Դանիել Վարուժան

Համացանցից դուրս գրեքք Դանիել Վարուժանի կենսագրության այն մասերը, որոնք կարևորում եք։

Դանիել Վարուժանը ավարտել է Վենետիկի Մխիթարյան վարժարանը: Նա 1905-ին գնում է Բելգիա և սովորում Գենտի համալսարանում, այնուհետև 1909-ին վերադառնալով ծննդավայր, զբաղվում է ուսուցչությամբ: Նա մահանում է 1915-ին` Մեծ եղեռնի ժամանակ, երբ թուրքերը դաժանաբար սպանում են նրան։ Նա գրել է բանաստեղծությունների չորս ժողովածուներ՝ <<Սարսուռներ>>, <<Ցեղին սիրտը>>, <<Հեթանոս երգեր>>, <<Հացին երգը>>։ Վերջինս հրապարակվել է հետմահու։

Կարդացեք ,,Ձոն,, բանաստեղծությունը․

ՁՈՆ

Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծըղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՜, սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:

Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
— Քեզի ընծա՜, հայր ալեհեր –
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
— Քեզի ընծա՜, մայր կարեվեր —
Եղեգնյա գըրչով օջախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
— Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ —
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
— Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ —
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:

Շտեմարանից ընտրեք Դանիել Վարուժանի ,, Հարճը,, պոեմին,, և ,,Ձոն,, բանաստեղծությանը վերաբերող հարցերը և փորձեք պատասխանել։

4․ Ընդ եղեգան փող լույս ելաներ

3․ ա-2, բ-4, գ-1, դ-3

4․ սի՛րտս

3․ բո՛ց

2․ Եղեգնյա գրչով երգեցի հարսեր

4․ Եղեգնյա գրչով երգեցի քուրմեր

3․ Խղճմտանքի ձայներ

2․ Սյունյաց Բակուր իշխանը, վախենալով Տիրան արքայից, դժկամությամբ է իր հարկի տակ ընդունում Տրդատ Բագրատունուն։

4․ Հարճը։ Դանիել Վարուժան

Հարճը։ Դանիել Վարուժան

1․ Կարդացե՛ք պոեմը։ Բառարանի օգնությամբ բացատրե՛ք անհասկանալի բառերը։

համորեն- ամբողջ
պարտասուն-հոգնած
կումբի -վահանի վրայի ուռուցիկ զարդ
խլա-պատմուճան
Կոչնական-հյուր
զարմիկ -լավ, ազնվատոհմ
սանի-պղնձյա կաթսա
խլատեռեր, [գոյական] (հնացած)-շղարշ, նուրբ քող
նվարտանի, [գոյական] (հին, բանաստեղծական)- ծածկոց, ծածկույթ
եղկ-գաղջ, գոլ
խահի, [գոյական] (հին, բանաստեղծական)-կերակուր, խորտիկ
գերերի-գետնասունկ
լախտ-մարմանական հարված ստացած
խաչախ-Խրախճանք, ուրախություն:
աղու-հեզ, բարեբսրո
դաշխուրան, [գոյական] (հին, բանաստեղծական)-Կոնք, լագան, տաշտ
բըքազրավ-բքախեղդ
զառքաշ-Ոսկեթելով ասեղնագործված կտորից պատրաստված՝ կարված
աղկիոն, [գոյական]-Առասպելական թռչուն, որ իբր բույն Է դնում միայն խաղաղ ծովի վրա
ճոշ, [գոյական] (պատմական)-Կրծքի զրահ
սեղեխի, [գոյական]- (հնացած) Օտար կնոջ կամ տղամարդու հետ ապօրինի սեռական կապի մեջ մտնող

2․ Համառոտ ներկայացրե՛ք պոեմի սյուժեն։

Պատմվածքը պատմում է այն մասին, թե ինչպես է Սյունյաց նահապետ Բակուրը իր պալատում մեծ խնջույք կազմակերպում։ Իսկ Տրդատ Բագրատունին՝ Տիրան արքայի փեսան, ով իր կնոջն անպատվել էր ու կտրել մազերը, նույնպես մասնակցում է այդ խնջույքին՝ փորձելով փախչել Տիրանից։ Սակայն նրան լուր է հասնում, որ Տիրանը մահացել է։ Նա, կենաց ասելիս, մի կնոջ է տեսնում և սիրահարվում, իսկ հետո կնոջ կտրված հյուսքերով մաքրում գինոտ բերանը։ Բակուրին առաջարկում է կնոջը տալ իրեն, սակայն Բակուրը մերժում է՝ ասելով, որ նրան շահել է Վրաց երկրում։ Տրդատը խմեցնում է աղջկան, սկսում է համբուրել, իսկ Բակուրը վրա է հասնում և փորձում ազատել աղջկան։ Տրդատը սկուտեղով վնասում է Բակուրին, իսկ Նազենիկը՝ հարճը, նրան խնդրում է իրեն փախցնել ու ազատել Բակուրի ձեռքից։ Նրանք պայմանավորվում են, որ առավոտյան պետք է թզենու մոտից ձիով փախչեն իրար հետ։ Առավոտյան միասին ձիով անցնելիս նկատում են Բակուրին ու մի քանի ձիավորների, սակայն Տրդատը կարողանում է շատ արագ անցնել նրանց միջով։ Իսկ Բակուրն այդ ընթացքում հասցնում է նետով հարվածել Նազենիկի ծոծրակին։ Երբ տեղ են հասնում Տրդատը տեսնում է, որ Նազենիկը մահացել է։ Նա նրան թաղում է բարդենու տակ ու ծառը նորից բուսնում է։ Եվ այսպես էլ ավարտվում է պատմությունը։

Դանիել Վարուժան. Հունձք կը ժողվեմ…

Հունձք կը ժողվեմ մանգաղով,
― Լուսնակը յարս է―
Ակոս ակոս ման գալով,
― Սիրածս հարս է:

Գլխեբաց եմ ու բոպիկ,
― Անո՜ւշ են հովեր―
Արտերուն մեջ թափառիկ,
― Մազե՜րս են ծովեր:

Ցորեն, կակաչ, կարոտով,
― Կաքավը կու լա―
Կապեցի մե՛կ նարոտով,
― Ձեռքերն են հինա:

Հասկերուն մեջ, վերևեն,
― Ասուպը անցավ―
Աստղեր մյուռոն կը ծորեն,
― Դեմքը լուսացավ:

Քանի՜ խուրձեր շաղերով,
― Վարդենին թաց է―
Ես կապեցի խաղերով,
― Ծոցիկը բաց է:

Արտըս խոզանով մընաց,
― Կ՚երթա՜ լուսնակը―
Դեզերով լեռ եմ շինած,
― Սի՜րտս է կըրակը:

Մանգաղըս քարին եկավ,
― Յարըս յա՜ր ունի―
Քարեն լորիկը թըռավ,
― Լե՜րդըս կ՚արյունի:

Դանիել Վարուժան. Հասուն արտ

Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ: