Նեղ օրերից մեկը։ Նար-Դոս

Նար-Դոսի այս պատմվածքն ինձ դուր եկավ իր բովանդակությամբ, հեղինակի դուր բերած հասարակական խնդրով, քանի որ շատ հետաքրքրեց, թե ապրուստի գումար չունենալով ինչ քայլերի կգնա, որ գումար վաստակի: Փաստորեն, Պատրիկյանին չհաջողվեց: Ստեղծագործության մեջ որևէ ասելիք չնկատեցի, սակայն սյուժեն շատ հետաքրքիր էր: Կարծում եմ, որ ասելիք այդքան էլ անհրաժեշտ չէր լինի ստեղծագործությանը, քանի որ հեղինակը պարզապես պատմում էր այդ գրողի դժվար կյանքի մասին: Ըստ իս՝ հեղինակի ոճը, ընտրած թեման գրելու համար շատ հետաքրքիր էր, ընդհանրապես ձանձրալի չէր ոչ մի հատված: Շատ հեշտ էր կարդացվում, քանի որ հեղինակը շատ պարզ էր գրել: Ինձ դուր եկավ Պատրիկյանի կերպարը, քանի որ իր մեջ ինչ-որ հետաքրքրություն ուներ՝ ձգտում էր հասնել որևէ բանի, չնայած ինքն էլ գիտեր, որ դա բավականին բարդ է։

«Ամոթի և նվաստացման կարմիրն երեսին մի րոպե կանգ առավ գրախանութի ցուցափեղկի առջև, որի թեթև քրտնած ապակու միջից մի հայացք ձգեց ցուցանակի վրա նկատելի տեղում հպարտորեն շարված ռուսերեն փարթամ գրքերին և ապա մի անկյունում ամոթխածությամբ իրար կողքի կպած հայերեն վտիտ գրքույկներին, որոնց մեջ տեսավ և իր երկու լղարիկ գրքույկը, հետո երեսը շուռ տվեց և հեռացավ՝ դառն մտածմունքների մեջ խորասուզված»։ Ես կարևոր եմ համարում այս հատվածը, քանի որ երևի թե միայն այս տողերում եմ տեսնում որևէ ասելիք ստեղծագործության վերաբերյալ։ Այս հատվածով հեղինակն ուզում էր մեզ ցույց տալ երկու երևույթների տարբերության մասին՝ ռուսական և հայկական գրականության։ Իբրև հայկական գրականությունը վատ վիճակում է ի տարբերություն ռուսականի։

Դուրս եմ գրել նաև ստեղծագործության պատկերավորման միջոցները․

Համեմատություններ՝ Բարձրացավ տանտիրոջ բնակարանի ընդարձակ պատշգամբը, որը մաքուր ու կարմրավուն, պլպլում էր հայելու պես։ Ձյունի պես սպիտակ ու մաքուր արախչին գլխին։ Բոլոր դարակները լիքն էին ոսկեկազմ գրքերով՝ զորքի պես խիստ կանոնավոր կողք-կողքի շարված։ Քարտուղարը պատասխանի տեղ ձեռքերը տարածեց խաչելության պես։ Պատշգամբում նրա դեմ ելավ տանտիրոջ աղջիկը, որը դեմքով շատ նման էր մորը։

Մակդիրներ՝ նեղ օր, ստրկական-հարգական ժպիտ, թանկագին ձեռնոց, թիկնավետ երիտասարդ, առողջ ձայն, խոնարհ հարգանքներ, բարոյական պարտք։

Փոխաբերություններ՝  Թեթևակի գլուխ տվեց մինչև այժմ գրքասեղանի ծայրին կուչ եկած Պատրիկյանին։ Գրող ես դառել, վա՜յ, գրողը տանի քեզ, Պատրիկ ջան, գրո՜ղը…։ Կարճ ժամանակ մտախոհության մեջ ընկավ։