Հերպես

Հերպեսը (տենդաբշտիկ) աշխարհի ամենատարածված վիրուսային հիվանդություններից մեկն է: Այն ունի կրկնվելու հատկություն: Սովորական հերպեսով վարակված է աշխարհի բնակչության մոտ 90 տոկոսը: Վարակի մի քանի տեսակ կա, որոնցից առավել տարածված են հետևյալ տեսակները`
— հասարակ հերպես,
— գոտևորող հերպես (գոտևորող որքին),
— սեռական օրգանների հերպես:

herpes_doctors.am_

Պատճառներ
Հերպեսի վիրուսը փոխանցվում է շփման ճանապարհով: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ վիրուսակիրը: Հիվանդության առաջացմանը նպաստում են գերսառեցումը, օրգանիզմի դիմադրողականության անկումը, ինչպես նաև թերվիտամինությունը: Հերպեսը հաճախ առաջանում է այլ վարակիչ հիվանդությունների ֆոնի վրա: Գոտևորող հերպեսն առաջանում է ջրծաղիկի վիրուսով ախտահարվելիս: Մինչև 10 տարեկան երեխաները գոտրորող հերպեսով չեն հիվանդանում, սակայն վարակված մարդու հետ շփվելիս նրանք կարող են հիվանդանալ ջրծաղիկով:
Սեռական հերպեսի վարակի փոխանցման ճանապարհներն են.
— սեռական ճանապարհը,
— հնարավոր է վարակված մորից պտղին՝ հղիության և ծննդաբերության ընթացքում
— հնարավոր է՝ կենցաղային:
Վարակվելու ռիսկը բարձրանում է բորբոքման սրացման կամ գաղտնի շրջանում, երբ սեռական հարաբերությունները դառնում են վարակվելու իմաստով առավել վտանգավոր: Ավելի բարձր է տղամարդու կողմից կնոջը վարակելու ռիսկը:

Առցանց ուսուցում | 30. 04. 2020թ.

Ընթերցում ենք արևմտահայերեն բանաստեղծների ստեղծագործություններ։

ԱՆԱՆՈՒՆ | Միսաք Մեծարենց

Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է,
ըսե՛, մասուր ու կանանչե
ցանկապատին շուքին նստած
վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է։

Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է.
ըսե՛, քի՛չ մը գեթ չե՞ս դողար,
հովիկն անուշ երբոր փըչե…։

Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է
պարիկին, որ անցավ քովեդ,
հեզուկ ու սև սաթի վետվետ
ցայտք մը ձըգած իր քամակեն:

Գիտե՜ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է
դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ,
ու ձայնին՝ որ զիս կը կանչե…։

Ընտանեկան նախագիծ. «Երբ բոլորս տանն ենք…»

Վերնագիր՝ Երբ բոլորս տանն ենք…

Մասնակիցներ՝ Ես և ընտանիքիս անդամները

Ժամկետ՝ Ապրիլի 29 — Մայիսի 1

Նպատակ՝ Ներկայացնել, թե ինչով ենք զբաղվում կարանտինային օրերին տանը, պատրաստել ռադիոնյութեր ընտանիքի անդամների հետ, վերլուծություններ, խոհանոցային նախագծեր և այլն:

Խնդիրներ՝ Հաղթահարել մեկուսացման օրերը, օրը դարձնել ավելի արդյունավետ և ուսումնական:

Ընթացքը՝ Զվարճալի և հետաքրքիր կադրեր

Արդյունք՝ Լուսաբանում իմ բլոգում ռադիոնյութի և տեսանյութի ձևով:

Ամփոփում՝ Ընտանեկան նախագծի ամփոփում | Երբ բոլորս տանն ենք․․․

Մուտք Ավագ դպրոց «Հայոց լեզու, գրականություն»

Ես դեռ մանկուց շատ եմ սիրել մայրենի լեզուն և մինչև հիմա էլ այն իմ ամենասիրելի առարկաներից է: Վստահ եմ, որ հայոց լեզվից ձեռք բերած իմ գիտելիքները ինձ միշտ պետք կգան: Մայրենի լեզուն ես միշտ հաճույքով եմ սովորել և երբեք չեմ ձանձրացել սովորելուց: Այս երեք տարվա ընթացքում հայոց լեզու և գրականությունը առարկաները մեզ դասավանդել է Տիկին Մարիետը: Ես շատ տպավորված եմ հայոց լեզվի ամեն մի դասից: Հայոց լեզվի և գրականության դասերին կարդում, քննարկում և վերլուծում ենք տարբեր ստեղծագործություններ, արտահայտելով մեր սեփական կարծիքը, սովորում, ձայնագրում և տեսագրում տարբեր բանաստեղծություններ և ստեղծագործություններ՝ նույնիսկ արևմտահայերեն: Կատարում ենք շատ թարգմանություններ, գրում ենք շարադրություններ, իրականացնում ընտանեկան նախագծեր:  Երեք տարիների ընթացքում ավելի ու ավելի եմ սիրել մայրենի լեզուն: Միշտ փորձել եմ նոր գիտելիքներ ձեռք բերեմ, կարծում եմ ստացվել է: Ես շատ-շատ եմ ցանկանում, որպեսզի Տիկին Մարիետը շարունակի մեզ դասավանդել Ավագ դպրոցում, քանի որ և՜ իրեն, և՜ իր դասերը շատ եմ սիրում: ❤ Այս ընթացքում մենք իրականացրել ենք մի շատ լավ նախագիծ՝ Գրական ակումբը: Գրական ակումբում միայն մեր դասարանը չէր ստեղծագործում, նաև 8.1 դասարանի սովորողները և յոթերորդ դասարանից մի քանի աշակերտներ:

Մուտք Ավագ դպրոց «Քիմիա»

Դեռ մանկուց ես շատ եմ սիրել քիմիան: Երբ փոքր էի, պատկերացում չունեի քիմիայի մասին, բայց շատ էի սիրում, որովհետև ինձ թվում էր, որ քիմիան սահմանափակվում է տարբեր փորձեր կատարելով:

Առաջին քիմիայի դասին մենք փորձ չկատարեցինք, ինչը ինձ շատ հիասթափեցրեց, բայց միևնույն է շատ էի սիրում քիմիան: Քիմիայի դասերին ես հաճույքով էի մասնակցում, որովհետև շատ հետաքրքիր էր անցնում:

Այս երկու տարվա ընթացքում քիմիայի մեծ գիտելիքներ ձեռք բերեցի ու վերջապես հասկացա, որ քիմիան չի սահմանափակվում փորձեր կատարելով: 😂😂

Ես կարծում էի, որ քիմիան ամենահեշտ առարկաներից մեկն է, բայց այդպես չէ: Քիմիայի որոշ դասեր շատ բարդ են, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր:

Մեր քիմիայի ուսուցչուհին ընկեր Սուսանն է: Այս երկու տարվա ընթացքում մենք հասցրեցինք նրան սիրել: Ընկեր Սուսանը շատ բարի է: Վստահ եմ, որ նա էլ մեզ է շատ սիրում: Ես շատ կուզեմ, որ ընկեր Սուսանը մեզ շարունակի դասավանդել քիմիա Ավագ դպրոցում:

Ձմեռային ճամբարի ընթացքում մենք շատ լավ օրեր անցկացրեցինք ընկեր Սուսանի և Ընկեր Մխիթարյանի հետ: Ճամփորդեցինք, խաղացինք տարբեր ուսուցողական խաղեր, իրականացրեցինք տարբեր ուսուցողական նախագծեր:

Մենք սիրում ենք և՜ քիմիան, և՜ ձեզ ընկեր Սուսան: ❤ 😘 😂