« Իմ և ծնողներիս Ամանորը»

1.Ամանորյա  ընտանեկան ավանդույթը՝ Ձեր ընտանիքում ինչպիսին է այժմ, և ինչպիսին է եղել Ձեր ծնողների ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին:
Ավանդույթները պահպանվել են:

2. Ուտեստներից՝ ինչ ենք այժմ համարում ավանդական ուտելիք, ի՞նչ կա հիմա, որ նախկինում չկար, և ի՞նչ կար հնում, որ հիմա չկա:

Հիմա շատ ճաշատեսակներ են ավելացել որոնք հնում չկային: Իսկ հնուց պահպանվածը կարմիր գինին է և տարեգաթան:

3. Ինչպիսի՞ նվերներ են ցանկացել Ձմեռ պապիկից ստանալ Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք, նմանություններն ու տարբերությունները:

Իմ ծնողները ցանկացել էին տիկնիկներ և ավտոմեքենաներ, իսկ մենք ուզում ենք պլանշետներ և համակարգիչներ:
4. Ամանորյա ձեր ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք, ուտելիք/որը միշտ դուք եք պատրաստում/:
Մենք ամանորը նշում ենք մեր տանը և կան շատ ուտելիքներ որոնք մայրիկս է պատրաստում ՝ բլինչիկ, աղցանի տեսականիներ և այլ ուտելիքներ:
5. Ամանորյա նկար՝ Ձեր/այս տարվա/ և Ձեր ծնողներինը/հին նկար կարող եք նկարել հեռախոսով, ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ/:
6. Ի՞նչ ամանորյա  երգեր  ու մուլտֆիլմեր կային այն ժամանակ, որ հիմա արդեն ժամանակավրեպ են/ եթե կան youtube ում, կարող եք ներբեռնել բլոգ/, ինչպիսի՞ տոնական հաղորդումներ կային այն ժամանակ, երբ նրանք մանուկ էին, և ինչպիսիննե՞րն են այժմ, որոնք դուք եք դիտում:
https://www.youtube.com/watch?v=DtG1nfijvu

Завтра Новый год, а у детей нет елки. Решили ребята попросить елку у Деда Мороза. Для этого …
7. Վեջում, մենկնաբանում եք, հաշվում, գրանցում այժմյան ու հին ժամանակների Ամանորի  դրական կողմերն ու բացասականները
8. Եթե ձեզ տրվեր հնարավորություն, ինչպիսին կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի՞ք ձմռանը…./մեկնաբանում եք, մի քանի նախադասությամբ, ինչու՞ այո, ինչու՞ ոչ/

 

Ես շատ կուզենայի որ ամանորը լիներ ամռանը, օգոստոսի 15 — ին, համ իմ ծնունդը կնշեյինք, համ էլ ամանորը:

Ամանորյա բացիկ բոլորին

Շնորհավորում եմ ձեր Նոր Տարին: Ես ուզում եմ , որ 2017 թվականը լինի հաջողակ տարի: Անցյալ տարի ամանորին, երբ դարձավ ժամը 24-ը , Շամպայնը ինքն իրեն գմփաց և բոլորս շատ ուրախացանք: Ուզում եմ , որ այս տարի նույնպես այդպես լինի․․․

8 — րդ տեքստը և նրա թարկմանությունը

Անգլերեն

Nasreddin put two big baskets of grapes on his donkey and went to market.At midday it was very hot, so he stopped in the shade of a big tree.There were several other men there, and all of them had donkeys and daskeds of grapes too.After their lunch they went to sleep.After some time, Nasreddin began to take grapes out of the other men’s baskets and to put them in his.

Suddenly one of the men woke up nd saw him.”What are you doing?he said angrily.
‘Oh said Nasreddin, dont worry about me.I am half mad, and I do a lot of strange things.
‘Oh, really? said the other man.Than why don’t you sometimes take grapes out of your baskets and put them in somebody else’s baskets?
You did not understand me, said Nasreddin.I said that I was half mad, not quite mad.

Հայերեն

Նասրեդին դրեց երկու մեծ զամբյուղով խաղող իր էշի վրա և գնաց շուկա:Կեսօրին շատ շոգ էր, նա նստեց մի ծառի տակ:Այնտեղ կային շատ տղաներ, նրանք էլ ունեին էշեր, որոնց վրա դրված էին զամբյուղով խաղողներ:Հետո նրանք ճաշեցին և գնացին քնելու:Որոշ ժամանակ անց Նասրեդին սկսեց ուրիշներից խաղող վերցնել և դնել իր զամբյուղի մեջ:Հանկարծ տղամարդկանցից մեկը տեսավ ու ասաց.
— Ինչ եք անում. Զայրույթով ասում է նա:
— Օհ. Ասաց Նասրեդին — Մի անհանգստացրեք ինձ:Ես մի քիչ տարօրինակ և խելագար բաներ ունեմ:
— Օհ իսկապես. Ասաց մյուս տղամարդը:Ինչու ձեր զամբյուղից խաղող չեք վերցնում և դնում ուրիշների զամբյուղների մեջ:
— Դուք ինձ չեք հասկանում, ախր ես ձեզ ասացի չէ, որ ես մի քիչ տարօրինակ և մի քիչ խելագար եմ:

Ինչ սովորեցրեց ԲԱՆ ԵՄ ՈՒՆԵՄ ԱՍԵԼՈՒ պատմվածքը

Պատմվածքը ինձ սովորեցրեց, որ դու պետք է բավարարվես քո ունեցածով, քո ունեցածը ավելի շատ է քան ուրիշ մեկինը:Ամեն մարդ երջանկանում է իր ունեցածով, իսկ երբ տեսնում ես, որ մեկը մի բան ունի որ դու չունես դրանից և շատ ես ուզում ունենաս, մի տխրիր, մի օր դու էլ կունենաս:

Անգերենից մանրապատման թարկմանություն հայերեն

Մի ծեր մարդ մահացավ, նա իր ունեցած ամբողջ գումարը տվեց իր տղային:Տղան շատ հիմար էր:Ամբողջ գումարը նա ծախսեց չիփսերի և գազավորված սոկերի վրա:Նրա մոտ էլ գումար չմնաց, նա շատ տխրեց:Նրա ընկերները էլ ընդհանրապես նրա հետ չէին խոսում: Նա գնաց Նաստրեդիի մոտ, նա շատ խելացի ու բարի մարդ էր:

-Իմ գումարը վերջացել է, իմ ընկերները ինձ հետ էլ չեն խոսում:Ասաց երիտասարդ տղան:

-Ոչինչ մի տխրիր ամեն ինչ լավ կլինի:

-Ուզում ես ասել ես նորից կհարստանամ?

-Ոչ ես  նկատի ունեի, որ դու շուտով կսովորես լինել աղքատ և չունենալ ընկերներ:

Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:
Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:
«Իհարկե, կարողեմ,- ասաց հյուրանոցի տերը:- Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել»: Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին, ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:
Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:
Ցնցոտիավոր ծերունին շնորհակալություն հայտնեց հյուրանոցի տիրոջը ճաշի համար և ասաց. «Առավոտյան հեռանալիս դու ինձ չես տեսնի: Թեև ես հիմա դրամ չունեմ, բայց կվճարեմ քո 3 ռուբլին, երբ ունենամ»: Հյուրանոցի տերը ոչինչ չասաց, սակայն չէր ակնկալում երբևէ կրկին տեսնել ոչ ծերունուն, ոչ էլ 3 ռուբլին:
Վերջապես ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:
Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Հասնելով մայրաքաղաք, նա ուղղվեց անմիջապես դեպի եկեղեցի: Ներս մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:
Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»:
Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:

Բարև ձմեռ

Բանաստեղծություն

Ահա ճերմակել է շուջ բորորս,

Բոլորը հագել են տաք հագուստ,

Մարդիկ նայում են սպիտակ թիթեռներին ու զարմանում,

Որքան գեղեցիկ ես դու ձմեռ:

 

Ակրոստիքոս

Երկնքում պարում են փաթիլները սպիտակ,

Ղողանջում են զանգերը ուրախ,

Եվ ավետտում են գալուստը ձմռան,

Նորահարսիկի ճերմակ զգեստով,

Իջնում են փաթիլները դեպի հատակ:

Ես շատ եմ սիրում ձմեռը, նույնպես սիրում են եղբայրս, հայրիկս և մայրիկս, որովհետև ձմռանը նրանց ծնունդն է:Շուրջ մեկ տարի սպասել եմ ձմռանը, իմ ամանորյա նվերներին:Վերջապես կխաղամ ձնագնդի, կպատրաստեմ ձնեմարդ:Դեկտեմբերի 16-ին մենք կդնենք մեր տան տոնածառը, իսկ ամանորի գիշերը կսպասենք մեր ուզած նվերներին: