Վանո Սիրադեղյանը․

Որոշեցի ընտրել մի գրող ու գրել նրա մասին՝ մեծամասամբ իր ստեղծագործական ոճի։ Եվ քանի որ դպրոցում Սիրադեղյանին նվիրված օրեր են, իսկ ես իր պատմվածքներից շատերն եմ վերջերս ընթերցել, որոշեցի հենց նրան էլ ընտրել ու խոսել իր ստեղծագործությունների մասին։ Իրականում, անվերջ կարող եմ խոսել այս թեմայի շուրջ, քանի որ, ըստ իս՝ Սիրադեղյանին որպես գրող շատերն են սիրում ու իր ստեղծագործություններում մենք միշտ կարող ենք ինչ-որ յուրահատկություն ու հետաքրքրություն գտնել։ Ինձ համար նա շատ հետաքրքիր գրող է, քանի որ որպես բովանդակություն ընտրում է շատ պարզ թեմաներ, որոնցում շատ պարզ ու կարևոր ասելիքներ են թաքնված։ Հենց սրանով է Սիրադեղյանը տարբերվում շատերից, քանի որ շատ անգամներ մենք նույնիսկ սյուժեի իմաստը չենք հասկանում, հետևաբար ամեն բան մեզ անհասկանալի է մնում պատմվածքում։ Սիրադեղյանն իր յուրաքանչյուր ստեղծագործությամբ առաջ է բերում որևէ հասարակական խնդիր, որը բոլորիս հետ կա՛մ պատահել է, կա՛մ պարզապես հանդիպել ենք նման իրավիճակի։ Օրինակ՝ նկարագրում է որևէ հայկական ընտանիք, տղայի հոգեվիճակը կռվի գնալիս, պատմում է հայկական հարսանիքների ու ավանդական արարողությունների մասին։ Ըստ իս՝ սույն թեմաները առավել հետաքրքիր կարող են թվալ դեռահասներին։ Վերջերս մենք քննարկում ունեցանք Վանո Սիրադեղյանի մասին, որտեղ միասին կիսվում էինք մեր կարծիքներով, խոսում էինք իր իսկ ստեղծագործությունների մասին։ Ըստ իս՝ քննարկումը շատ հետաքրքիր և արդյունավետ անցավ, ու գրեթե բոլորս համակարծիք էինք միմյանց հետ։ Նույնիսկ որոշել եմ, որ պետք է սկսեմ Սիրադեղյան ընթերցել դպրոցի հանձնարարություններից դուրս, քանի որ իսկապես շատ հետաքրքիր առանձնահատկություն ունեն իր ստեղծագործությունները։

Իմ վերլուծությունները․

Սիրադեղյանի կենսագրությունը՝ այստեղ։

Վանո Սիրադեղյանը․ Հետազոտական աշխատանք գրականությունից

Վանո Սիրադեղյանը ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ էր։ 1988 թվականից անդամակցում է նորաստեղծ Հայոց համազգային շարժում կուսակցությանը։ Նույն թվականին անդամագրվել է «Ղարաբաղ կոմիտեին»՝ աստիճանաբար դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվ դերակատարներից։ Նույն թվականի դեկտեմբերին խորհրդային իրավապահ մարմինների կողմից կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվում և բանտարկվում է մինչև 1989 թվականի մայիսը։ 1990-1991 թվականներին աշխատել է որպես ՀՀ անտառտնտեսության վարչության պետ, գրեթե միաժամանակ՝ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։

1991-1992 թվականներին աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար, 1997-1998 թվականներին՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999 թվականներին, ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1999 թվականիի մայիսի 30-ին կրկին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր արդեն թիվ 75 ընտրատարածքից։ Հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից և Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո սկսվեց իշխանությունից Տեր-Պետրոսյանի թիմի որոշ առանցքային անդամների հեռացման գործընթացը։ Այս համատեքստում թիրախում հայտնվեց նաև Վանո Սիրադեղյանը։ 1999 թվականի փետրվարի 19-ին նա որպես մեղադրյալ է ներգրավվում և նույն օրն էլ նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում։ Նա հայտնաբերվում և ձերբակալվում է 1999 թվականի մայիսի 3-ին։ 1999 թվականի մայիսի 7-ին նա ազատվում է կալանքից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում անձնական երաշխավորություն՝ մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարում է դատախազության միջնորդությունը և զրկում Վ. Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից։ ՀՀ Ազգային ժողովի որոշմանն անմիջապես հաջորդեց Վ. Սիրադեղյանի փախուստը, ով առայսօր գտնվում է հետախուզման մեջ։ «Հայկական ժամանակ» օրաթերթում Ավետիս Հարությունյան կեղծանունով հրապարակել է քաղաքական ու հրապարակախոսական հոդվածներ։

Ես ընթերցել եմ Սիրադեղյանի պատմվածքներից շատերը, ահա դրանց վերլուծությունները․

Ընթեցել եմ նաև «Տղամարդիկ», «Ծուխը մարեց», «Գեղեցիկ կնոջ կաղապարը»։ Իմ ստեղծագործական աշխատանքը Սիրադեղյանի մասին՝ այստեղ։

Ոսկի մարդը։ Վանո Սիրադեղյան

Միանշանակ պատմվածքն ինձ դուր եկավ, քանի որ Սիրադեղյանի ցանկացած ստեղծագործություն ինձ շատ հետաքրքրում է ու գրավում։ Պատմվածքի միջոցով հեղինակն ուզում էր ասել, որ բացի մարդու ընտանիքի անդամներից երևի ուրիշ ոչ ոք նրա հետ չի կարող այդչափ կապված լինել, քանի որ ամենաշատը նրանք են այդ մարդու հետ ժամանակ անցկացնում, և որքան էլ շատ ընկերներ ու մտերիմներ նա ունենա, միևնույն է՝ ամենաշատ հիշողությունները իր ընտանիքի հետ են կապված, միասին անցկացրած թե՛ լավ, թե՛ վատ օրերի մասին։ Օրինակ՝ այս պատմվածքում անգամ հանգուցյալի հիթսուն տարվա ամենամոտ հարևանը չկարողացավ որևէ հիշվող դեպք մտաբերել, իսկ նրա հարազատները հիշում էին նույնիսկ շատ դժվար օրերը նրա հետ անցկացրած։ Այդ հարևանը նույնպես պատմեց մի պատմություն, սակայն դա կարելի էր համարել դատարկաբանություն, քանի որ իր մեջ իմաստ չուներ, որ պատմեր։ Ես դուրս եմ բերել ստեղծագործության պատկերավորման միջոցները՝ համեմատություններ, փոխաբերություններ ու մակդիրներ․

Համեմատություններ․ Ձմռան ճնճուղների նման գերանին շարված։ Ոչ թե սրա նման, որ քարով ջարդես։

Փոխաբերություններ․ Մառանահարկի վրա կախ ընկած։ Այդ խեղճության կնճռոտ ճակատին այս առավոտ դրոշմվել էր նաև անտերության կնիքը։

Մակդիրներ․ Գորշ մանրաքար, ներկաթափ շրջանակ, թանդ ձմեռ, ոսկի մարդ, պատշաճ դադար։

Վանո Սիրադեղյանի մասին: Հրանտ Մաթևոսյան

Այս հոդվածում Հրանտ Մաթևոսյանը պատմում էր Սիրադեղյանի, նրա գրելաոճի, որպես գրող մյուսներից տարբերվող լինելու ու նրա քաղաքական գործչի կյանքի մասին։ Հոդվածը կարդալով ես հասկացա, որ Մաթևոսյանին շատ է դուր գալիս Սիրադեղյանի կերպարը որպես գրող։ Իհարկե, ես համաձայն եմ նրա հետ։ Իմ գրեթե բոլոր վերլուծությունների մեջ ես շեշտում եմ այն, որ ինձ համար շատ յուրահատուկ է Սիրադեղյանի ոճը, քանի որ նա իր մտքերը շարադրում է շատ պարզ ու հասկանալի, ընտրում է շատ արդի թեմաներ, որոնք, ըստ իս՝ մեծամասամբ կարող են գրավել դեռահասներին։ Նրա ստեղծագործական թեմաներն այնքան պարզ են ու մերօրյա, որ դրանցից յուրաքանչյուրին էլ կարող ենք հանդիպել մեր օրերում՝ «Գեղեցիկ աղջկա կաղապարը», «Շատ չհամարվին», «Սիրելու տարիքը» և շատ այլ ստեղծագործություններ։ Կարող եմ համարել, որ դրանք մերօրյա թեմաների հետ շատ կապված են ու կոնկրետ մեր երկրում նման իրավիճակների կարող ես հանդիպել գրեթե ամեն օր։ Առանձնացրել եմ նաև մի հատված, որն ինձ ամենաշատը դուր եկավ և որի հետ անկասկած համաձայն եմ․ «Արձակի երկիր էր մտել մի տղա, որ, իր բոլոր ու բոլոր նախորդներից ավելի ճշգրիտ՝ ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ էր պատմում, մոտավոր բառեր չուներ, որպես թե խոսքը որձաքարին է անցնելու՝ ժլատ ու ընտրող էր, վրիպած բառ չուներ, նրա բառն ու առարկան իրարու նույն պահին էին գտնում, հպանցիկը, ակնթարթայինը, անորսալին, անանունը հայտնվում էին նրա բառը արդեն գտած, արդեն կերպար ու պատկեր դարձած ու անուն առած…»։

Սիրելու տարիք։ Վանո Սիրադեղյան

Պատմվածքն ինձ շատ դուր եկավ։ Առանձնացրել եմ այն հատվածները, որոնք ըստ իս՝ շատ կարևոր էին, բովանդակալից ու հետաքրքիր։ «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»: Այս նախադասությամբ հեղինակն ապացուցում էր տղայի նպատակասլաց լինելը, որ իր սիրած աղջկա համար ամեն քայլի պատրաստ էր ու որքան էլ դա նրա համար շատ դժվար էր և նույնիսկ անհնար՝ նա փորձում էր ու չէր հանձնվում։ «Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց»։ Պատմվածքը հենց այսպես է սկսվում, և նույնիսկ հենց առաջին նախադասության մեջ կարելի է նկատել որևէ ասելիք, որը շատ կարևոր է։ Ըստ իս՝ հեղինակը շատ ճիշտ է մտածում․ ամենադժվարը միշտ լինում է առաջին կամ երկրորդ անգամներում, ու երբ մի քանի անգամ տղային հարվածում էին, այդ ամենը նրա համար դառնում էր սովորական։ Վանո Սիրադեղյանի ոճն ինձ համար շա՛տ հետաքրքիր ու տարբերվող է։ Այնքան գեղեցիկ ու հետաքրքիր են նրա ստեղծագործությունները, որ նույնիսկ շատ ընթերցելուց չեմ հոգնում։ Հետաքրքիր ասելիքներ են ունենում իր պատմվածքները, շատ արդի ու պարզ։ Կարծում եմ՝ դասարանական քննարկումների ու վերլուծությունների համար նույնպես շատ հետաքրքիր են, քանի որ շատ բովանդակալից են և ուսուցողական։ Տղայի կերպարը շատ հետաքրքիր էր, միաժամանակ և՛ թույլ, և՛ խիզախ։ Պատմվածքն ընթերցելուց հետո հասկացա, թե որքան կարևոր է լինել նպատակասլաց, ուժեղ, և որ երբեք չպետք է հանձնվել։ Իսկ ստեղծագործության մեջ տղային ուժեղ էր դարձրել նրա ինքնասիրությունը, որ իր սիրած աղջկա համար կռվում էր և ուզում էր անպայման շատ հարվածներ հասցնել դիմացիններին, նույնիսկ երբ նա մենակ էր և թիկունքում ոչ ոք չկար։ Իհարկե, առանձնացրել եմ նաև պատմվածքում հանդիպող պատկերավորման միջոցները․

Համեմատություններ․ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի։ Նրա մարզվելը սկզբում, իրոք, նման էր կպչել-մնալու։ Մետաղը հաստոտ ըմբիշի նման իրար չէր գալիս։

Մակդիրներ․ Նուրբ թաղանթ, ոխակալ անվստահություն, հովեկ աղջիկ, անուշ թախիծ։

Փոխաբերություններ․ Աչքի փուշը կոտրած լինի, ծուռ նայող չպիտի լինի, ծեծ ենք կերել։

Շատ չհամարվի։ Վանո Սիրադեղյան

Սիրադեղյանի այս ստեղծագործությունը մի փոքր կարճ էր, սակայն բովանդակալից։ Հեղինակը պատմում էր հայկական մեծ ընտանիքի հանդիպումներից մեկի մասին և հիմնական նկարագրությունները մոր հույզերի, մտքերի հետ էր կապված՝ թե ինչու միջնեկ որդին չմասնակցեց խնճույքին։ Եվ որքան էլ նրանք հարևանների աչքերով շատ երջանիկ, ուրախ ու օրինակելի ընտանիք էին երևում, մոր անհանգստությունը չէր պակասում և նա մտածում էր որդու մասին։ Այնտեղ ներկա էին բոլոր-բոլորը՝ նրա թոռները, աղջիկներն ու տղաները, նրանց ընկերները և այլն։ Միայն պակասում էր միջնեկ որդին, ով քաղաքից պետք է գար, սակայն այդպես էլ չեկավ։ Մենք շատ անգամներ ենք ընթերցել Սիրադեղյան, և ինձ շաա՛տ է դուր գալիս իր ստեղծագործական ոճը, պատմվածքների ասելիքներն ու ընտրված թեմաները որպես փոխաբերություն։ Նրա գրեթե բոլոր պատմվածքները արդի թեմաների մասին են, և կարծում եմ՝ իմ հասակակիցներին դրանք նույնպես դուր են գալիս, քանի որ շատ քննարկելի և հետաքրքիր թեմաներ են։ Որքան էլ հեղինակի նկարագրությունները նույն պահին տեղի ունեցող իրադարձությունների մասին են, միևնույն է ինձ այն չի ձանձրացնում և հաճույքով ընթերցում եմ։ Ըստ իս՝ «շատ չհամարես» ասելով մայրը խնդրում էր Աստծուց, որ հանկարծ նրա ուրախությունը տխրության չվերածի այդ օրը․ «Վաղը էլի շաղ են գալու Հայաստանով մեկ, աստված, մոր էս մի գիշերը շատ չհամարես»։ Պատմվածքից դուրս եմ բերել մի քանի փոխաբերություն, համեմատություն և մակդիր․

Համեմատություն․ Հոր տնկած նշի ծառի նման շատ շուտ կծաղկի, կպարի շիկնած ու շփոթ՝ կարծես հարսի պար պարելիս լինի։

Փոխաբերություն․ Վաղը էլի շաղ են գալու Հայաստանով մեկ, աստված, մոր էս մի գիշերը շատ չհամարես։ Սեղանը կենաց ճառերի կարգը քաշելու։ Նա ամեն փորձանքի բերանը կընկնի։ տանտիրոջ սրտի չափով են գալիս, իսկ եղանակը էլի մարդու սրտով չգնաց։

Մակդիր․ Ձնաշունչ անձրև, խեղճ արյուն։