Արևի մոտ։ Ավ Իսահակյան

1. Կարդալ պատմվածքը։

2. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։

գիշերահավ — գիշերային թռչուն

անգութ — անխիղճ

3. Ինչպիսի՞ հակադրություններ կային պատմվածքում։

Հարուստները շատ անտարբեր անցան տղայի կողքով, իսկ աղքատ ընտանիքը նրան խնամեց: 

Ստեղծագործության սկզբում Իսահակյանը ցուրտն էր նկարագրում, վերջում՝ ջերմությունը: 

4. Բնութագրիր ներկայացված մարդկանց երկու աշխարհները:

Ստեղծագործության մեջ մարդկանց երկու տարբեր աշխարհներն էին՝ հարուստները և աղքատները: Հարուստները բնութագրվում էին որպես անխիղճ, չար ու վատ մարդիկ, իսկ աղքատ ընտանիքը հակառակն էր՝ շատ բարի, ազնիվ, հոգատար ու առատաձեռն էին ընտանիքի անդամները:

5. Կարծիքը պատմվածքի մասին:

Կարծում եմ, որ արևի մոտ գնալով պատմվածքի հերոսը փորձում էր գտնել իրական ջերմությունը: Իսկ երբ նա այցելեց այդ տուն, կարծես հասկացավ, որ հասել է իր ուզածին ու գտնվում է հենց արևի սրտում: Այս ամենով հեղինակն ուզում էր ապացուցել, որ բացի իրական ջերմությունից կա նաև այլ ջերմություն՝ դա մարդկային հոգու ջերմությունն է: Մարդն իրական հոգու ջերմությունը զգում է այն ժամանակ, երբ ստանում է ուշադրություն, սեր, հարգանք և հավասարություն իր հարազատների կողմից:

Ստեղծագործությունը՝ Այստեղ:

Քանի դեռ սպասում է ավտոմեքենան։ Օ․ Հենրի

1. Կարդացե՛քպատմվածքը: Դո՛ւրս գրեք ձեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրել: (Արդի հայերենի բացատրական բառարան)

կոնտրալտո — կանացի ամենացածր ձայնը

հռետոր — ճառ ասող մարդ

պճնամոլ — զարդասեր

մարկիզ — դուքս

մոլուցք — կատաղություն

2. Դո՛ւրս գրեք այն հատվածները, որտեղ աղջիկը ուզում է ցույց տալ, որ ինքը հարուստ միջավայրից է։

— Ես չէի ուզենա,— ասաց աղջիկը,— ես այնքան էլ հետաքրքրասեր չեմ։ Իսկ այստեղ գալիս եմ միայն նրա համար, որպեսզի մոտ լինեմ մարդկության բաբախող սրտին։ Իմ կյանքն այնքան կտրված է այդ հասարակ սրտից, որ նրա զարկերը երբեք ինձ չեն հասնում։ Չե՞ք կռահում, թե ինչո՞ւ եմ ձեզ հետ խոսում, պարոն…

Իմ սպասուհու քողն ու գլխարկը ինձ դարձնում են ծպտյալ։ Պետք է միայն տեսնեք, թե ինչպես է ամեն անգամ վարորդն աչքերը չռում վրաս ու կարծում է, թե իր հայացքը չեմ նկատում։

— Պարոն Փարքենսթեքեր, որովհետև ուզում էի գոնե կյանքում մեկ անգամ զրուցել իսկական մարդու հետ, մարդ, որը չի կուրացել ոսկու անարգ փայլից ու չի փչացել կարծեցյալ բարձր հասարակական դիրքից։ Ես գիտեմ, չեք հավատա, բայց մինչև կոկորդս կուշտ եմ թե՛ այդ հարստությունից՝ ամենուր դրամ, դրամ, և թե՛ բոլոր ինձ շրջապատողներից՝ ամենուրեք փոքրիկ, պարող խաղատիկնիկներ։ Հոգնել եմ ամեն տեսակ զվարճություններից, թանկարժեք զարդերից, ճամփորդություններից, բարձր հասարակությունից, շքեղությունից։

— Նյութապես ապահով կյանք վարելն, անշուշտ, միշտ էլ ցանկալի է։ Բայց երբ միլիոններ ունես, այդ դեպքում…— աղջիկը նախադասությանն ավարտեց հիասթափություն արտահայտող շարժումով։— Ձանձրալի միապաղաղություն՝ զբոսանքներ, ճաշկերույթներ, պարահանդեսներ, ընթրիքներ, և այդ ամենն անսահման հարստության շլացնող փայլով օծված։ Երբեմն շամպայնով լի գավաթիս մեջ զրնգացող սառույցի ձայնից անգամ խելքս թռցնում եմ։

Աղջիկը սառն ու անտարբեր հայացք ուղղեց երիտասարդին, որն ընդգծում էր նրանց միջև եղած հասարակական դիրքի տարբերությունը։

— Այո։ Միշտ այդ մեքենայով եմ այստեղ գալիս։ Պիեռն ինձ սպասում է մուտքի մոտ։ Նա կարծում է, թե ես զբոսայգու այն կողմում գտնվող հրապարակի խանութում գնումներ եմ կատարում։ Կարո՞ղ եք պատկերացնել մի մարդու կյանք, որը ստիպված է խաբել անգամ անձնական վարորդին։ Ցտեսություն։

3. Դո՛ւրս գրեք այն հատվածները, որտեղ տղան ցանկանում է ցույց տալ, որ ինքն աղքատ է։

— Ինձ միշտ դուր է եկել հարուստ ու բարձր հասարակության մարդկանց մասին կարդալ ու լսել։ Գուցե փոքր֊ինչ պճնամոլ եմ, բայց սիրում եմ ամեն ինչի մասին ճիշտ տեղեկություն ունենալ։ Ես այնպիսի պատկերացում ունեմ հիմա, որ շամպայնը սառեցնում են շշերով և ոչ թե գավաթի մեջ սառույցի կտորներ գցելով։

— Ահա թե ինչ,— անկեղծորեն զարմացավ երիտասարդը։— Իսկապես, որ բարձր հասարակության նեղ շրջանակների բոլոր այդ զվարճությունները հայտնի չեն սովորական մահկանացուներին։

— Շատ համեստ։ Բայց հույս ունեմ կյանքում մի լավ բանի հասնել։ Դուք լո՞ւրջ ասացիք, որ կարող եք ցածր խավի մարդու սիրել։

— Ես,— հայտնեց պարոն Փարքենսթեքերը,— աշխատում եմ ռեստորանում։

4. Դո՛ւրս գրեք այն հատվածը, որտեղ երևում է, թե ով է աղջիկը։

Հասնելով անկյունին, աղջիկը շրջեց գլուխը, մի հայացք նետեց դեպի կարմիր անիվներով ճերմակ մեքենան, հետո անցավ կողքով և շարունակեց ճանապարհը։ Զբոսայգու մոտ կանգնած հարմարավետ, միաձի կառքի ետևում պահ մտնելով՝ երիտասարդը հետևում էր աղջկա յուրաքանչյուր շարժումին։ Դիմացի մայթն անցնելով, վերջինս փայլփլուն ցուցափեղկով ռեստորանի դռնով ներս մտավ։ Դա այն հաստատություններից էր, որտեղ ամեն ինչ շողշողում էր, ամեն ինչ ճերմակ էր, չորս բոլորը՝ ապակեպատ, որտեղ կարելի էր էժան գնով փառահեղ ընթրիք պատվիրել։ Աղջիկն անցավ ռեստորանի մի ծայրից մյուսը, մի պահ անհետացավ խորքում և անմիջապես հայտնվեց, հիմա արդեն առանց գլխարկի ու քողի։

Մուտքի ապակյա դռան մոտ գտնվում էր դրամարկղը։ Շիկակարմիր մազերով գանձապահուհին նայելով պատի ժամացույցին, դուրս եկավ իր տեղից, որն զբաղեցրեց մոխրագույն զգեստով աղջիկը։

5. Դուրս գրեք այն հատվածը, որտեղ երևում է, թե ով է տղան։

Երիտասարդը ձեռքերը դրեց գրպաններն ու դանդաղ ետ գնաց։ Անկյունում նրա ոտքը սայթաքեց՝ դիպչելով գետնին ընկած թղթե կազմով փոքրիկ հատորիկին։ Վառ կազմից նա ճանաչեց աղջկա գիրքը։ Հետո անփութորեն բարձրացրեց հատորիկն ու կարդաց վերնագիրը. Սթիվենսոն «Նոր արաբական գիշերներ»։ Երիտասարդը գիրքը նետեց խոտերի մեջ ու մի պահ մոլորվեց։ Ապա բացեց ճերմակ մեքենայի դուռը, նստեց ու հենվելով բարձերին, վարորդին ասաց.

— Ակումբ քշի՛ր, Հենրի։

Ստեղծագործությունը՝ Այստեղ:

Ինչ-որ կարևոր բան տեղի կունանա այս գյուղում։ Գարսիա Մարկես

1․ Կարդացե՛ք պատմվածքը։ Դո՛ւրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրե՛ք։

պեսո — մետաղադրամ (ֆիլիպինական)

կարամբոլ — բիլիարդի տեսակ

2․ Հիմնավորված գրե՛ք ձեր կարծիքը պատմվածքի մասին։

Պատմվածքի վերնագիրը հենց սկզբից էլ շատ է գրավում ու կարծես ինչ-որ հետաքրքրություն է առաջացնում ընթերցողի մեջ: Հենց այդ պատճառով էլ ընտրեցի այս մեկը ու սկսեցի կարդալ: Պատմության սկիզբը շատ յուրահատուկ է, քանի որ երբևէ չէի հանդիպել նման նախաբան ունեցող ստեղծագործության: Հեղինակը սկսում է այսպես. «Պատկերացրե՛ք փոքրիկ մի գյուղ, մի կին…», որն ավելի ուրախ ու աննկարագրելի գեղեցիկ է դարձնում պատմվածքը: Սյուժեն շատ հետաքրքիր էր, քանի որ հեղինակը շատ պարզ էր շարադրել իր մտքերը, այնքան, որ մի պահ նույնիսկ կարծում ես, թե հեքիաթ է, այլ ոչ թե պատմվածք: Ինձ շատ դուր եկավ ստեղծագործությունը, բոլորիդ խորհուրդ եմ տալիս ընթերցել:

3․ Ո՞րն է պատմվածքի գաղափար՝ հեղինակի ասելիքը։

Երբեք մի հավատացեք կանխազգացումներին, քանի որ դա կարող է վատ հետևանքներ թողնել: Այն մարդիկ, ովքեր չեն հավատում նման բաներին՝ գուշակություններին, կանգազգացումներին, նրանք շատ խելացի են ու այդպիսի իրավիճակներում կարող են հաղթել յուրաքանչյուր այնպիսի մարդու, ով հավատում է: Դրա համար պետք է ավելի խելացի գտնվել ու չհավատալ:

Ստեղծագործությունը՝ Այստեղ:

Էներգիան Դանիայում

Ես կատարել եմ մի հետազոտական աշխատանք: Ինձ շատ էր հետաքրքրում, թե ինչ դեր ունի էներգիան Դանիայում, ինչպես են այն օգտագործում, ինչպես են խնայում և ինչ նոր ձեռնարկներ ու ծրագրեր ունեն էներգիայի հետ կապված: Այս նյութը թարգմանել եմ անգլերենից ու մշակել:

Դանիան սիրում է մաքուր, վերականգնվող էներգիա: Մեկ շնչի հաշվով այնտեղ քամու արտադրությունը գերազանցում է ցանկացած այլ երկրի արտադրության: Ավելին, բիոէներգիան մեծ ու կարևոր դեր ունի Դանիայի էներգետիկ համակարգում։ Այսօր Դանիայում էլեկտրաէներգիայի 50 տոկոսը ստանում են քամու և արևային էներգիայի միջոցով: Դուք կզարմանաք, երբ իմանաք, որ Դանիայում ամենաշատ օգտագործվող վերականգնվող էներգիայի աղբյուրը հողմային էներգիան չէ: Առաջին տեղում բիոէներգիան է, որին հաջորդում են քամու, արևի և երկրաջերմային էներգիան: 2021 թվականին Դանիան բացեց Սկանդինավիայի ամենամեծ հողմակայանը, որը կոչվում է «Kriegers Flak»: Հողմակայանը գտնվում է Դանիայի ափից 15-40 կիլոմետր հեռավորության վրա՝ 132 կմ2 տարածք Բալթիկ ծովում: Ակնկալվում է, որ դանիական էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը մոտավորապես 16 տոկոսով կավելանա: Գյուղատնտեսությունը Դանիայում մեծ բիզնես է: Այն օգնում է էներգիա ապահովել (գոմաղբով, կենդանական ճարպերով ու ծղոտով): 2020 թվականին Դանիան արտադրել է իր էլեկտրաէներգիայի կեսը քամուց ու արևային էներգիայից: Քամու էներգիայի հնարավորությունները Դանիան սկսեց ուսումնասիրել 1973թ.-ին, երբ նավթային ուժեղ ճգնաժամ էր: Իսկ ահա առաջին հողմաէլեկտրոկայանը կառուցվեց 1979 թվականին:

Նյութի աղբյուրը՝ Այստեղ:

Միսաք Մեծարենցի փաթեթը

  • Վերադարձի երգ

Կսկիծ կայ սրտիս մէջը վիրաւոր
Զոր արեւին լո՜յսն անգամ չի բուԺեր.
Խորունկ ու ցաւոտ մորմոքում մը որ՝
Ա՜հ, պիտի լայննա՜յ երբ իջնէ գիշեր։

Կը հիւծին ցոլքերն յոյսին հեռաւոր,
Խարոյկի մը պէս՝ որ վաղ է մաշեր.
Բայց դեռ կը յուզէ զիս տեսիլք մ’աղուոր՝
Զոր ինձ կը բերեն անցեալին յուշեր։

Ու պիտի ապրի՜մ, վիշտը նոր ուԺեր
Կը բերէ յանկարծ հոգւոյս սիրավէր.
Կեանքին կը դառնամ դեռ չըրած գիշեր։

Փուշեր նետուեցան օրէ օր վէրքիս,
Ու հոն հեծեծանք մը բերին հովեր.
Բայց սիրոյ յոյս մը կ’արեւէ հոգիս։

  • Միսաք Մեծարենցի թալիսմանը նրա մոր կողմից

Սա իմ կատարած հետազոտական աշխատանքն է: Նյութի հղումը՝ Այստեղ:

Մեծարենցի թալիսմանը նրա մոր կողմից

Ասում են, որ երբ Մեծարենցը անկողնային ծանր հիվանդ է եղել, մայրը նրան մի թալիսման է նվիրել՝ մատանի, որը ստիպում էր մորը հավատալ, որ այն կարող է փրկել որդու կյանքը: Իսկ ի՞նչն էր Մեծարենցի հիվանդության պատճառը և ի՞նչ թալիսման էր մայրը փոխանցել նրան…

Մի անգամ, մի խումբ տղաներ Միսաք Մեծարենցին շփոթելով ուրիշ մեկի հետ, թիկունքից դանակահարում են: Մեծարենցի հիանդության պատճառը դառնում է այդ դանակահարությունը: 1905 թ.-ին նրա առողջությունը կտրուկ վատանում է, բժիշկներն էլ թոքախտ են հայտնաբերում, խորհուրդ տալով կիսատ թողնել ուսումը։ Կյանքի վերջին տարիների ընթացքում միակ ու անդավաճան ընկերը դարձավ նրա մայրը, ով հավատում էր, որ որդին լավանալու է: Նա որպես թալիսման Մեծարենցին մի ոսկե մատանի է նվիրում, որը պատրաստված էր ագաթ քարից: Մատանու վրա գրված էր. «Կատարեալ սեր մերժե զերկյուղ»: Մեծարենցի մայրը հավատում էր, որ իր հզոր սերն ու հավատը փրկելու է որդուն: Սակայն, մի օր նկատեց, որ մատանու քարը ճաքել է: Այդ պահից մայրը կորցրեց հավատը: 1908 թվականի հունիսի 21-ին, գիշերը Միսաք Մեծարենցը մահացավ: Իսկ թալիսման-մատանին մինչ այսօր պահվում է թանգարանում:

Աշոտ Բագրատունի, Բագրատունյաց թագավորություն

Աշոտ Բագրատունու թագավորության ժամանակաշրջանը

Արաբական խալիֆայության թուլացումից Հայաստանում օգտվում էին հատկապես ժամանակի նշանավոր իշխանական տներից Բագրատունիները: Նրանք ձգտում էին ամեն կերպ տարածել իրենց ազդեցությունն ու իշխանությունը ամբողջ երկրում: Աշոտ Բագրատունի՝ նշանավոր ռազմաքաղաքական գործիչ և շնորհալի դիվանագետ: Ինչպես գիտենք, Աշոտ Բագրատունին 855թ. հաստատվել է հայոց իշխան և սպարապետ: 862թ. նա ճանաչվեց նաև հայոց իշխանաց իշխան: Նրան էր հանձնվել երկրի հարկահանությունը: Դրա շնորհիվ երեք անգամ կրճատվեցին հարկերը: Երկրի կառավարումն անցավ Աշոտ Բագրատունու ձեռքը: Նա իր եղբայր Աբասին նշանակեց սպարապետ: Շուտով բանակի թիվն էր ավելացավ, հասավ 40 հազարի: Բյուզանդիան ամեն կերպ փորձում էր Հայաստանին դարձնել իր դաշնակիցը ու հետևում էր յուրաքանչյուր իրադարձությանը: Այս ամենն իրականացնելու համար Բյուզանդիան հարց բարձրացրեց հայկական եկեղեցին բյուզանդականի հետ միավորելու վերաբերյալ: Շիրակավանում 869թ. գումարված եկեղեցական ժողովը մերժեց դավանական միավորման առաջարկը: Աշոտը այդ մասին նամակով տեղեկացրեց բյուզանդացիներին՝ միաժամանակ հասկացնելով, որ այդուհանդերձ, կողմնակից է կայսրության հետ քաղաքական դաշինքին: Հայ եկեղեցին լիակատար աջակցություն էր ցույց տալիս Բագրատունիներին: Հայոց կաթողիկոս Զաքարիայի նախաձեռնությամբ նույն թվականին հրավիրվեց հայ իշխանների ժողով, որտեղ էլ որոշվելու էր Աշոտի հայոց թագավոր լինելու հարցը: Այնտեղ միահամուռ որոշում ընդունվեց Աշոտ Բագրատունուն հռչակել հայոց թագավոր: Շուտով, Հայաստանն իր թագավորությունը ճանաչելու հարցով դիմեց Խալիֆայությանը, սակայն պատասխանը միշտ ձգձգվում էր: Բյուզանդիայում գահ էր բարձրացել ձագումով հայ՝ Մակեդոնական կամ Հայկական հարստության հիմնադիր Վասիլ I (Բարսեղ I) կայսրը: Նա պատվիրակ է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ ու հայտնում, որ նա ծագում է հայ Արշակունիներից և նրանից թագ խնդրում: Ի նշան փոխադարձ բարեկամության՝ Աշոտը թագ է ուղարկում Վասիլ I-ին: Սա արաբների դեմ ուղղված բացահայտ քայլ էր Աշոտի կողմից: 885 թ. արքայական թագ ու թանկարժեք զգեստներ ուղարկեց՝ ճանաչելով Աշոտ Բագրատունուն որպես Հայաստանի թագավոր:

Հայկական անկախ պետականության վերականգնման նախադրյալները

Հայաստանը ձգտում էր վերականգնել իր անկախությունը

XI դ. կեսերին հայոց թագավորության վերականգնման համար նպաստավոր իրավիճակ էր ստեղծվել: Արաբական խալիֆայությունը IX դարում սկսեց թուլանալ ու անկման ուղի բռնել: Այսպիսի իրավիճակ էր ստեղծվել, քանի որ զարգացման տարբեր աստիճաններում գտնվող, տարբեր լեզու, դավանանք ունեցող ժողովուրդների բռնի միավորումը մի պետության մեջ կայուն ու երկարատև լինել չէր կարող: Որոշ երկրներ ձգտում էին անջատվել խալիֆայությունից: Դրությունը կայուն չէր նաև խալիֆայության կենտրոնում: Լայնածավալ ժողովրդական ազատագրական ընդվզումները, մասնավորապես Ատրպատականում Բաբեկի գլխավորած ապստամբությունն ու գահակալական կռիվները խարխլում էին իշխանության կենտրոնական դիրքերը: Այս ծանր դրությունից նաև օգտվում էր Բյուզանդիան՝ նրա վաղեմի հակառակորդը: Վերջինս ամեն ձևով աջակցում էր խալիֆայության կենտրոնախույս ուժերին: Այս ամենի հետևանքով խիստ սրվել էին արաբա-բյուզանդական հարաբերությունները: Այդ ընթացքում Հայաստանում առաջադիմում ու խորանում էին ավատատիրական հարաբերությունները: Աստիճանաբար ընդարձակվում էին հայ իշխանների կալվածքները, ժառանգական հողատիրությունը: Գնալով զարգանում էր երկրի տնտեսական կյանքը՝ գյուղատնտեսությունը, արհեստագործությունը, առևտուրը և այլն: Հայ նախարարներն անկախության էին ձգտում: Մի խոսքով՝ այդ ժամանակ Հայաստանում բոլորը փորձում էին ամեն կերպ հասնել անկախության: Այսպիսով՝ կային թե՛ ներքին և թե՛ արտաքին անհրաժեշտ նախադրյալները հայկական պետականությունը վերականգնելու համար:

Նվարսկի պայմանագիրը

Ի՞նչ էր իրենից ներկայացնում Նվարսկի պայմանագիրը

Վահան Մամիկոնյանը հայկական զորքով գնում է Դվին: Պարսից պաշտոնյա Վաղարշի հրամանով Հայաստան է ուղարկվում Նիխորը (պարսիկ պաշտոնյա): Հատուկ մտածված ծրագրով նա պետք է հայերին տեղեկացներ, որ Վաղարշի եղբոր՝ Պերոզի անմարդկային վարքի պատճառով էր տեղի ունեցել Վահանի ու իր զինակիցների ապստամբությունը: Արքայի գլխավոր նպատակն էր հայերին սիրաշահելով ենթարկել պարսից տիրապետությանը: Նիխորը, գալով Հայաստան, մնում է Հեր գավառի Նվարսիկ գյուղում: Շուտով, դեսպանների միջոցով Վահանին հրավիրում է բանակցությունների: Նրա առաջ դրված Վահանի պայմաններն էին՝ հրաժարվել կրոնափոխության առաջարկից, անարժան և ուրացյալ նախարարներին չտալ պաշտոններ, հարգել հայ նախարարների ժառանգական իրավունքները և այլն: Այսպիսով, նա առաջարկում էր ճանաչել Հայաստանի ներքին ինքնավարությունը: Նիխորը համաձայնում է ու հավանություն է տալիս Վահանի պայմաններին: 484թ. Նվարսակում կնքվում է հայ-պարսկական պայմանագիրը՝ Վահանի և Նիխորի միջև: Շուտով, Վահանը մեկնում է Տիզբոն, որպեսզի կնքի Հայաստանի և Պարսկաստանի հաշտության պայմանագիրը: Այդ ժամանակ պարսից Վաղարշ արքան ողջ մեղքը բարդելով Պերոզի վրա, ասում է. «Դուք բնավ ոչինչ համարեցիք այս աշխարհը. քաջաբար մեռան նրանք, որ մեռան, և առավել քաջաբար ապրում եք դուք: Վահանը կոչ է անում թագավորի արդար լինելու մասին: Շուտով, Վահանը դառնում է և՜ սպարապետ, և՜ մարզպան:

Վարդանանց պատերազմը

Ինչպե՞ս է տեղ ունեցել Ավարայրի ճակատամարտը և ի՞նչ պատճառներով

Արշակունիների անկումից հետո Հայաստանն էլ ինքնիշխան երկիր չէր, այլ գտնվում էր պարսկական երկրի տիրապետության տակ: Այդ ժամանակ Պարսկաստանը մեզ ստիպում էր մոռանալ քրիստոնեությունը ու փոխել կրոնը: Իհարկե, ոչ ոք չէր համաձայնում ընդունել իրենց կրոնը: Եվ այդպես, հատուկ որոշումով, 451թ. Տղմուտ գետի ձախ ափին տեղի է ունենում Ավարայրի ճակատամարտը, նույն ինքը՝ Վարդանանց պատերազմը: Այն տևում է մինչև երեկո՝ մայիսի 26-ին: Հայկական զորքի հզոր սպարապետն էր՝ Վարդան Մամիկոնյանը, նույնպես մեծ պաշտոնյա էր նրա եղբայրը՝ Վասակ Մամիկոնյանը: Ճակատամարտը տեղի ունեցավ Հայաստանի և Պարսկաստանի միջև՝ Ավարայրի դաշտում: Հայկական զորքերը թվով շատ էին, պարսկականը՝ եռապատիկը: Այսինքն, պարսկական բանակի թիվը հասնում էր մոտ 200 հազարի կամ ավելի: Հայկական զորքի թիվը 66 հազար էր: Մեր բանակը բաժանվում է չորս խմբի: Առաջին խումբը ղեկավարում է Ներշպուհ Արծրունին: Երկրորդը՝ Խորեն Խորխոռունին: Երրորդ խումբը հանձնվում է Թաթուլ Վանանդեցուն, իսկ արդեն չորրորդը՝ Վարդան Մամիկոնյանին: Հայկական զորքը ուղղակի ջախջախում է հակառակորդին, որը շատ անսպասելի էր պարսկական զորքի համար: Պարսիկներն արդեն դուրս են հանում իրենց փղերին: Ճակատամարտի արդյունքում զոհվում է սպարապետն ու ութ մեծամեծ պատոնյաներ: Իհարկե, դա շատ վատ էր հայերի համար, սակայն Հայաստանը հաղթանակ է ունենում: Հայկական կողմն ունենում է 1036 զոհ, պարսկական կողմը՝ 3544: Պարսից արքան իր պարտության մեջ մեղադրում է Վասակ Սյունուն, նրան կանչում Տիզբոն: Կարծում եմ, որ այս ճակատամարտը մեծ նշանակություն ունեցավ Հայաստանի ու նրա բնակչության համար: Ճակատամարտի շնորհիվ Հայաստանը նորից դարձավ ինքնիշխան երկիր, իսկ հայերը կարողացան պահպանել իրենց քրիստոնեական հավատքը: Մի խոսքով՝ այս ճակատամարտը շատ նշանակալից դեր ունեցավ մեր երկրի համար: