Արտաքին քաղաքականության կառավարումը

1․ Խորհրդարանի լիազորությունները արտաքին ոլորտում։

Խորհրդարանի օրենքները կարող են վերաբերվել նաև արտաքին քաղաքականությանն ու դրա կարգավորմանը։ Արտաքին քաղաքականության նկատմամբ Ազգային ժողովն իրականացնում է խորհրդարանական վերահսկողություն։ Միջազգային պայմանագրերի կնքման, չեղյալ համարելու կարգը և պայմանները կարգավորվում են միայն օրենքներով։

2․ Կառավարության լիազորությունները արտաքին ոլորտում։

Կրելով գործադիր իշխանության իրականացման առաքելությունը, կառավարությունն օժտված է որոշակի իրավասությամբ նաև արտաքին քաղաքականության ոլորտում։ Քանի որ արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարությունն իրականացնում է նախագահը, ապա կառավարությունն այն մշակում ու իրականացնում է նախագահի հետ համատեղ։

3․ Նախագահի լիազորությունները արտաքին ոլորտում /բլոգային աշխատանք/․

Արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է հանրապետության նախագահը։ Նախագահը՝ որպես պետության գլուխ, ներկայացնում է հանրապետությունը միջազգային հարաբերություններում, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրերը ու ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում է կամ չեղյալ համարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը։ Նախագահն օրենքով սահմանված կարգով լուծում է քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցը։