Հայոց լեզու․ 25․04․2023

Ո՞ր տարբերակում դարձվածքի իմաստի սխալ բացատրություն կա:

1)կողի ընկնել-համառել, հին դարմանը քամուն տալ-անցած բաները հիշեցնել

2)տակն ու վրա անել — ասվածը սխալ հասկանալ, ճանապարհին մնալ-գործը անավարտ թողնել

3) ճանապարհ սովորեցնել –խորհուրդ տալ, դուռը ցույց տալ–դուրս անել, վռնդել

4) քամու բերած —հեշտությամբ ձեռք բերված, ձեռքերը շփել –հաջողությունից ուրախանալ

Ո՞ր տարբերակում դարձվածքի իմաստի սխալ բացատրություն կա:

1) ոտքի հանել –դրդել ըմբոստանալու, դարձի գալ –ճիշտ ուղու վրա կանգնել

2) հետին միտք — գաղտնի դիտավորություն, կուրծք ծեծել –հավատացնել

3) հաց կտրել –ապրուստից զրկել, լուսնից ընկած–գործից անտեղյակ

4) թիկունք թիկունքի տալ –իրար օգնել, արև ծագել – բախտավոր վիճակ ստեղծվել

Ո՞ր տարբերակում դարձվածքի իմաստի սխալ բացատրություն կա:

1) սպիտակ դրոշ բարձրացնել- պայքարի կոչ անել, հեռուն գնալ –մեծ հաջողությունների հասնել

2) արդար յուղի տեղ ընդունել — առանց կասկածելու հավատալ, ոտքի տակ ընկնել –խանգարել

3) ուրբաթը շուտ գալ, քան շաբաթը- որոշված գործը խափանող անակնկալ բան պատահել, լեզուն կարճ—հնազանդ

4) պոչը քաշել –մի բանից հրաժարվել, սևը սպիտակ դարձնել– սուտը որպես ճշմարտություն հաղորդել

Համարակալե՛ք նախադասությունները։ Գտե՛ք երկրորդական նախադասությունների բնույթը։

89-4, 90-3, 91-3, 92-2

Առանձնացրե՛ք արմատներն ու ածանցները։
Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերում -անոց վերջածանց կա:

1) կուսանոց, վարսավիրանոց, արգելանոց

կուս-անոց, վարս-ավիր-անոց, արգել-անոց

2) տասանոց, կանանոց, թևնոց (-ոց ածանցն է)

տասը-անոց, կին-անոց, թևն-ոց

3) հովանոց, մրջնանոց, հավանոց

հով-անոց, մրջյուն-անոց, հավ-անոց

4) խորդանոց, խոտանոց, փայտանոց

խորդ-անոց, խոտ-անոց, փայտ-անոց

109. Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդածանցավոր:

1) թռչնաբուծարան, արձակագիր, մանկաբարձուհի, սերտաճում

2) պատմավեպ, հայրենանվեր, մատնահետք, գործուղում

3) տնտեսվարություն, ազատամարտիկ, ատենադպիր, չվացուցակ

4) վերնախավ, դպրոցահասակ, պատվարժան, բարեկեցիկ

110. Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդածանցավոր:

1) կայարանապետ, ստորադասական, միջնակարգ, դպրոցամերձ

2) պարբերաբար, վարկառու, ժողովրդավար, ակնահաճո3

3) ելևէջում, բազմաբնույթ, հարկադրանք, տարակարծիք

4 սառցապատ, թռչնավանդակ, հիշարժան, տաղերգու

Արտահայտություններ, որոնք մեծ դեր ունեն իմ կյանքում

Գրեթե բոլորս էլ առաջնորդվում ենք որևէ խոսքով, որը միշտ մեր մտքում է և անհրաժեշտ է լինում դժվարին, հուսահատված և տխուր պահերին։ Այդպիսի օրինակ կարող է լինել ձեր սիրելի երգչի կամ դերասանի խոսքերից մեկը, որևէ գրքից վերցված գեղեցիկ հատված, միգուցե այն լսել եք ծանոթ ինչ-որ մեկից․․․էական չէ․ դուք այն միշտ հիշում եք և համարում ձեզ համար շատ կարևոր խոսք կամ մեջբերում։ Ես նույնպես, ինչպես շատերը, միշտ մտածում եմ ինձ համար կարևոր խոսքերի մասին, որոնք որպես խորհուրդ լսել եմ հարազատներիցս, կարդացել իմ ամենասիրելի գրքերում, հանդիպել ֆիլմերում և այլն։ Դրանք մի քանիսն են․

1․ <<Դու հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես>> — Անտուան դը Սենտ-Էքզյուպերի՝ Փոքրիկ իշխանը գրքից։

Ես վստահ եմ, որ շատ-շատերն են ծանոթ այս արտահայտությանը, նույնիսկ մեծամասնությունն ինձ հետ համամիտ կլինի ու կփաստի, որ սա երբևէ հանդիպած լավագույն խոսքերից է, իսկ գրքում՝ հենց լավագույնը։ Ես բազմիցս ընթերցել եմ այս ստեղծագործությունը, միշտ ուշադիր եմ եղել այս խոսքին ու մտածել երկար այս արտահայտության շուրջ։ Իհարկե, սխալ է թողնել այն մարդուն, ով արդեն ունի քո կարիքը, ում ընտելացրել ես ու դարձրել քո մտերիմը։ Նա վստահում է, սիրում է քեզ ու դու պատասխանատու է նրա համար։ Գրքում փոքրիկ հերոսը պատասխանատու էր իր վարդի համար, ով իր համար միակն էր ու անկրկնելին, քանի որ նա ինքն էր ջրել, խնամել ու մեծացրել նրան, հենց նա էր ամեն օր քամուց ապակե տարայով պաշտպանում իր գեղեցիկ վարդին։ Նա սիրում էր վարդին անչափ, քանի որ այն իր համար եզակի ու անկրկնելի էր հազարավոր մեծ բաոբաբների մեջ։ Իսկ դուք ի՞նչ եք կարծում, ճիշտ կլինե՞ր նման մեկից հեռանալը։

2․ Անհնարին ոչինչ չկա, միայն պետք է փորձել և հավատալ։

Իրականում, սա իմ մտքերից է, որն ինձ հետ է ցանկացած պահի, քանի որ այն ինձ համար իսկապես գեղեցիկ ու ճիշտ խոսք է։ Ես միշտ կարծել եմ, որ աշխարհում չկա անհնարին ոչինչ, քանի որ երկար ջանքերից ու դժվարություններից հետո մենք կարող ենք անհնարին թվացող միտքը դարձնել հնարավոր, իսկ հետո՝ իրականություն։ Երբ մեր առջև մեծ նպատակ ենք դնում, հաճախ կարծում ենք՝ բավականին բարդ է ու թվում է՝ դրան հասնելն անհնարին է։ Ո՛չ, պարզապես պետք է փոքր քայլերով ամեն օր մոտենալ անհասանելի թվացող այդ կետին, և կտեսնեք, որ այդ միտքը շուտով հակասելու է ձեր ստեղծած իրականությանը։ Եվ ես կարծում եմ, որ ցանկացած մարդ կարող է դա անել, քանի որ բոլորն էլ մեծ ցանկության դեպքում կարող են իրականացնել իրենց երազանքները։ Միայն պետք է շատ փորձել, չխուսափել ձախողվելուց և հավատալ սեփական ուժերին, տեսնել արդեն իրականացած երազանքը ինքներդ ձեր առջև։

3․ <<Նա, ով ասում է, որ կարող է, և նա, ով ասում է՝ չի կարող, սովորաբար երկուսն էլ ճիշտ են>>, — ասել է Կոնֆուցիոսը։

Այս մեջբերումը դուրս եմ բերել Սթիվ Ջոբսի հարցազրույցներից մեկից։ Նա նույնպես կարևորում է այս խոսքը։ Ըստ իս՝ մենք ինչպես տրամադրվենք և ինչ էլ մտածենք այդպես էլ լինելու է։ Այսինքն՝ խոսքերն իրակականում են մարդկանց երկարատև մտքերի արդյունքում։ Մենք մի քանի առակ ենք ընթերցել այս թեմայի շուրջ, և այնտեղ նույնպես հեղինակները ցույց են տալիս, որ մարդկանց մեծ ներշնչանքի և բուռն ցանկության դեպքում կարող է իրականանալ նույնիսկ անհնարին թվացող բանը։ Եվ եթե այս խոսքն իսկապես ճիշտ է (քանի որ բազմաթիվ հայտնի հեղինակներ են այն պնդում), ուրեմն ինչո՞ւ լինել իրատես՝ երազանքներով ապրելու փոխարեն։ Սթիվ Ջոբսն ասում է․ <<Ո՞րն է իրատես լինելու իմաստը։ Ես կանեմ դա, արված է, դա արդեն արված է, հենց որ ես որոշեմ, որ դա արվել է, ուրեմն դա արդեն արված է, հիմա մենք պարզապես պետք է սպասենք, որ դուք տեսնեք։ Անիրատեսական է մտնել սենյակ, սեղմել անջատիչը ու լույսերը միանան․ բարեբախտաբար Էդիսոնը այդպես չէր մտածում>>։ Այսինքն՝ ըստ իր օրինակի, եթե շատերին այդ բանը անհասանելի և տարօրինակ էր թվում, նա, տարբերվելով բոլորից՝ դա արեց։ Դուք էլ մտածեք իր պես ու առաջնորդվեք այս խոսքով։

Կա՞ն անհասանելի նպատակներ

Այս հարցին կարող եմ պատասխանել առանց որևէ վայրկյան մտածելու, քանի որ անհասանելի ոչինչ չկա, եթե դու իսկապես ուզում ես ու պատրաստ ես անել ամեն հնարավոր բան նպատակիդ հասնելու համար։ Նպատակիդ իրագործումը մեծամասամբ կախված է քեզնից ու քո մեծ ցանկությունից, քանի որ դու ես այն իրագործողը և դրա կատարմանը հավատացողը։ Պետք է շատ աշխատել ու հավատալ սեփական ուժերին, կոտրել մեր մեջ այն միտքը, որ շատ հնարավոր է՝ դրան հասնելն անհնար է կամ դժվար ճանապարհ է ենթադրում։ Իհարկե, եթե նպատակը ձեզ անհասանելի է թվում, ուրեմն այն իրոք շատ մեծ է, իսկ դրան հասնելը՝ շատ դժվար։ Սակայն, միշտ պետք է հիշել մի բան․ չկա ոչ մի անհասանելի նպատակ, եթե դու չես փորձել կամ արել ամեն հնարավոր բան, քանի որ դու կարող ես կոտրել այդ միտքը և անհասանելին դարձնել արդեն իրականություն։ Ես պատկերացնում եմ, թե շատերն ինչ հաճելի զգացողություն են ունենում, երբ անկատար թվացող երազանքները հանկարծ մի օր իրականանում են։ Եվ, իհարկե, այդպիսի երազանքներից ոչ մեկն էլ հենց այնպես չի տրվել նրանց․ դա երկար և անանցանելի թվացող քայլերի ու փորձերի արդյունք է։

«Նպատակ և կամք»․ Ըստ իս՝ սրանք իրար հաջորդող այնպիսի բառեր են, որոնք կարող են կախված լինել իրարից։ Այսինքն նպատակը ստիպում է մարդուն ձեռք բերել կամք՝ հաջողության հասնելու համար, և կամքը, փաստորեն, ծնվում է մեծ նպատակներից։ Իրականում, առանց մեծ կամքի զգացողության չես կարող հասնել ոչ մի նպատակի, լինի դա մեծ, թե փոքր ցանկություն։ Եվ կամքի ուժ ունենալը ամենից կարևոր բանն է նպատակն իրագործելու ճանապարհին։ Մեծ նպատակները ենթադրում են մեծ կամքի ուժ, պատրաստակամություն և համառություն։ Եվ միայն կամքի ուժը կարող է հաղթել անհասանելի թվացող նպատակներին՝ դարձնելով դրանք իրականություն։ Միայն պետք է կարծել, որ անհասանելին կարող է դառնալ քեզ համար հասանելի և արդեն շատ պարզ ու հեշտ մի բան, երբ վերջապես հասնես նպատակիդ։

Տաղ Վարդավառի։ Գրիգոր Նարեկացի

1․ Համացանցից դուրս գրե՛ք Գրիգոր Նարեկացու կենսագրությունը:

Գրիգոր Նարեկացին ծնվել է եկեղեցական գործիչ, աստվածաբան Խոսրով Անձևացու ընտանիքում: Նարեկավանքի դպրոցում աշակերտել է փիլիսոփա, մատենագիր և բանաստեղծ Անանիա Նարեկացուն (մոր ազգականն է): Եղել է վարդապետ և մինչև կյանքի վերջն ապրել է Նարեկավանքում: Վանքի տարածքում Նարեկացու հիշատակին կառուցվել է մատուռ, որտեղ էլ թաղված է նրա աճյունը: Նարեկացին գրել է ներբողներ, գանձեր, տաղեր, որոնք, ունենալով կրոնական բովանդակություն, արտաքուստ իրական աշխարհի և բնության պատկերներ են: Նարեկացու գլուխգործոցը «Մատյան ողբերգության» պոեմն է. բաղկացած է 95 գլխից (բանք), որոնցից յուրաքանչյուրն սկսվում է «Ի խորոց սրտի խոսք Աստծու հետ» տողով: «Մատյան ողբերգության» պոեմը հոգու խորքից բխած զրույց է Աստծու հետ, որտեղ ներկայացված են մարդկությանը պարուրած վշտերն ու ցավերը, կասկածներն ու համոզմունքները, մեղքերն ու խոստովանանությունները և այլն։ Նարեկացու հոգին լի է հավատով առ Աստված: Նա իր պոեմը ձոնել է Աստծուն՝ նրա մեջ տեսնելով գեղեցիկը, լավագույնը, կատարյալն ու անաղարտը: Նա հավատում է, որ Մատյանը կօգնի մարդուն և սեր, ազնվություն ու բարություն կսերմանի մարդկանց հոգիներում: Հայերեն ձեռագրերում պահպանվել են բազմաթիվ ավանդություններ ու զրույցներ Նարեկացու մասին: Այդ զրույցներից մեկը պատմում է, որ Նարեկացին հովվություն է արել Հարզից գյուղի մահացած հովվի փոխարեն և ստացած վարձը տվել նրա կնոջն ու երեխաներին: 

2․ Օգտվելով Գրաբարի բառարանից՝ փոխադրե՛ք ,,Տաղ Վարդավառին,, ։

Գոհար վարդը վառվեց

Վերևից եկող արևի ճառագայթներից։

Շողերի վրայից դեպի վեր

Ծավալվում է ծաղիկն ծովային։

Լայնածավալ ծովից

Այն ծաղկի գույնն էր պղպջում,

Երփներանգ ծաղկի վրա

Ճյուղի պտուղն էր շողշողում։

Քրքումի վակասիր պտուղը

Սնվում էր խառը տերևներով

Տերևը տավիղ տվողին

Որը հրաշալի երգում էր Դավիթ։

Մի խառը փունջ վարդից

ծաղկեցին գույնզգույն ծաղիկներ։

Այդ դալար և ծաղկավետ ծառերը

Արձակեցին վարդագույն ոստերը։

Բողբոջ վարդենին զարդարեց շունանը

Շուշանը շողում էր հովտում,

Շողշողում արեգակի դիմաց

Այն հյուսիսային հովից

Քամին հարվածեց գոհար շուշանին,

Այն հարավային լեռից

Քաղցր օդով էր պատում շուշանին։

Շուշանը լցվեց շաղով,

Շող ցողով ու մարգարիտով։

Ամեն ծաղիկ շող վերցրեց,

Ցողն ամպից, ամպը՝ արևից

Աստղերով պատվեց չորսբոլորը,

Լուսնի դիմաց գունդ-գունդ բոլորը հավաքվեցին։

Գունդ-գունդ խաչաձև գնդակ,

Երկնքից հորինված մի շրջան։

Փառք հորն ու որդուն հավետ,

Սուրբ հոգուն այժմ և հավետ։

Գոհար վարդն վառ առեալ
ի վեհից վարսիցն արփենից:
Ի վեր ի վերայ վարսից
ծավալէր ծաղիկ ծովային:
Ի համատարած ծովէն
պղպջէր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին
շողշողէր պտուղն ի ճղին:
Քրքում վակասիր պտուղն
սնանէր խուռն տերևով.
Տերևն տաւիղ տուողին
զոր երգէր Դաւիթ հրաշալին:
Ի փունջ խուռներամ վարդից
գոյնզգոյն ծաղկունք ծաղկեցան:
Այդ սօս ու տօսախ ծառերդ
վարդագոյն ոստս արձակեցին:
Այդ նոճ ու բողբոջ արօսդ
զարդ առեալ վարդն շուշանին.
Շուշանն շողէր հովտին,
շողշողէր դէմ արեգականն.
Այն հիւսիսային հովէն
հով հարեալ գոհար շուշանին.
յԱյն հարաւային լեռնէն
քաղցր օդով ցօղէր շուշանին:
Շուշանն շաղով լցեալ,
շող-շաղով և շար մարգարտով:
Ծաղկունքդ ամէն շաղ առին,
շաղն յամպէն, ամպն յարեգակնէն.
Աստեղքդ ամէն շուրջ առին,
դէմ լուսնին գունդ-գունդ բոլորին:
Գունդ-գունդ խաչաձև գնդակ,
յօրինուած երկնից շուրջանակ:
Փառք Հօր և Որդւոյն յաւէտ,
սուրբ Հոգւոյն այժմ և յաւիտեանս:»

Կարդացեք Վարդավառի տոնը

Հին աստածներ։ Լևոն Շանթ

Մի քանի հազարամյակ առաջ Մարիամի նախաձեռնությամբ եկեղեցի է կառուցվում։ Եվ իշխանուհու եղբայրը որոշում է իր աղջկա հետ գալ ու տեսնել քրոջ կառուցած եկեղեցին, սակայն ուժեղ քամու պատճառով նրա աղջիկը ջրում խեղդվում է ու նրան օգնության է հասնում երիտասարդ աբեղան։ Եվ աբեղան սիրահարվում է այդ աղջկան, որոշում է դիմել վանահորը, քանի որ աղջկա պատճառով ստիպված էր լինելու ապրել աշխարհիկ կյանքով։ Իսկ վանահայրը փորձում է օգնել ու կարեկցել նրան։ Իրականում, վանահոր անունը Հովհաննես էր ու նա սիրում էր իշխանուհուն՝ Մարիամին, իսկ այդ եկեղեցին կառուցված էր իրենց համար՝ որպես իրենց սիրո խորհրդանիշ։ Նրանք երկուսն էլ դեռ սիրում էին իրար։ Այս ամենը վանահայրը մի կերպ ինքն իրեն խոստովանեց։ Նա որոշեց քանդել եկեղեցին՝ որպես նշան այն բանի, որ ինքը որոշում է լիարժեք նվիրվել Աստծուն՝ փոխարենը կառուցելով նորը։ Աբեղան, չկարողանալով ինքն իրեն համոզել, որ այլևս չսիրի այդ աղջկան և ապրի ոչ աշխարհիկ կյանքով՝ իրեն նետում է լիճն ու ինքնասպան լինում։ Իսկ վանահայրը նույն առիթով հեռանում է կղզուց ու փնտրում ուրիշ տեղ՝ ապրելու համար, որոշում՝ հենց այդտեղ կառուցել մի նոր եկեղեցի։

Անվերնագիր։ Եղիշե Չարենց

Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։
Ծանոթ կնոջ պես այրի կամ դժբախտ,
Բարեկամուհու նման տխրատեսք,
Լուրը կշրջի փողոցները նախ,
Ապա կմտնի դուռ-դարպասից ներս…
Իբրև ծերունի մի թերթավաճառ՝
Հուշիկ քայլերով և համարյա կույր,
Կշրջի բոլոր տներն անպատճառ
Ու կհայտնվի ամեն մի բակում։
Ստվերի նման, սահած տնից-տուն,
Կկանգնի անտես հյուրի պես մռայլ,
Կկանգնի, ինչպես դժնի լռություն՝
Տարածված ամբողջ քաղաքի վրա։
Եվ համր մի պահ՝ գիշերվա կեսին,
Բոլորի սրտում կկանգնի հանկարծ
Անհաղորդ, ինչպես հեռավոր լուսին,
Իմ դեմքը՝ արդեն հավիտյան հանգած։
Եվ մարդիկ՝ երեկ կյանքիս անծանոթ,
Եվ երբեք, երբեք դեմքս չտեսած,
Եվ մարդիկ՝ միայն երբեմն ինձնով
Իրենց ֆանտաստիկ առասպելն հյուսած,
Եվ մարդիկ՝ անգամ երգերիս անգետ,
Մարդիկ, որ թեև կյանքիս արձագանք՝
Մնացել են լոկ վկա անտարբեր
Եվ կարծել են, թե ես վաղո՜ւց չկամ,—
Այդ բոլոր մարդիկ իմ մահվան բոթից,
Որպես ընդհանուր աղետից սարսած՝
Զարմացած կզգան ինձ այնքա՜ն մոտիկ
Եվ հանկարծ այնքա՜ն թանկ ու հարազատ…
Եվ երկրում, ինչպես բարձրանա փոշի,
Եվ հոգիներում, ինչպես հուշ հառնի,—
Ելնելով անցած օրերիս նաշից,
Իմ ուրվականը պիտի սավառնի։
Եվ քաղաքներում, և գյուղերում խուլ,
Անցորդներն՝ իրար անծանոթ անգամ,
Աչքերում իրար և հայացքներում
Պիտի միևնույն թախիծը կարդան…
Եվ դեմքով տխուր և լուռ աչքերով
Պիտի միևնույն սուգը հաղորդեն,
Երգերիս հանդեպ անսահմա՜ն ներող,
Մոռացած բոլոր հանցանքներս արդեն…
Կբանան ոմանք իմ գիրքը գուցե,
Կթերթեն դանդաղ, կկարդան տողեր,
Տարտամ շարժումով գիրքը կգոցեն,
Եվ թախիծը խոր հուշս կողողե։
Եվ գուցե միայն սենյակում մի խուլ,
Գլուխը թեքած պատկերիս վրա՝
Կնայի մի կին աչքերիս տխուր,
Եվ կարցունքոտվեն աչքերը նրա։ —
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Եվ ինչպես կյանքում՝ տարինե՜ր առաջ,
Հուշերում հանկարծ անցյալը բուրի,
Երազանքներում գուցե իմ անցած
Եվ արդ իմ հառնած գրքում հուշերի…
Այն, որ ե՛ս էի, որ ի՛մն էր առաջ,
Արդեն չի հառնի և ոչ մի գրքում
Եվ ո՛չ մի գրքում՝ աշխարհում գրած,
Եվ ո՛չ մի գրքում, և ո՛չ մի գրքում…

Ամբոխները խելագարված։ Եղիշե Չարենց

1․ Համառոտ գրե՛ք սյուժեն։

Ստեղծագործությունը հեղափոխության մասին էր, որտեղ մեծ ամբոխը փորձում է գրավել քաղաքը, սակայն կարողանում են տիրանալ միայն սահմանին։ Հանգստանալուց հետո կրկին սկսվում է կռիվ՝ նորից նույն նպատակով։

2․ Դուրս գրե՛ք համեմատության 5-ական միջոց՝ մակդիր, համեմատություն, փոխաբերություն։

Մակդիր — մարմանդ քամի, բորբ արև, արնավառ փայլ, ծեր մշուշ, ծույլ նազանք։

Համեմատություն — Անողո՛ք է երթը այս սեգ, ինչպես կարմիր կարոտը մեր։ Եվ երկընքի սիրտը մխված բևեռների պես արնաքամ։ Երակների պես երկաթե քաղաքամոտ կայարանից։ Երակների պես երկաթե՝ ամուր գրկած կուրծքը հողի։ Սֆինքսի պես հսկայական, շեկ ծծերը դրած հողին։

Փոխաբերություն — Վառվում էր սիրտը ամենքի, որպես կարմիր մի առավոտ։ Թույն էր կարծես՝ բորբ արևի սրտից քամած։ Նա կտրել էր արևակամ ամբոխների կարմիր ուղին։

Հայոց լեզու․ 20․04․2023

  1. Առանձնացրե´ք նախադասությունները՝ համարակալելով դրանք: Գրեք՝ որ համարներն են համազոր-համադաս, որոնք՝ ստորադաս-երկրորդական և որին են լրացնում: Գրե´ք երկրորդական նախադասությունների բնույթը:
  • Մթին սարերի ամպերից, կապույտ ձյուներից և սառը աղբյուրների ակունքներից գլոր-գլոր իջնում է Ձորագետը, գարնանը՝ հեղեղների աղմուկով, ամառվա տապին՝ զով կոհակներով և աշնանը՝ դեղնակարմիր տերևներով, որ հավաքում են ջրերը ձորերում։ — որոշիչ երկրորդական
  • Ես ասացի, որ նորություն չունեմ, և սկսեցի զննել սենյակը, որ մի շատ աղքատիկ, անզարդ և նույնքան էլ մութ սենյակ էր: — ուղիղ խնդիր, երկրորդական
  • Շատ անգամ ճակատամարտեց նա, շատ անգամ հաղթող դուրս եկավ, բայց մի անգամ` մի դժբախտ օր, անակնկալի եկավ. կիրճի մեջ շրջապատվեց թշնամու խմբերով: — միջոցի անուղղակի խնդիր
  • Անտառում երևում են հացենի ծառերը նարնջագույն տերևներով, կաղնիները՝ բաց դեղին, և կարմիր տերևներով տանձիները, որոնց շուրջը չոր խազալի վրա գիշերում է մի գազան։ — որոշիչ, երկրորդական
  • Ծառից ընկնում են տերևները, ահավոր կանչում է կույր մոշահավը և բոլորովին մոտիկ՝ դեղնած սաղարթի մեջ,փայտահարը կտուցով թմբկահարում Է կեղևը։
  • Նստել է որսկան Չատին, ոտքերի առաջ եղջերուն փռել է բարակ վիզը և սառած աչքերով նայում է գորշ մշուշին։
  • Գետի վրա, պողպատյա լարերից կախված օրորվում է մի կամուրջ, իսկ կամուրջի այն կողմում բարձրացել է հիդրոցենտրալի բազմահարկ շենքր, որի վիթխարի ապակիներն արտացոլում են Լոռու ձորի ժայռերը, անտառը, ավերակ մատուռը և այն երեք տունը, որ ծվարել են քարափի գլխին։

2. Ո՞ր մտքերն են հակասում տեքստի բովանդակությանը:

1982 թվականին անգլիացի հետազոտող Ջ. Ֆարմանը Անտարկտիդայի վրա հայտնաբերեց մթնոլորտային շերտի ճեղքվածքը ` ավելի քան I000 կմ տրամագծով: Այս իրադարձությունը մեծ տագնապ առաջացրեց գիտական, քաղաքական և այլ շրջաններում, չէ՞ որ օզոնային ճեղքերն իրենցից մեծ վտանգ են ներկայացնում կենդանի օրգանիզմների համար: Այդ շերտը պաշտպանում է Երկրի մակերևույթը Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների չափից մեծ քանակից: Սրա հետ կապված 1985-ին ընդունվում է Վիեննայի համաձայնագիրը՝ օզոնային շերտի պահպանման վերաբերյալ, 1987-ին՝ Մոնրեալի արձանագրությունը։ Բայց դեռ չէին խաղաղվել օզոնային շերտի քայքայման հետ կապված անհանգստությունները, 1992-ին մեկ այլ ճեղք հայտնաբերվեց, բայց այս անգամ՝ Արկտիկայի վրա, հետո՝ Ուրալյան լեռների հատվածում: Ուսումնասիրողները երկար տարիներ ենթադրում էին, որ օզոնային շերտի նոսրացման և ճեղքերի գոյացման գլխավոր մեղավորը մարդն է նրա արդյունաբերական գործունեությունը, հատկապես այնպիսի օզոնաքայքայիչ արտադրություններ, որոնցից է, օրինակ՝ ֆրեոնը, որը լայն կիրառություն ունի սառեցնող սարքավորումներում: Հակառակն ապացուցեցին 90-ականներին կատարված հետազոտությունները. օզոնային ճեղքերը ոչ մի կապ չունեն մարդու գործունեության հետ։ Դրանք ավելի շուտ Երկրի բևեռների աստիճանական փոփոխման հետևանք են, երբ մոլորակի որոշ հատվածներում թուլանում կամ լրիվ բացակայում է մագնիսական դաշտը, և նման վիճակ մեր մոլորակը առաջին անգամ չէ, որ տեսնում է, բայց դրանք բնակլիմայական լուրջ փոփոխությունների են հասցնում՝ ազդելով և´ կենդանիների, և´ մարդկանց վրա: Սա է գուցե օզոնի շերտի քայքայման պատճառը:

1. 1982-ին գիտական և քաղաքական լայն շրջաններում անհանգստություն առաջացրեց Անտարկտիդայի և Ուրալյան լեռների վրա հայտնաբերված մթնոլորտային շերտի ճեղքվածքը՝ ավելի քան 1000 կմ տրամագծով։ — Այս միտքը հակասում է

2, 1985-ի և 1987-ի համաձայնագրերը բարդացրին իրավիճակը, և այդ հատվածներում եղած Ճեղքերը ավելի մեծացան: — Այս միտքը հակասում է

3. Օզոնային շերտը պաշտպանում է Երկրի մակերևույթն Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթների չափից մեծ քանակությունից, որոնքօզոնը քայքայող արտադրությունների արդյունք են: — Այս միտքը հակասում է

4. Մոլորակի բևեռների փոփոխման հետ կապված՝ մոլորակի որոշ հատվածներում թուլանում կամ լրիվ բացակայում է մագնիսական դաշտը, և նման իրավիճակ մեր մոլորակը առաջին անգամ չէ, որ տեսնում է: — Այս միտքը չի հակասում

Հայոց լեզու․ 18․04․2023

  1. Շաղկապներ, դրանց տեսակները։
  2. Գրե՛ք երեքական բարդ նախադասություն ստորադասական և համադասական շաղկապներով։

Մենք գնում ենք տուն, որ վերցնենք իր ծննդյան նվերը։

Ես երեկ շուտ քնեցի, որպեսզի կարողանամ առավոտյան շուտ արթնանալ։

Ես դեռ տանն եմ, քանի որ դրսում անձրևում է և հնարավոր չէ տանից դուրս գալ։

Ես կերա խնձոր և ելակ։

Երևի գնեմ այս կամ այն մեկը։

Երկինքն ու լեռները շատ պարզ են այսօր։

  1. Ստորադաս նախադասությունների պաշտոնները։
  2. Գրե՛ք 2-ական բարդ ստորադասական նախադասություններ տրված բոլոր պաշտոններով։

Ես մոտեցա գրատախտախին, որպեսզի գրեմ խնդիրը։ — նպատակի պարագա

Նա պետք է գնա տուն, քանի որ արդեն շատ ուշ է։ — պատճառի պարագա

Մայրիկն ասաց, որ վաղը պետք է գնանք դպրոց։ — ուղիղ խնդիր

Ես հեռանում եմ տնից, որն այժմ ինձնից մի քանի մետր է հեռու։ — անջատման անուղղակի խնդիր

Մենք գնացինք այգի, որպեսզի զբոսնենք։ — նպատակի պարագա

  1. Գտնել նախադասությունների տեսակները․

    Սուրենը շտապում է մանկապարտեզ, որպեսզի երեխային հասցնի թատրոն: — բարդ ստորադասական, նպատակի պարագա
    Որովհետև ծաղիկները չես ջրել, արդեն թոշնել են: — բարդ ստորադասական, պատճառի պարագա
    Ուսուցիչ ես՝ պարտավոր ես օրինակ ծառայել բոլորին: — բարդ ստորադասական, հիմունքի պարագա
    Թեև ներկայացումն ավարտվել էր, մենք չէինք կարողանում հեռանալ դահլիճից: — բարդ ստորադասական, հիմունքի պարագա
  2. Ակսել Բակունցի ,,Ալպիական մանուշակ,, պատմվածքից դո՛ւրս գրեք բարդ նախադասություններ և որոշե՛ք նրանց տեսակները։

Հերիք էր աչքն ընկներ մի դեմքի, տեսներ գեղեցիկ մի անկյուն, մամռապատ մի քար, որպեսզի թղթի վրա մատիտով նկարեր այն, ինչ տեսել էին նրա աչքերը։ — բարդ ստորադասական, նպատակի պարագա

Ոչ միայն զգեստից, այլև ձի նստելուց երևում էր, որ առաջին երկու ձիավորը քաղաքի մարդիկ են և չեն տեսել ո՛չ Կաքավաբերդը, ո՛չ նրա քարափը։ — բարդ ստորադասական, ուղիղ խնդիր

Միտք էր անում հնձվորը, երբ նկատեց, որ կորեկի արտի կողքին է։ — բարդ ստորադասական, ուղիղ խնդիր

«Փոքրիկ իշխանը» գրքի վերլուծություն

Բազմիցս ընթերցել եմ այս գիրքը և ամեն անգամ ևս մեկ կարևոր ասելիք եմ գտել գրքում։ Շատերն են ընթերցել այն և ըստ իս՝ այն Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ամենահայտնի և ամենալավ գրքերից մեկն է, քանի որ որքան էլ սյուժեն կարդացվում է հեքիաթի նման, ստեղծագործությունն իր մեջ ունի շատ ասելիքներ, որոնք իսկապես կարևոր են բոլորիս համար։ Հեղինակը շատ պարզ կերպարների միջոցով մեզ է փոխանցում բուն ասելիքը, ինչը մեզ կարող է օգնել կյանքի ընթացքում։ Այստեղ ներկայացվում է մարդկանց այն տեսակների մասին, որոնք իրարից բավականին տարբեր են, փոքրիկ հերոսի համար միաժամանակ շատ տարօրինակ, որոնք զարմանալու առիթ էին տալիս նրան ու ստիպում կարծել, որ մեծահասակները շատ անհետաքրքիր մարդիկ են։ Նույնիսկ բերվում է մի քանի օրինակ, որտեղ նույն երևույթը տարբեր ձև է ընկալվում թե՛ մեծահասակների և թե՛ փոքրերի կողմից։ Այդպիսի մի օրինակ է հեղինակի նկարած առաջին նկարը՝ վիշապօձ, որը կուլ էր տվել գիշատիչ գազանին։

Գրքում շատ է խոսվում իրական ընկերության, հավատարմության և մարդկանց ընտելացնելու, հարաբերություններում կարոտ և սեր առաջացնելու մասին։ Գրքից առանձնացրել եմ մի քանի հատված, որտեղ խոսվում է այդ մասին։ Ամենից հայտնին է՝ «Դու հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես»։ Այս հատվածն իսկապես շատ եմ հավանել և չնայած հազվադեպ գիրքը կարդալուն, ես միշտ այն հիշում եմ, քանի որ իսկապես տպավորվել է և բավականին հետաքրքրել։ Գրքում կան այնպիսի հատվածներ, որոնք խելացի մարդուն են միայն հասկանալի և անվերջ մտածելու տեղիք են տալիս։ Դրանք թաքնված են հասարակ և շատ պարզ նախադասությունների մեջ։ Իհարկե, ես ոչ բոլորը նկատեցի, սակայն շատ հատվածներ եմ դուրս բերել։ Այդպիսի մի օրինակ է՝ «Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին»։ Ես շա՛տ եմ հավանել այս տողը, ստեղծագործության մեջ շատ է խոսվում այս թեմայի մասին։ «Միայն սիրտն է սրատես։ Ամենակարևորը աչքով չես տեսնի» կամ «Հարկավոր է ոչ թե խոսքերով, այլ գործերով դատել»։

Ըստ իս՝ այս գիրքն աշխարհում ամենայուրահատուկ գրքերից մեկն է, որը հասանելի է թե՛ փոքրերին և թե՛ մեծահասակներին։ Այն ամեն տարիքում կարելի է ընթերցել ու ամեն անգամ մի նոր ասելիք նկատել, սովորել։ Ես իսկապես շա՛տ եմ հավանում այս այն։