին, այսինքն՝ քաղաքացիական բնակչությանը․

<<Հաագայի իրավունք>>, որը սահմանում է զինված ընդհարման մեջ գտնվող կողմերի իրավունքները և պարտականությունները ռազմական գործողությունների ընթացքում և սահմանափակում հակառակորդին վնաս պատճառելու հնարավոր միջոցները։

Մարդասիրական իրավունքների ճյուղերի անվանումները ծագել են այն քաղաքների անուններից, որտեղ կնքվել են համապատասխան միջազգային պայմանագրերը։

Թողնել մեկնաբանություն