25.11.2020

  1. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական

սրընթաց — արագընթաց

դյուցազնական — հերոսական

ընչազուրկ — աղքատ

դյուրաթեք — դյուրաբեկ

անընկճելի — անկոտրում

2. Կատարիր խոսքի մասային վերլուծություն:

Հեքիաթային աշխարհ է բացվում մեծ քարանձավ ընկած մարդու առջև: Աշխարհի ամենամեծ քարանձավը ԱՄՆ-ի Կենտակի նահանգում է: Այդ քարանձավի խոր անդունդներն ապշեցնում են բոլորին: Քարանձավում ստորերկրյա լճեր ու երկու մեծ գետ կա: Այդ քարանձավն է նկարագրել Մարկ Տվենն իր «Թոմ Սոյերի արկածները» գրքում: Դրա անունը Մամոնտի քարանձավ է:

Հեքիաթային — Ածական

Աշխարհ — Գոյական

Բացվում — Բայ

Մեծ — Ածական

Քարանձավ — Գոյական

Ընկած — Ածական

Մարդու — Գոյական

Առջև — Կապ

Աշխարհի — Գոյական

Ամենամեծ — Ածական

Քարանձավը — Գոյական

ԱՄՆ-ի — Գոյական

Կենտակի — Գոյական

Նահանգում — Գոյական

Այդ — Դերանուն

Քարանձավի — Գոյական

Խոր — Ածական

Անդունդներն — Գոյական

Ապշեցնում — Բայ

Բոլորին — Դերանուն

Քարանձավում — Գոյական

Ստորերկյա — Ածական

Լճեր — Գոյական

Ու — Կապ

Երկու — Թվական կամ Գոյական

Մեծ — Ածական

Գետ — Գոյական

Կա — Չեզոք բայ

Քարանձավն — Գոյական

Նկարագրել — Բայ

Մարկ Տվենն — Գոյական

Գրքում — Գոյական

Անունը — Գոյական

Մամոնտի — Գոյական

3. Կատարիր բառակազմական վերլուծություն:

Օլիմպոսի գլխավոր սրբությունը գերագույն աստծո` Զևսի տաճարն էր: Տաճարի խորքում խոյանում էր Զևսի վիթխարի արձանը` փառաբանված որպես հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Հունաստանում դժբախտ էին համարում այն մարդուն, որը չէր տեսել Ֆիդիասի այդ հանճարեղ ստեղծագործությունը:

Օլիմպոս —

Գլխավոր —

Սրբություն —

Գերագույն —

Աստված —

Տաճար —

Խորքում —

Վիթխարի խ

Արձան —

Լրացուցիչ կրթություն
,,Սեբաստացու օրեր,, նախագիծ

Վիլյամ Սարոյանի մասին

Ես միշտ սիրել եմ Վիլյամ Սարոյանին, նա իմ ամենասիրելի գրողներից մեկն է: Նրա կենսագրությունը ինձ միշտ էլ հետաքրքիր է եղել, միշտ ուսումնասիրել եմ: Դեռ չէի կարդացել նրա կենսագրությունը այսքան մանրամասն: Իմացել եմ, թե ով է նա, բայց չէի պատկերացնում, որ Սարոյանի կյանքը այսքան հետաքրքիր է եղել: Վիլյամ Սարոյանին միշտ ընդունել եմ որպես սովորական ամերիկա-հայ գրող: Նյութը կարդալուց հետո սկսեցի փոքր ինչ այլ կերպ ընդունել և բացահայտել Սարոյանին: Իմ կարծիքով, նա տարբերվել է մյուս բոլոր գրողներից ինչ որ յուրահատկությամբ: Միշտ փորձել եմ նրան ավելի ու ավելի բացահայտել ու այս նյութը ինձ շատ օգնեց այդ հարցում:

27.11.2020

  1. Գրել, թե տրված բայերը ի՞նչ սեռի են:

Վերցնել — ներգործական

Բացվել — կրավորական

Մոտենալ — ներգործական

Վազել — չեզոք

Համարձակվել — կրավորական

  1. Գրել ներգործական կրավորական չեզոք սեռի բայեր:
    Օգնություն

Ծաղկել, կորել — չեզոք

Գրվել, քանդվել — կրավորական

Խոսել, պատմել — ներգործական

  1. Գրել գրած բայերի անորոշ դերբայները

մոտենում է, խաղաց, հագստացավ, իջավ, ցատկոտում եմ, վազում էր, փախավ, վախեցնում է, կառուցվել

Մոտենալ, խաղալ, հանգստանալ, իջնել, ցատկոտել, վազել, փախնել, վախեցնել, կառուցվել:
4. Գրել տրված բայերը պա՞րզ են, թե՞ ածանցավոր:

Մոտենալ — պարզ ածանցավոր

խաղալ — պարզ

հանգստանալ — ածանցավոր

իջնել — ածանցավոր

ցատկոտելածանցավոր

վազել — պարզ

փախնել — ածանցավոր

վախեցնել — ածանցավոր

կառուցվելածանցավոր
5.Գրել ածանցավոր բայերը և նշել ածանցները:
Օգնություն

Լրացուցիչ կրթություն

Կիրակնօրյա ընթերարան՝ Վ. Սարոյանի մասին

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

Նոյեմբերի 25-ին, ընկեր Ազնիվի հետ այցելեցինք Էրեբունի թանգարան: Շրջեցինք թանգարանով և ծանոթացանք տարբեր հին և պատմական առարկաների և իրերի հետ: Կային շատ փորագրություններ, արված Արգիշտի Ա-ի կողմից, տարբեր հին կուժեր, զարդեր և այլն:

Ինչպես գիտենք, Երևանի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդ բլրի վրա պահպանվում են Հայաստանի Հանրապետության հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները:

Այն կառուցվել է Ք.ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի կողմից:

Օրը շատ տպավորիչ, հետաքրքիր և անմոռանալի էր:

Sur le mur d’en face | Պատին հակառակ

Նրան ինչ որ բան արթնացրեց: Ինչ որ բան, որ նրա սրտին ստիպեց վայրագորել բաբախել ու թողնել վախից անկյունում դողալ: Վալենտինը ընդհամենը յոթ տարեկան էր, բայց նա ավելին, կարողանում էր տարբերել վատ երազն ու իրականությունը, և այն, որ նրան արթնացրել էր, երազում չէր: Տան հետևում գտնվող փակուղուց եկող բարձրաձայն ձայները արձագանքում էին նրա սենյակում, բաց պատուհաններն այնքան տաք էին թվում, թե գիշերները, թե այս անվերջ ամռան օրերին:

Վալենտինը նայեց մեծ կաղնու ստվերին, որ երևում էր իր ննջասենյակի պատերին: Երբ քամի էր, տերևները մոտենում էին չինական ստվերներին: Այս փոփոխվող միջավայրում փաքրիկ տղան ճյուղերի վրա վազող կախազարդեր հորինեց, հրեշներ և ասպետներ ճյուղերի վրա վազող, միշտ արագ բազմապատկելով շատ հիանալի կամ վախկոտ պատմություններ, որոնք միշտ նրան օգնում էին քնել:

Այդ գիշեր քամու ոչ մի շունչ ծառը չցնցեց, որը լուսնի հալոյից պարզվեց, թե կարծես պատին էր գծված, ահավոր անդորրով: Նա փորձեց վախը հանդարտեցնել, լռեցնել իր գլխում առաջացած փոքրիկ ահազանգը, որ գոռում էր հրեշի վրա, հրեշին թաքցրեց բաց պատուհանի ետևում: Ոչ, արի՜: Չկան հրեշներ, դրանք պարզապես սարսափելի պատմություններ են: Հայտարարելով իրեն ավելի հետաքրքրասեր, քան վախեցած և, միևնույն է, այժմ լրիվ արթուն վեր կացավ և մոտեցավ պատուհանին:

Փողոցում, երբ լիալուսինը ձևավորվեց թատրոնի պրոյեկտորի պես, մի աղջիկ հենվել էր այգու պատին և կանգնել էր երեք տղամարդու առջև: Վալենտինն իր պատուհանից միայն տեսավ նրանց սպառնացող ստվերները, որոնք գցված էին փողոցի սալաքարերին: Յոթ տարվա մեծությունից նա հասկացավ, որ երիտասարդ աղջկան սպառնում է վտանգը: Դեռևս կարծես նա հանգիստ էր՝ չնայած նրա պատռված հագուստին և կոշիկներից մեկին, որ իր ոտքերի տակ էր ընկած:

Երեք տղամարդիկ մի քանի քայլ արեցին իր կողմը, և պատի վրայով զգում նրանց ստվերները: Բոլորն էլ մոտ էին աղջկան՝ շրջապատելով նրան սպառնացող հայացքով: Իսկ երբ նրանց ստվերները մեկի մեջ միավորվեցին, որ ծածկում էր աղջկա ստվերը, անսպասելի մի բան տեղի ունեցավ:

Սկզբում Վալենտինը մտածեց, թե տեսել է երիտասարդ աղջկան, ով իրեն էր նայում ու ժպտում: Բնազդորեն հետ ընկավ, բայց ոչ այնքան արագ, որ տեսնի, թե ինչ կա դիմացի պատին: Երիտասարդ աղջկա ստվերն աստիճանաբար երեք տղամարդկանց ստվերներից ընկավ: Երբ նա դեռ ներկայացնում էր իր փխրուն կազմվածքը, Վալենտինը վախեցած նկատեց, որ ստվերն ինքն իրեն շարժվեց և անհամաչափ տարածվեց պատով մեկ՝ զբաղեցնելով ողջ մակերեսը, քանի որ երիտասարդ աղջիկը կանգնած էր դեռ:

Միանգամից «կախարդ» բառը մտավ Վալենտինի մտքում, բայց վախեցավ դա ասելուց: Նա քարացել էր, անխոս, քրտնած ձեռքերը պատուհանի երկաթին սեղմելով: Ստվերից հայացքը փախցնել չէր կարող, որն ավելի ու ավելի քիչ մարդկային տեսք էր ստանում և նրա «Ոչ քուն» պատմություններում վալենտինյան կյանք տված հրեշներից մեկին ցուցադրում էր արժանի հատկություններ:

Ստվերը բացեց նրա չափազանց մեծ ձեռքերը, որոնք ծուռ մատներով էին վերջանում: Պատի այդ բանը հանկարծ հալվեց տղամարդկանց երեք ստվերների վրա: Այդ դեմքին պատկերված էր մի բերան, որ սուր ատամների երկու շարքերում էր բացվում: Այդ երեք ստվերները կլանված, բռնված էին այդ դժոխային բերանից, անհետացան մի մեծ սև կետում, որն աչքի էր ընկնում սպիտակ պատի վրա իր պարզությամբ:

Հետո ստվերը նորից դարձավ աղջկա մարդկային ձևի նման: Նա միայնակ էր, այդ երեք տղամարդուց անգամ հետք չկար: Նա ուղղեց փեշը, վերցրեց կոշիկը, սանրեց մազերը և հեռացավ ծառուղուց: Վալենտինը երազ չէր տեսել, աղջկա ստվերը իսկապես կերել էր այդ երեք տղամարդկանց: Երբ նա հասավ փակուղու վերջը, շրջվելով նայեց նրա ուղղությամբ: Դրանից հետո տեսավ իր ստվերը հակառակ պատին, իսկ ցուցամատը լուռ բարձրացրել էր բերանի առջև: Վալենտինը գլխով համաձայնության նշան տվեց: Նա նայում էր, թե ստվերը ինչպես էր սահում սալաքարերի վրայով և հնազանդորեն հետևում աղջկա լուռ հեռանալուն:

Հրեշներ և վամպիրներ գոյություն ունեն և երբեմն գիշերը, երբ լուսինը լիքն է, երբ քամու շունչը չի ցնցում ծառերի ճյուղերը, կարող ենք տեսնել, թե նրանց ստվերները ինչպես են սահում պատերի երկայնքով, այնտեղ՝ քո դիմաց: Բացի՜ր պատուհանները:

26.11.2020 | Վիլյամ Սարոյան. Պատերազմ

  1. Կարդացեք պատմվածքը: Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրեք:

Անհասկանալի բառ չունեմ

  1. Վերլուծեք պատմվածքը: Ո՞րմ է արտահայտված գաղափարը:

Պատերազմը շատ վատ բան է, ես միշտ վախեցել եմ պատերազմից: Պատմվածքի գլխավոր հերոսները՝ երեխաները, փորձում էին ամեն կերպ վնաս տալ և ոչնչացնել թշնամիներին՝ գերմանացիներին: Կարծում եմ, որ գերմանացի տղային ծեծելը վատ միտք էր, քանի որ նրա մեղավորությունը այդտեղ չկար: Նա մեղավոր չէր, որ հենց գերմանացի էր ծնվել: Պատերազմը այնքան էր խորացել, որ անգամ երեխաներն էին փորձում մի բան անել այն կանխելու համար:

  1. Գրեք շարադրություն՝ ,,Պատերազմը մեզ էլ հասավ,, վերնագրով:

Պատերազմը մեզ էլ հասավ. մենք՝ երեխաներս, կոնկրետ մասնակից չեղանք և չկռվեցինք սահմանում մեր զինվորների կողքին, բայց մենք հավատում էինք և վստահ էինք, որ հաղթանակը մերն է լինելու: Մենք պարտվեցինք, բայց ամեն ինչ դեռ վերջացած չէ:

24.11.2020

  1. Տրված նախադասությունները ենթարկիր խոսքի մասային վերլուծության:
    Օգնություն:

Ափսո՜ս, ես այսօր չեմ լինելու դպրոցում:
Վա՜յ, այս ի՞նչ ես ասում:
Այնտեղ, ուր փոշոտ խճուղին, ինչպես մի գորշ ժապավեն, օձապտույտ ոլորումներով, իմ ծննդավայրից վազում է դեպի Սևան, այնտեղից միշտ երևում է նա՝ անտառապատ սարի գլխին բազմած։

Ափսո՜ս — ձայնարկություն

Ես — անձնական դերանուն

Այսօր — մակբայ

Չեմ լինելու — բայ

Դպրոցում — գոյական

Վա՜յ — ձայնարկություն

Այս — ցուցական դերանուն

Ասում — բայ

Փոշոտ — ածական

Խճուղին — գոյական

Գորշ — ածական

Ժապավեն — գոյական

Օձապտույտ — ածական

Ոլորումներով — գոյական

Ծննդավայրից — գոյական

Վազում — բայ

Սևան — հատուկ գոյական

Այնտեղ — ցուցական դերանուն

դեպի — կապ

Այնտեղից — ցուցական դերանուն

Միշտ — մակբայ

Երևում — բայ

Անտառապատ — ածական

Սարի — գոյական

Գլխին — գոյական

2, Գրիր հետևյալ բայերի եղանակները: Օգնություն:
Կարդալու եմ, վազել եմ, պիտի խոսեմ, մի գնա, կպատմեմ, երգեց, սովորում էի, նստես

Կարդալու եմ — սահմանական եղանակ

վազել եմ — սահմանական եղանակ

Պիտի խոսեմ — հարկադրական եղանակ

Մի գնա — հրամայական եղանակ

Կպատմեմ — ենթադրական եղանակ

Երգեց — սահմանական եղանակ

Սովորում էի — սահմանական եղանակ

Նստես — ըղձական եղանակ

Լրացուցիչ կրթություն
,,Սեբաստացու օրեր,, նախագիծ

24.11.2020 | Assaigments

Slide 15, ex. B

Now, everyone knows this song, so I want you all to join in with me!

It’s so noisy in this restaurant. Could you ask them to turn the music down?

There was a fight during the match and the referee sent two players off.

We eat out about once a week and we cook at home the rest of the time.

I love this song! … it up!

I used to play the trumpet, but I gave up last year because I didn’t have time.

We stopped playing because of the rain, but when it stopped we carried оп.

A good way of getting more exercise is to take up a sport, like basketball.

ՀՀ կլիման

Կլիմայի 8 գոտիները՝

  1. չոր մերձարևադարձային
  2. չոր, խիստ ցամաքային
  3. չոր ցամաքային
  4. չափավոր ցամաքային
  5. չափավոր շոգ
  6. բարեխառն լեռնային
  7. ցուրտ լեռնային
  8. ձյունամերձ (խիստ ցուրտ) լեռնային

Չոր մերձ արևադարձային և չափավոր շոգ կլիմաները բնորոշ են հանրապետության հյ ուսիս արևելյան և հարավարևելյան շրջաններին: Չոր, խիստ ցամաքային կլիման ձևավորվում է Արարատյան դաշտի մինչև 1000մ բարձրություններում: Չոր ցամաքային կլիման բնորոշ է Արարատյան գոգավորության և Վայոց ձորի մինչև 1600-1800մ բարձրություններին: Բարեխառն լեռնային կլիման ձևավորվում է մինչև 2400մ բարձրության լեռնալանջերին և սարավանդներում: Ցուրտ լեռնային կլիման ձևավորվում է մինչև 3500մ բարձրություններում, ուր տարածվում են մերձալպյան ու ալպյան լանդշաֆտները: Ձյունամերձ (խիստ ցուրտ) լեռնային կլիման ձևավորվում 3500մ-ից բարձր գագաթամերձ շրջաններում:

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՐԵՒՈՒՅԹՆԵՐ։ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԱՐՈՒՄ: ՎՈԼՏԱՉԱՓ։ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ ՕՀՄԻ ՕՐԵՆՔ | Թեմատիկ հարցեր և խնդիրներ

1․Ի՞նչ աշխատանք է կատարվում, երբ 220 Վ լարման ցանցին միացված  էլեկտրական լամպի պարույրով անցնում է 4 Կլ լիցք:

A = Uq = 220 × 4 = 880

2․Ինչի՞ է հավասար լարումը էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա, եթե դրանով 40 Կլ լիցք անցնելիս կատարվում է 1600 Ջ աշխատանք:

A = U : q = 1600 : 40 = 40

3․ Փորձարարը պետք է չափի էլեկտրական լարումը ջերմատաքաչուցիչի ծայրերին: Ո՞ր դեպքում է նա ճիշտ միացրել վոլտաչափը շղթային:

Տարբերակ գ-ում ճիշտ է վոլտաչափը շղթային միացված:

4․Որոշեք Երևանից Գորիս  ձգվող 12 մմ² լայնական հատույթի մակերես ունեցող երկաթե հաղորդալարի դիմադրությունը, եթե այդ քաղաքների միջև հեռավորությունը 240 կմ է: Երկաթի տեսակարար դիմադրությունը 0.1 Օմ·մմ²/մ է:

5․Ինչի՞ է հավասար 620 Օմ դիմադրություն ունեցող պարույրով անցնող հոսանքի ուժը, եթե նրա ծայրերում կիրառված լարումը 12 Վ է: