Հայոց լեզու | 06.12.2022

1. Ո՞ր նախադասությունն է արևելահայերենով: Ընդգծե՛ք։
Մյուս նախադասությունները դարձրե՛ք արևելահայերեն։

1) Մենք մեր ընթերցողաց փափագն հագեցնելու համար արժան դատեցինք այս օրվան թերթերնուս մեջ օտար լրագիրներեն քաղվածք մը ընելով հրատարակել: — Մենք մեր ընթերցողի ցանկությունը իրագործելու համար ճիշտ գտանք այսօրվա թերթերի մեջ օտար լրագրերից որևէ քաղվածք վերցնել ու հրապարակել։
2) Հեռվից մշուշի մեջ Մասիսն ինձ երևաց. իբր ժպտում էր հայրաբար, կանչում էր տուն։
3) Ի՞նչ ընելու է ուրեմն, թո՞ղ տալու է, որ բարի մարդերն առանց հիշատակի անցնեն, երթան։ — Ի՞նչ է արվելու ուրեմն, պետք է թողնե՞նք, որ բարի մարդիկ առանց հիշատակի անցնեն ու գնան։
4) Թերևս հարցնողներ գտնվին, թե այս մարդն եթե այսչափ գործունյա է, հիմա ինչո՞ւ չգործեր։ — Թերևս կային մարդիկ, ովքեր հարցնում էին, թե ինչո՞ւ այսչափ գործունյա մարդը գործ չունի։

2. Ո՞ր նախադասությունն է գրաբարով: Ընդգծե՛ք։
Նախադասությունները դարձրե՛ք արևելահայերեն։

1) Երբ կու ծաղկին միտքս ու հոգիս, լեզուս իմ հանց պըտուղ կու տայ: — Երբ միտքս և հոգիս ծաղկում են, իմ դատարկ լեզուն պտուղ է տալիս։
2) Տասնչորս ավուր լուսնին կը նմաներ, Որ յոթ սարի ետևեն կ’էլներ: — Նման էր տասնչորս օրվա լուսնին, որ ոթ սարի ետևից էր դուրս գալիս։
3) Շուշանն շողէր հովտին, շողշողէր դէմն արեգականն. — Շուշանը շողում էր հովիտին, և շողշողում արեգակի դիմաց։
4) Նա կը հիշեցնե այն չքաղված խաղողի հատիկը, որ կեցած տեղը, բիրտ հպումներե հեռու թոռմելով, ավելի ևս կքաղցրանա։ — Նա հիշացնում է այն խաղողի չքաղված հատիկի մասին, որը լինելով իր տեղում, հեռու կոպիտ ձեռքերից, ավելի է քաղցրանում։

3. Ո՞ր նախադասությունը գրաբարով չէ:
Նախադասությունները դարձրե՛ք արևելահայերեն։

1) Ապա տայր հրաման Շապուհ արքայ Պարսից բերել շղթայս և արկանել ի պարանոցս Արշակայ։ — Ապա Պարսից Շապուհ արքան հրամայեց շղթա բերել ու գցել Արշակի պարանոցին։
2) Տե՛ր արքա, ավելի կմեղանչես, երբ գահդ թափուր թողուս, որուն վրա միշտ հառած են Պարսկաստանի արյունռուշտ աչքերը։ — Տե՛ր արքա, ավելի շատ քեզ վրա կվերցնես մեղք, երբ քո գահը թողնես թափուր, որի վրա միշտ ուշադիր նայում են Պարսկաստանի արյունռուշտ աչքերը։
3) Յետ այսորիկ ապստամբեւաց ի թագաւորին հայոց եւ ձեռին իշխանութեանն տանն հայոց թագավորին։ — Ապստամբեցին հայոց թագավորի ու իշխանությունն իր ձեռքը տալու դեմ։
4) Եթող զարքայն Հայոց եւ գնաց Սաղամուտ տէր Անձտեաց, եւ ընդ նմին իշխանն Մեծի Ծոփաց։ — Թողեց հայոց արքան ու գնաց տեր Սաղամուտ Անձտյացի մոտ, և նրա հետ էր նաև Մեծ Ծոփացի իշխանը։

4․ Ո՞ր մտքերն են հակասում տեքստի բովանդակությանը:

Աշխարհի երկրորդ հրաշալիքը Ալեքսանդրիայի հիասքանչ փարոսն է, որի կառուցումը մեր թվականությունից առաջ է սկսվել երրորդ դարի սկբներին՝ Պտղոմեոա թագավորի օրոք, որն այդ ժամանակ իշխում էր Եգիպտոսում: Նա որոշեց ականակիր գիշերներին քաղաքին մոտեցող նավերի համար Ալեքսանդրիայի նավահանգիստն ավելի ապահով դարձնել և կառուցել մի ուղեցույց աշտարակ։ Հետաքրքիր է հենց փարոս անվանման ծագումը, Այն հիմնվեց ափամերձ մի կանաչ կղզյակի վրա, որը առագաստի տեսք ունենալու պատճառով կոչվում էր Ֆարոս, այսինքն՝ աոագաստ: Երբ կղզու վրա կառուցեցին լուսատու բարձրաբերձ աշտարակը, այն նույնպես սկսեցին այդպես անվանել։ Հետագայում փարոս բառն ձեռք բերեց այժմյան իմաստը , իսկ հայերենում«ֆ» հնչյունը փոխարինվեց «փ» հնչյունով։ Չնաշխարհիկ փարոսը մի երկնակարկառ շինություն էր, որն ամբողջովին կառուցված էր սպիտակ մարմարից։

1․ Ալեքսանդրիայի փարոսի կառուցումը սկսվել է Պտղոմեոա թագավորի օրոք և ավարտվել մեր թվականությունից առաջ երրորդ դարի սկզբներին:
2. Փարոսի կառուցումով Պտղոմեոսը նպատակ ուներ Ալեքսանդրիայի նավահանգիստն ավելի գրավիչ դարձնել՝ ալահովագրված լինելով թշնամիների հարձակումներից:
3. Առագաստի տեսք ունենալու պատճառով աշտարակը կոչվել է Ֆարոս, որն էլ հետագայում ձեռք է բերել այժմյան իմաստը, իսկ հայերենում «ֆ» հնչյուն վոխարինվել է «փ» հնչյունով։
4. Կանաչազարդ կղզյակի վրա ամբողջովին սպիտակ մարմարից կառուցված ուղեցույց աշտարակը մութ գիշերներին պետք է ապահով դարձներ նավահանգիստ մտնող նավերի ճանապարհը։

5․. Ո՞ր տարբերակում համեմատություն չկա:

1) Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ:
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ։

2) Մի թեթև շառագույն փայլեց յուր այտերի վրա, ինչպես ձմեռվա դժգույն ձյունապատ ժայռերին:

3) Եվ այնպես հեշտ, այնպես խնդուն
Մատնում ես ինձ աշխարհին,
Մինչ դողում է որպես երդում
Քո անունն իմ շուրթերին…

4) Անոնք այնչա՜փ բռնկեր են, որ կարծես Հրդեհն իրենց կ’այրե դաշտերը անհուն;

6․. Ո՞ր տարբերակում փոխաբերություն չկա:

1) Ձյունն էլ արևի ջահել համբույրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա: .

2) Սարի հետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ:

3) Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն:

4) Եվ մահամերձն ալ կ’ուզե երկու բան,
Նախ՝ կյա՜նքը, վերջը` լացող մ իր վըրան: