Հին ու նոր Երևանը մեծահասակների ու երիտասարդների աչքերով

Իհարկե, խորհրդային տարիներից հետո Երևանը գրեթե անճանաչելի է դարձել, քանի որ ամեն օր այնտեղ կառուցվում են նորանոր շենքեր և շինություններ, քանդվում դրանցից շատերը՝ վերածվելով այլ շենքերի։ Բոլորս էլ քաղաքում գիտենք կետեր, որոնք մեր սիրելին են կամ չենք սիրում, հաճախ ենք այցելում կամ պարզապես գիտենք դրանց մասին։ Եվ կա շատ մեծ տարբերություն հին և նոր սերունդների մեջ, օրինակ՝ իմ և պապիկիս, իսկ մեր երկու սերունդները սիրում են մեր քաղաքը երկու տարբեր աչքերով։ Պապիկս իր մանկության տարիների Երևանն է սիրում, իսկ ես՝ այժմյան։ Ես փորձել եմ հարցազրույցի միոցով պարզել, թե ինչ տարբերություններ և ընդհանրություններ կան այս երկու սերունդների միջև Երևան քաղաքի ընկալման հետ կապված։ Ահա և իմ հարցազրույցը պապիկիս հետ «Երևան» թեմայով։ Իսկ վերջում դրանց փորձել եմ պատասխանել ինքս։

/պապիկիս կարծիքը/

1. Ո՞ր ժամանակաշրջանի Երևանն ես ամենից շատ սիրում, ինչո՞ւ։ 

Ամենից շատ սիրում եմ 1980-ականների Երևանը, քանի որ իմ երիտասարդությունն այդ տարիներին էր անցնում։ Իմ կարծիքով՝ հենց այն ժամանակ կային ամենալավ բաները, որոնք հիմա չկան։ Նախկինում ավելի հետաքրքիր էր։ Ճիշտ է, այն տարիներին սրճարանները, ժամանցի վայրերը շատ քիչ էին, բայց ավելի հետաքրքիր էր։ Օրինակ՝ իմ երիտասարդության տարիներին կար Երիտասարդական պալատը, շատ հետաքրքիր վայր էր, որը, ցավոք սրտի, հիմա չկա։ Երիտասարդ ժամանակ բազմաթիվ անգամ կնոջս հետ այցելել եմ։ Մի խոսքով՝ 1980-ականաններին էլ ավելի ուրախ էր և գունավոր ամեն բան, որքան էլ որ քիչ էին այդպիսի վայրերը։ Իսկ հիմա արդեն այդ կենտրոնները ձանձրալի են դարձել։ 

2. Ո՞րն է քաղաքում քո ամենասիրելի վայրը, ինչո՞ւ։ 

Ամենասիրելի վայրս մանկական զբոսայգին է, քանի որ շատ տարիներ առաջ՝ 1900-ականներին, երեխաների հետ հաճախ էինք գնում այնտեղ, զբոսնում էինք, խաղում էինք։ 

3. Քաղաքում ո՞ր կետերն են, որ բացասական էներգիա են քեզ հաղորդում։ 

Չգիտեմ, չեմ կարող ասել։ Երևի չկա այդպիսի վայր ինձ համար։ 

4. Մշակութային պատկերացումները մեր քաղաքի մասին օտարերկրացիների կողմից։ 

Կարծում եմ՝ հիմնականում զբոսաշրջիկները մեծ ու դրական կարծիք ունեն Երևանի մասին, քանի որ Երևանը շատ հին քաղաք է, ունի բազմադարյան մշակույթ, և բոլորի աչքերով այն հրաշալի քաղաք է։ 

—————————————————————————————————————————————————————————————————————

/իմ կարծիքը/

1. Ո՞ր ժամանակաշրջանի Երևանն եմ ամենից շատ սիրում, ինչո՞ւ։ 

Դե իհարկե սիրում եմ մեր այժմյան Երևանը, քանի որ քաղաքի նախկին տեսքին ծանոթ չեմ ու այն ինձ հարազատ չէ։ Իսկ մեր օրերի Երևանը շատ եմ սիրում ու համարում եմ, որ այն իսկապես շատ գեղեցիկ ու բազմադարյան, հին քաղաք է, որը հեշտությամբ գրավում է բոլոր զբոսաշրջիկներին իր կետերով՝ մշակութային հին արժեքներով, նոր կամ հնուց մնացած շինություններով, ժամանակակից սրճարաններով և այլն։ Ինձ շատ հարազատ է մեր օրերի Երևանը և կարծում եմ՝ միշտ էլ կսիրեմ այս ժամանակաշրջանինը, քանի որ այս տարիքում շատ եմ այցելում կենտրոն պարզապես շրջելու համար, և իմ հիշողություններում գլխավորապես կտպավորվի մեր այժմյան Երևանը՝ իմ մանկության տարիների քաղաքը, ինչպես պապիկս է կարծում։

2. Ո՞րն է քաղաքում իմ ամենասիրելի վայրը, ինչո՞ւ։ 

Ես քաղաքում շատ սիրելի վայրեր ունեմ, որտեղ նախընտրում եմ զբոսնել կամ պարզապես ժամանակ անցկացնել։ Սակայն ամենից շատ սիրում եմ Հյուսիսային պողոտան և Մալիբու այգին։ Հյուսիսային պողոտան սիրում եմ իր անցուդարձի և մարդկանց քանակի համար, քանի որ ինձ համար շատ տպավորիչ է քաղաքի կենտրոնում տեսնել շատ մարդկանց, իսկ օրինակ Օպերայի տարածքում այդպես չէ, այն միշտ դատարկ է կամ շատ քիչ մարդ կա այնտեղ։ Եվ իհարկե, սիրում եմ այն պատճառով, որ հենց Հյուսիսային պողոտայում են գտնվում Հայաստանում ամենալավ հագուստի, մթերային խանութները, սննդի կետերը և զվարճանքի կենտրոնները։ Մալիբու այգին շա՛տ եմ սիրում, քանի որ այն առանձնանում է իր գեղեցկությամբ։ Այգում միշտ հանգիստ է ամեն ինչ, կան խոտից պատրաստված շատ կենդանիներ, իսկ մեջտեղում շատրվանն է։ Եվ կարծում եմ, որ այգու գեղեցկությունն ամեն ինչ է այն սիրելու ու բոլոր վայրերից առանձնացնելու համար։

3. Քաղաքում ո՞ր կետերն են, որ բացասական էներգիա են ինձ հաղորդում։ 

Արդեն ասացի, որ այդքան էլ չեմ սիրում Օպերայի տարածքը, քանի որ այն ինձ միշտ մռայլ է թվացել ու շատ քիչ մարդիկ են այնտեղ զբոսնում՝ ի տարբերություն քաղաքում հանդիպող շատ այլ վայրերի։

4. Մշակութային պատկերացումները մեր քաղաքի մասին օտարերկրացիների կողմից։ 

Ըստ իս՝ զբոսաշրջիկները, շատ են հավանում մեր քաղաքը, քանի որ այն իսկապես գեղեցիկ է իր հին ու նոր շենքերով, փողոցներով ու տեսարժան վայրերով։ Երևի թե սիրում են այն պատճառով, որ Երևանը բավականին հին քաղաք է՝ 2800 տարուց ավել։ Կարծում եմ՝ օտարերկրացիներին գլխավորապես գրավում է մեր քաղաքի հնությունը, քանի որ պատմականորեն այստեղ տեղի են ունեցել շատ իրադարձություններ դեռ հին ժամանակներից։

Ովքե՞ր են հիպիները

Հիպին ենթամշակույթ է, որն առաջացել է ԱՄՆ-ում մոտավորապես 1950-60 թվականներին, Վիետնամական պատերազմի ժամանակ։ Հիպիների կարգախոսն էր․ «Սեր այլ ոչ թե պատերազմ»։ Նրանք կողմ էին մարդկանց ազատությանը, կարծում էին, որ մարդիկ պետք է լինեն ավելի ազատ։ Դեռ սկզբում հիպի-ն երիտասարդների խումբ էր, ովքեր կրում էին ջինսե տաբատներ, ունեին երկար մազեր և ապրում էին ծիածանե տուն կոչվող ավտոմեքենաների մեջ։ Հիպիները այն երիտասարդներն էին, ովքեր ունեին բոլոր այս հատկանիշները և գլխավորապես՝ ովքեր դեմ էին այդ ժամանակ ընթացող Վիետնամական պատերազմին՝ կողմ լինելով խաղաղությանը։ Կողմ էին արևելյան մշակույթին, ընդունում էին բուդայականությունը, իսկ մեծամասնությունը բուսակեր էր։ Հիպիների գլխին կային ծաղկե պսակներ, կրում էին շատ զարդեր, հագնում սանդալներ և այլն։ Նրանք պնդում էին, որ իրենք փորձում են աշխարհը փոխել ու այն դարձնել ավելի լավը՝ ավելի բարի, որպեսզի բոլորն իրար օգնեն ու սիրեն։ Ինչպես նաև շատ հայտնի երգիչներ նույնպես հիպի են եղել, օրինակ՝ Ջոն Լենոնը ու նրա կին Յոկո Օնոն։

Զգում եմ, թե որքան ուրախ է լինելու

Անհամբեր սպասում եմ, թե երբ է ավարտվելու տարին, քանի որ ըստ իս՝ Ամանորից հրաշալի երևույթ երևի թե չկա աշխարհում։ Այն առանձնանում է բոլոր տոներից իր յուրահատուկ գեղեցկությամբ, քանի որ կարողանում է մարդկանց անսահման երջանկացնել, մարդկանց հնարավորություն է տալիս այցելելու իրենց հին ու նոր, հեռու կամ մոտիկ ծանոթներին, բարեկամներին կամ ընկերներին։ Բոլորի տրամադրությունը տոնական է այդ օրերին ու բոլորը միայն լավն են խոսում, շնորհավորում ու դրական բարեմաղթանքներ են ասում իրենց հարազատներին։ Ըստ իս՝ Ամանորը շատ կարևոր տոն է, քանի որ նշվելով տարվա վերջում՝ մարդկանց ստիպում է ժպտալ ու տարին ուրախ դիմավորել։ Զգում եմ, թե որքան ուրախ է լինելու, թե որքան հրաշալի է անցնելու այս Ամանորը, քանի որ այս տարին ինձ համար կյանքիս ամենամեծ ձեռքբերումներով և հաջողություններով լի տարին էր, և նոր տարին կդիմավորեմ՝ ինձ հետ տանելով ինձ հետ ունեցած երջանկությունս՝ այն օրերը, որոնք ամենաանմոռացն են ինձ համար, այն պահերը, որ ինձ աշխարհում ամենաերջանիկն ու ամենահաջողակն եմ զգացել․․․ես զգում եմ, թե որքան ուրախ է լինելու։

«Սիրո ճանապարհ» ժողովածու

Վերնագիր՝ «Սիրո ճանապարհ»

Ժամկետ՝ դեկտեմբեր ամիս

Մասնակիցներ՝ Մանուկյան Կարինա

Նախագծի նպատակ՝ Ուսումնասիրել Պարույր Սևակի կյանքն ու գործունեությունը, ընթերցել իր բանաստեղծություններից մի քանիսը, ընտրել դրանցից («Սիրո ճանապարհ» ժողովածու) ու ձայնագրվել։ Արդյունքը հրապարակել բլոգում։

Աղբյուրներ նախագծի համար՝ «Սիրո ճանապարհ» ժողովածու, Պարույր Սևակի մասին։

Կատարված ձայնագրություններ՝ ․․․

Առաջին կիսամյակի հաշվետվությունը ֆրանսերենից․ 2022-2023

Ավարտվեց առաջին ուսումնական կիսամյակը, իսկ հիմա կփորձեմ մի փոքր ներկայացնել այս ընթացքում արված մեր նախագծերը ֆրանսերենից։ Ինչպես մնացած կիսամյակների ընթացքում, այս շրջանում էլ աշխատեցինք թարգմանական նախագծերի շուրջ, ֆրանսիական brut կայքից ընտրեցինք որևէ արդի տեղեկություն և թարգմանեցինք այն։ Մշակելուց ու քննարելուց հետո տեղադրեցինք մեր բլոգներում։ Այս տարի ունեցանք հյուրեր Ֆրանսիայից՝ Soli-Tutti երգչախումբը, որոնց հետ շրջայց ունեցանք մեր դպրոցում, ինչպես նաև շփվեցինք նրանց հետ ֆրանսերեն լեզվով։ Ինչպես նաև աշխատել ենք ֆրանսերեն քերականության վրա, սովորել նոր ժամանակաձևեր, կատարել առաջադրանքներ և այլն։ Ըստ իս՝ ծավալուն և ստացված էր մեր կատարած թարգմանությունը «Տարեցները փնտրում են երիտասարդներ՝ որպես սենեկակիցներ» վերնագրով։ Մի քանի դաս աշխատելով տեքստի շուրջ, ստացանք շատ հետաքրքիր նյութ։ Ինձ դուր են գալիս ֆրանսերենի մեր դասերը, քանի որ միասին սովորում ենք և՛ քերականություն, և՛ կատարում նախագծեր, և՛ սովորում բանաստեղծություններ ու նոր երգեր։ Գրեթե յուրաքանչյուր ուսումնական տարի միասին ճամփորդում ենք, սակայն այս կիսամյակի ընթացքում չհասցրեցինք որևէ տեղ ճամփորդել։ Ամենից շատ ինձ հետաքրքրեց մեր կատարած թարգմանական աշխատանքը՝ «Տարեցները փնտրում են երիտասարդներ՝ որպես սենեկակիցներ», քանի որ այն իր բովանդակությամբ իսկապես շատ ուսուցողական էր ու հետաքրքիր։

Հղումներ

ֆրանսերեն բաժնի հղումը՝ 1

«Տարեցները փնտրում են երիտասարդներ՝ որպես սենեկակիցներ» տեքստի թարգմանության հղումը՝ 1

brut. կայքի թարգմանության հղումը՝ 1, 2

քերականական առաջադրանքների հղումը՝ 1, 2

Կլիմայի փոփոխությունները Հայաստանում

Ի՞նչ է կլիմայի փոփոխությունը․ դա օդի ջերմաստիճանի և եղանակի շարունակական տատանումներն են։ Այն բնական գործընթաց է, սակայն կարող է տեղի ունենալ նաև գլոբալ տաքացման պատճառով, ինչն, առաջին հերթին, մարդու գործունեության արդյունք է: Արտանետվող ածխածինը կուտակվում է մթնոլորտում և հանգեցնում է օդի ջերմաստիճանի բարձրացման: Դրա աճի պատճառը հիմնականում հանածո վառելիքի այրումն ու անտառահատումներն են: Համաձայն կանխատեսումների՝ Հայաստանի կլիման այս դարում կարող է տաքանալ մինչև 4,7 աստիճան: Իսկ ինչպե՞ս են ազդում կլիմայական փոփոխությունները մեզ վրա․ այն վատ ձևով ազդում է հասարակության վրա, և ոչ միայն՝ նաև տնտեսության և էկոհամակարգերի վրա։ Այն կարող է դառնալ ծայրահեղ եղանակային պայմանների, կենսաբազմազանության կորստի, և նույնիսկ մարդկանց տարհանման պատճառ։ Չնայած այս ամենին, կան բազմաթիվ լուծումներ կլիմայի վատ փոփոխությունները կանխելու կամ մեղմացնելու համար։ Այդ քայլերը կարող են նվազեցնել ածխածնի քանակությունը օդում, ու մեզնից յուրաքանչյուրն էլ կարող է նվազեցնել աղբի քանակությունը, քանի որ այն կուտակելուց հետո այրում են ու այն կարող է հանդիսանալ կլիմայական փոփոխությունների պատճառ։

Աղբյուրներ՝ unicef.org

Հավատա՛, որ այն կկատարվի

Միշտ սիրել եմ խոսել իմ երազանքների, նպատակների ու ապագայի հետ կապված իմ պլանների մասին, քանի որ ինձ համար դրանք միշտ եղել են դրական և ուրախ երևույթներ, որոնց մասին նույնիսկ մի փոքր մտածելով ես ինձ կատարյալ երջանիկ ու հաջողակ եմ զգում։ Ու վստահ եմ, որ բոլորն էլ ինձ հետ համակարծիք են, քանի որ բոլորն էլ սիրում են ինձ պես երազել, մտածել լիքը՛ լավ և ուրախ պահերի մասին, որոնք երազում եմ ինքս ինձ պատմելով և անընդհատ դրանք մտքում վերհիշելով։ Միայն կարող եմ փաստել, թե որքա՛ն երանելի բան է երազանքներ ու քո առջև մեծ նպատակներ ունենալը, և իսկապես, մեծ երազանքներ ունեցող մարդուց երջանիկ և բարի մարդ գտնել չես կարող, երբ նա հասկանում է, որ մոտ է իր երազանքին կամ այն տեսնում է իր աչքերով։ Առավել երջանիկ են այն մարդիկ, ովքեր հենց իրենք են նվիրում մարդկանց իրենց երազանքերը՝ դրանք իրագործելով ու մարդկանց երջանկացնելով։ Իսկ երազանքին հասնելու միակ ճանապարհը ինձ համար միշտ էլ մնացել է ու կմնա ինքդ քեզ հավատալն ու ճանապարհիցդ ետ չկանգնելը, քանի որ դա ապացուցում է քո խիզախության և անկոտրում լինելու մասին։ Բոլորիդ իմ ամենամեծ խորհուրդն է հաշվի չառնել ոչ մի բացասական խոսք ուրիշներից, մտքում միշտ տեսնել ու անկասկած շատ վստահ խոսել երազանքի մասին, իբրև այն արդեն իրականացել է կամ մոտակա ժամանակներս կիրականանա։ Իհարկե, ինչպես բոլորը, ես էլ ունեցել եմ այնպիսի երազանքներ, որոնք սկզբում ինձ շատ հեռու էին թվում։ Չեմ ժխտի, դա իրոք այդպես էր։ Սակայն արդեն այսօր, մոտ 6-7 տարի անց ես տեսնում ու զգում եմ այն, պարզապես չեմ հավատում, որ այն արդեն իրականություն եմ դարձրել։ Եվ վստահ կարող եմ ասել, որ երազանքիս իրականացման գլխավոր պատճառը միայն իմ հավատն էր ինքս ինձ, քանի որ այն ինձ շատ է օգնել ու չի թողել, որ երբևէ ետ կանգնեմ մտքիցս։ Հավատա՛, ու այն կկատարվի։

Ամանորյա երազանք

Բոլորն ասում են, որ իրական հրաշքները տեղի են ունենում Ամանորին, քանի որ տոնն ինքնին հենց «ձմեռային հրաշքն» է մեզ հիշեցնում։ Եվ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երազանք՝ թե՛ մեծ, թե՛ փոքր, անպայման կիրականանա Ամանորին։ Հնարավոր է, որ ասածս մի փոքր անհեթեթություն թվա, բայց ես մանկուց հավատացել եմ, որ յուրաքանչյուր երազանք չի կարող մնալ անկատար Ամանորի հեքիաթային գիշերվանից հետո, քանի որ միշտ այս տոնը ես կապել եմ երազանքների իրականացման, հրաշքի տեղի ունեցման ու բարի լուրեր ստանալու-փոխանցելու հետ։ Ինձ համար աշխարհում ամենախորհրդավոր տոնը միշտ եղել է ու կլինի Ամանորը, քանի որ այն իսկապես չտեսնված հրաշք է։ Միգուցե հենց մենք ենք այս տոնը դարձնում գեղեցիկ և ուրախ։ Հիմա փորձեմ խոսքերս հավաստիացնել․ մենք գիտենք, որ Ամանորին բոլորը սպասում են՝ զարդարում են տունը, փողոցները, իսկ եղանակն էլ մյուս կողմից օգնում է մեզ այն ամբողջական դարձնել, չէ՞ որ ձմռանը ձյուն է գալիս, և ձյան ճերմակ փաթիլները բոլորին հիշեցնում են Ամանորը։ Մենք սիրում ենք այս տոնը, քանի որ այն խորհրդանշում է բարությունը, մաքրությունն ու այն մեզ հնարավորություն է տալիս շտկելու նախորդ տարվա մեր սխալները, մեզ զգում ենք նոր և պարզ մարդ, ով Ամանորի կողմից ստանում է 365 նոր օր իր նպատակները իրագործելու և տարին ջերմությամբ ավարտելու-դիմավորելու համար։ Մաղթում եմ, որ տարին ուրախ ավարտենք և Նոր տարին ջերմությամբ դիմավորենք, թող հաջորդ տարի ոչ ոքի երազանքն անկատար չմնա, միայն հավատացե՛ք «հրաշքին»։

Ո՞րն է իրական ամանորյա հրաշքը

Ամանորն աշխարհի ամենապայծառ և ամենագեղեցիկ տոնն է, որին բոլորն են սպասում՝ թե՛ մեծերը, և թե՛ փոքրերը։ Այս տոնն աշխարհը դարձնում է ավելի ուրախ, մարդկանց դարձնում ավելի երջանիկ ու բարի՝ իր մեջ ունենալով միայն սեր ու քնքշություն։ Եվ երբ սկսում եմ մտածել Ամանորի մասին, համոզվում եմ, որ այն իրական հրաշք է, որն աշխարհում միակն է։ Այն մեզ է փոխանցում իր իրական հրաշքը՝ սերը, քնքշությունը, պայծառ, գեղեցիկ և անմոռանալի օրերը, որոնք երևի թե այլևս չեն էլ կրկնվի մեր կյանքում։ Համոզվում եմ, որ դրանից առավել ոչինչ չի կարող գտնվել, որը մեզ կարող է այդքան ջերմություն և ուրախություն փոխանցել։ Եվ պատահական չէ, որ այն հենց ձմռանն են նշում․ ձմեռն առանձնանում է բոլոր եղանակներից իր ճերմակ հրաշքով՝ ձյունը, որն իրոք ինձ մեծ ուրախություն է պարգևում։ Ինձ համար աշխարհում ամենահաճելի զգացողություններից մեկը փողոցով քայլելն է, երբ ուժեղ ձյուն է գալիս, ցուրտ է, սակայն զգում ես միայն ձմռան ջերմությունը, որն ինքնստինքյան փոխանցվում է քեզ՝ լցնելով քեզ սիրով։ Իսկ այժմ կարող եմ ինքս ինձ հարցնել՝ ո՞րն է իրական ամանորյա հրաշքը․ դե իհարկե, ձմեռային ճերմակ հեքիաթը՝ ձյունը։ Ես սիրում եմ ձյունը, սիրում եմ նայել ձյանը, զգալ, թե ինչպես է այն թափվում ներքև, չէ՞ որ հենց դա է կյանքում իրական մեծ հրաշքը։ Փաթիլներն այնքա՛ն փոքր են, սակայն կարողանում են մեզ փոխանցել շատ մեծ սեր, ուրախություն։ Ձյունն Ամանորի ոգևորությունն է, ամանորյա տրամադրությունն ապահովող իրական հրաշքը, մեզ սեր ու երջանկություն փոխանցողը։

My Christmas mood

I am very happy that it is already winter and soon we will celebrate the New Year. I have always loved this holiday, but I don’t know why, this year I am looking forward and I want 2023 to come soon. I think that the happiest and most beautiful holiday in the world is the New Year, because on those days everyone is happy, the streets and the house are beautifully decorated. That’s why I’m waiting for the New Year, because New Year’s days are not like ordinary days of the year, they are very special, happy and beautiful for me. I am very happy and I am waiting for when I will receive Christmas gifts, when I will present them and make my friends, my mother, my father happy. And in general, starting the year again is a very good thing for me, because it motivates me to do new big things. I can endlessly say how much I love the New Year, I can endlessly list the reasons for its beauty. I want to always feel happy like this moment, to think that the days I spend in life are very special and beautiful, so that I can always look forward to the New Year and feel its uniqueness.