Մեր դասերը 9-րդ դասարանցիների հետ

Չորեքշաբթի օրը, պատմության դասին, 9-րդ դասարանցիներ Սամվելը և Մերին մեր դասարանում փոխարինեցին պատմության ուսուցչին: Սամվելը մեզ պատմեցճապոնիայի մասին, իսկ Մերին` Կորեայի: Ուրբաթ օրը Մերին և Սամվելը նորից այցելեցին: Այս անգամ նրանց կազմած առաջադրանքները կատարեցինք: Առաջադրանքները կատարելուց հետո, Սամվելը և Մերին ստուգեցին ու գնահատեցին: Իմ կարծիքով ուրբաթ օրվա դասը ավելի լավ անցավ, քան չորեքշաբթիօրվա դասը:

Նոյեմբերի 27.11.2017 դասարանում

1. Տրված հետևություններից ո՞րն Է (որո՞նք են) տեքստին համապատասխանում: Ընտրությունդ պատճաոաբանի´ր:

Մի տղա սենյակում թոչկոտում Էր: Ծունկը սեղանին դիպավ  ու ցավեց: Տղան բարկացած ճչաց,

— Զզվելի´ սեղան:

Նույն օրը տղայի հայրը նրան խոստացել Էր հետաքրքիր նկարներով ամսագիր բերել, բայց մոռացել Էր: Ու տղան լաց եղավ: Հայրը բարկացած գոռաց.

— Զզվելի´ տղա:

Ոչ մեկը չնկատեց, թե սեղանն ինչքա՜ն գոհ էր:

Հետևություն՝

  • Երբ անմեղ մարդուն մեղադրում, նեղացնում են, այդ մեղադրանքն ինչ-որ ձևով վերադառնում Է մեղադրողին:
  • Ամեն մարդ պիտի իր պարտականությունները կատա­րի՝ առանց ուրիշներին նեղացնելու:
  • Մարդու բախտը որ չի բերում, բոլորը նրան նեղացնում են ու հետն Էլ հենց նրան են մեղադրում, եթե ինչ-որ բան այնպես չի լինում:
  • Եթե մարդ ինչ-որ մեկի հանդեպ իրեն մեղավոր Է զգում, նրա համար այդ մեկի արցունքները հանդուրժելը ավելի դժվար Է:
  • Մարդը մարդու հետ երբեմն իրի նման Է վարվում:
  • Մարդը իրերի հետ էլ պիտի զգույշ վարվի: Գուցե նրանք էլ են ցավ զգում անարդար վերաբերմունքից:
  • Կամակորությունը մարդու ամենավատ գծերից Է: Դրան դիմանալը շատ դժվար է:

2. Փակագծերում տրված բայերր գրի´ր պահանջված ձևով:

Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու: Կտուցը ջրին որ չհասավ, (փորձեց) կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ (մտածեց) ու մանր քարեր (լցրեց) կճուճի մեջ: Ջուրը (բարձրացավ), (հասավ) կճուճի բերանին: Ու ագռավը հագեցրեց ծարավը:

Նոյեմբերի 26, կիրակի

250px-jaroslav_hac5a1ek

  1. Կարդալ պատմվածքը:
  2. Գրավոր փոխադրել 7-8 նախադասությամբ:
  3. Դուրս գրել դուր եկած հատվածները:
  4. Դուրս գրել այն հատվածները, որտեղ երևում է, որ իշխանը ապուրը բաժանում էր ոչ թե երեխաներին խղճալու, այլ սեփական փառասիորւթյան պատճառով:
  5. Ի՞նչ էր ուզում ասել հեղինակը. (պատմվածքի գաղափարը ո՞րն է):
  1. Ապուր աղքատ երեխաների համար: Յարոսլավ Հաշեկ

Իշխան Ռոբերտը շատ բարի մարդ էր։ Նա իր ամրոցի մոտ գտնվող գյուղում որոշել էր աղքատ դպրոցականներին ձրի ճաշ բաժանել, որի համար, չխնայելով միջոցները, տաղավար կառուցեց և Վիենայից երթային խոհանոց բերել տվեց։ Երբ խոհանոցը տեղ հասավ, իշխանուհին ամուսնուն ծնկաչոք խնդրեց՝ հրաժարվել այդ մտադրությունից։ Սակայն իշխանը պատասխանեց․

― Ոչ մի դեպքում, իշխանուհի․․․ Անձամբ այդ տկլորների համար պիտի կարտոֆիլով ապուր եփեմ։

Նրան փորձեց համոզել նաև իշխանուհու եղբայրը՝ կոմս Մանգարդը՝ ապացուցելով, որ նման զբաղմունքը սազական չէ իշխանին։

Սակայն իշխան Ռոբերտը գոռաց, թե ինչ ուզում է լինի՝ ինքը պետք է կարտոֆիլով ապուր եփի և ուզածդ մեկին դուրս կշպրտի, եթե սա հանկարծ փորձի քիթ խոթել իր գործերի մեջ։

Իշխան Ռոբերտը թեև շատ էր մարդասեր, բայց միաժամանակ շատ էր դյուրագրգիռ։

Եվ ահա մի գեղեցիկ օր տաղավարը և երթային խոհանոցը զարդարեցին սոճու ճյուղերով, իսկ տաղավարի դռան վերևում ամրացրին «Հատուցիր, Աստված» մակարգությունը, իսկ սոճու ճյուղերի արանքում փողփողացին դրոշակները, երկնագույն ժապավենները, և ֆրակ հագած ու ցիլինդր դրած ծառան մոտեցավ վառարանին ու ձեռնամուխ եղավ այն վառելու գործին։ Այդպես էր իշխան Ռոբերտը ցանկացել։

Իսկ ինքը նայում էր լուսամուտից՝ անհամբերությամբ սպասելով, թե երբ պիտի ծառան հանի ցիլինդրը՝ ի նշան այն բանի, որ ջուրը եռացել է, և ժամանակն է, որ նորին պայծառափայլությունը սկսի մաքրել կարտոֆիլը։ Դա նույնպես նախատեսված էր իշխանի կազմած ծրագրում։

Վերջապես իշխանը դուրս եկավ ամրոցից և կարևոր տեսքով, հանդիսավոր գնաց դեպի տաղավարը, որի մոտ դրված էր շարժական խոհանոցը։ Այստեղ էր գյուղապետը՝ զբաղված այն բանով, որ բռունցքով խփում էր աղքատ երեխաների կողերին։ Իսկ երեխաները նույնիսկ այն պահին, երբ հայտնվեց նորին պայծառափայլությունը, ուշադրություն չդարձնելով նրա վրա, շարունակեցին քչփորել իրենց քթերը։

Գյուղապետը գիտեր կարգը։ Նա հրամայեց բոլոր՝ քսաներեք դպրոցականներին իշխանի պատվին «ուռա» գոռալ, սրանց վրա արագ հայացք գցեց՝ մաքուր լվացված են արդյո՞ք, և նշան արեց գյուղական ոստիկան Պազոուրեկին։ Սա վառեց մի թնդանոթի պատրույգը և վազեց մյուսի մոտ։ Որոտացին երկու կրակոցներ, և իշխանը դուրս եկավ թնդանոթի  վերևում գոյացած ծխի քուլաների միջից։ Երեխաները խլացուցիչ աղաղակ բարձրացրին։ Իշխանը ձեռքով ողջունելուց հետո նստեց երթային խոհանոցի մոտ։ Երկու լաքեյներ նրան մեկնեցին մեկական կարտոֆիլ։ Ճերմակ ձեռնոց հագած ձեռքով իշխանը վերցրեց դրանցից մեկը, մաքրեց ու նետեց եռման ջրով լի կաթսան։ Երեխաները չկարողացան երջանկության աղաղակ բարձրացնել, քանի որ ձայները խռպոտել էին։ Նորին պայծառափայլությունն անցավ երկրորդ կարտոֆիլը մաքրելուն։ Երբ այս մեկն էլ նետեց կաթսան, նորից լսվեց ուրախ աղաղակ։ Իշխան Ռոբերտը վեր կացավ ու ասաց․

― Տուք, երեխա, ուրախ լինել, որ ուտել ապուր և երջանկանալ, որ ես եփել։ Տուք, երեխա, պիտի հիշել, որ ես ձեզ համար լինել ինչպես մայրիկ, ես ձեր․․․

Նորից ուրախ աղաղակ բարձրացավ՝ ի նշան այն բանի, որ նորին պայծառափայլության ճառը պատանի ունկնդիրներին անկեղծ ուրախություն էր պարգևել։

― Տուք, երեխա, գիտենալ, որ ձեզ համար ամենալավ հուշարձան այն է, որ ես ձեզ համար ճաշ եփել,― հանդիսավոր շարունակեց իշխանը։― Տուք համ-համ անել լավ ապուր, որի կարտոֆիլ անձամբ մաքրել ես։ Աստծուն աղոթել ինձ համար։

Դրանից հետո քսաներեք աղքատ դպրոցականներից յուրաքանչյուրը մեկ կրոն ստացավ նորին պայծառափայլությունից։ Վերջում իշխանը մոտեցավ գյուղապետին, հանձնելով ձեռնոցները, տվեց նրան և ասաց․

― Որպես հիշատակ իմ մաքրած կարտոֆիլով եփված ապուրի, որ շուտով համ-համ անել։ Աղոթել Աստծուն ինձ համար։

Որսագետը իշխանին մոտեցրեց ձին, և նորին պայծառափայլությունը թեթև վարգեց դեպի անտառի արգելով, իսկ ծառան ու լայքեյները հպարտորեն գնացին ամրոց։

Գյուղապետը ձեռնոցները խցկեց գրպանը, նայելով աղքատ երեխաներին, ապա գյուղական ոստիկան Պազոուրեկին, նորից՝ ձեռնոցներին՝ տեղում են դրանք, թե ոչ, որից հետո վերջապես այս տեսակ բառերով դիմեց համայնքի վարչության անդամ Վերժինային․

― Իսկ այս տկլորների համար ապուրն ո՞վ է եփելու։

― Պազոուրեկը երեխաների հետ թող մաքրի կարտոֆիլը,― պատասխանեց Վերժինիան։

― Ապուրը եփիր, Պազոուրեկ, իսկ դուք, աղջիկներ, անցեք կարտոֆիլ մաքրելուն,― կարգադրեց գյուղապետն ու հեռացավ համայնքի առաջին և երկրորդ անդամների հետ։

Անտանելի շոգ էր։ Պազոուրեկը սկսեց հայհոյել երեխաներին՝ աչքերը կատաղի ոլորելով։

― Ես ձեզ ցույց կտայի հա՜ ապուր ուտելու համար այստեղ գալ։ Երես է տալիս նորին պայծառափայլությունը ձեզ։

Հին զինվորի հաստատակամությամբ, ծխամորճը հանելով բերանից, նա եռացող ջրի մեջ լցրեց սեղանին առանձին-առանձին դրված մթերքները։ Իսկ աղջիկներն արդեն հասցրել էին մաքրել ամբողջ կարտոֆիլը, և ոստիկանն անցավ կաթսան խառնելուն՝ թևքերով ճակատին հայտնված քրտինքը սրբելով։ Հանկարծ նա դադարեց խառնելը․ գլխում ինչ-որ միտք էր ծագել։ Տաղավարի մոտ խոտերի մեջ թռչկոտող երեխաներին նայելով, ձայն տվեց նրանցից մեկին․

― Հեյ, Մալինա՛, ապա այստեղ արի։

Ոչ մի վատ բան չկասկածելով՝ Մալինան մոտեցավ։

― Լսիր, թոկից փախած,― նրան հայտարարեց Պազոուրեկը։― Երեկ ես տեսա, թե դու ինչպես էիր համայնքի դաշտից ոլոռ գողանում։ Դրա համար տուգանք է նախատեսված։ Այստեղ տուր կրոնը և կանչիր եղբորդ՝ Պեպիկին․․․ Պեպի՛կ, անպետք արարած, դու գիտես, որ եղբայրդ՝ Կարելը, քիչ մնաց բանտ ընկներ։ Նա երեկ ոլոռ էր գողանում։ Դրա համար տուգանք է նախատեսված։ Նա իշխանից մի կրոն էր ստացել, դու՝ նույնպես։ Շնորհակալ եղեք Աստծուց, որ այդքան բարի իշխան ունեք։ Հակառակ դեպքում, փսլնքոտներ, ձեր փոխարեն ո՞վ էր վճարելու տուգանքը։ Այսպես, ուրեմն, մի կրոն դու տուր, Կարլ, մեկն էլ դու՝ Պեպիկ, և կստացվի այն, ինչ անհրաժեշտ է։ Միայն տեսեք, հա, ձեզ նորից ոլոռի դաշտում հանկարծ չտեսնեմ, թե չէ անմիջապես կբանտարկեմ վարչության մարագում։ Շալվարներդ կիջեցնեմ ու ճիպոտով կձաղկեմ։ Գողությունը մեծ մեղք է, երեխաներ։ Բայց ձեզ ներում եմ։ Իսկ հիմա, Պեպիկ, վազ տուր ու մի կեսլիտրանոց բեր, իսկ դու, Կարել, խառնիր ապուրը։

Եվ ոստիկանը հանգիստ պառկեց կաթսայից քիչ հեռու՝ մարգագետնին։ Շուտով Պեպիկը բերեց կեսլիտրանոցը։ Ինչպես հարկն է խմելուց հետո Պազոուրեկը, շուրջն հավաքելով երեխաներին, երկար զրուցեց նրանց հետ՝ պետերին հարգելու անհրաժեշտության մասին։

― Պետք է նրանց հարգել, շանորդիներ, որովհետև նրանք աստվածատուր են,― ասաց նա վերջում և Պեպիկին երկրորդ անգամ ուղարկեց կեսլիտրանոց բերելու։

Արևը բարձրացել էր, և Պազոուրեկը հանեց սապոգները, այնուհետև, փռվելով խոտին, քնեց, իսկ այդ ժամանակ իշխանական հյուրասիրության սպասողները սկսեցին «ավազակներ» խաղալ։

Նրանց ճիչերը չէին արթնացնում Պազոուրեկին։ Բացի այդ շուտով բոլորն էլ վազեցին արգելով։

Կեսօրին իշխանը, որ ամրոց էր վերադառնում զբոսանքից, տեսավ լքված երթային խոհանոցը ու դատարկ տաղավարը։

Կաթսայից գոլորշի էր ելնում, լսվում էր քլթքլթոց, և ժամանակ առ ժամանակ մակերես էին դուրս գալիս համայնքի ոստիկան Պազոուրեկի սապոգները։ Իշխանը ոտքի հարվածով արթնացրեց նրան, քանի որ, բարի լինելով, դյուրագրգիռ մարդ էր։

Սարալանջի ճամփից, մամխենու թփերի մեջ թաքնված, Մալինա եղբայրները հրճվալից զմայլվում էին սապոգներով և ողջ տեսարանով։ Այդպես նկարիչներն են զմայլվում առաջին մրցանակի արժանացած իրենց ստեղծագործություններով։

Ինչպես երևում է, այդ տեսարանը լիովին հատուցում էր նրանց կորցրած երկու կրոնը։

Իշխանն անմիջապես վերացրեց անվճար ապուր բաժանելու իր որոշումը։ Իսկ նրա աներորդի կոմս Մանգարդը, որ չափազանց բարեսիրտ մարդ էր, երբ անտառում հանդիպեց համայնքի ոստիկան Պազոուրեկին, հետաքրքրությամբ հարցրեց, թե ինչպես են առաջին ու վերջին անգամ կարտոֆիլով ապուր եփել։ Պազոուրեկն անկեղծորեն խոստովանեց․

― Ախ, ձերդ բարեծնություն, սարսափելի էր։ Այնպիսի գարշահոտություն էր տարածվել, որ մարդու շունչ էր կտրվում։

Ջերմային էներգիայի աղբյուրները 23.11.2017 տնային առաջադրանք

Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի էներգիան Երկրի վրա ապահովում է կյանքի համար անհրաժեշտ ջերմաստիճանը, ինչպես նաև, լուսասինթեզի միջոցով՝ բույսերում օրգանական նյութերի ստեղծումը:
Ջերմային էներգիայի աղբյուրներ են նաև վառելանյութերը, ինչպիսիք են փայտը, տորֆը, քարածուխը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը: Ջերմային էներգիայի այս աղբյուրներն առաջացել են հազարամյակների ընթացքում՝ բույսերի, կենդանի օրգանիզմների և նրանց արգասիքների քայքայումից: Դրանց պաշարները գտնվում են Երկրի ընդերքում և սահմանափակ են:
images.jpg
Այրման ընթացքում վառելանյութում պարունակվող ածխածնի ատոմները միանում են օդում գտնվող թթվածնի ատոմներին, ինչի հետևանքով առաջանում է ածխաթթու գազ: Այդ ռեակցիան ուղեկցվում է ջերմության անջատմամբ:
7a96a20063d20d95a86d039e9232e706_XL.jpg
Միևնույն զանգվածով տարբեր վառելանյութեր այրելիս տարբեր քանակությամբ ջերմություն է անջատվում: Վառելանյութի ջերմային հատկությունները բնութագրվում են վառելիքի այրման տեսակարար ջերմությամբ:
Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմություն է անջատվում 1 կգ վառելանյութի լրիվ այրումից, անվանում են վառելիքի այրման տեսակարար ջերմություն:
Եթե հայտնի է տվյալ վառելանյութի այրման տեսակարար ջերմությունը և նրա զանգվածը, ապա կարող ենք որոշել այդ վառելիքի լրիվ այրումից անջատված ջերմության քանակը, եթե այդ երկու մեծությունները բազմապատկենք իրարով:

Աղյուսակում ներկայացված են մի քանի նյութի այրման տեսակարար ջերմությունները՝ արտահայտված ՄՋ/կգ-ով: 1ՄՋ-ն (մեգաջոուլը) հավասար է 1000000Ջ-ի:

Screenshot_1.png

ՀԵՂՈՒԿՆԵՐՈՒՄ ԵՒ ԳԱԶԵՐՈՒՄ ՄԱՐՄԻՆԸ ԴՈՒՐՍ ՀՐՈՂ ՈՒԺԸ

Առօրյայից ձեզ հայտնի է, որ որոշ մարմիններ լողում են ջրի մակերևույթին, իսկ մյուսները սուզվում են ջրի մեջ։ Փորձե՛ք ջրի մեջ ընկղմել թենիսի գնդակը կամ խցանի կտորը ։ Դուք կզգաք ջրի դիմադրությունը ։ Երբ ձեռքը հեռացնենք, այդ մարմինները դուրս կգան ջրի մակերևույթ ։ Դա վկայում է, որ ջրում ընկղմված մարմն ի վրա ազդում է ինչ– որ ուժ, որը նրան դուրս է հրում ջրից։ Մարմինների լողալու պայմանները ուսումն ասիրել է հույն գիտնական Արքիմեդը, որն ապրել է Ք. ա. III դարում ։ Նա առաջինն է հաշվել հեղուկի մեջ ընկղմված մարմն ի վրա ազդող ուժի մեծությունը ։ Այդ պատճառով հեղուկներում և գազերում մարմն ի դուրս հրող ուժը կոչվում է արքիմեդյան ուժ ։ Ջրի կամ այլ հեղուկի մեջ ընկղմված մարմն ի վրա ազդող արքիմեդյան ուժն ուղղված է դեպի վեր՝ ծանրության ուժի հակառակ ուղղությամբ ։ Այդ ուժը կարելի է չափել ։ Մարմինը կախենք ուժաչափից և որոշենք օդում նրա վրա ազդող ծանրության ուժը ։ Եթե մարմինն ընկղմենք ջրի մեջ, կնկատենք զսպանակի կարճացումը ։ Դա նշանակում է, որ ջրի մեջ ընկղմված մարմինն ունի ավելի փոքր կշիռ, քան օդում: Այսպիսով՝ ուժաչափով որոշելով մարմնի կշիռը օդում և հեղուկում՝ դրանց արժեքների տարբերությամբ որոշում ենք հեղուկի մեջ ընկղմված մարմինը դուրս հրող ուժի մեծությունը ։

Ղուկասավան

Այսօր նոյեմբերի 13-ն է: Ասեմ, որ այսօրը սովորական չէ, մենք ընկեր Հասմիկի հետ ճամփորդել ենք Ղուկասավան: Ղուկասավան գյուղում շատ զվարճալի անցավ մեր օրը: Մենք սկսեցինք մաքրել աղբը, հետո խաղացինք մեր ընկերների հետ: Երբ խաղացինք վերջացրեցինք գնացինք հաց ուտելու: Մեզ այնտեղի գյուղացիները պատմեցին նրանց գյուղի մասին, նաև մենք նրանցից հարցազրույց անցկացրեցինք: Երբ խաղում էինք, մենք տեսանք, որ գյուղացիներից մի քանիսը սունկ են հավաքում: Մենք միացանք նրանց և ավելի հետաքրքիր անցավ: Նրանք մեզ պատմեցին այդ սնկերի մասին, մենք նաև մեր հավաքած սնկերը լցրեցինք տոպրակի մեջ և տարանք դպրոց: Երբ ավարտեցինք մեր սնկահավաքը, գնացինք մի հին եկեղեցի, որը չէր գործում, որովհետև նրա պատերը ամբողջովին քանդված էին: Այնուհետև մենք գնացինք երևան և բոլորին պատմեցինք մեր օրվա մասին:

https://www.google.am/url?sa=t&source=web&rct=j&url=https://www.youtube.com/watch%3Fv%3DoSEOceeCHbo&ved=0ahUKEwjr5fSg6YnbAhWHxKYKHQ5eAbMQo7QBCCswBQ&usg=AOvVaw2Cr4MuirBJ4susJBpIshHj