Վանո Սիրադեղյանը․

Որոշեցի ընտրել մի գրող ու գրել նրա մասին՝ մեծամասամբ իր ստեղծագործական ոճի։ Եվ քանի որ դպրոցում Սիրադեղյանին նվիրված օրեր են, իսկ ես իր պատմվածքներից շատերն եմ վերջերս ընթերցել, որոշեցի հենց նրան էլ ընտրել ու խոսել իր ստեղծագործությունների մասին։ Իրականում, անվերջ կարող եմ խոսել այս թեմայի շուրջ, քանի որ, ըստ իս՝ Սիրադեղյանին որպես գրող շատերն են սիրում ու իր ստեղծագործություններում մենք միշտ կարող ենք ինչ-որ յուրահատկություն ու հետաքրքրություն գտնել։ Ինձ համար նա շատ հետաքրքիր գրող է, քանի որ որպես բովանդակություն ընտրում է շատ պարզ թեմաներ, որոնցում շատ պարզ ու կարևոր ասելիքներ են թաքնված։ Հենց սրանով է Սիրադեղյանը տարբերվում շատերից, քանի որ շատ անգամներ մենք նույնիսկ սյուժեի իմաստը չենք հասկանում, հետևաբար ամեն բան մեզ անհասկանալի է մնում պատմվածքում։ Սիրադեղյանն իր յուրաքանչյուր ստեղծագործությամբ առաջ է բերում որևէ հասարակական խնդիր, որը բոլորիս հետ կա՛մ պատահել է, կա՛մ պարզապես հանդիպել ենք նման իրավիճակի։ Օրինակ՝ նկարագրում է որևէ հայկական ընտանիք, տղայի հոգեվիճակը կռվի գնալիս, պատմում է հայկական հարսանիքների ու ավանդական արարողությունների մասին։ Ըստ իս՝ սույն թեմաները առավել հետաքրքիր կարող են թվալ դեռահասներին։ Վերջերս մենք քննարկում ունեցանք Վանո Սիրադեղյանի մասին, որտեղ միասին կիսվում էինք մեր կարծիքներով, խոսում էինք իր իսկ ստեղծագործությունների մասին։ Ըստ իս՝ քննարկումը շատ հետաքրքիր և արդյունավետ անցավ, ու գրեթե բոլորս համակարծիք էինք միմյանց հետ։ Նույնիսկ որոշել եմ, որ պետք է սկսեմ Սիրադեղյան ընթերցել դպրոցի հանձնարարություններից դուրս, քանի որ իսկապես շատ հետաքրքիր առանձնահատկություն ունեն իր ստեղծագործությունները։

Իմ վերլուծությունները․

Սիրադեղյանի կենսագրությունը՝ այստեղ։

Թողնել մեկնաբանություն