Մուտք Ավագ դպրոց «Հայոց լեզու, գրականություն»

Ես դեռ մանկուց շատ եմ սիրել մայրենի լեզուն և մինչև հիմա էլ այն իմ ամենասիրելի առարկաներից է: Վստահ եմ, որ հայոց լեզվից ձեռք բերած իմ գիտելիքները ինձ միշտ պետք կգան: Մայրենի լեզուն ես միշտ հաճույքով եմ սովորել և երբեք չեմ ձանձրացել սովորելուց: Այս երեք տարվա ընթացքում հայոց լեզու և գրականությունը առարկաները մեզ դասավանդել է Տիկին Մարիետը: Ես շատ տպավորված եմ հայոց լեզվի ամեն մի դասից: Հայոց լեզվի և գրականության դասերին կարդում, քննարկում և վերլուծում ենք տարբեր ստեղծագործություններ, արտահայտելով մեր սեփական կարծիքը, սովորում, ձայնագրում և տեսագրում տարբեր բանաստեղծություններ և ստեղծագործություններ՝ նույնիսկ արևմտահայերեն: Կատարում ենք շատ թարգմանություններ, գրում ենք շարադրություններ, իրականացնում ընտանեկան նախագծեր:  Երեք տարիների ընթացքում ավելի ու ավելի եմ սիրել մայրենի լեզուն: Միշտ փորձել եմ նոր գիտելիքներ ձեռք բերեմ, կարծում եմ ստացվել է: Ես շատ-շատ եմ ցանկանում, որպեսզի Տիկին Մարիետը շարունակի մեզ դասավանդել Ավագ դպրոցում, քանի որ և՜ իրեն, և՜ իր դասերը շատ եմ սիրում: ❤ Այս ընթացքում մենք իրականացրել ենք մի շատ լավ նախագիծ՝ Գրական ակումբը: Գրական ակումբում միայն մեր դասարանը չէր ստեղծագործում, նաև 8.1 դասարանի սովորողները և յոթերորդ դասարանից մի քանի աշակերտներ:

Մուտք Ավագ դպրոց «Քիմիա»

Դեռ մանկուց ես շատ եմ սիրել քիմիան: Երբ փոքր էի, պատկերացում չունեի քիմիայի մասին, բայց շատ էի սիրում, որովհետև ինձ թվում էր, որ քիմիան սահմանափակվում է տարբեր փորձեր կատարելով:

Առաջին քիմիայի դասին մենք փորձ չկատարեցինք, ինչը ինձ շատ հիասթափեցրեց, բայց միևնույն է շատ էի սիրում քիմիան: Քիմիայի դասերին ես հաճույքով էի մասնակցում, որովհետև շատ հետաքրքիր էր անցնում:

Այս երկու տարվա ընթացքում քիմիայի մեծ գիտելիքներ ձեռք բերեցի ու վերջապես հասկացա, որ քիմիան չի սահմանափակվում փորձեր կատարելով: 😂😂

Ես կարծում էի, որ քիմիան ամենահեշտ առարկաներից մեկն է, բայց այդպես չէ: Քիմիայի որոշ դասեր շատ բարդ են, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր:

Մեր քիմիայի ուսուցչուհին ընկեր Սուսանն է: Այս երկու տարվա ընթացքում մենք հասցրեցինք նրան սիրել: Ընկեր Սուսանը շատ բարի է: Վստահ եմ, որ նա էլ մեզ է շատ սիրում: Ես շատ կուզեմ, որ ընկեր Սուսանը մեզ շարունակի դասավանդել քիմիա Ավագ դպրոցում:

Ձմեռային ճամբարի ընթացքում մենք շատ լավ օրեր անցկացրեցինք ընկեր Սուսանի և Ընկեր Մխիթարյանի հետ: Ճամփորդեցինք, խաղացինք տարբեր ուսուցողական խաղեր, իրականացրեցինք տարբեր ուսուցողական նախագծեր:

Մենք սիրում ենք և՜ քիմիան, և՜ ձեզ ընկեր Սուսան: ❤ 😘 😂

Մուտք Ավագ դպրոց “Ֆիզիկա”

Այս երկու տարիների ընթացքում ձեռք բերեցի ֆիզիկայի մեծ գիտելիքներ, որոնք ինձ պետք կգան ամբողջ կյանքում: Սկզբում շատ էի վախենում ֆիզիկայից, քանի որ շատ բարդ էր թվում, բայց հետո շատ սիրեցի ու փոշմանեցի, որ այդպիսի կարծիք եմ ունեցել ֆիզիկայի մասին:

Մեր ֆիզիկայի ուսուցչուհուն՝ Ընկեր Մխիթարյանին, ես շատ եմ սիրում, քանի որ նա շատ լավն է: Ես շատ եմ ուզում, որ Ավագ դպրոցում նա մեզ շարունակի դասավանդել:

Ֆիզիկայի դասաժամի ընթացքում մենք կատարում ենք փորձեր, քննարկում ենք թեմաներ կապված ֆիզիկայի տնային և դասարանական աշխատանքների հետ:

Այս ձմեռային ճամբարի ընթացքում, մենք Ընկեր Մխիթարյանի և ընկեր Սուսանի հետ իրականացրեցինք շատ նախագծեր, ճամփորդեցինք, սովորեցինք շատ բաներ:

Առցանց ուսուցում |28. 04. 2020թ.

Քննարկել առակները։

Կալանավորը

Համակենտրոնացման ճամբարի նախկին  բանտարկյալը շատ տարիներ հետո հանդիպեց իր ընկերոջը, որի հետ անցել էր շատ փորձությունների միջով:

—  Դու ներեցի՞ր  նացիստներին:
—  Այո՛:
—  Իսկ ես` ոչ:  Ես մինչև հիմա ատելությամբ լի եմ:
—  Այդ դեպքում, — մեղմ ասաց ընկերը,- դու առաջվա պես  գտնվում ես պատերի ետևում:

 

Սովորեք ապրել բաց սրտով

Ուսուցիչը աշակերտներին հարցրեց:
— Ինչու՞ է պատուհանը ջարդվում, երբ քարով հարվածում ես:
— Որովհետև քարը ծանր է,- պատասխանեց առաջին աշակերտը:
— Որովհետև ապակին փխրուն է,- ասաց երկրորդը:
— Որովհետև հարվածը և ուժգին էր և դիպու, — ասաց երրորդը:
— Ձեզնից ոչ ոք ճիշտ չպատասխանեց,- աաց ուսուցիչը: — Որովհետև պատուհանը փակ էր։
Սովորեք ապրել բաց սրտով և ոչ մի թշնամու նետ չի կոտրի այն ՝ անցնելով հոգու բարակ հյուսվածքով:
Եթե միշտ քո սիրտը բաց պահես, այսինքն լինես անկեղծ և սիրես, ոչ ոք չի ցանկանա քեզ նեղացնել: 
Շարունակեք թռչել

Եթե զինվորական օդաչուի թռիչքից հետո վերլուծվի թռիչքի մատյանը, ապա կպարզվի, որ գրեթե բոլոր որոշումները, որոնք օդաչուն թռիչքի ընթացքում ընդունել է, սխալ են։

Գրեթե բոլորը սխալ են, մարդի՛կ։
Ժամանակի ամեն պահին կարելի էր ընտրել մի փոքր բարձր անկյուն, մի փոքր ավելի արագություն, մի փոքր ավելի ճիշտ  բարձրություն վերցնել։

Եվ դա օդաչուներին ղեկին չնստեցնելու պատճառ չէ:
Ճիշտ մոտեցումը, որը սովորեցնում են օդաչուներին,  որոշումներ կայացնել շարունակելն է։
Դա որոշիչ կետն է։

Շարունակել ընդունել որոշումներ։ Շարունակել ինչ-որ բան անել։
Շարունակի՛ր թռչել։

 

Կյանքի ընթացքում պետք է ճիշտ որոշումներ կայացնես և չհանձնվելով շարունակես ճիշտ ճանապարհով: 

Առցանց ուսուցում | 25. 04. 2020թ.

183. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայե՛ր կազմիր:

Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև:

Ա. Ծաղկել, քարանալ, անվանել, քարոզել, ձևել: 

Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր:

Բ. Մեծանալ, բարձրանալ, կարմրել, տափակել, սրել: 

Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ:

Գ. Ոչնչանալ, բոլորել, նույնանալ, ամբողջանալ: 

Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ:

Դ. Կրկնել, արագանալ, դանդաղել, հաճախել: 

Ե. Վա՜յ, մկըկը, տը՜զզ, թրը՛խկ:

Ե. Վա՜յել, մկըկալ, տը՜զզալ, թրը՜խկալ: 

  1. Տրված բայերից նորե՛րն ստացիր` դրանք միացնելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա.Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:

Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

Վերանայել, վերակառուցել, արտագրել, վերագրել, մակագրել, ստորագրել, հակաճառել, անդրադառնալ, վերադառնալ: 

185.Փորձի՛ր բացատրել բայերի նման խմբավորումը:

Ա. Տեսնել, նստել, ձևել, կարել, իջնել, բարձրանալ, մեծացնել:

Բ.Ձևափոխել, շրջանցել, հեռագրել, մեղադրել:

Գ. Գլուխ տալ, ձիգ տալ, գործ անել, վեր կենալ:

187.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ`

տես — տեսնել, բարձր — բարձրանալ:

Ա. Ընկեր, թանձր, խոր:

Ընկերանալ, թանձրանալ, խորանալ: 

Բ. Վախ, կամ, մոտ:

Վախենալ, կամենալ, մոտենալ: 

Գ. Հաս, անց, հագ:

Հասնել, անցնել, հագնել: 

Դ-. Թիռ, սառ, կիպ:

Թռնել, սառել, կպնել: 

188.Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:

Մեծացնել, հեռացնել, գգացնել, վախեցնել, հիշեցնել, թռցնել, տեսցնել: 

189.Տրված բայնրի անցյալ ժամանակը կազմի՛ր և պարզի՛ր, թե ինչպե՛ս է փոխվում ընդգծված բայածանցներից յուրաքանչյուրը:

հագենալ — հագեցել է – են-ը դառնում է եց:

Հեռանալ, մոտենալ, դալկանալ, ամրանալ, գտնել, տեսնել, թռչել, փախչել, հասցնել, մեծացնել:

Հեռացել է, մոտեցել է, դալկացել է, ամրացել է, գտել է, տեսել է, թռչել է, փախչել է, հասցրել է, մեծացել է: 

190.Տրված բայերի անցյալ ժամանակը կազմելու միջոցով պարզի՛ր, թե ընդգծվածները ո՛ր բառերի մեջ են արմատի մասեր և որտեղ` բայ կազմող ածանցներ (կարող են փոփոխվել կամ դուրս գալ):

կպչել- կպել է, հաչել — հաչել է  (կպչել բառի մեջ չ-ն ածանց է):
Հանել, վանել, բարձրանալ, մանկանալ, հենել, վախենալ, մեռնել, բռնել, թռչել, խաչել, հառաչել:

Հանել — հանել է, վանել — վանել է, բարձրանալ, բարձրացել է, մանկանալ — մանկացել է, հենել — հենել է, վախենալ — վախեցել է, մեռնել — մեռել է, բռնել — բռնել է, թռչել — թռչել է, խաչել — խաչել է, հառաչել — հառաչել է: 

191.Ընդգծի՛ր տրված անորոշ, անկատար, վաղակատար, հարակատար դերբայների ա) ել, ալ, բ) ում, գ) ել, դ) ած վերջավորություններից առաջ ընկած մասերը (հիմքերը) և պատասխանի՛ր հարցերին:

Ա Զգալ, ծերանալ, կպչել, տեսնել:
Բ. Զգում (է), ծերանում (է), կպչում (է), տեսնում (է):
Գ. Զգացել (է), ծերացել (է), կպել (է), տեսել (Է է):
Դ. Զգացած, ծերացած, կպած, տեսած:

Ո՞ր դերբայների հիմքերն են իրար նման:

Ա — Բ և Գ — Դ

Ո՞ր հիմքերը կարելի է կոչել անցյալի հիմք:

Գ — Դ

Ինչպե՞ս կանվանես մյուս հիմքը:

?…

192.Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:

Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրիք այդ վանդակը:
Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում արածեցրիր:
Հավերը երկարեցրին վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն:
Նա իր ձիուն մեծացրեց չամչով ու գարիով:
Ես հավանաբար ձանձրացրեցի ունկնդիրներին:
Մենք անզգուշորեն թռցրինք արևկող անող թռչուններին:

193.Դառնալ  բայի տրված ձևերում առանձնացրո՛ւ նրա երկու հիմքերը:

Դառնալ, դառնում, դառնա, կդառնա, պիտի դառնա, դարձել, դարձող, դարձած, դարձավ:

194.Ուտել և լինել բայերի անցյալի և անկատարի (կամ ներկայի) հիմքերով բայաձևեր կազմի՛ր:

Ուտ,կեր: Լին, եղ:

Ուտել, կերավ, լինել, եղավ: